ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

tert.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը կշարունակեն աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը:Գևորգ Թամամյանն այսօր հանդիպել է բժիշկների հետ՝ հայտարարելով, թե սա իրենց հաղթանակն է: «Այս օրերին եղան մեզ ուղղված մեղադրանքներ՝ հիվանդների առողջության մասին, բայց դրա պատասխանը հենց հիվանդները տվեցին՝ չեղավ գեթ մեկ հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա մեր քայլը: Իրենք շատ լավ գիտեն, թե այս թիմն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ և ինչեր է անում»,-հայտարարել է Թամամյանը: Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նա նախ շնորհակալություն է հայտնել գիտակից որոշման համար, ապա, խոսելով վարչապետի այն մտքից, թե բուժաշխատողների նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:41 - 18 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, մեկ օրում գրանցվել է 239 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, մեկ օրում գրանցվել է 239 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությւոնը հյատնում է, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
10:59 - 18 սեպտեմբերի, 2020
ԱՆ-ից արձագանքում են տեղեկությանը, թե դպրոցում դիմակակրության պահանջի ապօրինի լինելը հաստատված է դատարանի որոշմամբ

ԱՆ-ից արձագանքում են տեղեկությանը, թե դպրոցում դիմակակրության պահանջի ապօրինի լինելը հաստատված է դատարանի որոշմամբ

Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն առ այն, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ» և, որ «Սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Հարկ է նշել, որ տվյալ դիտարկումներն ապատեղեկատվություն են, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին, չունեն ոչ մի իրավական հիմք, և չեն վերաբերում դպրոցներում իրականացվող սահմանափակումներին, քանի որ սահմանափակումները կիրառվում են՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշումը (դպրոցների մասով, հավելվածի 20-րդ կետի հիման վրա) և ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 23-Ն հրամանը։ Այնուամենայնիվ, հեղինակին՝ որպես փաստաբան և իրավաբան, պետք է հայտնի լիներ, որ նշված ուղեցույցը չի էլ հանդիսացել նորմատիվ իրավական ակտ, և այն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին հակասելու մասով վիճարկելը առարկայազուրկ է: Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ  Հայաստանում դպրոցներում դիմակ կրելու որոշումը կայացվել է՝ ուսումնասիրելով միջազգային փորձը և հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները և հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ Հարգելի քաղաքացիներ, ծնողներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում չտրվել ապատեղեկատվությանը և հաշվի առնել, որ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում և բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։
17:00 - 17 սեպտեմբերի, 2020
Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա |armenpress.am|

Դպրոցում դիմակ կրելու պարտադրանքը հանելու մասին դատարանի որոշում չկա |armenpress.am|

armenpress.am: Դպրոցում դիմակ կրելու մասին դատարանի որոշում չկա. փաստաբան Գեղամ Սիմոնյանի սոցիալական ցանցի միջոցով տարածած տեղեկությունն այն մասին, որ դպրոցում դիմակ կրելու պահանջը և մյուս սահմանափակումներն ապօրինի են և հաստատված դատարանի որոշմամբ, չի համապատասխանում իրականությանը: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը փաստում է, որ փաստաբան Գեղամ Սիմոնյանի կողմից ներկայացված դիմումը, կից փաստաթղթերով վերադարձվել է. «Դիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում՝ այն վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը»: Բացի դրանից, փաստաբանը, մեջբերելով դատարանի որոշումը, նշում է, որ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարման։ «Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումներն ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»,-նշում է նա։ Սակայն առհասարակ փակ տարածքներում, մասնավորապես՝ դպրոցում դիմակ կրելու արգելքը սահմանվում է ուղեցույցից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով՝ ՀՀ առողջապահության նախարարի՝ Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատող՝ սեպտեմբերի 11-ի հրամանով, որի համաձայն՝ փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի: Այսպիսով, դպրոցներում դիմակ կրելը պարտադիր է, քանի որ ոչ միայն չկա դատարանի որոշում՝ դիմակ կրելու ապօրինի լինելու վերաբերյալ, այլև դատարանում հարցի վիճարկումն արվել է սխալ, չի մատնանշվել իրավական նորմատիվային ակտ հանդիսացող համապատասխան փաստաթուղթը, որը նախարարի հրամանն է:
16:17 - 17 սեպտեմբերի, 2020
Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում. ակցիա Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման դեմ

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում. ակցիա Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման դեմ

«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։ Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության՝ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ու հրապարակել ակցիային միացած բուժանձնակազմի ցուցակը: Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ ԶոհրաբյանԲաժանմունքի վարիչ՝ Լիանա ՍաֆարյանԲժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել ԲարդախչյանԲժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա ԱռաքելյանԱվագ բուժքույր՝ Լիլիթ ԹունյանԲուժքույր՝ Անգին ՄանուկյանԲուժքույր՝ Էսթեր ՆազարեթյանԲուժքույր՝ Գոհար ԱրշակյանԲուժքույր՝ Ասյա ԳալստյանԲուժքույր՝ Անահիտ ՀովհաննիսյանՔույր-տնտեսուհի՝ Թերեզա ՂազարյանՄայրապետ՝ Ռուզաննա ՄկրտչյանՄայրապետ՝ Անահիտ Ավագյան
15:57 - 17 սեպտեմբերի, 2020
Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին

Առաջիկայում կանխատեսվում է կորոնավիրուսի արագ տարածում. ԱՆ փոխնախարարը՝ կարևոր ցուցանիշներից մեկի մասին

Հայաստանում կանխատեսվում է վիրուսի արագ տարածում. ըստ կարեւոր ցուցանիշներից մեկի՝ յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավելի անձի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային վարակի տարածման ինտենսիվության կարևոր ցուցանիշներից մեկը՝ վերարտադրողականության ցուցանիշը (Rt COVID19), Հայաստանի համար ներկայում աճել է և կազմում է 1.02։ Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելը կանխատեսում է վիրուսի արագ տարածման մասին: Պաշտոնյան նաեւ հավելել է, որ ընդամենը մի քանի օր առաջ այս ցուցիչը ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին։ «Անհրաժեշտ է շարունակել պահել բոլոր կանոնները՝ կրել դիմակ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, պահպանել հեռավորություն միմյանցից։Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ, ինչիը, իհարկե, նպաստելու է նաև կրթական հաստատությունների գործունեությամբ պայմանավորված բնակչության շարժունակության բարձրացումը և կուտակումների առաջացումը։ Պետք է միավորել ջանքերը համավարակի հակազդման գործում։ Ցավում եմ, որ որոշ անձինք, անձնական տարբեր նկատառումներից ելնելով, ապատեղակատվություն են տարածում կովիդ19 -ի դեմ պայքարի ներկայիս հայտնի կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ, ինչպիսիք է դիմակը։ Առողջ եղեք, չկա ավելի թանկ բան, քան առողջությունն է։ Պահպանեք այն հասարակ միջոցով՝ դիմակով։ Հուսամ շուտով բժշկագիտությունը հնարավորություն կտա ավելի արդյունավետ այլ միջոցներ ունենալ, բայց քանի դրանք չկան, կրեք դիմակ ու փրկեք Ձեր ու Ձեր հարազատների կյանքը»,- գրել է Նանուշյանը: Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 295 նոր դեպք երեկ կատարված 4319 թեստավորումներից: Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք իրականացված 4135 թեստավորումներից: Նախորդ օրը՝ սեպտեմբերի 15-ին նոր դեպքերի թիվը գրեթե 100-ով պակաս է եղել, քան հաջորդ օրերին: Այդ օրը հաստատվել է կորոնավիրուսի 150 նոր դեպք իրականացված 2761 թեստավորումներից:
14:38 - 17 սեպտեմբերի, 2020
ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի  բժիշկների նամակին |armenpress.am|

ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների նամակին |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին:  Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն: ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում է՝ հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։
12:33 - 17 սեպտեմբերի, 2020
Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպիտի անցնի. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Նախորդ ամսվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի` մոտ 200-ից պակաս հաստատված դեպք՝ բացառությամբ մեկ օրվա, որ գրանցվել է 203 դեպք, բայց վերջին երկու օրերին դեպքերի թիվն էականորեն ավելացել է՝ հասնելով 257 եւ 295-ի. ճիշտ է, հայտնաբերման տոկոսը բավականին բարձր է՝ երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝ 4135, սակայն, այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, եւ մեր հանրության ուշադրությունը պիտի հրավիրենք այս խնդրի վրա. Կառավարության նիստի մեկնարկին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մարտից հետո առաջին անգամ Երեւանում խցանում նկատեցի. ըստ երեւույթին, դա կապված է դպրոցների բացման հետ»,- նշեց նա: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ թեստավորման մեջ տոկոսային աճ է նկատվում՝ այսօր արդեն մոտ 7 տոկոս, ինչը մտահոգիչ է: «Կարծում ենք, որ այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման եւ տեղաշարժի ակտիվացման, մինչ դպրոցական առեւտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու հետ: Դպրոցները բացվեցին սեպտեմբերի 15-ին, բայց մինչ այդ էլ աշխուժությունը բավական նկատելի էր,- նշեց նա՝ ընդգծելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կտեսնենք, թե վարակի տարածման տեմպի վրա ինչպես է ազդում դպրոցների բացումը: «Գործնականում այս պահին կորոնավիրուսի դեմ պայքարի մեկ ապացուցված գործիք ունենք, եւ դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն»,- ասաց Վարչապետը՝ ոստիկանապետից պահանջելով, որ ոստիկանները դիմակ չկրող ոչ մի քաղաքացու կողքից անտարբեր չանցնեն: «Դիմակը ծնոտը փակելու համար չէ, դիմակը քիթն ու բերանը փակելու համար է»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ վարակի տարածման կանխարգելման պայմանները պահելը դժվար է, սակայն անհրաժեշտ. «925 կորոնավիրուսից մահացած մարդ ունենք, 283 հոգի կորոնավիրուսով վարակված՝ մահացել են այլ պատճառներով: Եվ երբ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այլ երկրներում, համոզվում ենք, որ պիտի սովորենք կորոնավիրուսի հետ ապրել առանց ամենախիստ սահմանափակումների: Բայց դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ մեր առողջապահական հիմնարկները պատրաստ լինեն սպասարկել, բուժել, բոլոր դրա անհրաժեշտությունն ունեցող քաղաքացիներին: Հուլիսին, օրինակ, եզրին էինք, օրեր ենք ունեցել, երբ մեր վերակենդանացման բաժանմունքներում երկու-երեք ազատ տեղ է մնացած եղել, բայց կարողացել ենք այդ իրավիճակը հաղթահարել, եւ ըստ էության ոչ մի քաղաքացու առանց բժշկական օգնությա չենք թողել»:
11:39 - 17 սեպտեմբերի, 2020
Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա |armenpress.am|

Հոգեբուժական միջամտություն ստանալու համար 16 տարին լրացած երեխայի համաձայնությունը պարտադիր կդառնա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, պարտադիր է դառնում 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ երեխայի գրավոր իրազեկված համաձայնությունը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: «Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս մասնավորապես նշել էր, որ նախագծով ամրագրվել է հոգեկան առողջության  խնդիր ունեցող 16  տարին լրացած երեխայի, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի կողմից իրազեկված համաձայնություն տալու հնարավորությունն այն դեպքում, երբ հոգեկան խանգարման բնույթը թույլ է տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը և գիտակցի իր նկատմամբ կիրառվող բժշկական միջամտության բնույթը և հետևանքները: Իսկ նշված պայմանների բացակայության դեպքում  16  տարին լրացած երեխայի, օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացվելու է դատարանի վճռի հիման վրա: 16  տարին չլրացած երեխայի դեպքում իրազեկված համաձայնությունը տրվելու է նրա օրինական ներկայացուցչի կողմից: Այսպիսով 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ գրավոր իրազեկված համաձայնությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տալիս է նա, եթե բժիշկ-հոգեբույժի կարծիքով 16 տարին լրացած երեխան ունակ է հասկանալու հոգեբուժական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւանքները, այդ տեղեկությունները չեն վնասի 16 տարին լրացած երեխային, կդյուրացնեն նրան հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրումը:
11:30 - 17 սեպտեմբերի, 2020
Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկներն ազատման դիմում են ներկայացրել․ բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկներն ազատման դիմում են ներկայացրել․ բաց նամակ` Նիկոլ Փաշինյանին

Մանկական Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել: Նրանք բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի´ պարոն վարչապետ, ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետեւել է Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանի ազատման դիմումը։ Սամվել Դանիելյանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում Արյունաբանական Կենտրոնը գրանցել է թռիչքային առաջընթաց, որը հնարավոր էր միայն ոլորտի ղեկավարման տասնամյակների փորձ ունեցող, ոլորտի հիմնախնդիրներին եւ առանձնահատկություններին տիրապետող, ոլորտի կայացման մեջ անշրջելի ներդրում ունեցած տնօրենի հետեւողական աշխատանքի, ինչպես նաեւ թիմի բոլոր անդամների համատեղ ջանքերի շնորհիվ։ Հաշվի առնելով կայացված չհիմնավորված եւ անտրամաբանական որոշումը՝ խնդրում ենք ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։ Տեղեկացնում ենք Ձեզ, որ Սամվել Դանիելյանի գործունեության դադարեցման պարագայում, իրացնելով մեր սահմանադրական իրավունքը, դադարեցնելու ենք մեր կլինիկական գործունեությունը մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության ծառայության շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի մեկից։ Մեր որոշման մասին հայտնում ենք կանխավ՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ երեխաների կյանքը չվտանգելու նպատակով բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Հարգանքով՝ Լիլիթ Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի վարիչ Լուսինե Հակոբյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան Սամվել Իսկանյան՝ մանկական ուռուցքաբան-արյունաբան Անահիտ Զախարյան՝ մանկական արյունաբան Ռուզաննա Պապյան՝ մանկական ուռուցքաբան Լուսինե Քրմոյան՝ մանկական արյունաբան Շաքե Հովհաննիսյան՝ մանկական արյունաբան Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական արյունաբան Մանե Գիժլարյան՝ հերթապահ բժիշկ Մանուշ Ավագյան՝ հերթապահ բժիշկ Ալիսա Քամալյան՝ հոգեբանասոցիալական ծառայության ղեկավար Անի Հովհաննիսյան՝ մանկավարժ Մարիամ Ալեքսանյան՝ հոգեբան Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Մարինե Ազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Սարգսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Ազնիվ Գեւորգյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Մելանյա Սահակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ավագ բուժքույր Մարիամ Ֆահրադյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Նաիրա Մարտիրոսյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի Գոհար Արշակյան՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Արմինե Կիրակոսյան ՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Մանուկյան Անգին՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Սարգսյան Աննա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Գաբրիելյան Լամառա՝ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի բուժքույր Հարությունյան Աիդա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Գեւորգյան Արթուր՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժակ Վերա Մխիթարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Լուսինե Մարգարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի քույր-տնտեսուհի Աննա Ղամբարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Լուսինե Թորոսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Աննա Մարհարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Սյուզաննա Հարությունյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Թագուհի Հովհաննիսյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Արշալույս Ավագյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Աճեմյան Մարիետա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Մկրտչյան Ռուզաննա՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Արմենուհի Վարդազարյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Սոնա Մարդանյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ Անուշ Հրաչյան՝ մանկական արյունաբանության բաժանմունքի մայրապետ»։
20:48 - 16 սեպտեմբերի, 2020
Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Գերատեսչական շրջապտույտի մեջ ունենք իրավիճակ, որ Վարդենիսի համայնքը իր 36 մանր ու միջին համայնքով զրկված է բուժման իրավունքից, քանի որ ամենածայրահեղ իրավիճակում գնում են Մարտունու հիվանդանոց, շատ դեպքերում Երևան են գալիս և սրան զուգահեռ Մարտունի քաղաքում մեկնարկել է երկրորդ հիվանդանոցի կառուցումը, որի վրա ծախսվում է մոտ հինգ միլիոն դոլար: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Ես ուզում էի հասկանայի կառավարության դիրքորոշումը ինչով է պայմանավորված, որ հենց Վարդենիսում հիվանդանոցը քայքայվում է, իսկ կողքի քաղաքում փաստորեն երկրորդ հիվանդանոցն է կառուցվում»,-ասաց նա և նշեց, որ դա չի բխում տարածքների համաչափ զարգացումից: Նա նշեց, որ Վարդենիսը Արցախին կապող միակ դարպասն է և Արցախից շատ քաղաքացիներ հենց այդ  Վարդենիսի հիվանդանոցից էին օգտվում, դրա ռազմավարական նշանակությունը չպետք է մոռանանք: «Այս պահին համայնքը դրամահավաք է իրականացնում, որ կարողանա այդ խայտառակ ծանր պայմաններում գտնվող հիվանդանոցը վերանորոգի, տեխնիկայով հագեցնի, իսկ այս ընթացքում բժիշկները ուղղակի փախչում են»,-ասաց նա: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով նշեց, որ Առողջապահության նախարարությունը ինքն է տնօրինում, թե որտեղ կառուցվեն հիվանդանոցներ և ենթակառուցվածքների բարելավում որտեղ տեղի ուեննա: «Մի բան հստակ է, որ այն, որ նոր հիվանդանոց է կառուցվում, դա խոսում է նրա մասին, որ ոչ թե Վարդենիս քաղաքը աչքաթող է արված, այլ ընդհակառակը, այդտեղ նոր ենթակառուցվածքներ են ստեղծվում և նոր հնարավորություններ կլինեն: Այդ միջանկյալ հատվածը կարգավորելու և վարդեսցիների համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար, աշխատանքներ կտանենք»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
19:40 - 16 սեպտեմբերի, 2020
Մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ․ ԱՆ

Մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ․ ԱՆ

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության:
18:10 - 15 սեպտեմբերի, 2020
ԱՆ հրամանը ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ Առողջապահության նախարարություն

ԱՆ հրամանը ոչ թե աբսուրդային է, այլ օրվա հրամայական․ Առողջապահության նախարարություն

Երեկվանից մամուլում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն, թե իբր նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել և ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 և ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ինչի կապակցությամբ հայտնում եմ, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը և ներկայացվում է այլ քողի ներքո և խեղաթյուրված է։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ  նախ և առաջ նշվածը ոչ թե հրաման է, այլ հրամանի նախագիծ և գտնվում է քննարկումների և լրաշմակումների փուլում, և միևնույն ժամանակ հանդիսանում է ոչ թե աբսուրդային, այլ օրվա հրամայական, և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված մինչ այս պահն ընդունված բոլոր փաստաթղթերում, իրավական ակտերում նշվել է, որ  անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, ինչն ուղղված է եղել ոչ թե ռիսկի խումբ հանդիսացող աշխատակիցներից ազատվելուն, այլ վերջիններիս պաշտպանելուն։ Տվյալ առաջարկն ուղղված է ոչ թե ռիսկի խմբում գտնվող անձանց աշխատանքից կամ ուսման իրավունքից զրկվելուն, այլ վերջիններիս անվտանգության ապահովմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց մասնագիտական գիտելիքներն ու ներուժը ծառայեցնել պետությանը նաև կորոնավիրուսային հիվանդության պայմաններում՝ հեռավար սկզբունքով, իսկ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո անցնել իրենց բնականոն աշխատանքին։ Կոչ ենք անում և հորդորում նախքան որևէ «Ցնցող» լուր հայտնելը պարզապես ամբողջությամբ ծանոթանալ իրավիճակին, առկա փաստաթղթերին և վերլուծել իրականությունը և ոչ թե փորձել պղտոր ջրում ձուկ որսալ և դիվիդենտներ հավաքել բառախաղերի միջոցով։
11:56 - 15 սեպտեմբերի, 2020