Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում |news.am|

Մարտի 19-ին Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ցույց է ընթանում: Ցույցի մասնակիցները պնդում են լուծել Դալմայի այգիների հարցը: Ցույցի մասնակիցներից Մանվել Արզոյանը նշեց, որ Դալմայի այգիները գրանցված էին որպես պատմամշակութային հուշարձան, որոնք հետագայում՝ 2003 թվականին, սկսեցին գաղտնի վաճառել: Նրա խոսքով՝ եթե այս հողերը վաճառել են, ուրեմն հանել են պատմամշակութային նշանակության հուշարձանների ցանկից: «Այսինքն՝ մենք պետք է լինենք այդ հողերի սեփականատերը, ինչի հետ կապված դիմել ենք իշխանություններին, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարան: Հեղափոխության օրերին մենք այս հարցը չէինք բարձրացնում, որպեսզի փոփոխություններին չխանգարենք»,- նշեց Արզոյանը: Նա հավելեց, որ հեղափոխությունից հետո նամակներով քաղաքապետարան են դիմել, սակայն նոր իշխանություններն ավելի ագրեսիվ են արձագանքում: «Եթե նախկինում մեզ ասում էին, որ այդ հարցով զբաղվում են, ապա հիմա ասում են, որ քաղաքապետարանը եւ հողերի ներկայիս սեփականատերերը պատասխանատվություն չեն կրում»,- վրդովվեց Մանվել Արզոյանը:
08:42 - 19 մարտի, 2019