Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն առայժմ չի քննարկում ռուսական գազից հրաժարվելու հարցը
|armenpress.am|
armenpress.am: Եվրամիության երկրներն առայժմ չեն քննարկում ռուսական գազի մատակարարումներից հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Նավթի շուկան գլոբալ է,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարն Իսպանիայի Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում:- Գազի հարցն այլ խնդիր է»: «Սկսենք այն բանից, որ դա ոչ միայն Էներգետիկական նյութ է,- նշել է նա:- Գազը հնարավոր չէ փոխարինել որեւիցե այլ բանով նավթաքիմիական արդյունաբերությունում»: Բորելը հավելել է, որ «Ռուսաստանից գազի փականը փակելու» հարցն «առայժմ չի քննարկվում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:20 - 05 մայիսի, 2022