Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետին

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Սյունիքի մարզպետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։Մարզպետը նախագահին մանրամասներ է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակի` մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության կարիքների գնահատման, շարունակաբար իրականացվող հումանիտար օգնության ծրագրերի և հետագա անելիքների վերաբերյալ:Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ճգնաժամային իրավիճակում մարզում կատարված հսկայածավալ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ծանր պայմաններում հետևողականության, համերաշխության մթնոլորտի լիարժեք պահպանության համար: Իր խոսքում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ նման մասշտաբային հիմնախնդրին համարժեք դիմակայությունը հնարավոր է դարձել Կառավարության կառուցողական ու գործուն քայլերի և պետական գերատեսչությունների միասնական ու համակցված աշխատանքի շնորհիվ, ինչը նաև դրական արձագանքների է արժանացել միջազգային դիտորդների և կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից։Մարզպետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար և նշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանն աջակցելու աշխատանքները կազմակերպվել են արտակարգ ռեժիմում՝ մեծաթիվ կամավորների աջակցությամբ, բռնի տեղահանվածների առաջնային անհրաժեշտության խնդիրները հրատապ լուծումներ ստանում են և ներկայիս ծրագրերն առավելապես միտված են բնակարանային կարիքների և աշխատատեղերի ապահովմանը:
20:25 - 13 հոկտեմբերի, 2023
Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:Ուղերձում ասվում է.«Շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու ստեղծարար աշխատանք:Երևանի ավագանու անցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ Հայաստանը հաստատակամորեն ոտք է դրել ժողովրդավարական և մասնավորապես ընտրական ինստիտուտների կայացման ուղու վրա և հավատարիմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:Վստահ եմ, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր գործունեությունը հենված է լինելու հենց այս սկզբունքների և արժեքների վրա, ինչպես նաև միտված է լինելու Երևանի շենացմանն ու զարգացմանը, մեր քաղաքացիների համար արժանավայել, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծմանը:Դուք և Ձեր թիմը մայրաքաղաքային կյանքը ղեկավարելու բարձր պատասխանատվությունը ստանձնում եք մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորիս առաջնային պարտականությունն է Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների խնդիրների լուծումը:Լիահույս եմ, որ Ձեր գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունը կանի հնարավորը մայրաքաղաքում փոխվստահության մթնոլորտի ապահովման հանրային համերաշխության ամրացմանը և Երևանի քաղաքային խնդիրների հանգուցալուծումն ու շարունակական զարգացումը երաշխավորելու համար:Հարգելի պարոն Ավինյան,Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու առաքելության մեջ և շարունակական հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»:
14:41 - 13 հոկտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (նստավայրը՝ ք. Թեհրան):Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում: «Բանգլադեշի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում տարբեր նախաձեռնությունների շուրջ և հուսով եմ, որ Ձեր նշանակումն էլ կնպաստի մեր երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նշել, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել համագործակցության խթանմանը:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի և հնարավորությունների ձևավորման անհրաժեշտությանը:Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ:
19:28 - 06 հոկտեմբերի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել France 2 հեռուստաալիքին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել France 2 հեռուստաալիքին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին:Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար հայեր հարկադրված են եղել ընդամենը օրերի ընթացքում տեղափոխվել Հայաստան՝ որտեղ նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված չի լինի:Նախագահն անդրադարձել է նաև վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման նպատակով միջազգային տարբեր կառույցների նախաձեռնություններին և նշել, որ չնայած գնահատելի են մասնավորապես Ֆրանսիայի և տարբեր հեղինակավոր կառույցների ջանքերը խնդրի խաղաղ ճանապարհով լուծման և ելքեր գտնելու ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք բավարար չեն եղել ինչպես Լաչինի հումանիտար միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Ադրբեջանին զսպելու և ուժի կիրառումը բացառելու համար:«Այստեղ պետք է հասկանալ մեկ այլ, առավել լայն ասպեկտ, խոսքը չի վերաբերում միայն Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած կետում ինչպես ենք մենք վերաբերվելու նմանօրինակ հիմնախնդիրներին, ինչ լծակներ կան նման զարգացումները կասեցնելու համար, արդյոք մենք պետք է սպասենք աղետալի իրադարձությունները տեղի ունենան, հետո նոր միայն փաստենք զոհերի, արտագաղթողների, ունեզրկվածների ու բռնի տեղահանվածների առկայությունը, սա խնդիր է որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, այլև աշխարհի ցանկացած բնակավայրում ապրող մարդուն»,- նշել է նախագահը:Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը Վահագն Խաչատուրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար, ուստի Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և նոր կապեր ստեղծելով: Նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին Հանրապետության նախագահն ասել է.  «Մեր հիմնական նպատակն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու խնդրի լուծումն է, մենք տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատման կողմնակից ենք, մեր քաղաքականությունը միտված է դրան և մեր միջազգային գործընկերներից մենք ակնկալում ենք աջակցություն հենց այս հարցում, մենք ցանկանում ենք խաղաղ ապրել մեր երկրում և հարևանների հետ խնդիրները հարթել խաղաղ գործիքակազմերով և զարգացնել բարիդրացիական հարաբերությունները»:
11:11 - 06 հոկտեմբերի, 2023
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահագն Աֆյանին նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նյու Դելի)»,- ասված է նախագահի հրամանագրում: Վահագն Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Յուրի Բաբախանյանը հետ է կանչվել Հնդկաստանի Հանրապետությունում, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում և Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
11:33 - 23 սեպտեմբերի, 2023
ՄԱԿ–ի ԱԽ–ն անվերապահորեն դատապարտեց խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը. ժամանակն է գործելու. Խաչատուրյան |news.am|

ՄԱԿ–ի ԱԽ–ն անվերապահորեն դատապարտեց խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառումը. ժամանակն է գործելու. Խաչատուրյան |news.am|

news.am: ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում համերաշխություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա ընդգծել է, որ ՀՀ մի շարք գործընկերներ հստակ և նպատակաուղղված ուղերձներ են հղել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։ «Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,- նշել է ՀՀ նախագահը: Նա շեշտել է, որ միջազգային առաքելությունն ու համարժեք քայլերը պետք է չհետաձգվեն` Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունների շարունակումը կանխելու համար: «Միայն խաղաղությունն ու կայունությունն են ընկած մեր երկրի ու տարածաշրջանի ապագայի մեր տեսլականի հիմքում»,- գրել է նա: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի պահանջով և Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ՄԱԿ անդամ բազմաթիվ անդամներ քննադատեցին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և պահանջեցին միջոցներ ձեռք առնել ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները պահպանելու համար։
14:53 - 22 սեպտեմբերի, 2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․  «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի կապակցությամբ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեով մեր քաղաքացիները որոշում կայացրեցին, որ «Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ և ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Անկախության հանրաքվեի դրված այս հարցի մեջ իսկ արտացոլված էր այն վերջնական նպատակը, որին պիտի հասներ մեր երկիրը՝ լինել անկախ, ժողովրդավար, ինքնիշխան: Հայաստանի անկախությունը կերտվում էր մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակահատվածում, սակայն մեր նորաթուխ պետականությունը կարողացավ դիմադրել պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի ու բազում այլ դժվարությունների, ամրացավ ու կայացավ որպես կենսունակ, զարգացող ու ժողովրդավար պետություն: Սակայն ինքնիշխանությունը, ազատությունը մեկանգամյա հասանելի վերջնակետ կամ լուծելի խնդիր չէ, այլ ամենօրյա ծանր, անձնվեր, երբեմն զոհողություններ պահանջող պայքար: Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Մեր ժողովուրդը, մեր անկախությունն ու պետականությունն այսօր էլ ծանր փորձությունների միջով են անցնում, դիմադրում հարվածների և, ցավոք, ունենում կորուստներ: Մեր պետականությունը, ինքնիշխանությունը, երկրի ու ժողովրդի ճակատագիրն ու ապագան կերտելու մեր բացառիկ իրավունքը բախվում է հերթական մարտահրավերներին, սակայն ես հավատացած եմ, որ դժվարությունները չեն կարող կոտրել մեր ժողովրդի ոգին, ստեղծելու և արարելու կամքը և ինչպես ասել է մեր մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանը դեռ 1991 թվականին՝ ««Այո»-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ «Այո»-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների»: Այսօր մենք հավաքական կամքով, նվիրումով, տքնաջան աշխատանքով ու համերաշխությամբ պիտի հաստատենք, որ 1991-ի «Այո»-ն անշրջելի ու անբեկանելի է, որ Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, ժողովրդավարությունն ու բարեկեցությունը անսակարկելի արժեքներ ու անփոփոխելի նպատակներ են, որոնց մենք վստահաբար հասնելու ենք միմիայն մեր ջանքով, ամրապնդվելով որպես պետություն ու համախմբելով որպես հասարակություն: Կրկին շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի կապակցությամբ խաղաղություն ու ամրություն մեր երկրին»:
12:50 - 21 սեպտեմբերի, 2023
Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին ու ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ։ Խաչատուրյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն ասել է.  «Մինսկն ու Երևանը պատմական կարճ ժամանակամիջոցում կարողացել են կառուցել միջպետական համագործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունն ինտեգրացիոն կառույցների շրջանակում՝ ստեղծելու հուսալի հիմք մեր երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»:  Լուկաշենկոն հույս է հայտնել, որ համատեղ նախագծերի բարեհաջող իրագործումը երկու երկրների համար կբացի «աճի նոր հնարավորություններ, կնպաստի հայ-բելառուսական բազմակողմ գործակցության աճին»: Փաշինյանին ուղղված ուղերձում Լուկաշենկոն փաստել է, որ երկու երկրներին կապում են ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք դարձել են բոլոր ոլորտներում կառուցողական փոխգործակցության հիմք: Լուկաշենկոն նաև մատնանշել է մեքենաշինության, անտառատնտեսության, տրանսպորտային և շինարարության ոլորտներում բարեհաջող զարգացումը: «Վստահ եմ, որ բեղմնավոր երկկողմ կապերը հետագայում էլ կնպաստեն մեր երկու երկրների միջև սերտ գործընկերության ներուժի արդյունավետ օգտագործմանը և բազմապատկմանը»,- նշել է Լուկաշենկոն:
12:40 - 21 սեպտեմբերի, 2023
Կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք. ՀՀ նախագահ
 |armenpress.am|

Կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեց հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի: Խաչատուրյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի է քվեարկել: «Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի: Վստահ եմ, որ մենք հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա, մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Աստծո, թեկնածուները շատ են»,-ասաց նախագահը: Իսկ, թե ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի ավագանու մյուս ընտրություններից՝ Խաչատուրյանը պատասխանեց, որ այս ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը: «Դա ինչ-որ ձևով ստվերում է մեր քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներից: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, և տեղական ընտրությունները դրանով տարբերեինք համապետական ընտրություններից»,-ասաց նախագահը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում խախտումներ ֆիքսե՞լ է՝ Խաչատուրյանն ասաց, որ իր դիտարկումներով, իր կարդացած նյութերով՝ ոչ: «Ընդհակառակը՝ ես հեռուստացույցով 1-2  մեծ հաղորդումներ եմ նայել, որոնց մասնակցում էին ցուցակի առաջին դեմքերը կամ իրենց փոխարինողները: Զարմանալի էր, որ կարողանում էին այդ քննարկումները 2 ժամից ավելի այդպես կազմակերպել: Նախկինում դրանք սովորաբար վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի, և մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Մեզ հնարավորություն տրվեց նաև գնահատել, թե ով ինչի է ընդունակ, ինչի է պատրաստ»,-ասաց նախագահը: Խաչատուրյանն անհանգստություն չունի և վստահեցնում է, որ ընտրությունները չեն կարող չլինել արդար ու թափանցիկ: Նա շեշտեց՝ 2018 թվականի ձեռքբերումներից ամենակարևորը հենց ազատ ընտրությունների անցկացնումն է:  
12:57 - 17 սեպտեմբերի, 2023
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա):Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում:Ակտիվ և մոբիլիզացված սփյուռք կա Կանադայում, և չնայած տխուր է, որ հեռանում եմ, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը, գիտեմ, որ շատ լավ գործ է անելու: Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ:
19:04 - 06 սեպտեմբերի, 2023
Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վիկտոր Բիյագովը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր Բիյագովին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- նշված է հրամանագրում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում:  
17:16 - 05 սեպտեմբերի, 2023
ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել. հետ է կանչվել նաեւ Ալեքսանդր Արզումանյանը

ՀՀ նախագահը դեսպաններից 3-ին հետ է կանչել և նոր նշանակումներ արել. հետ է կանչվել նաեւ Ալեքսանդր Արզումանյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի դեսպաններից երեքին հետ է կանչել պաշտոններից և նոր նշանակումներ արել։ Հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Ըստ այդ փաստաթղթերի` Խաչատուրյանը Աննա Աղաջանյանին հետ է կանչել Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից, իսկ Ալեքսանդր Արզումանյանին` Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Սամվել Մկրտչյանն էլ հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Ալեքսանդր Արզումանյանը։ Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։ ՀՀ նախագահը ևս մեկ հրամանագիր է ստորագրել, որով Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում ՀՀ–ում արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)։
13:03 - 05 սեպտեմբերի, 2023
ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում

ՀՀ նախագահը ելույթ է ունեցել ԿԲ-ի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած գիտաժողովում

Հայկական դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Գիտաժողովի բացման խոսքով հանդես են եկել հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նախագահն իր խոսքում ողջունել է բարձր մակարդակի գիտաժողովի անցկացումը և արդյունավետ աշխատանք մաղթել մասնակիցներին: «Համոզված եմ, որ քննարկումները օգտակար կլինեն ինչպես Կենտրոնական բանկի, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և առանձին երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչների համար և լուծումներ կգտնվեն օրակարգային խնդիրների վերաբերյալ»,- նշել է նախագահը: Գիտաժողովին, որին հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվել է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվել են դրամավարկային և բյուջետային քաղաքականությունը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին ու թվային արժույթին վերաբերող հարցեր:
15:26 - 03 սեպտեմբերի, 2023
32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ. Վահագն Խաչատուրյան

32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագիրը։ Այս որոշումը միտված էր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի կյանքի կոչմանը ու նաև պարտադրված էր ադրբեջանական իշխանությունների վարած ագրեսիվ ու հակահայկական քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքով։ Այս իրադարձություններից 32 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է ապրելու և անվտանգության լրջագույն մարտահրավերների առաջ։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հայության ապրելու և անվտանգության իրավունքների հասցեագրման և երաշխավորման մեխանիզմների ներդրմամբ։ Սիրելի ժողովուրդ, Այսօր առավել քան երբևէ, Արցախի մեր հայրենակիցները կարիք ունեն մեր ժողովրդի հավաքական ջանքերի միավորմանը հանուն խաղաղ ու անվտանգ Լեռնային Ղարաբաղի, հանուն Ղարաբաղի հայության իր սեփական տանն ապրելու և արարելու անքակտելի իրավունքների պաշտպանության։ Այս նպատակների իրականացման համար մենք նաև հարկ է հաստատակամորեն արձանագրենք, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացով, միջազգային մեխանիզմի կիրառմամբ և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։ 
16:51 - 02 սեպտեմբերի, 2023