ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

Կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված գործում է 100 տոկոսով թափանցիկ |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսային հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակում պետք է շարունակել կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը: Այս մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում: «Մասնավորապես, հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոնը»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ:
12:30 - 24 սեպտեմբերի, 2020
Հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները

Հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում սահմանված անվտանգության պարտադիր կանոնների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ ՀՀ առողջապահության նախարարի 24-Ն հրամանով հաստատվել են ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։Հրամանով սահմանված է, որ դպրոցներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ղեկավարը, ում կողմից և նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու։Դպրոցական հաստատություններում, մասնավորապես, անհրաժեշտ է ապահովել ՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ/ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցներ, ձեռքերի լվացման հնարավորություններով, հոսող ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներ (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), թափոնների հեռացման համար փակվող «գտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ, հեռահար ջերմաչափ։ Անհրաժեշտ է կազմակերպել կանխարգելիչ և սանիտարահակահամաճարակային միջոցառումներ, մասնավորապես․ մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում, միջանցքներում, վարչական մասում տեղադրվում են փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարմամբ աղբամաններ՝ օգտագործված դիմակների և անհատական պաշտպանության այլ պարագաների համար, մուտքի մոտ, դասասենյակներում, սանհանգույցներում տեղադրվում են տարաներ՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70%-ոց սպիրտային հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար, սովորողների, անձնակազմի և այցելուների շրջանում դիմակների կրումը պարտադիր է՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանի, փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, բացառությամբ. լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, առնվազն 14 օրվա ընթացքում աշխատողների, սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակման դեպքում առաջարկություն է ներկայացվում լիազոր մարմիններին Հաստատության «առկա» ուսուցման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ, ժամանակավորապես չեն գործում երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները, բացառությամբ մասնագիտացված և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հեռավար եղանակով կազմակերպվող խմբակները: Հրամանը սահմանում է նաև հաստատությունների ախտահանմանը, սովորողների սննդի կազմակերպմանը, սովորողներին տեղափոխող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները։Մանրամասները՝ հղումովhttp://www.moh.am/images/legal-606.pdf?fbclid=IwAR1yAtdIQtacNvyqHIYvHLd3yoZGwLQ2ao0O6Lvfs615lMB4s7-M5uGoB3E
15:50 - 23 սեպտեմբերի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ շփված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդի հետ շփված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի կազմակերպման կարգը։ Հրամանում, մասնավորապես, ասվում է. «Կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր), համաճարակային գոտի մուտք գործող եվ դուրս եկող, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տեսակետից անբարենպաստ երկրներից հայաստանի հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ օբսերվացիայի իրականացման կարգը 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Օբսերվացիան բժշկական զննության, համաճարակաբանական դիտարկման, կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների համալիր է, որը կիրառվում է կորոնավիրուսային հիվանդությունով (այսուհետ COVID-19) հիվանդի հետ անմիջական շփված (կոնտակտավոր)` մեկուսացված, ինքնամեկուսացված, համաճարակային գոտի մուտք գործող եւ դուրս եկող, COVID-19 տեսակետից անբարենպաստ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող հիվանդության կասկածով անձանց նկատմամբ:   2. Օբսերվացիայի շրջանակներում ինքնամեկուսացված, մեկուսացված անձանց նկատմամբ բժշկական զննությունները իրականացվում են արտահիվանդանոցային կամ տնային պայմաններում, Առողջության առաջնային պահպանման օղակի (այսուհետ ԱԱՊ) կողմից` 14-օրյա ժամանակահատվածում: 2. ՕԲՍԵՐՎԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԵՎ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ 3. Օբսերվացիայի ենթակա անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք ունի բժշկական օգնության եւ սպասարկման, չի հաճախում աշխատանքի կամ ուսման վայր, հասարակական վայրեր, չի օգտվում հասարակական տրանսպորտից/տաքսիներից։ 4. Ինքնամեկուսացված անձի հետ տանը մնում են միայն ընտանիքի անդամները։ Ինքնամեկուսացված անձը ընտանիքի անդամներից բացի այլ անձանց հետ չի շփվում։ 5. Եթե օբսերվացիայի ենթակա անձի ինքնամեկուսացման վայրում կան ընտանիքի այլ անդամներ, ապա նա առանձնանում է բացվող պատուհանով, լավ օդափոխվող սենյակում: Առանձին սենյակի բացակայության պայմաններում ապահովվում է հնարավորինս բնական օդափոխություն: 6. Օբսերվացիայի ենթակա անձը լվացարանից, լոգարանից օգտվելուց հետո այն մանրակրկիտ մաքրում է՝ լվացող ու մաքրող նյութերի օգտագործմամբ: 7. Օբսերվացիայի ենթակա անձի սպասքը, անկողնային պարագաները եւ այլ իրերը առանձնացվում են ընտանիքի մյուս անդամների իրերից։ Իրերն օգտագործելուց հետո դրանք մանրակրկիտ լվացվում են լվացող ու մաքրող միջոցով (օճառ, լվացող հեղուկներ) եւ ջրով։ 8. Օբսերվացիայի ենթակա անձի իրերի եւ անկողնային սպիտակեղենի լվացքի ժամանակ ապահովվում է ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճանը՝ լվացքի փոշու համադրությամբ, դրանք չորացվում եւ արդուկվում են թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Աղտոտված իրերի հետ գործ ունենալու դեպքում անհրաժեշտ է կրել մեկանգամյա ձեռնոցներ եւ գոգնոց։ Չի թույլատրվում լվացքն ուղարկել լվացքատուն։ 9. Օբսերվացիայի ենթակա անձի եւ տան մյուս անդամների միջեւ հնարավորինս ապահովվում է ֆիզիկական հեռավորության (առնվազն 1 մետր) պահպանումը՝ խուսափելով գրկախառնությունից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։ 10. Օբսերվացիայի ենթակա անձը պահպանում է հազալու եւ փռշտալու հիգիենիկ վարվելակարգը՝ հազալիս եւ փռշտալիս փակել բերանը եւ քիթը մեկանգամյա անձեռոցիկով, վերջինս նետել աղբի պլաստիկ տոպրակի մեջ եւ անմիջապես լվանալ ձեռքերը։ 11. Օգտագործած անձեռոցիկները, դիմակները եւ այլ կենցաղային աղբը հավաքվում է աղբի համար նախատեսված տոպրակներում: Վերջիններիս լցվելու դեպքում դրանք կապվում են, տեղադրվում մեկ այլ տոպրակի մեջ եւ կրկին կապվում, որից հետո աղբը հեռացվում է սենյակից` որպես կենցաղային աղբ: 12. Ձեռքերը հաճախակի լվացվում են օճառով եւ ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում, եւ մանրակրկիտ չորացվում։ Չլվացված ձեռքերով աչքերին, քթին եւ բերանին չեն դիպչում։ 13. Ամբողջ տարածքի ախտահանումն իրականացնելու համար օգտագործվում է 70-90% սպիրտ կամ քլոր պարունակող ախտահանիչ միջոց: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետը` ախտահանման համար կիրառվում են միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված: 14. Օրական առնվազն 2 անգամ իրականացվում է խոնավ մաքրում՝ օգտագործելով սովորական մաքրող միջոցներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սանհանգույցին, լոգարանին, խոհանոցին: Մաքրում կատարելիս պահպանվում է հյուրասենյակ – խոհանոց – լոգարան-սանհանգույց հաջորդականությունը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված անձեռոցիկները, լաթերն օգտագործելուց հետո մանրակրկիտ լվացվում են լվացող միջոցներով եւ չորացվում են: Հնարավորության դեպքում օգտագործվում են միանգամյա օգտագործման անձեռոցիկներ, լաթեր: 15. Օրական առնվազն երկու անգամ, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության, առավել հաճախ օգտագործվող մակերեսները՝ դռան բռնակներ, ծորակներ, սեղաններ, աթոռակի հենք եւ այլ մակերեսներ, ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով, որն ունի կից մեթոդական ուղեցույց` հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: 16. Յուրաքանչյուր ախտահանումից հետո ձեռքերը լվացվում են օճառով եւ ջրով, այնուհետեւ ախտահանվում առնվազն 70% ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցով: 17. Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձի` հիվանդանոց տեղափոխելու դեպքում, ընտանիքի անդամները իրականացնում են հիմնական մաքրում եւ ախտահանում` 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ դրան կից մեթոդական ուղեցույցի ռեժիմներին համապատասխան: 18. Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշանների առաջացում, կապ է հաստատվում համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի հետ: Անհետաձգելի դեպքերում դիմում են շտապ բժշկական օգնության ծառայություն՝ տեղեկացնելով ինքնամեկուսացման մեջ գտնվելու մասին։ 19. Օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում` արտահիվանդանոցային վարակաբանական հսկողության պատուհանում: 20. Օբսերվացիայի ենթակա անձանց արտահիվանդանոցային վարակաբանական հսկողությունն ինքնամեկուսացման դեպքում իրականացվում է համապատասխան առողջության առաջնային պահպանման կազմակերպության բժշկի կողմից, մեկուսացման դեպքում՝ ըստ մեկուսացման վայրի կցված բժշկի կողմից` համագործակցելով տվյալ անձի առողջության առաջնային պահպանման բժշկի հետ: 21. Օբսերվացիայի առաջին օրը օբսերվացիայի ենթակա անձին տրամադրվում է հեռահար խորհրդատվություն՝ հեռախոսազանգի միջոցով, ինքնամեկուսացման, մեկուսացման պայմանների պահպանման, անձնական հիգիենայի, անհատական պաշտպանության միջոցների, կոնտակտավորի ինքնազգացողության եւ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացվում է համաճարակաբանական վերհուշի հստակեցում: 22. Բժշկի կողմից հեռախոսազանգով խորհրդատվությունն իրականացվում է օրական առնվազն 2 անգամ եւ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգում լրացվում է սույն հրամանով սահմանված ինքնամեկուսացված/մեկուսացված անձի ամենօրյա հսկողության հարցաթերթիկ (Ձեւ 1): 23. Այն դեպքերում, երբ ինքնամեկուսացած կամ մեկուսացված անձը նշում է COVID-19-ին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, քթի փակվածություն, անաշխատունակություն, գլխացավ, մկանային ցավ կամ թուլություն եւ առավել եւս դժվարաշնչություն եւ/կամ արագացած շնչառություն, բժիշկն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 21-ի թիվ 1312–Լ եւ 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամաններով: 24. Ինքնամեկուսացման եւ մեկուսացման ավարտից հետո տրամադրվում է անաշխատունակության թերթիկ՝ համաձայն էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգի»։
12:02 - 23 սեպտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակին |civilnet.am|

Առողջապահության նախարարությունն արձագանքել է «Նորք» ԻԿՀ-ի անձնակազմի բաց նամակին |civilnet.am|

civilnet.am: «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք հայտնում են, որ Հայաստանի Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ արժանացան պետական պարգևների կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն ոչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցները։ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ ցանկն իրենք են ներկայացրել նախագահին և վարչապետին։ «Առողջապահության նախարարությունն է ներկայացրել ցանկը՝ առաջնորդվելով կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրման աստճանից, բայց հարկ է նշել, որ կոլեկտիվը պարգևատրվել է, առողջապահության նախարարությունից ստացել են պատվոգրեր, որոշները նաև՝ հուշամեդալներ»,- նշեցին գերատեսչությունից։
11:29 - 23 սեպտեմբերի, 2020
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով․ ԱՆ

Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով․ ԱՆ

Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաների և երիտասարդների կյանքի որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման արդյունավետությունը և նրանց առողջական վիճակը բարելավելու նպատակով «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակներում, 2015-2019 թվականների ընթացքում, ՀՀ առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում  վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում է ինսուլինային անալոգներ: Շաքարային դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդների ծնողների անհանգստությունը փարատելու նպատակով տեղեկացնում ենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ հումալոգ դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ: Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ հումալոգ դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ: Պայմանագրի շրջանակներում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը ևս կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք ներկայումս գտնվում են մաքսազերծման փուլում: Ինչ վերաբերվում է գրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապա դրանք ծրագրի շրջանակներում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Նշենք, որ այս ապրանքների տրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ: Պարտադիր պայման է միայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը: Ի դեպ, 2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ինսուլինային անալոգների հետ մեկտեղ, որպես պարտադիր պայման (մարդասիրական օգնության շրջանակներում), ներառված է նաև գրիչ-ներարկիչների և  ասեղներին տրամադրումը:    Հավելենք, որ 2020 թվականի կարիքների համար ձեռք բերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:
12:56 - 22 սեպտեմբերի, 2020
Սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, ունենք 57 առողջացած

Սեպտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, ունենք 57 առողջացած

Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263608 թեստավորում:   Այսպիսով` երեկ կատարվել է 3944 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: Ունենք 57 առողջացած:   Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։   Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:
11:05 - 20 սեպտեմբերի, 2020
COVID-19-ի բժշկական օգնությունն ամբողջությամբ գտնվում է պետական ֆինանսավորման ներքո․ փոխնախարար

COVID-19-ի բժշկական օգնությունն ամբողջությամբ գտնվում է պետական ֆինանսավորման ներքո․ փոխնախարար

Կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եվս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ «Այսօր դիտում էի մի տեսահոլովակ, որտեղ Գագիկ Ծառուկյանը հայտարարում էր թե կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության ծախսերը շատ մեծ բեռ են հանդիսանում մեր քաղաքացիների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել, որ վերոնշյալ անձի կողմից հնչեցված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում եվ գտնվում է ամբողջությամբ պետական ֆինանսավորման ներքո: Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը եվս գտնվում է պետական ֆինանսավորման ներքո, երբ իրականացվում է նեղ մասնագետների կողմից մշակված ուղեցույցի շրջանակներում: Միայն տնային պայմաններում բուժում իրականացնելու գործընթացն ապահովելու համար պետությունը գնել է 112 մլն դրամ ընդհանուր արժեքով դեղամիջոցներ եվ տրամադրել արտահիվանդանոցային բժշկական օգնություն իրականացնող կազմակերպություններին(պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ): Զարմանալի է այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը հենց ինքը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, որի շրջանակներում ստացել է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն, որի համար չի իրականացրել որեվէ վճարում, քանի որ որպես կորոնավիրուսային հիվանդություն ունեցող ՀՀ քաղաքացի գտնվել է պետական հոգացության ներքո եվ համապատասխան կենտրոնին ըստ ներկայացված հայտի վճարել է պետությունը՝ հոգալով Գագիկ Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը», - գրել է նա:
10:04 - 20 սեպտեմբերի, 2020
Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

Վարչապետին սխալ տեղեկություններ են հաղորդում. ամեն բուժաշխատողի հետևում փրկված կյանքեր են. Գևորգ Թամամյանը՝ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մասին |tert.am|

tert.am: Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները և Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը կշարունակեն աշխատել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը:Գևորգ Թամամյանն այսօր հանդիպել է բժիշկների հետ՝ հայտարարելով, թե սա իրենց հաղթանակն է: «Այս օրերին եղան մեզ ուղղված մեղադրանքներ՝ հիվանդների առողջության մասին, բայց դրա պատասխանը հենց հիվանդները տվեցին՝ չեղավ գեթ մեկ հիվանդ կամ հիվանդի ծնող, որ չհասկանա մեր քայլը: Իրենք շատ լավ գիտեն, թե այս թիմն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ և ինչեր է անում»,-հայտարարել է Թամամյանը: Անդրադառնալով վարչապետի գրառմանը՝ նա նախ շնորհակալություն է հայտնել գիտակից որոշման համար, ապա, խոսելով վարչապետի այն մտքից, թե բուժաշխատողների նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ՝ առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները։ Շարունակությունը՝ tert.am-ում
16:41 - 18 սեպտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, մեկ օրում գրանցվել է 239 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, մեկ օրում գրանցվել է 239 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությւոնը հյատնում է, որ սեպտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած: Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:
10:59 - 18 սեպտեմբերի, 2020