ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հետ: Արսեն Թորոսյանը Հանս Կլյուգեին մանրամասներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության և Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ին` համաճարակի ընթացքում շարունակական օգնություն տրամադրելու համար և ընդգծել իր անհանգստությունը` համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ, մասնավորապես, որ ագրեսիան տեղի է ունենում համաշխարհային առողջապահական ճգնաժամի ֆոնին, ինչը խստորեն խոչընդոտում է կորոնավիրուսային հիվանդության ազգային, տարածաշրջանային և համաշխարհային արձագանքման ջանքերին և նպաստում վիրուսի տարածմանը: «Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»,- նշել է նախարարը: Հանս Կլյուգեն ներկայցնելով մինչ այս Հայաստանին տրամադրված աջակցությունը, հավելել է, որ վիրավորների բուժօգնության համար մեր երկրին է տրամադրվել նաև տրավմատիկ և վիրաբուժական գործիքների հավաքածուներ:Նշենք, որ համավարակի սկզբից սերտ համագործակցություն է եղել ԱՀԿ-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև, ցուցաբերվել է թե տեխնիկական աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կառավարման, վարակի կանխարգելման, վերահսկման և այլ ուղեցույցների մշակման և թե նյութական` թեստերի, ռեագենտների, բժշկական սարքերի, և այլ պարագաների տրամադրման գործում: Համագործակցության շրջանակներում նաև կազմակերպվել են բժշկական մասնագիտական թիմերի այցեր: Կողմերը հաստատել են, որ փոխգործակցությունը շարունակում է ընթանալ խիստ համակարգված:
17:35 - 28 հոկտեմբերի, 2020
Հաստատվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ․ ՀՀ ԱՆ

Հաստատվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ․ ՀՀ ԱՆ

Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352։
11:01 - 28 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ:   Բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի միջև առողջապահության բնագավառում ծավալված երկարատև համագործակցությունը և նախորդ տարիներին Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին ցուցաբերված շարունակական օժանդակությունը` նախարարը խնդրել է դեսպանին դիտարկել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված ռազմական իրավիճակում Հնդկաստանի կողմից Հայաստանի առողջապահության ոլորտին հումանիտար օգնության տրամադրման հնարավորությունը:   Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել շաբաթներ առաջ դեղամիջոցների տեսքով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված օժանդակության համար և նշել, որ դրանք ծառայում են իրենց նպատակին: Նախարարը նշել է, որ ՀՀ առողջապահության ոլորտը պատրաստ էր կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելուն, սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի բժշկական կենտրոնները համալրել նոր սարքերով և դեղորայքով:   Հնդկաստանի դեսպանը հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հետ խորհրդակցելուց հետո:   Դեսպանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին Covid-19-ի ընթացքում հնդիկ ուսանողներին հոգ տանելու համար:   Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս շարունակել համագործակցությունն առողջապահության բնագավառում:
18:58 - 27 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 77837 դեպք, մեկ օրում՝  2314 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 77837 դեպք, մեկ օրում՝ 2314 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 77837 դեպք, որոնցից 50908-ն` առողջացած, 1180-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25412 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 377340 թեստավորում:Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք: Ունենք 207 առողջացած:Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ),   62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին),  44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 337 է:
11:00 - 25 հոկտեմբերի, 2020
Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Նախարարն այցելել է վիրավոր զինծառայողներին բուժող մարզային բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,  նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:
23:30 - 24 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 73310 դեպք, մեկ օրում՝ 2474 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 73310 դեպք, մեկ օրում՝ 2474 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21560 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 368053 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2474 նոր դեպք: Ունենք 489 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ),  58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:
11:00 - 23 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 70836 դեպք, մեկ օրում՝ 2306 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 70836 դեպք, մեկ օրում՝ 2306 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հոկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 70836 դեպք, որոնցից 49787-ն` առողջացած, 1131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19591 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 362293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5189 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2306 նոր դեպք: Ունենք 568 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 66 (կին),  81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 327 է:
10:58 - 22 հոկտեմբերի, 2020
Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

Հարկային արտոնություն` պետությանը նվիրաբերված ապրանքների համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է: Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին: Նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ վերոնշյալ գերատեսչություններին ավելացվեցին նաև Բարձր տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները: Ինչպես նաև ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի առաջարկով` հարկային արտոնություն է սահմանվելու նաև այն ապրանքների նկատմամբ, որոնք մինչև սեպտեմբերի 27-ն են ներկրվել, սակայն նվիրաբերվել են պետությանը:
18:57 - 21 հոկտեմբերի, 2020
ԱՆ ներկայացուցիչներն տեսակցել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին

ԱՆ ներկայացուցիչներն տեսակցել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը, Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը, առողջապահության նախարարության ներկայացուցիչներն այցելել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` տեսակցելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած երեխաներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։ Այցի ընթացքում նրանք ծանոթացել և զրուցել են երեխաների հետ: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է երեխաների առողջական վիճակը, բուժման ընթացքը: Նա նշել է, որ դրական շարժընթացն ակներև է, և երեխաները հաղթահարել են բավականին դժվարություններ: «Ես և ՄԱԿ-ի ողջ անձնակազմը դատապարտում ենք քաղաքացիների թիրախավորումը և սատարում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ և տևական հրադադարի կոչին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է Շոմբի Շարփը և հավելել. «Յուրաքանչյուր երեխա ունի խաղաղ մանկության հիմնարար իրավունք՝ անկախ իր բնակության վայրից»:
18:40 - 18 հոկտեմբերի, 2020
ԱՆ-ն ահազանգում է պատերազմական գործողությունների արդյունքում հնարավոր սանիտարական աղետների մասին

ԱՆ-ն ահազանգում է պատերազմական գործողությունների արդյունքում հնարավոր սանիտարական աղետների մասին

Առողջապահության նախարարությունն ահազանգում է․ «Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման ախատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար: Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները: Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար: Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով: Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 12-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:
12:34 - 18 հոկտեմբերի, 2020
Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, մեկ օրում՝ 1694 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 64694 դեպք, որոնցից 48104-ն` առողջացած, 1081-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15193 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 348149 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1694 նոր դեպք: Ունենք 179 առողջացած: Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 71 (կին), 59 (կին), 64 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (տղամարդ), 71 (կին), 81 (կին), 89 (տղամարդ), 72 (տղամարդ), 81 (տղամարդ), 68 (կին), 67 (տղամարդ) և 46 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 316 է։
11:09 - 18 հոկտեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին և համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային

Հոկտեմբերի 16-ին նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին և Պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանո Դե Լա Ռոզային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության տարածման կտրուկ աճի տեմպերը զսպելուն ուղղված աշխատանքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:Արսեն Թորոսյանն ու Անդրեա Վիկտորինն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձել են ռազմական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությանը: Երկուստեք ընդգծվել է Հայաստանում առողջապահական 2՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ պայքարի և ռազմական գործողությունների հետևանքով տուժածների օգնության տրամադրման ճակատներով առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը: Հանդիպման ավարտին Անդրեա Վիկտորինը պատրաստակամություն է հայտնել Եվրոպական միության կողմից Հայաստանի առողջապահական համակարգին աջակցություն տրամադրել:
10:50 - 18 հոկտեմբերի, 2020
Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով: Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով` զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ` ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես` ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար: Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար:
21:20 - 17 հոկտեմբերի, 2020