Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Ֆրանսիայում մայիսի 11-ից սահմանափակումները կթուլացվեն |azatutyun.am|

Ֆրանսիայում մայիսի 11-ից սահմանափակումները կթուլացվեն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի խորհրդարանը երեկ ընդունել է կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումներն աստիճանաբար թուլացնելու կառավարության առաջարկը: Վարչապետ Էդուար Ֆիլիպի ներկայացած պլանին կողմ է քվեարկել 368 պատգամավոր, դեմ՝ 100-ը: Սահմանափակումները Ֆրանսիայում մտցվել էին մարտի կեսերից՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը: Սակայն հիմա տնտեսական անկումը կանգնեցնելու համար կառավարությունը նախատեսում է մայիսի 11-ից թուլացնել սահմանափակումները: Վարչապետը միաժամանակ նշել է, որ կորոնավիրուսի վարակի նոր բռնկումից խուսափելու համար տնտեսությունը պետք է վերաբացել աստիճանաբար: Առաջին փուլում նախատեսվում է վերագործարկել հանրային տրանսպորտը, բացել ուսումնական հաստատությունները, կառավարության առաջարկած ձեռնարկությունները, իսկ ռեստորանների, սրճարանների, համերգասրահների, կինոթատրոնների վերաբացում դեռևս նախատեսված չէ: Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 166 հազարի, մահացել է ավելի քան 23 հազար 600 մարդ:
16:39 - 29 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 138 հազար 919: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 956 հազար 064 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Գրանցվել է վարակի 2 հազարից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 505 է: Վարակից մահացել է 27 հազար 359 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 911հաստատված դեպք, մահացել է 23 հազար 660: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 161 հազար 145 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 21 հազար 678 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 159 հազար 912 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 314 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 114 հազար 653-ի, մահացածներինը՝ 2 հազար 992-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 558: Մահացության ցուցանիշը կազմում է 867: Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 92 հազար 584: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 877 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 858 ընդհանուր, 22 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 73 հազար 235 է, Կանադայում՝ 50 հազար 026, Բելգիայում 47 հազար 334 է, Նիդերլանդներում 38 հազար 416 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 511 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6: Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 921, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89: Եգիպտոսում 5 հազար 042 հաստատված դեպք կա, մահացել է 359 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 440-ի, մահացածներինը՝ 23-ի: Իրաքում գրանցվել է 1928 վարակվածության, 90 մահվան դեպքով: Լիբանանում կա 717 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:29 - 29 ապրիլի, 2020
COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում |armenpress.am|

COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում |armenpress.am|

armenpress.am: Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է: «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին պլանավորել իրենց կյանքը կարանտինից հետո: Մասնավորապես, Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա:   Ֆրանսիայում ապրիլի 26-ին հայտնեցին մեկ օրում գրանցված 242 մահվան դեպքի մասին: Այս ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 23 հազարի: Կիրակի օրը Փարիզի բազմաթիվ բնակիչներ դուրս էին եկել գնումների: Նրանցից շատերը կրում էին պաշտպանիչ դիմակներ և հետևում էին սոցիալական հեռավորություն պահելու պահանջներին:  
12:15 - 27 ապրիլի, 2020
Թրամփն ու Մակրոնը ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

Թրամփն ու Մակրոնը ԱՀԿ-ում բարեփոխումների անհրաժեշտություն են տեսնում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը նշում է, որ այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը:  Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական ընթացքը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխարհի տնտեսությունը կրկին բացելու ուղիներին: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կանցկացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների մասնակցությամբ քննարկում, որպեսզի անդրադարձ կատարվի կորոնավիրուսի դեմ պայքարում ՄԱԿ-ի ջանքերին: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համաձայնության են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների անհրաժեշտության հարցի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները քննարկել են տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր:   
10:25 - 27 ապրիլի, 2020
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է, որում ասվում է․ «Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։ Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին pic.twitter.com/wdncsTys4W — Jonathan Lacôte (@JonathanLacote) April 24, 2020
16:22 - 24 ապրիլի, 2020
Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

armenpress.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք:  Իդալգոն նախ նկատեց՝ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցնում է սանիտարական արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման բացառիկ պայմաններում։ «Դա է պատճառը, որ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի համաձայնությամբ, ես ստիպված եղա չեղարկել հայ համայնքի համար ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում նախատեսված ամենամյա ընդունելությունը: Ցավում եմ և գիտեմ, որ դուք բոլորդ կհասկանաք, որ սա կառավարական որոշումների հետ համահունչ լինելու հրամայականն է»,-ասաց նա: Քաղաքասպետը պարզաբանեց՝ այդ որոշումներով է պայմանավորված նաև, որ CCAF-ը ստիպված է եղել սահմանափակվել միայն խիստ սահմանափակ կազմով ապրիլի 24-ի ավանդական միջոցառման ընթացքում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելով։ Դրան Անն Իդալգոն ներկա կլինի: «Եթե այս տարի մենք չենք կարողանում ինչպես հարկն է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, անկախ ամեն ինչից, պետք է հիշենք նրանց ոգեկոչման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտք ենք պատմական ճշմարտության համար պայքարը, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում և քանի դեռ մեր երկրում ժխտողականությունը քրեականացված չէ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ պես պաշտպանել և շրջանառել CCAF-ի կողմից մեկնարկած իրազեկման արշավը հետևյալ խորագրով․ «Ես մնում եմ տանը, բայց մոբիլիզացվում եմ»,-ասաց քաղաքապետը: Նա շեշտեց՝ պետք է մնալ տանը, առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հավատարիմ լինենք պատմության հանդեպ մեր պարտքին, ինչպիսին էլ որ լինեն բարդություններն այս պահին Փարիզում, Հայաստանում և Արցախում, որոնք, ես գիտեմ, որ շատ են տուժել համաճարակից»: Անն Իդալգոն վստահություն հայտնեց, որ գալիք տարի հնարավոր կլինի սովորական պայմաններում հանդիպել հիշատակի արարողությանը։
15:12 - 24 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում ապաքինվել է 722 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Աշխարհում ապաքինվել է 722 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 638 հազար 909-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 184 հազարը: Ապաքինվել է 722 հազար 055 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 849 հազար 092 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 47 հազար 681 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 208 հազար 389 է: Մահացության ցուցանիշը 21 հազար 717 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 187 հազար 327 է: Վարակից մահացել է 25 հազար 085 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 159 հազար 877 հաստատված դեպք, մահացել է 21 հազար 340 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 150 հազար 648 հաստատված դեպք կա, մահացել է 5 հազար 315 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 133 հազար 495 հաստատված դեպք: Մահերը 18 հազար 100-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 98 հազար 674-ի, մահացածներինը՝ 2 հազար 376-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 996: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 ազար 391 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 798 ընդհանուր, 10՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 57 հազար 999 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 513-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 46 հազար 182 է, Բելգիայում 41 հազար 889 է, Կանադայում՝ 40 հազար 190, Նիդերլանդներում՝ 34 հազար 842 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 416 դեպք կա, մահացել է 5 մարդ: Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 8 հազար 238 է, մահացածներինը՝ 52: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 7 հազար 141, վարակի հետևանքով մահացել է 10-ը: Եգիպտոսում 3 հազար 659 հաստատված դեպք կա, մահացել է 276 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 2248-ի, մահացածներինը՝ 13-ի: Իրաքում գրանցվել է 1 631 վարակվածության, 83 մահվան դեպքով: Լիբանանում կա 682 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 22: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 42-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:00 - 23 ապրիլի, 2020
Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսի փուլային տարբերակով |armenpress.am|

Ֆրանսիայում կրթական հաստատություններում ուսումնական պրոցեսը կվերսկսի փուլային տարբերակով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում դպրոցներ ու մանկապարտեզներ երեխաների վերադարձը կսկսվի մայիսի 11-ից: Գործընթացը կկազմակերպվի փուլային տարբերակով: "Euronews"-ը տեղեկացնում է, որ սկզբում կբացվեն մանկապարտեզները, նախապատրաստական ու տարրական դասարանները: Մայիսի 18-ին դասընթացները կվերսկվեն քոլեջներում, դպրոցներում: Մայիսի 25-ից սովորական ուսումնական պրոցես կլինի բոլորի համար: Ուսումնական պորցեսին վերադառնալու գործընթացի մանրամասները ներկայացրել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանկեն: Նրա խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է աշակերտներին միավորել փոքր խմբերում: «Մենք պետք է հստակություն մտցնենք անվտանգության միջոցառումների հարցում: Սովորող խմբերը պետք է լինեն ոչ մեծ: Թիվը կարող է տատանվել տարրական ու բարձր դասարնների դեպքում, բայց կարող են լինել 15 հոգուց բաղկացած խմբեր»,-մանրամասնել է նախարարը: Նորվեգիայում մանկապարտեզները բացվել են ապրիլի 20-ից, սակայն շատ ծնողներ որոշել են, որ ներկայում ճիշտ կլինի երխաների տանը մնալը՝ չնայած կառվարության այն հայտարարությանը, որ համաճարակը հնարավոր եղավ վերահսկողության տակ պահել: Ապրիլի 27-ին պարապմունքները կվեսրսկսվեն տարրական դասարաններում: Դանիայում կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին փուլը սկսվեց ապրիլի 15-ին: Մանկապարտեզներն ու տարրական դասարանների դպրոցները բացվել են, մնացած կրթական հաստատությունները փակ են մինչև մայիսի 10-ը:
12:41 - 22 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

COVID-19. Աշխարհոմ 650 հազարից ավելի մարդ է ապաքինվել |armenpress.am|

armenpress.am:  Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 482 հազար 215-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 170 հազարը: Ապաքինվել է 652 հազար 170 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 792 հազար 913 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 42 հազար 517 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 200 հազար 210 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 852 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 181 հազար 228 է: Վարակից մահացել է 24 հազար 114 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 155 հազար 383 հաստատված դեպք, մահացել է 20 հազար 265 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 147 հազար 065 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 862 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 124 հազար 743 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 509-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 90 հազար 980-ի, մահացածներինը՝ 2 հազար 140-ի: Չինաստանին շրջանցել է Իրանը: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 83 հազար 505: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 209 մարդ:Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 758 ընդհանուր, 11՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Չինաստանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 121 է: Ռուսաստանում մահացածների թիվը հասնում է 405-ի: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 40 հազար 743 է, Բելգիայում 39 հազար 983 է, Կանադայում՝ 36 հազար 829, Նիդերլանդներում՝ 33 հազար 405 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 402 դեպք կա, մահացել է 4 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 7 հազար 265 է, մահացածներինը՝ 43: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 6 հազար 015, վարակի հետևանքով մահացել է 9-ը: Եգիտոսում 3 հազար 333 հաստատված դեպք կա, մահացել է 250 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 995-ի, մահացածներինը՝ 9-ի: Իրաքում գրանցվել է 1 574 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:41 - 21 ապրիլի, 2020
Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը |armenpress.am|

Ֆրանսիայի դեսպանությունը տալիս է #BarevlaFrance խորագրով առցանց մշակութային օրերի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ և տալիս է #BarevlaFrance խորագրով իր մշակութային օրերի մեկնարկը, որոնք ամբողջությամբ տեղի կունենան առցանց:  «Ամեն շաբաթ մեր ֆեյսբուքյան La Culture Française en Arménie էջում կներկայացնենք ֆրանսիական մշակութային հաստատությունների կողմից անվճար առաջարկվող ֆիմեր, համերգներ, ներկայացումներ, ինչպես նաև գրականության, պատմության, մշակութային ժառանգության և ճարտարապետության վերաբերյալ ռեսուրսներ:  Կկազմակերպենք նաև բացառիկ հարցազրույցներ ֆրանս-հայկական մշակութային կյանքի գործիչների հետ:  Ծրագիրը կհրապարակվի մեր La Culture Française en Arménie էջում ամեն երկուշաբթի»,- նշված է հաղորդագրության մեջ: Ստորև ներկայացված է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի դեսպանի՝ ծրագրի մեկնարկը ազդարարող տեսաուղերձը։
09:38 - 21 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում մահացածների թիվն անցել է 40 հազարը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 407 հազար 439-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 165 հազարը: Ապաքինվել է 625 հազար 202 մարդ:Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 764 հազար 265 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 40 հազար 565 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 198 հազար 674 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 453 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 178 հազար 972 է: Վարակից մահացել է 23 հազար 660 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 152 հազար 894 հաստատված դեպք, մահացել է 19 հազար 718 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 145 հազար 742 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 642 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 120 հազար 067 հաստատված դեպք: Մահերը 16 հազար 060-ն են: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 83 հազար 306-ի, մահացածներինը՝ 2 017-ի:Չինաստանն առանձնանում է 82 հազար 747 ընդհանուր, 12՝ նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 82 հազար 211: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 118 մարդ: Իրանին հաջորդում է Ռուսաստանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 42 հազար 853 է, մահացել է 361 մարդ:Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 38 հազար 654 է, Բելգիայում՝ 38 հազար 496, Կանադայում՝ 35 հազար 056, Նիդերլանդներում՝ 32 հազար 655 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 394 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 6 հազար 781 է, մահացածներինը՝ 41: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 448, վարակի հետևանքով մահացել է 8-ը: Եգիտոսում 3 հազար 144 հաստատված դեպք կա, մահացել է 239 մարդ: Քուվեյթում վարկվածների թիվը հասել է 1 915-ի, մահացածներինը՝ 7-ի: Իրաքում գրանցվել է 1 539 վարակվածության, 82 մահվան դեպքով: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 39-ի: Մահացել է 3 մարդ:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
09:51 - 20 ապրիլի, 2020
COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

COVID-19. ԱՄՆ-ում 710 հազարից ավելի հաստատված դեպք կա |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 251 հազար 832-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 154 հազարը: Ապաքինվել է 574 հազար 403 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 190 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 20 հազար 002 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 397 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 352 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 108 հազար 692 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 14 հազար 576: Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 27 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 79 հազար 494: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 958 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 78 հազար 546 է, Բելգիայում՝ 36 հազար 138 է, Ռուսաստանում՝ 32 հազար 8: Բրազիլիայում կա 34 հազար 222, Նիդերլանդներում՝ 30 հազար 449, Կանադայում՝ 31 հազար 927 հաստատված դեպք: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 370 դեպք կա, մահացել է 3 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 6 հազար 302, այստեղ գրանցվել է մահացության 37 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 663 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 205 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2844: Իրաքում վարակվածների թիվը 1482 է, մահացության ցուցանիշը 81 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 5 դեպք, վարակվածության՝ 1658: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
12:04 - 18 ապրիլի, 2020
COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

COVID-19. Չինաստանում մահերի թիվը կտրուկ ավելացել է |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 146 հազարը: Ապաքինվել է 552 հազար 771 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 678 հազար 210 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 34 հազար 641 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 184 հազար 948 է: Մահացության ցուցանիշը 19 հազար 315 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 168 հազար 941 է: Վարակից մահացել է 22 հազար 170 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 027 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 920 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 137 հազար 698 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 052 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 103 հազար 093 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 13 հազար 729:Չինաստանն առանձնանում է 82 հազար 692 ընդհանուր, 351 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։ Մեկ օրում գրանցվել է 1290 մահ, այն դեպքում, երբ վերջին շրջանում այս ցուցանիշը կտրուկ նվազել էր: Եղել են օրեր, երբ Չինաստանում մահեր չեն գրանցվել:Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 77 հազար 995: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 869 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 74 հազար 103 է, Բելգիայում՝ 34 հազար 809 է, Բրազիլիա՝ 30 հազար 891, Կանադա՝ 30 հազար 106, Նիդերլանդներում՝ 29 հազար 214 է: Ռուսաստանում` 27 հազար 938: ՌԴ-ում մահացել է 232 մարդ:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 348 դեպք կա, մահացել է 3 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 825, այստեղ գրանցվել է մահացության 35 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 4 հազար 103 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 196 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2673: Իրաքում վարակվածների թիվը 1434 է, մահացության ցուցանիշը 80 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1524:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:14 - 17 ապրիլի, 2020
COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

COVID-19. Ապաքինվել է 510 հազարից ավելի մարդ |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 134 հազարը: Ապաքինվել է 510 հազար 666 մարդ: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 644 հազար 089 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 28 հազար 529 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 180 հազար 659 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 812 է: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 165 հազար 155 է: Վարակից մահացել է 21 հազար 645 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 863 հաստատված դեպք, մահացել է 17 հազար 167 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 134 հազար 753 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 804 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 98 հազար 476 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 868: Չինաստանն առանձնանում է 82 հազար 341 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 76 հազար 389: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 777 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 69 հազար 392 է, Բելգիայում՝ 33 հազար 573 է, Բրազիլիայում՝ 28 հազար 912 է, Կանադայում՝ 28 հազար 379 է, Նիդերլանդներում՝ 28 հազար 153 է:  Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 306 դեպք կա, Ռուսաստանում` 24 հազար 490: ՌԴ-ում մահացել է 198 մարդ: Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 5 հազար 365, այստեղ գրանցվել է մահացության 33 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 711 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 183 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2505: Իրաքում վարակվածների թիվը 1415 է, մահացության ցուցանիշը 79 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1405: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:18 - 16 ապրիլի, 2020
COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 2 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:01 - 15 ապրիլի, 2020