Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը |armtimes.com|

Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը շրջանառության մեջ է դրել «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:Պատգամավորն առաջարկում է, որպեսզի Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցի նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:  Կազմում չկան ՀՀ նախագահը եւ ԱԺ նախագահը: Գործող օրենսդրությամբ Անվտանգության խորհրդի անդամներն են՝ վարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Գործող օրենքով ԱԽ նիստին կարող են մասնակցել նաեւ վարչապետի կողմից հրավիրված այլ անձինք: Այսպիսով, եթե օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա՝ ԱԺ նախագահն ի պաշտոնե կկարողանա մասնակցել ԱԽ նիստերին:
13:16 - 12 հունիսի, 2019
Ա. Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Ա. Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը:Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված յուրօրինակ հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու եւ Ստանիսլավ Կարչեւսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ եւ հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները:Խոսելով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների եւ մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին. «Ժամանակն է նայել եւ տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, եւ մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ եւ բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի' գործընկերներ, համախմբվելու եւ ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերները դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»:Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաեւ գլոբալացման, ազգային ինքնության եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:
05:29 - 06 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին

Հունիսի 5-ին Վարշավայում մեկնարկել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովը: Այս ձեւաչափը վերջին մի քանի տարիների ընթացքում Լեհաստանի խորհրդարանի կողմից ընտրված հարթակ է Եվրոպայի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի լրատվական ծառայությունը, Լեհաստանի Սեյմի եւ Սենատի ղեկավարներ Մարեկ Կուխչինսկու եւ Ստանիսլավ Կարչեւսկու համատեղ հրավերով գագաթնաժողովին էին հրավիրված տարածաշրջանի խորհրդարանների ղեկավարներ, պատգամավորներ եւ հեղինակավոր գիտնականներ՝ քննարկելու համընդհանուր պատմության հարցերն ու ժամանակակից մարտահրավերները: Խոսելով Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի ընդհանրական պատմության դեպքերի, համընդհանուր մարտահրավերների եւ մասնավորապես՝ Հայաստանի ժողովրդավարացման օրինակի մասին, իր ելույթում Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերներին. «Ժամանակն է նայել եւ տեսնել իրական պատկերը, ժամանակն է դադարեցնել իրեն չարդարացրած, անարդյունավետ գործելակերպը, եւ մեր թանկ ժամանակն ու ջանքերը նոր հակամարտություններ, նոր արգելապատնեշներ եւ բաժանարար գծեր ստեղծելու փոխարեն, իրապես պահն է, հարգելի' գործընկերներ, համախմբվելու եւ ուղղելու բոլորիս ջանքերը մեր համընդհանուր մարտահրավերները դիմակայելուն՝ ամրապնդելով ժողովրդավարությունն ու ապահովելով խաղաղությունը, խթանելով կրթությունն ու բարելավելով մարդկանց կենսապայմանները»: Գագաթնաժողովի խոսնակներն անդրադարձել են նաեւ գլոբալացման, ազգային ինքնության եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ապագայի շուրջ ձեւավորված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին:
13:35 - 05 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սեյմի մարշալեկի հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը

Արարատ Միրզոյանը Լեհաստանի Սեյմի մարշալեկի հետ քննարկել է խորհրդարանական համագործակցությունը

Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վարշավայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 4-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է գործընկերոջը եվրոպական ընտրություններում իր կուսակցության արձանագրած արդյունքների համար, ինչպես նաեւ հաջողություն մաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Արարատ Միրզոյանը կարեւորել է Լեհաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարերից եկող բարեկամության, փոխադարձ վստահության, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների վրա: «Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Լեհաստանը համարվում է Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը»,- նշել է Ազգային ժողովի նախագահ Միրզոյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն էական նշանակություն ունի հայ-լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների գործունեությունը: Ազգային ժողովի նախագահն արժեւորել է խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում, ինչպես նաեւ երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշռված դիրքորոշումը: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է 7-րդ գումարման Ազգային ժողովում Հայաստան-Լեհաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Մեծապես կարեւորելով Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստերը՝ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ այն կծառայի որպես գործուն ձեւաչափ եւ հնարավորություն կտա անմիջական մթնոլորտ հաստատելու մտքերի փոխանակման եւ համատեղ ծրագրերի քննարկման ու իրագործման համար: Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկին իր հերթին շնորհավորել է Արարատ Միրոյանին Ազգային ժողովի ընտրությունների եւ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: «Մենք ջերմ զգացումով էինք հետեւում Հայաստանում թավշյա հեղափոխության միջոցով ժողովրդավարացման անցնելու գործընթացին»,- շեշտել է մարշալեկ Կուխչինսկին: Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ Մարեկ Կուխչինսկին ներկայացրել է Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնյակին եւ նշել, որ խումբը լուրջ աշխատանք է կատարում հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Մարշալեկը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը Լեհաստանի կյանքում: Ի պատասխան Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած հատուկ դրական վերաբերմունքի եւ որդեգրած քաղաքականության համար: Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանի խորհրդարանին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու համար՝ նշելով, որ փաստաթղթի լիակատար իրագործումը Հայաստանի օրակարգային առաջնահերթություններից է: Հանդիպման ավարտին կողմերը շարունակական, առավել ակտիվ համագործակցության եւ նորանոր ծրագրերի իրականացման պատրաստակամություն են հայտնել:
16:46 - 04 հունիսի, 2019
Չզբաղվես Սահմանադրությամբ՝ ինքը կզբաղվի քեզնով... |acnis.am|

Չզբաղվես Սահմանադրությամբ՝ ինքը կզբաղվի քեզնով... |acnis.am|

acnis.am: Մայիսի 29-ին ԱԺ-ում կառավարության անդամների՝ պատգամավորների հարցերին պատասխանելու հերթական նիստի օրը անհարմար իրավիճակում հայտնվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նիստից առաջ լրագրողները հետաքրքրվեցին Միրզոյանից, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ այդ օրը վարչապետը ներկա չէ կառավարության հետ հարցուպատասխանին [1]։ Վերջինս նախ պնդեց, որ դա օրենքի խախտում չէ եւ հորդորեց լրագրողներին օրենքը կարդալ։ «Եթե կառավարության անդամը՝ այդ թվում վարչապետը, երկրում չէ, ապա նա, բնականաբար, չի կարող այստեղ լինել»,- ասաց ԱԺ նախագահը։ Սակայն լրագրողները համառորեն սկսեցին Միրզոյանին հիշեցնել, որ 2017 թվականի այսպիսի մի օր, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի երկրում չլինելու պատճառով ներկա չէր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ կերպ էր մեկնաբանել Սահմանադրության 80-րդ հոդվածը՝ պնդելով, որ «եթե որեւէ մեկը ՀՀ վարչապետ է, այս օրը, այս ժամին երկրագնդի վրա, բացի այստեղ լինելուց, նա ուրիշ որեւէ տեղ չի կարող գտնվել» [2]։ԱԺ նախագահը, որպեսզի խուսափի անցյալում Նիկոլ Փաշինյանի արած տվյալ պնդումը մեկնաբանելուց, ստիպված եղավ անհարմար իրավիճակից դուրս գալու բացատրություններ փնտրել։ «Աշխարհի որ կետում էլ լինի՞... Օրենքի շատ աբսուրդ մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը եւ համատեքստը։ Եթե մարդը երկրում չէ, ասենք՝ գործուղման է մեկնել կամ արձակուրդում է, ինչպե՞ս կարող է գալ այս դահլիճ չորեքշաբթի օրը»,- հակադարձեց Միրզոյանը։ Սակայն լրագրողները տեղի չէին տալիս ու կրկին հիշեցրին, որ Փաշինյանն էր այդպես պնդում։ «Ժողովուրդ ջան, չեմ հիշում։ Եկեք բացենք՝ նայենք, որովհետեւ կարող է պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ երկրում է, բայց չի եկել ԱԺ»,- նշեց խոսնակը եւ շտապեց հեռանալ։Ներկայացված իրավիճակը քաղաքական գնահատականների ու մեկնությունների առիթ է։ Շատ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ ներկայիս ղեկավար պաշտոնյաներին սկսեցին մեղադրել անպատասխանատու հայտարարություններ անելու, անսկզբունքայնություն ցուցաբերելու, երկակի չափորոշիչներով առաջնորդվելու մեջ։Սակայն լրագրողների հարցերին ԱԺ նախագահի պատասխանները տրամաբանված էին։ Ուստի ներկայումս ակնառու երկու տարբեր չափորոշիչների սխալի աղբյուրը գալիս է կամ Նիկոլ Փաշինյանի 2017-ի ելույթի պոպուլիստական էֆեկտ ստանալու մղումից, կամ էլ Սահմանադրության 80-րդ հոդվածի իրավական առումով անկատար ձեւակերպումից։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից Սահմանադրության տվյալ դրույթի մեկնաբանումը չենք կարող տեսնել նրա 2017թ․ելույթում նշված «սադրիչ լուրերի» շարքում, այդ պատճառով մնում է Սահմանադրության 80-րդ հոդվածը մեկնաբանել՝ ելնելով դրանում պարունակող բառերի ու արտահայտությունների տառացի նշանակությունից, եւ խոսել Սահմանադրության մեջ եղած թերության կամ անկատարության մասին։Այսօր դժվար թե որեւէ ողջամիտ մարդ դեմ լինի այն պնդմանը, որ մեր Հիմնական օրենքը 2015թ․փոփոխությունների ենթարկվեց եւ կեղծիքներով անցկացվեց, որպեսզի կյանքի կոչի Սերժ Սարգսյանի եւ ողջ քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական ծրագրերը։ Հենց այսօրվա Սահմանադրության մեջ կարելի է հանդիպել բազում կեղծիքների, թերությունների, անհստակությունների, հակաժողովրդավարական ձեւակերպումների, որոնք անընդհատ արգելակում են պետականաշինության գործը:Թվում է՝ «թավշյա» հեղափոխությունից հետո քաղաքական համակարգի առողջացումը պետք է սկսվեր հիմքից՝ սահմանադրական փոփոխություններից: Ցավոք, երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը բախվում է կառավարության չկամության պատին. գործադիրը, կարծես թե, չունի քաղաքական կամք՝ երկրի Հիմնական օրենքը բարեփոխելու համար։Դա է պատճառը նաեւ, որ արդեն մեկ տարի է՝ շատ պաշտոնյաներ օբյեկտիվորեն հայտնվում են անհարմար իրավիճակում, չեն կարողանում տեղ գտնող բացասական երեւույթներն ընդունել ու դիտարկել սահմանադրական կարգավորումների լույսի ներքո։ Նման վարքագիծը կառավարության գործունեության հանդեպ հանրային դժգոհությունների տեղիք է տալիս։ Երբեմն հարկ է լինում այս կամ այն հարցի վերաբերյալ օրենքի «շատ անհեթեթ մեկնաբանություն» կատարել, միայն թե չխոսել այն մասին, որ մեզանում գլխավոր քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի «սուպերվարչապետական» Սահմանադրությունից հրաժարվելն ու նոր բարեփոխված Սահմանադրության ընդունման գործընթաց նախաձեռնելն է։Կարելի է վստահորեն պնդել՝ առաջիկա ամիսներին բազում են լինելու այն խութերը, որոնք կառավարությանը կանգնեցնելու են փաստի առջեւ՝ ստիպելով կամ ընդունել, որ երկրի համար գլխավոր չարիքը ներկայիս Սահմանադրությունն է, կամ համակերպվել իրենց գործունեության նկատմամբ հանրային վստահության անկման փաստի հետ։ Կա մի պարզ ճշմարտություն, որը պետք է ընդունեն բոլորը. եթե սահմանադրական հանրապետությունում քաղաքացիներն ու նրանց ընտրած ղեկավարները ոչ միայն չեն հոգում իրենց կյանքը կանոնավորող հանրային պայմանագրի՝ Սահմանադրության «կարիքները», այսինքն՝ չեն զբաղվում նրանով, ավելին՝ արհամարհում են նրա դերն ու նշանակությունը, ապա պետք է պատրաստ լինել, որ այդ Սահմանադրությունն ինքն է մի օր զբաղվելու իրենցով, իրենց ճակատագրով:Սարո Սարոյան
07:01 - 01 հունիսի, 2019
Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը ներկայացրել է անցումային արդարադատության իր տեսլականը

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը ներկայացրել է անցումային արդարադատության իր տեսլականը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության եւ իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` խորհրդարանի ղեկավարը հանգամանալի ներկայացրել է Թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում զարգացող գործընթացները, անդրադարձել տարբեր ոլորտներում, այդ թվում` ընտրական, դատական, հարկային համակարգերում իրականացվող բարեփոխումներին, այն քայլերին, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության հետակա գարգացմանն ու քաղաքացիական հասարակության հետագա ամրապնդմանը: Արարատ Միրզոյանը հյուրերին մանրամասնել է անցումային արդարադատության իր տեսլականը: «Մենք կարեւորում ենք, որ տարվող բարեփոխումները կրեն ինստիտուցիանալ բնույթ, ինչը կապահովի որդեգրած քաղաքականության շարունակականությունը»,-ասել է Արարատ Միրզոյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քրիստոս Ջիակումոպուլոսը նշել է, որ Հայաստան այցելության իրենց նպատակն է իշխանությունների եւ տարբեր գործընկերների հետ քննարկել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են արդարադատության համակարգի անկախությունը, արդար դատաքննության իրավունքը, կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Ըստ նրա՝ իրավիճակի գնահատման արդյունքներով ԵԽ տարբեր կառույցները կառաջարկեն կարճաժամկետ եւ միջնաժամկետ փորձագիտական աջակցություն, կնախանշվեն համագործակցության հետագա ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է բարեփոխումների գործընթացներում ներառականության ապահովման, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության կարեւորությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարը երախտագիրություն է հայտնել Եվրոպայի խորհրդի կառույցներին` ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության, ինչպես նաեւ՝ հետագա փոխգործակցության պատրաստակամության համար:
17:11 - 31 մայիսի, 2019
Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելը չի նշանակի յուրայինի գործուղում ՍԴ․ ԱԺ նախագահ |24news.am|

Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելը չի նշանակի յուրայինի գործուղում ՍԴ․ ԱԺ նախագահ |24news.am|

24news.am: Մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ Վահե Գրիգորյանին ՍԴ անդամի թափուր պաշտոնին ներկայացնելու մասին առաջարկությունը, լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ եթե Վահե Գրիգորյանն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ։«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում», - ասաց նա։
11:49 - 31 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուի մասին |lragir.am|

Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր աջակցությանը։ «Ես լավ եմ վերաբերվում պարոն Հարությունյանին, մենք բազմիցս ունեցել ենք տարբեր հանդիպումներ և քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Ես կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ Հայաստանում ընթացած հեղափոխությունը և ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն և միայն աննախադեպ լավ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց Միրզոյանը։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր ակնարկել, որ Արցախում պետք է աջակցեն այն ուժերին,ովքեր աջակցում են Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ շատ նորմալ գործընթացի մասին է խոսքը։«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է իքս ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ իգրեկ ճանապարհի կողմնակից են։ Հիմա դուք ասում եք, որ այս իգրեկ ճանապարհի դիրքորոշումը կիսողներից մեկն այնպես է անում, որ իրեն աջակցություն լինի։ Ինչ-որ բարդ կոմբինացիաներ եք մտածում։ Մարդը մտածում է, որ այս ժողովրդավարական գործընթացներն անշրջելի ու լավ են ՀՀ ու Արցախի համար։ Ես էլ եմ այդպես կարծում, այստեղ անկեղծ համագործակցության մասին է խոսքը»,- ասաց Միրզոյանը։Նա հավելեց, որ ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների համագործակցությանը, ովքեր էլ լինեն ՀՀ-ում ու Արցախում, այդ իշխանությունները դատապարտված են անեմասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության:
11:10 - 31 մայիսի, 2019
Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. ԱԺ նախագահ |lragir.am|

Վահե Գրիգորյանին ընտրելը չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ. ԱԺ նախագահ |lragir.am|

lragir.am։ Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի ՍԴ դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում»,- ասաց նա։Հիշեցնենք, որ Իմ քայլը խմբակցությունը Հանրապետության նախագահի առաջադրած նախկին երկու թեկնածուներին դեմ էր քվերակել։Վահե Գրիգորյանի՝ ՍԴ անդամի թեկնածության քվեարկությունը մեկ անգամ ձախողվել էր ԱԺ-ում, երբ իշխող խմբակցությունը ՀՀԿ-ն էր։ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ հակաօրինական քայլ է տեղի ունեցել, քանի որ օրենքը հստակ ասում է՝ իրավասու մարմինը մեկից ավելի անգամ չի կարող նույն անձի թեկնածությունն առաջադրել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ համամիտ չէ այս գնահատականի հետ։«Բերեք այդ կամայական մեկնաբանությունները թողնենք։ Նոր թեկնածություն է սա, խնդիր չկա։ Իրավաբանների հետ հազար անգամ խորհրդակցություն է եղել, այս թեման հրապարակային քննարկվել է»,- նշեց Միրզոյանը։
10:43 - 31 մայիսի, 2019
Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան. Միրզոյան |aysor.am|

Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան. Միրզոյան |aysor.am|

aysor.am։ Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ իրենց խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցը, որը մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ Ապարանում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ էր։ «Ես նման քննարկման չեմ մասնակցել, իսկ փոխվարչապետը պարտավոր է, կարծում եմ, հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա կարելի է մտածել՝ ինչու՞ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ... Ես տոնակատարությունների կամզակերպման հետ որևէ առնչություն չեմ ունեցել», - ասաց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու՞ տոնին հրավիրված չէին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։ Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ մայիսքսանության տոնակատարություններին Արցախի ղեկավարության ներկա չգտնվելը կամ ցանկացած այլ գործոն չի կարող սեպ խրել հայկական երկու պետությունների միջև։ «Եթե որևէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ ազգային դավաճանություն», - ասաց ԱԺ խոսնակը՝ չցանկանալով մեկնաբանել Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար միջնորդության դրվագը։ «Մարդիկ քաղաքական գործիչներ են և անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություն կատարել։ Պատմության մեջ նրանք այդ քայլով կմնան։ Ինչո՞ւ փորձել կանխել», - ասաց ԱԺ նախագահը։
14:12 - 30 մայիսի, 2019
Սա կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավոր չընտրելու մասին |news.am|

Սա կշարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն. Արարատ Միրզոյանը՝ ՍԴ դատավոր չընտրելու մասին |news.am|

news.am։ Սահմանադրական դատավորի հարցը կլուծվի այնպես, ինչպես սահմանված է օրենսդրությամբ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ թեկնածուի հերթական ընտրության տապալմանը։«Նախագահն իրավասություն ունի առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, իսկ ԱԺ-ն իրավասություն ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին։ Այս գործընթացը պիտի շարունակվի այնքան, մինչեւ ԱԺ-ի ու նախագահի պատկերացումները համընկնեն»,- ասաց նա՝ հորդորելով ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի թեկնածու չընտրելը չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի դրսեւորման բացակայություն։Հարցին՝ հնարավոր է՝ որոշի հանդիպել նախագահի հետ ու քննարկել այդ հարցը, Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե ինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերաբար հանդիպում ու տարբեր հարցեր քննարկում։Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ նախագահ Արմեն Սարսգսյանը չի առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որը նախորդ խորհրդարանում մերժվեց ՀՀԿ–ի կողմից, Միզոյանը պատասխանեց. «Նորից հղում անեմ օրենքներին՝ թեկնածու առաջադրելու իրավունքը նախագահին է, եւ նա ունի իր պատկերացումները։ Նա, ելնելով այս կամ այն փաստարկներից, առաջադրումներ է անում։ Տեսնենք՝ հաջորդ առաջադրումը ոնց կինի»։Արարատ Միրզոյանը հերքեց պնդումները, թե դա դեմարշի արտահայտություն չէ: Տեսակետին, թե դրանով ԱԺ-ն անվստահություն է հայտնում նախագահի ինստիտուտին, նա ընդգծեց, որ դա ոչ թե դիտարկում է, այլ քաղաքական հայտարարություն. «Ես նման պնդում չէի անի»:
13:34 - 30 մայիսի, 2019
Աշխարհի որ կետում էլ լինի, պիտի մասնակցի՝ սա աբսուրդային մեկնաբանություն է. Ա. Միրզոյանը՝ վարչապետի՝ կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին |tert.am|

Աշխարհի որ կետում էլ լինի, պիտի մասնակցի՝ սա աբսուրդային մեկնաբանություն է. Ա. Միրզոյանը՝ վարչապետի՝ կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասին |tert.am|

tert.am։ Ներկայացվում են թեկնածուներ, լինում է ելույթ, որից հետո պատգամավորները գալիս են և իրենց ստացած տպավորությունն արտահայտում են քվեարկության տեսքով։ ՍԴ անդամի չընտրվելու պատճառը երևի այն է, որ թեկնածուները չեն բավարարում պատգամավորներին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ պատգամավորներն արդեն որերորդ անգամն է՝ չեն կարողանում ՍԴ անդամ ընտրել, գուցե չընտրելու քաղաքականությո՞ւն են որդեգրել: «Այստեղ օրինաչափություն տեսնելու անհրաժեշտություն չեմ տեսնում», - ասաց Միրզոյանը։ Լրագրողները Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ օրենքի խախտում չէ՞, եթե Նիկոլ Փաշինյանը կառավարության հարցուպատասխանին չի մասնակցում: «Օրենքի խախտում չէ՝ կարդացեք: Եթե երկրում չէ, իհարկե չի կարող գալ այստեղ»,-պատասխանեց նա: Հարցին՝ աշխարհի որ կետում էլ լինի, պարտավոր չէ՞ գալ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Աշխարհի որ կետում էլ լինի... օրենքի շատ աբսուրդ մեկնաբանություն է»:
15:01 - 29 մայիսի, 2019
Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նպատակների մասին |lragir.am|

Արարատ Միրզոյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նպատակների մասին |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վեթինգի մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Միրզոյանն ասաց, որ անցումային արդարադատության վերաբերյալ ամիսներ շարունակ քննարկումներ են ունեցել։ «Խնդրում եմ նկատի ունեցեք, որ խոսքը մի թեմայի մասին է, որը բոլորովին կամ մեծամասամբ անծանոթ է լայն հանրությանը, նույնիսկ քաղաքական շրջանակներին ու մասնագիտական շրջանակներին։ Եվ մենք մեծ հաշվով կարողացել ենք ծանոթանալ դրան, ինչը համարում են անցումային արդարադատություն, այդ թվում՝ վեթինգի գործիքին։ Եվ հիմա արդեն որոշումներ կայացնելու ժամանակն է»,- ասաց նա։ Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրան խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն։Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ինքը հանձնաժողովի նպատակներին ծանոթ չէ, քաղաքական նպատակներ կարող են լինել։ Արարատ Միրզոյանն ասաց, որ ընդհանրապես խորհրդարանը քաղաքական մարմին է։ «Քաղաքական ասելով՝ ի՞նչ նկատի ունի։ Իհարկե, որևէ որոշում այստեղ քաղաքական է, որևէ վերաբերմունք քաղաքական է։ Եթե դուք, քաղաքական ասելով, ենթադրում եք ինտրիգային, անդրկուլիսյան կոնֆիգուրացիաների կոնտեքստում, դա բոլորովին այլ բան է։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ սա գործիք չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար»,- նշեց ԱԺ նախագահը։Միրզոյանը հավելեց, որ վարչապետը նկատի է ունեցել, որ կան բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, որոնց հանրությունը պետք է տեղյակ լինի։
13:36 - 29 մայիսի, 2019