Գիտություն

Երկար զրույց գիտության շուրջ [25] Նաիրա Այվազյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [25] Նաիրա Այվազյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի չորրորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Նաիրա Այվազյանի հետ։ 00:35 - Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ֆիզիոլոգիայի ինստիտուտը 05:04 - Հյուսվածքային ինժեներիայի, արհեստական մաշկի աճեցման և օրգանների ապաբջջայնացման մասին 11:15 - Արհեստական մաշկի արտադրության կենտրոն հիմնադրելու բիզնես նախագծի մասին 13:18 - Օձի խայթոցի դեմ հակաթույնի արտադրության հնարավորությունների մասին 18:50 - Պետության հետ համագործակցության մասին 24:25 - Հոգեֆիզիոլոգիայի և վիրտուալ իրականության կիրառության մասին 29:20 - Ինստիտուտի զարգացման հեռանկարների և գերազանցության կենտրոն դառնալու նպատակի մասին 34:42 - Չեն Ցուկերբերգ հիմնադրամից ստացված դրամաշնորհի և բժշկական կենտրոնների հետ աշխատանքի մասին 41:07 - Միջազգային համագործակցությունների և «Հորիզոն-Եվրոպա» գիտական ծրագրի շրջանակում 2,5 միլիոն եվրո դրամաշնորհ ստանալու մասին 45:30 - Երիտասարդների ներգրավվածության մասին ______________ «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։ ________________ «Ինֆոքոմը» սկսել է «Ի գիտություն» գիտական և տեխնոլոգիական ամփոփագիրը (newsletter), որն ամեն շաբաթ կարող եք ստանալ ձեր էլեկտրոնային հասցեին ու ծանոթանալ Հայաստանի և աշխարհի գիտատեխնոլոգիական նորություններին։ Դրա համար անհրաժեշտ է անցնել հետևալ հղումով և բաժանորդագրվել` պարզապես նշելով ձեր էլ. հասցեն՝ https://bit.ly/infocom_newsletter:
12:02 - 24 նոյեմբերի, 2022
Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Պատմական թռիչք․ հայ աշակերտների նախագծած սարքն ուղարկվեց տիեզերք

Հնդկաստանից Skyroot Aerospace կազմակերպության ենթածրային հրթիռով նոյեմբերի 18-ին բաց տիեզերք է ուղարկվել «Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը (payload)։ Ինչպես հայտնում են դպրոցից, «Այբ»-ի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտների նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում և բաց թողնվել տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն: Այսինքն, հատել է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող տվիչները նախատեսվել և առաջարկվել են AYAS (Armenian Youth Aerospace Society) թիմի կողմից և ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։ Սարքը ինժեներական ակումբի 2021-2022 ուսումնական տարվա նախագծի արդյունքն է։ «Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են արդեն շրջանավարտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը և 12-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավարներ Վազգեն Գաբրիելյանը և «Այբ»-ի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել էր 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթի հաղթող։ «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքն ուղարկվել է տիեզերք որպես մրցույթի հաղթող։
13:16 - 18 նոյեմբերի, 2022
Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ ՕԴՔ գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները այսօր բողոքի ակցիաներ իրականացրին

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա իրականացրին նախ Երևանի քաղաքապետարանի, ապա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առջև։ Հիշեցնենք, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն նախատեսում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26 հասցեում գտնվող ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել:Կենտրոնի աշխատակիցները բազմիցս դեմ են արտահայտվել այս գործընթացին՝ պնդելով, որ դա կվնասի գիտական կառույցի բնականոն գործունեությանը։Այսօրվա բողոքի ակցիայի պատճառն էլ այն է, որ օրեր առաջ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ ներկայացուցիչները այցելել են Գիտատեխնոլոգիական կենտրոն ու հայտարարել, որ իրենց տարածքով անցնող ջրանցքը Կենտրոնի տարածք տեղափոխելու շինթույլտվություն ունեն։ Կենտրոնը, սակայն, այդ մասին նախապես չի ծանուցվել։Բողոքի ակցիային մասնակցող Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրը վաղուց կա, սակայն վերջին տարիներին անընդհատ տեղեկություններ են ստանում նոր հատվածների օտարման մասին․ «Ցավալին այն է, որ ոչ մի անգամ ո՛չ կենտրոնի տնօրինությունը, ո՛չ աշխատակիցներից որևէ մեկը ոչ քաղաքապետարանից, ոչ նախարարություններից, ոչ էլ համապատասխան բաժիններից նախապես ծանուցում չի ստանում։ Ամեն անգամ իմանում ենք հենց կառուցապատողից։ Նախնական խնդիրը մեր ջրավազանի տարածքի օգտագործումն էր։  Մարդիկ մի անգամ գիշերով եկան, ջարդեցին, մտան, այդ ամեն ինչը անցավ գնաց։ Սկզբում հորատման գործընթացն էր, բայց շինթույլտվությունը չկար, բայց անցած շաբաթվա մեջ եկան, զգուշացրին, որ ունեն իրավունք վերջերս փոփոխված կարգավիճակ ունեցող ջրատարի հատվածը փոխելու, մեր տարածքով անցկացնելու։ Այդ ջրատարը անցնում է  քիմիական երկու մասնաշենքերի դիմացով, այսինքն՝ տեղափոխելու դեպքում իրենք պետք է մեր ճանապարհը օգտագործեն»։Հարությունյանն ասում է, որ սպասվող շինարարական պրոցեսը խանգարելու է Կենտրոնի բնականոն աշխատանքին, սակայն ավելի կարևոր հանգամանք կա․ Քիմիական երկու մասնաշենքերում կան քիմիական պահեստներ, որոնք բավականին խորն են և ցանկացած տեսակի գործընթացի դեպքում խնդիր է լինելու նաև աշխատակիցների համար․ «Մինչև այս էլ մենք բարձրաձայնել ենք, որ ինստիտուտում կան բավականին հզոր ու նուրբ սարքեր, այդ սարքերից նորերն ենք ստանալու և ունենալու ենք սարքերի խափանում։ Մենք ամեն օր սարքի համար դիմում ենք ներկայացնում, շահում ենք, բայց փաստացի ունենում ենք խնդիր նաև այդ ուղղությամբ»։  Նրա խոսքով՝ քաղաքապետարանից պահանջում են, որ իրենց տրվի շինթույլտվությունը հաստատող փաստաթղթերը, պատասխանատու կառույցները հաշվի նստեն Կենտրոնի տնօրինության հետ, բոլոր տեսակի քննարկումները իրականացվեն համատեղ։Արփինե Հարությունյանի խոսքով՝ կառուցապատողները դեռևս չեն մտել ինստիտուտի տարածք, տարածքից դուրս՝ ջրամատակարարման հետ կապված են գործողություններ իրականացնում։Հարությունյանի պնդմամբ՝ Հայաստանում ամեն քայլափոխի նորակառույցներ կան, որոնք ոչինչ չեն տալու, և երբ գիտությունը չեն զարգացնում, նորակառույցով աշխարհին ոչինչ չեն կարող ցույց տալ․ «Այսօր մեր կենտրոնում բազմաթիվ դրամաշնորհներ կան, ունենք միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։ Ստացվում է՝ մենք մի տեղում պիտի զբաղվենք գիտությամբ, հաջորդ պրոցեսում ստիպված լինենք պայքարել մեր կառույցի համար․․․դա անհեթեթ է։ Բացի այդ՝ այսպիսի կառույց մենք չունենք Հայաստանում։ Եթե Հայաստանում պիտի քիմիա գիտությունը զարգանա ու շարունակվի, ուրեմն պետությունը պիտի հասկանա, որ նախ անհրաժեշտ է  ունեցածը պահել, դրա վրա զարգացնել, ոչ թե քանդել, դրանից հետո որոշի՝ սարքել, թե չսարքել։ Մենք պարբերաբար ունենում ենք ուղեղների արտահոսք, իսկ կենտրոնի չլինելը հանգեցնելու է աշխատակիցների արտահոսքի դեպի այլ կառույցներ, որը ենթադրում է սովորական արտադրական պրոցես, ինչը գիտություն չէ։ Երկրորդ խնդիրը Հայաստանից դուրս գալն է։ Այսինքն՝  պետությունը պիտի ընտրի՝ երիտասարդին թողնում է Հայաստանում, թե ասում է՝ դուրս արի։ Եթե մարդիկ սովորել են, աշխատել են, ունեն ինչ-որ հստակ պլաններ, գործառույթ, դա փոփոխելը՝ առանց իրենց հետ հաշվի նստելու, ճիշտ չէ»։ Գիտաշխատողը վստահ է նաև՝ Կենտրոնին այդքան մոտ ապրող բազմաբնակարան շենքի բնակիչները մի օր անհարմարություն են զգալու, և դրվելու է Կենտրոնի աշխատել-չաշխատելու, այնուհետև Կենտրոնը տեղափոխելու հարցը․ «Բայց եթե անգամ տեղափոխելուց խոսեն, պիտի ունենան կառույց, իսկ այսօր, քանի որ մենք այդ ամենը չունենք ու մեզ հստակ որևէ պլան չի տրվել, գործերի հաջորդականություն չի ներկայացվել, մենք պայքարելու ենք մեր ունեցածի համար»։  Քիչ հետո Երևանի քաղաքապետարանում ընդունեցին ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրինությանը։  Հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության տակ գտնվող Պետական գույքի կառավարման կոմիտեն համաձայնություն էր տվել, որպեսզի քաղաքապետարանը  ջրանցքի անցկացման շինթույլտվություն տա կառուցապատողին։ Դրանից հետո Կենտրոնի աշխատակիցները շարժվեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։ Կենտրոնի տնօրինությունն էլ հանդիպեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ու ՏԿԵ փոխնախարրի հետ։ Կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը, ով մասնակցել էր Քաղաքապետարանում ու ՏԿԵ նախարարությունում կայացած հանդիպումներին, մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանում կար շինթույլտվությունը հաստատող փաստաթուղթ, որը իրենց տրամադրելու են․  «Մարդիկ չեն տիրապետում այդ խնդիրները ճիշտ լուծելու գործընթացին։ Մենք ասում ենք՝ փաստաթուղթ կա շինթույլտվության վերաբերյալ, ասում են՝ ոչ մի փաստաթուղթ չկա, քաղաքապետարանում պարզվում է, որ փաստաթղթեր կան։ Նույն օրը, երբ դիմել ենք քաղաքապետարան, այստեղից պատասխան է եկել, որ շինթույլտվության վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց պարզվեց, որ քաղաքապետարանում փաստաթուղթ կա, որը դարձյալ չտրամադրեցին, որովհետև պաշտոնական պատասխանով են տալու։ Այդ փաստաթուղթը մեզ անհրաժեշտ է դատարանում բողոքարկման համար․ այստեղ  հանցավոր անգործությունից սկսած հանցավոր համաձայնությունով վերջացրած ամեն ինչ երևում է, որովհետև մարդիկ փորձում են, այսպես ասած, խոչընդոտները վերացնելով, անհամատեղելի շենք կառուցել մի վայրում, որտեղ չի կարելի։ Ժամանակին, երբ այդ տարածքը օտարվել է, եղել է օտարման ոչ ենթակա, ու այդ պահանջով քաղաքապետարանը պիտի գնար, վերականգներ իր իրավունքները այդ հողակտորի հանդեպ, որն էլ չի արվել։ Տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել, ու փորձում ենք հասկանալ՝ ընդհանրապես ուր ենք գնում, որովհետև այդ շինարարությունը ու Կենտրոնը անհամատեղելի են»։ Իսկ ՏԿԵ նախարարությունում կենտրոնի ներկայացուցիչները բարձրացրել են իրենց խնդիրները ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը ու ՏԿԵ փոխնախարարը վաղը գալու են Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու։ Նանե Ավետիսյան  
18:42 - 16 նոյեմբերի, 2022
Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի արհեստական ծագման մասին ապացույցները միանշանակ չեն

Հայաստանյան կայքերում տեղեկություններ են տարածվում մի հետազոտության մասին, որի հեղինակներն, իբր, հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ: Նույն հրապարակումներում նաև հղում է արվում The Lancet ամսագրում հրապարակված զեկույցին, որտեղ «ընդունվում է, որ COVID-19-ը կարող էր առաջանալ լաբորատորիայում»։  Փորձենք հասկանալ, թե ինչ հետազոտության և ինչ զեկույցի մասին է խոսքը, և արդյո՞ք իսկապես կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսի՝ SARS-CoV-2-ի արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերվել։   Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը, ե՞րբ ու որտե՞ղ է հրապարակվել այն Այս տարվա հոկտեմբերի 20-ին bioRxiv հարթակում հայտնվեց մի հետազոտություն։ Հետազոտության հեղինակներն են մաթեմատիկոս-կենսաբան Ալեքս Ուոշբերնը, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի դեղագիտության դոցենտ Անտոնիուս Վանդոնգենը և Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանի մոլեկուլային իմունոլոգ Վալենտին Բրուտելը։ Այս հետազոտության մասին խոսելիս շատ կարևոր է նշել, որ այն հրապարակված է bioRxiv-ում՝ մի հարթակում, որտեղ գիտնականները տեղադրում են իրենց աշխատանքները մինչև գրախոսվելը։ Երեք հեղինակների հոդվածը դեռ գրախոսություն չի  անցել և չի հրապարակվել որևէ գրախոսվող գիտական ամսագրում։ Որպեսզի որևէ գիտական հոդված հրապարակվի գրախոսվող ամսագրում, տվյալ ոլորտի այլ գիտնականներ պետք է ընթերցեն այն, անճշտություններ, թերություններ գտնելու դեպքում տեղեկացնեն հեղինակներին, որ նրանք հնարավորություն ունենան դրանք ուղղելու։ Գրախոսություն անցնելուց և վեջնական տեսքի բերվելուց հետո միայն հոդվածը կարող է հրապարակվել գրախոսվող ամսագրում։ Այս հետազոտության հավաստիության մասին հիմնավոր դատողություններ կարելի է անել գրախոսվելուց հետո միայն։   Ի՞նչ են հայտնաբերել հետազոտության հեղինակները Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է վերը նշված հետազոտությունը, նախ պետք է որոշակի պատկերացում կազմենք կենսաբանական մի քանի տերմինների մասին։ Այսպես, մեր բջիջներում կան ԴՆԹ կոչվող մոլեկուլներ։ ԴՆԹ-ն իր տեսքով երկար աստիճան հիշեցնող երկպարույր շղթա է, և նրա շղթաներից յուրաքանչյուրն իր հերթին կազմված է ավելի փոքր հատվածներից։ Այս հատվածները մենք անվանում ենք տառերով՝ A, T, C և G։ Ավելի պարզ ասած՝ ԴՆԹ շղթան այս տառերի հաջորդականությունն է։  Այն, թե ինչ հերթականությամբ են ԴՆԹ շղթայում դասավորված այս 4 տառերը, շատ կարևոր է, քանի որ այս տառերի որոշակի հաջորդականությունները ԴՆԹ շղթայի կոնկրետ հատվածներում կոդավորում են մեր գեները։ Իսկ մեր գեներից յուրաքանչյուրում նշված տառերի միջոցով կոդավորված տեղեկությունների շնորհիվ մեր օրգանիզմում ստեղծվում են սպիտակուցներ, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Հիմնականում սպիտակուցներից են կազմված մեր բջիջները, և մեր բոլոր հատկանիշները պայմանավորված են սպիտակուցների գործունեությամբ։ Իսկ ԴՆԹ հաջորդականություններում կոդավորված այս բոլոր տեղեկությունների ամբողջությունը մեր գենոմն է։ Կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, ինչպես այլ վիրուսներ, ունի իր գենոմը։ Այս հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են SARS-CoV-2-ը և վիրուսի գենոմում մի օրինաչափություն են հայտնաբերել, որն, ըստ նրանց, բնորոշ է արհեստական վիրուսներին։ Դա էլ հիմք է տվել ենթադրելու, որ վիրուսը կարող է ունենալ ոչ բնական ծագում։   Ի՞նչ օրինաչափության մասին է խոսքը Գոյություն ունեն հատուկ ֆերմենտներ, որոնք կարողանում են ԴՆԹ շղթայի  համապատասխան վայրերում կտրվածքներ անել, ավելի պարզ ասած՝ ԴՆԹ երկար շղթան բաժանել ավելի փոքր հատվածների։ Այս ֆերմենտների օգնությամբ հնարավոր է նաև ԴՆԹ առանձնացված հատվածները միավորել և նոր գործառույթներով գեներ ստեղծել։  Իրենց հետազոտության մեջ հեղինակները նշում են այս տեխնոլոգիայով արհեստական վիրուսների ստեղծման մասին։ Հետազոտությունից պարզ է դառնում, որ ուսումնասիրելով SARS-CoV-2-ի գենոմը՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ վիրուսի գենոմում վերը նշված ֆերմենտների բաշխվածությունն «անոմալ» է բնական կորոնավիրուսների համար (վիրուսների խումբ, որոնց շարքին է դասվում կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS-CoV-2-ը) և սովորական է լաբորատորիայում հավաքված վիրուսների համար։ Այլ կերպ ասած՝ ֆերմենտների նման բաշխվածությունը նրանց հիմք է տվել ենթադրելու, որ SARS-CoV-2-ի գենոմը հավաքված է լաբորատորիայում ԴՆԹ հաջորդականության փոքր կտորներից։ Չխորանալով հետազոտության այլ մանրամասների մեջ՝ նշենք, որ դժվար է ասել՝ արդյո՞ք դրա հեղինակներն իրոք SARS-CoV-2-ի լաբորատոր կամ արհեստական ծագման ապացույցներ են հայտնաբերել։ Այս հարցին պիտի պատասխանեն ոլորտի գիտնականները, որոնք կգրախոսեն հոդվածը։  Շատ կարևոր է նշել, որ հոդվածի հեղինակները չեն պնդում, որ եթե վիրուսն իսկապես արհեստական ծագում ունի, ապա ստեղծվել ու տարածվել է միտումնավոր։ Հեղինակներից Վալենտին Բրուտելն, օրինակ, գերմանական N-tv-ին տված հարցազրույցում չի բացառել, որ արհեստական վիրուսը կարող էր լաբորատորիայից արտահոսել գենետիկ փորձերի հետևանքով։   Հետազոտության վերաբերյալ կարծիքներ Գիտական հանրությունը միանշանակ չի ընդունել դեռևս չգրախոսված այս հետազոտությունը։ The Economist պարբերականն անդարադարձել է հետազոտությանը՝ ներկայացնելով նաև դրա վերաբերյալ տարբեր գիտնականների կարծիքներ։ Սիդնեյի համալսարանի էվոլյուցիոն կենսաբան և վիրուսաբան Էդվարդ Հոլմսն, օրինակ, ասում է, որ հոդվածում հայտնաբերված բոլոր հատկանիշները բնական են և արդեն հայտնաբերվել են չղջիկների այլ վիրուսներում:  Լոնդոնի համալսարանական քոլեջի հաշվողական կենսաբանության պրոֆեսոր Ֆրանսուա Բալուն էլ նշում է, որ չի կարողացել բացահայտել որևէ ճակատագրական սխալ հետազոտության հիմնավորումների և մեթոդաբանության մեջ:  Էրիկ վան Նիմվեգենը՝ Բազելի համալսարանից, ասում է, որ կան տեղեկության միայն փոքր կտորներ, և «դժվար է դրանից վերջնական որևէ բան դուրս բերել»: Այսպիսով, հետազոտության վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն, և ինչպես նշեցինք, միայն գրախոսությունից հետո պարզ կդառնա՝ հետազոտությունն իրո՞ք արժանահավատ է, թե՞ ոչ։   Ի՞նչ է ասում The Lancet-ի զեկույցը SARS-CoV-2-ի ծագման մասին  Անդրադառնանք նաև The Lancet ամսագրի զեկույցին։ 2020-ին The Lancet-ում հանձնաժողով ստեղծվեց, որի նպատակն էր կորոնավիրուսային համավարակը ճնշելու վերաբերյալ առաջարկներ մշակել։ Հանձնաժողովում ներառվեցին համաշխարհային փորձագետներ՝ հանրային քաղաքականության, միջազգային համագործակցության, համաճարակաբանության, տնտեսագիտության և այլ ոլորտներից։ 2022-ի սեպտեմբերին հրապարակված ծավալուն զեկույցի մի առանձին գլուխ նվիրված է SARS-CoV-2-ի ծագմանը։ Զեկույցում շեշտվում է, որ վիրուսի ծագումը դեռևս հայտնի չէ։ «Մենք համաձայն ենք 18 առաջատար գիտնականների հետ, որոնք 2021 թվականի մայիսին Science ամսագրում գրել են. «Մենք պետք է լրջորեն որպես վարկած ընդունենք թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերը, քանի դեռ բավարար չափով տվյալներ չենք ունենա»»,- վիրուսի ծագման մասին ասվում է զեկույցում։ Հղում է արվում նաև The Lancet-ում 16 գիտնականների հայտարարությանն այն մասին, որ վիրուսի և՛ կենդանաբանական, և՛ լաբորատոր ծագման ամբողջական ապացույցները բացակայում են։ «Անկախ փորձագետները, որոնց հետ խորհրդակցել է Lancet COVID-19-ի հանձնաժողովը, այն տեսակետի կողմնակից են, որ թե՛ բնական, թե՛ լաբորատոր արտահոսքերի վերաբերյալ վարկածները գործում են և լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն»,- ասվում է զեկույցում: Այնուհետև ներկայացվում են վիրուսի ծագման բնական և լաբորատոր վարկածները։  Ըստ առաջին վարկածի՝ SARS-CoV-2-ն առաջացել է բնական տարածման արդյունքում, այսինքն՝ կենդանուց անցել է մարդու, այնուհետև՝ մարդուց մարդու։ Ըստ երկրորդ վարկածի՝ վիրուսը ծագել է հետազոտության հետ կապված գործողություններից․ հետազոտողը վարակվել է նմուշներ հավաքելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում իրենց բնական միջավայրում հավաքված վիրուսներն ուսումնասիրելիս,  հետազոտողը վարակվել է լաբորատորիայում գենետիկ մանիպուլյացիայի ենթարկված վիրուսներն ուսումնասիրելիս։ Զեկույցում նշվում է, որ անկախ հետազոտողները դեռ չեն ուսումնասիրել ԱՄՆ լաբորատորիաները, որոնք զբաղվում են SARS-CoV-ի նման վիրուսների լաբորատոր մանիպուլյացիայով, և չեն ուսումնասիրել Վուհանում (քաղաքը, որտեց առաջին անգամ հայտնաբերվեց վիրուսը) իրականացված լաբորատոր ուսումնասիրությունների մանրամասները։ «Դեռևս չկա անկախ, գիտական ​​և համատեղ աշխատանք՝ այս թեմայի վերաբերյալ: Վիրուսի ծագման որոնումը պահանջում է միջազգային խմբերի անաչառ, անկախ, թափանցիկ և մանրակրկիտ աշխատանք վիրուսաբանության, համաճարակաբանության, կենսաինֆորմատիկայի և այլ հարակից ոլորտներում բոլոր կառավարությունների աջակցությամբ»,- ասվում է զեկույցում: Այսպիսով, դեռևս չկան հստակ ապացույցներ այն մասին, թե ինչ ծագում ունի SARS-CoV-2-ը։ Պնդել, որ վիրուսն ունի արհեստական ծագում՝ հիմնվելով միայն չգրախոսված մեկ հետազոտության վրա, որը գիտական հանրությունը ոչ միանշանակ է ընդունել, չենք կարող։ Սակայն չենք կարող պնդել նաև հակառակը։  Գլխավոր լուսանկարը՝ paho.org-ից Աննա Սահակյան
14:08 - 12 նոյեմբերի, 2022
ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները. «Գիտուժ» նախաձեռնություն

ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները. «Գիտուժ» նախաձեռնություն

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն-վերլուծություն է տարածել՝ նշելով, որ ՀՀ Կառավարությունը չի իրագործում գիտության և պաշտպանական ԳՀՓԿԱ համար իր հաստատած միջոցառումներով նախատեսած ներդրումները։ «ՀՀ Կառավարությունը վերջին երկու տարիների ընթացքում չկարողացավ անհրաժեշտ մասշտաբով և արագությամբ մեկնարել Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման գործընթացը։ 2021թ. Կառավարության ընդունած մինչև 2026թ. միջոցառումների ծրագիրը նախատեսում էր բավականին հավակնոտ ներդրումներ անել գիտության մեջ։ Սակայն բյուջեի կատարողականների, եկող տարիների բյուջեի պլանների և պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտությունների ծրագրի բյուջեի ուսումնասիրությունը, հիմք է տալիս եզրակացնել, որ հաջորդ մի քանի տարիների ընթացքում ծրագրերով նախատեսված հատկացումներն ամբողջությամբ չեն իրագործվելու, և Կառավարությունը վերջնականապես տապալելու է Հայաստանի գիտական և տեխնոլոգիական արդիականացման, ԳՀՓԿ աշխատանքների պետական պատվերի զարգացման գործընթացը։ Վերոնշյալի մասին են վկայում հետևյալ փաստարկները. Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործում և այս պահի դրությամբ չի պլանավորում իրագործել գիտության և ԳՀՓԿ աշխատանքների համար իր իսկ հաստատած միջոցառումների ծրագիրը։ Ըստ Կառավարության մինչև 2026թ. միջոցառումների ծրագրի [ էջ 274-287] նախատեսվում էր ամեն տարի ավելացող ներդրումներ անել գիտության մեջ։ Համադրելով այդ ներդրումների թվերը 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներառած պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների համար նախատեսված հատկացումների [3] հետ (Կառավարության միջոցառումների ծրագրում բացակայում է պաշտպանական ԳՀՓԿ աշխատանքների պատվերի չափերը [էջ 159-161]) երևում է Կառավարության այդ պահին գիտության և ԳՀՓԿ աշխատանքների մեջ ներդրման ծրագրերի ծավալը։ Սակայն վերլուծելով այս տարվա բյուջեն, դրա կատարման սպասումը (տես կետեր 2 և 3), 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023թ. բյուջեի նախագիծը երևում է՝ գիտության/ԳՀՓԿ աշխատանքների համար Կառավարության ծրագրով հաստատած գումարային հատկացումներն ամեն տարի ամբողջությամբ չեն կատարվում։   Այս պահին մեր կանխատեսումով Կառավարությունն ամբողջությամբ չի իրագործելու այս տարվա գիտության բյուջեի «83% ավելացման» զգալի մասը։ Այս տարվա բյուջեի մեջ նախատեսված «ԵՄ աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտության ոլորտում համատեղ օգտագործման և/կամ գերազանցության կենտրոնների ստեղծում» միջոցառման համար նախատեսված էր 2.5 մլրդ դրամ։ Մեր ունեցած տեղեկությամբ այս ծրագիրը դեռ չի մեկնարկվել, չնայած որ տարին արդեն ավարտվում է։ Հատկանշական է, որ այս տողը պետական պաշտոնյաների կողմից հաճախ «գովազդվող» գիտության համար հատկացումների «83%-ով ավելացման» մոտ 1/4 մասն է կազմում։ Գերազանցության կենտրոնների ստեղծումը հանդիսանում է Հայաստանում գիտահետազոտական ներուժի զարգացան, գիտության երիտասարդացման, միջավայրի բարելավման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր նախագիծ։ Եթե որևէ պատճառով այդ միջոցները հնարավոր չի եղել ստանալ ԵՄ-ից, այս հարցով շահագրգռված Կառավարությունը, որն ամեն առիթով գովազդում է «83%-ով ավելացումը», պետք է իրագործեր այդ ծրագիրը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ * 2022թ. համար փաստացի իրագործվածի փոխարեն սպասումն է   Արդեն քանի տարի է Կառավարության քայլերը վկայում են, որ վերջինս անունակ է ամբողջությամբ իրագործել նույնիսկ պետական բյուջեով հատկացվող փոքրածավալ պաշտպանական ԳՀՓԿ ծրագրերը։ Սույն թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ Կառավարության թիվ 1703-Ն որոշմամբ 395 մլն դրամի վերաբաշխում է արվել «Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ» ծրագրից։ Նույն ծրագրից ևս 295 մլն դրամի վերաբաշվում էր արվել սույն թվականի ապրիլի 7-ին ՀՀ Կառավարության թիվ 465-Ն որոշմամբ։ Բացի այդ, 2021թ. Կառավարությունը նույն ծրագրի համար նախատեսած 4.7մլրդ դրամից ընդամենը 1.17 մլրդ դրամն է կարողացել ծախսել համապատասխան ծրագրերի համար։ Այս պատկերը տեսնելուց հետո «Գիտուժ» նախաձեռնության համայնքի համար առնվազն զարմանալի է սույն թվականի սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում Կառավարության ղեկավարի հետևյալ միտքը [ 2:38:49]․ «…եթե որևէ մեկը ձեզ կասի, որ էսօրվա ընկերությունները ռազմաարդյունաբերական պատրաստ են կլանել ավելին քան Կառավարությունը հատկացնում է, լուրջ չվերաբերվեք…»։ Պաշտպանական ԳՀՓԿԱ պատվեր ձևավորելը ու այդ պատվերի կատարման համար ունակ էկոհամակարգ զարգացնելը, այդ թվում ռազմաարդյունաբերական ընկերությունների աշխատանքի համար բարենպաստ միջավայր ստեղծելը և պետության հետ համագործակցության համար գործող ընթացակարգեր մշակելը ժողովրդի կողմից ընտրած Կառավարության անմիջական պատասխանատվությունն է։   Սեպտեմբերի 30-ին e-draft.am հարթակում քննարկման է դրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի նոր տարբերակը։ Հատկանշական է հետևյալը. Ծրագրում բացակայում է ԳՀՓԿ աշխատանքների համար հատկացումների հանձնառությունը՝ թե՛ մեր պահանջի հիման վրա (ՀՆԱ-ի կամ բյուջեի նվազագույն մասնաբաժնի ամրագրմամբ, համապատասխանաբար 1% և 4%), թե՛ ներկայում գործող օրենքում ամրագրված ձևով (ԳՀՓԿԱ-ին հատկացնել պետական բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս)։ Հաշվի առնելով, որ Կառավարությունն իր իսկ ընդունած ծրագրերը հեշտությամբ անտեսում է և լիարժեք չի իրականացնում, օրենքում այս կետի  ամրագրումն էլ ավելի կարևոր է դառնում։ Օրենքի նախագծում առկա են այլ մտահոգիչ կետեր ևս։ Դրանց կանդրադառնանք առաջիկայում»,- նշված է հայտարարության մեջ։   
14:00 - 10 նոյեմբերի, 2022
Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը

Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը: Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ-ն: Հայտարարությունում նաեւ նշվում է. «Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը, ստեղծելու ազգային և միջազգային համերաշխության կամուրջ տարբեր երկրների գիտական ձեռքբերումների միջև, և, ի վերջո, գիտության շուրջ համախմբելու համաշխարհային հանրությանը: Դուք պետության կարևոր հիմնասյունն եք, ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը, պետականամետ և իրավագիտակից քաղաքացու կայացման տեսլականը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը շարունակաբար թիրախավորված ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ սկսած դպրոցական նստարանից, աջակցելու գիտության նվիրյալներին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն գիտական մտքի կայացմանն ու  իրագործմանը: Ձեր գործունեությունը, իրավամբ, ոչ միայն հայրենանպաստ է, այլև իր անուրանալի դերն ու կշիռն ունի համաշխարհային նվաճումների շարքում, ինչի համար ձեզ երախտապարտ է ամբողջ աշխարհը: Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարների իրականացում և անսպառ եռանդ:
13:18 - 10 նոյեմբերի, 2022
Գիտարբուք Լիլիթ Ներսիսյանի հետ․ տվյալագիտությունը կենսատեխնոլոգիաներում ու բժշկության մեջ

Գիտարբուք Լիլիթ Ներսիսյանի հետ․ տվյալագիտությունը կենսատեխնոլոգիաներում ու բժշկության մեջ

Գիտարբուք Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի տնօրեն, կենսաինֆորմատիկայի և գենոմիկայի մասնագետ Լիլիթ Ներսիսյանի հետ։ 01:25 - Ճշգրիտ բժշկության և գենետիկական թեստերի մասին 12:46 - ԴՆԹ կառուցվածքի, այն կարդալու և գենետիկական տվյալների հավաքագրման մասին 24:28 - Գեների՝ ամեն ինչ չորոշելու և միջավայրի ազդեցության մասին 32:46 - Մարդկանց շատ փոքր գենետիկ տարբերությունների մասին 37:37 - Գեների, միջգենային հեռավորությունների և գենետիկական փոփոխականության մասին 42:27 - Հայկական գենոմ նախագծի կարևորության, ճշգրիտ բժշկության և կենսատեխնոլոգիաների զարգացման գործում դրա դերի մասին 54:44 - Պոպուլյացիայի նկատմամբ սպեցիֆիկ գենետիկական զենքերի առաջացման տեսական հնարավորության և գործնականում դրա բարդության մասին 59:48 - Մարդու գենետիկական տվյալները անվտանգ պահելու ու գենետիկական դիսկրիմինացիայի մասին 01:01:45 - Գենետիկ համատեղելիության թեստերի մասին 01:06:09 - Կենսաինֆորմատիկայի հեռանկարների մասին 01:10:27 - Գենետիկայի և նեյրոնային ցանցերի կապի, ԴՆԹ մկրատի մասին 01:16:43 - Հայաստանում կենսաինֆորմատիկայի ապագայի և կոնսպիրոլոգիայի բացասական ազդեցության մասին 01:28:48 - Գնումների մասին օրենքի առաջացրած սահմանափակումների մասին
12:04 - 27 հոկտեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [24] Արսեն Գասպարյան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [24] Արսեն Գասպարյան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի երրորդ թողարկմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի հետ։ 01:05 – Ի՞նչ խնդիրներով է զբաղվում Բուսաբանության ինստիտուտը 01:48 – Կենսաբազմազանության ուսումնասիրության կարևորությունը որոշումների կայացման համար 02:41 – Գենետիկական ռեսուրսների պահպանության կարևորության մասին 04:00 – Հնէաբուսաբանության դերը ապագան պլանավորելու հարցում 04:28 – Գեոբոտանիկայի նշանակությունը ինվազիվ բուսատեսակների դեմ պայքարում 07:05 – Առանց հետազոտությունների քաղաքային կանաչապատումը Երևանում 12:16 – Անտառային տարածքների կրկնապատկման անիրատեսականության մասին 15:14 – Անտառտնկումը և դրա չգնահատված ազդեցությունը 17:46 – Պետության հետ համագործակցության խնդիրները և լուծումները 21:31 – Գիտական ինստիտուտների մասին կարծրատիպերը կոտրելու անհրաժեշտության մասին 23:07 – Միջազգային համագործակցությունների և դրանց խանգարող տեխնիկական խնդիրների մասին 25:00 – Երիտասարդներին ներգրավելու գործում աշխատանքային միջավայրի փոփոխության կարևորության մասին 27:15 – Պետության կողմից նոր գործարկված ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետության մասին 29:55 – Երիտասարդների ներգրավման և միջին տարիքի գիտնականների փոքր թվի մասին 32:15 – Ռազմավարության մշակման, քաղաքական կամքի և ֆինանսավորման անհրաժեշտության մասին 36:59 – Հետազոտությունների հանրայնացման մասին «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
13:29 - 09 հոկտեմբերի, 2022
Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում արհեստական բանականության կուրսեր կանցկացվեն․ FAST-ի հիմնադիր տնօրեն

 |armenpress.am|

Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում արհեստական բանականության կուրսեր կանցկացվեն․ FAST-ի հիմնադիր տնօրեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։  Այս մասին Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր, գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։  «Հայաստանում առաջին անգամ անցկացվել են  արհեստական բանականության դասեր: Աշխարհում ոչ մի տեղ ավագ դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ կուրսեր չկան։ Երիտասարդներին ավագ դպրոցից արհեստական բանականություն սովորեցնելը մեծ հոսք կապահովի թե՛ համալսարանների, թե՛ այն ընկերությունների համար, որոնք ցանկություն ունեն խորանալ արհեսատական բանականության մեջ»,- նշեց Օրուջյանը։ Նրա խոսքով՝ արհեստական բանականության մեջ չկան չեմպիոններ։  «Եթե Միացյալ Նահանգները միլիարդներ է ներդնում արհեստական բանականության ոլորտում, դա չի որոշում ոլորտում նրա դիրքերը։ Օրինակ՝ մեկ հայ երիտասարդի ալգորիթմական լուծման մեջ ներդրում կատարելն ավելի ձեռնտու կարող է լինել»,- նշեց նա։
13:40 - 05 հոկտեմբերի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [23] Սարգիս Աղայան | Արամ Ջիվանյան

Երկար զրույց գիտության շուրջ [23] Սարգիս Աղայան | Արամ Ջիվանյան

«Երկար զրույց գիտության շուրջ» շարքի «Աշխատանքային հանդիպումներ գիտության կառավարիչների հետ» ենթաշարքի երկրորդ թողարմանը «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը զրուցում է ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» տնօրեն Սարգիս Աղայանի հետ։ 01:01 - Ինչո՞վ է զբաղվում ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 02:28 – Ջրակենսաբանության և Սևանի հիմնախնդրի մասին 07:04 – Մակաբույծների հետազոտության և առողջապահության հետ դրա կապի մասին 09:15 – Միջատաբանների հետազոտությունների և անտառպահպանման մասին 11:49 – Կենտրոնի միջազգային համագործակցությունների մասին 14:14 – Արտասահմանցի գիտնականների ներգրավման մասին 18:00 – Գիտական աշխատանքների հանրայնացման և միջազգային ամսագրերում տպագրման մասին 23:10 – Կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման, հավելյալ եկամտի ներգրավման մասին 30:50 - Նոր Արտամետի գիտաարտադրական կենտրոնի զարգացման մասին 36:58 – Պետական մարմինների հետ հարաբերությունների մասին 42:05 – Տարբեր գերատեսչություններում կրկնվող հետազոտությունների մասին 48:00 – Ասպիրանտների ներգրավման խնդիրների մասին 52:07 - Ոլորտի ռազմավարության մշակման և մասնակցային կառավարման անհրաժեշտության մասին  «Երկար զրույց գիտության շուրջ» շարքը «Գիտուժ» նախաձեռնության և Infocom-ի համատեղ նախագիծն է։
15:53 - 01 հոկտեմբերի, 2022
Գիտարբուք Արամ Ջիվանյանի հետ․ խմբերի տեսություն, բիթքոյն և բլոկչեյն

Գիտարբուք Արամ Ջիվանյանի հետ․ խմբերի տեսություն, բիթքոյն և բլոկչեյն

Գիտարբուք կրիպտոգրաֆեր, մաթեմատիկոս Արամ Ջիվանյանի հետ։ 00:03 - Ով է Արամ Ջիվանյանը եւ ինչով է զբաղվում 01:46 - ֆրանսիացի մաթեմատիկոս Էվարիստ Գալուայի եւ խմբերի տեսության մասին 22:40 - Ինչ է բիթքոյնը եւ ինչու ստեղծվեց այն 34:33 - Ֆինանսական գաղտնիությունն ու «zero knowledge cryptography» կոնցեպտը 58:20 - Կրիպտոարժույթն՝ առանց մայնինգի 1:01:05 - Հնարավո՞ր է բլոկչեյնն օգտագործել ընտրական գործընթացներում 1:03:50 - Ինչպես է որոշվում կրիպտոարժույթի արժեքը եւ որքանով են մյուս կրիպտոարժույթները կապված բիթքոյնի հետ 1:07:15 - Բլոկչեյն համակարգի զարգացման պատճառով բանկերը կդառնան ավելորդ օղա՞կ, թե՞ կադապտացվեն նոր իրողությանը 1:09:36 - Որքանով է կրիպտոարժույթն անկախ մյուս արժույթներից 1:15:20 - Ինչ կլլինի, եթե երկրները որոշեն ստեղծել իրենց կրիպտոարժույթը Հաջորդ Գիտարբուքները բաց չթողնելու համար բաժանորդագրվի՜ր «Ինֆոքոմի»՝ eventbrite.com-ի հաշվին և էլ․ հասցեին ստացիր սպասվող գիտարբուքների մասին ծանուցումներ՝ https://www.eventbrite.com/o/infocoma... Բացի այդ՝ «Ինֆոքոմը» սկսել է «Ի գիտություն» գիտական և տեխնոլոգիական ամփոփագիրը (newsletter), որն ամեն շաբաթ կարող եք ստանալ ձեր էլեկտրոնային հասցեին ու ծանոթանալ Հայաստանի և աշխարհի գիտատեխնոլոգիական նորություններին։ Դրա համար անհրաժեշտ է անցնել հետևալ հղումով և բաժանորդագրվել` պարզապես նշելով ձեր էլ. հասցեն՝ https://bit.ly/infocom_newsletter: «Ի գիտության» բաժանորդները նաև մի փոքր ավելի շուտ կիմանան սպասվող գիտարբուքների մասին, կկարողանան նախապես գրանցվել և չունենալ ոչ մի «չհասցրի, արդեն sold out էր»:
12:16 - 29 սեպտեմբերի, 2022
Ակնկալում ենք, որ կիրականացվեն գիտության համար հատկացումների աճը, բազային աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև գիտության ֆինանսվորման աճի հանրային խոստումները․ «Գիտուժ» նախաձեռնություն

Ակնկալում ենք, որ կիրականացվեն գիտության համար հատկացումների աճը, բազային աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև գիտության ֆինանսվորման աճի հանրային խոստումները․ «Գիտուժ» նախաձեռնություն

«Գիտուժ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․    «Այս պահին ընթանում է Կառավարության հերթական նիստը, որի ընթացքում քննարկվելու է 2023թ. պետական բյուջեն։ Ենթադրում է, որ նիստի ընթացքում նաև որոշվելու է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության համար» հատկացումների չափը։ Ակնկալում ենք, որ որոշում ընդունելուց առնվազն կիրականացվեն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով ամրագրված գիտության համար հատկացումների աճը, 2022թ.-ից բազային աշխատավարձերի աստիճանաբար բարձրացման մասին Կառավարության 2021թ. մայիսի 13-ի որոշումը, ինչպես նաև վարչապետի հանրային խոստումները, համաձայն որոնց 2022-2025թթ. ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով։   Բացի դրանից, անհրաժեշտ է ավելացնել գիտական էկոհամակարգի զարգացման բազմիցս քննարկված ծրագրերի ծավալները, Գիտության Կոմիտեի առջեւ պետք է դնել ավելի հավակնոտ գիտության զարգացմանը միտված ազգային ծրագրերի հրատապ մեկնարկի խնդիր և հատկացնել համապատասխան միջոցներ։   Այսօր կենսական խնդրիներից է պաշտպանական ԳՀՓԿ պատվերի համակարագի հրատապ ամբողջական գործարկումը և այդ պատվերի ծավալի շեշտակի ավելացումը։   Սեպտեմբերի 13ին ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց, որ Հայաստանն ունի անհարաժեշտ ֆինսական միջոցները, սակայն զենք գնել ցանկանալու ընթացքում մենք առերեսվում ենք լուրջ արտաքին խոչընդոտների։ Բոլորի համար ակնհայտ է, որ նման «խոչընդոտներ» միշտ են եղել։ Նույնիսկ այսպիսի գոյաբանական հարցի առկայության պարագայում Կառավարությունը երկու տարվա ընթացքում չի կարողացել ստեղծել գործող համակարգ, որը կվերհաներ մեր անվտանգային խնդիրները՝ դրանց հիման վրա ձևակերպելով ԳՀՓԿ պետական պատվեր և կազմակերպելով գիտական կազմակերպությունների ու մասնավոր ընկերությունների ծրագրերի մրցույթներ այդ խնդիրների լուծումների համար՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։ Փոխարենը մենք ականտես ենք լինում «գումարը կա, ծրագրեր չկան» պատճառաբանություններին, որոնք անընդունելի են հանրային ծառայողի կողմից, հատկապես պատմական այս շրջանում։   Ակնկալում ենք Կառավարության հստակ և կոնկրետ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
11:14 - 29 սեպտեմբերի, 2022
DigiTec 2022-ը հետաձգվել է

DigiTec 2022-ը հետաձգվել է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ DigiTec 2022-ը հետաձգվել է․ «Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաև մեր անդամներից և մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու ԴիջիԹեք վեհաժողովի և ցուցահանդեսի անցկացումը։ Բոլոր պայմանագրերն ու ծրագրերը մնում են ուժի մեջ՝ նոր ժամկետում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք միջոցառումից առնվազն 4 շաբաթ առաջ։ Գիտակցում ենք ստեղծված անհարմարությունը հատկապես մասնակից կազմակերպությունների համար, սակայն համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։ Առանձնահատուկ կերպով ուզում ենք նշել, որ մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհը ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի հաստատակամ ենք այն պարտադիր անցկացնելու որոշման մեջ՝ իրավիճակի կայունացումից և համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»։
13:16 - 19 սեպտեմբերի, 2022
Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Թե ինչպես Նոբելյան մրցանակակիրը սկսեց համագործակցել արվեստագետների հետ՝ գիտությամբ չզբաղվողներին տիեզերքի մասին պատմելու համար

Քրիստոֆեր Նոլանի Interstellar ֆիլմը դիտելիս գուցե շատերս ենք մտածել այն երկրորդ անգամ դիտելու մասին, քանի որ դժվար է միանգամից հասկանալ ֆիլմի բոլոր գիտական դրվագները։  Թերևս քչերին է հայտնի, որ Interstellar-ն ունեցել է գիտական խորհրդատու․ խոսքը ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Քիփ Թորնի մասին է, որն անգամ գիրք է գրել, որտեղ բացատրել է ֆիլմի հիմքում ընկած գիտությունը։  Պրոֆեսոր Թորնը թիմակիցների հետ 2017-ին Նոբելյան մրցանակ է ստացել գրավիտացիոն ալիքների ուսումնասիրության գործում վճռորոշ ներդրում ունենալու համար։ Լիա Հալլորանը և Քիփ Թորնը Այս օրերին անցկացվող «Սթարմուս» փառատոնի շրջանակում Քիփ Թորնը Հայաստանում է։ Վերջինիս հետ Հայաստան է եկել նաև նկարիչ, արվեստագիտության դոցենտ Լիա Հալլորանը, որի հետ Թորնը համագործակցում է արդեն 12 տարի։ Նրանք այսօր Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հրապարակում (Ֆիզգորոդոկ) բաց դասախոսություն ունեցան, որի ընթացքում պատմեցին սև խոռոչների և իրենց համատեղ նախաձեռնության մասին։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը ողջունեց ներկաներին, որոնց թվում կային նաև դպրոցականներ, այնուհետև սկսվեց դասախոսությունը։ Անի Ապրահամյանը Պրոֆեսոր Քիփ Թորնը նշեց, որ ինքը մոտ կես դար կենտրոնացած է եղել տիեզերքի աղավաղված կողմի (the warped side of the universe) ուսումնասիրության վրա, մասնավորապես՝ այնպիսի առարկաների և երևույթների, ինչպիսիք են սև խոռոչները․ «70 տարեկանում սկսեցի աստիճանաբար անցում կատարել դեպի նոր կարիերա՝ համագործակցելով արվեստագետների հետ, որ գիտությամբ չզբաղվողներին պատմեմ տիեզերքի աղավաղված կողմի հրաշքների մասին: Այդ համագործակցությունները ներառում են Interstellar ֆիլմը, մի քանի բազմամիլիարդանոց համերգներ, նախորդ «Սթարմուս» փառատոնները»։ Պրոֆեսոր Հալլորանն էլ պատմեց, որ դեռ դպրոցական տարիքում մայրն իրեն նվիրել է Քիփ Թորնի գրքերից մեկը, որը փոխել է իր պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք նկարներում ներկայացնել տիեզերքի աղավաղված կողմը։ Տարիներ հետո նա ծանոթացել է Քիփ Թորնի հետ, և այդպես սկսվել է նրանց համագործակցությունը։  Երկու տարբեր ոլորտների պրոֆեսորները սկսել են միասին գիրք ստեղծել, որտեղ ամեն մեկն իր տեսանկյունից պատմել է տիեզերքի շատերիս անծանոթ կողմի մասին․ Քիփ Թորնը գրել է, Լիա Հալլորանը՝ նկարել։ Պրոֆեսոր Թորնը նաև որոշել է իր տեքստը չափածո դարձնել, և այդպես նրանց 12 տարվա համատեղ աշխատանքը՝ «Մեր տիեզերքի աղավաղված կողմը» (The Warped Side of Our Universe), դարձել է տիեզերքի մասին պոեզիայով ու նկարներով պատմող գիրք։ Գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, իսկ մինչև այդ Հայաստանում դասախոսությանը ներկա գտնվող մարդիկ հնարավորություն ունեցան գրքից պատառիկներ վայելելու։ Հեղինակներն ընթերցեցին հատվածներ, ինչպես նաև ցուցադրեցին պրոֆեսոր Հալլորանի նկարներից մի քանիսը։ Պրոֆեսոր Թորնը նշեց, որ ներկաներն իրենց գրքի առաջին մեծ լսարանն են։ «Հեռու-հեռո՜ւ մի համաստեղությունումԵրկու պտտվող սև խոռոչ պարում էին իրար շուրջ՝Պատռելով տարածության և ժամանակի գործվածքը։ Գրավիտացիոն ալիքներըԷներգիա էին քաշում խոռոչի ուղեծրից,Այդպիսով, խոռոչները պտտվեցին դեպի ներս՝Մթագնելով մեկը մյուսին, Դեպի վճռական բախում»,- հենց այսպես էր հնչում գիտությունը պոեզիայի լեզվով։ Դասախոսության ավարտին ներկաները նաև հարցեր տվեցին պրոֆեսորներին, լսեցին նրանց պատասխանները, դե իսկ վերջում բոլորով միասին դիտեցին Նոլանի հանճարեղ Interstellar-ը։ Աննա Սահակյան
23:19 - 09 սեպտեմբերի, 2022