Լիբանան

Մենք պետք է վստահ լինենք, որ Լիբանանին հատկացվող գումարները չեն անհետանա․ Մաաս |azatutyun.am|

Մենք պետք է վստահ լինենք, որ Լիբանանին հատկացվող գումարները չեն անհետանա․ Մաաս |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր մեկօրյա աշխատանքային այցով Լիբանան է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը։ Նա հետևել է Բեյրութի նավահանգստում ընթացող աշխատանքներին։ Մաասի խոսքով՝ Բեռլինը որոշել է 20 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Լիբանանի կառավարությանը աղետի հետևանքները վերացնելու նպատակով։ Ավելի նշանակալի օգնություն, ըստ գերմանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի, Լիբանանին կհատկացվի միայն էական բարեփոխումներ անցկացնելու դեպքում։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի հատկացվող գումարը հասնի հասցեատերերին, այլ ոչ թե անհետանա անհասկանալի խողովակներով, որոնց պակաս այսօրվա Լիբանանում, ցավոք սրտի, չի զգացվում։ Լիբանանի բնակիչների ցասումը հասկանալի է։ Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի։ Եթե Լիբանանը ցանկանում է ապագայում ևս միջազգային օգնություն ստանալ, ապա այստեղ պետք է բարեփոխումներ իրականացվեն։ Միջազգային հանրությունը պատրաստ չէ ներդրումներ կատարել չբարեփոխված և կոռուպցիայի նման մակարդակ ունեցող երկրում», - հայտարարել է Հեյկո Մաասը։
16:32 - 12 օգոստոսի, 2020
Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթեւան մնացած եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար»։                        
09:04 - 12 օգոստոսի, 2020
Արցախի նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է անցկացնում

Արցախի նախագահի նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է անցկացնում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկացրեցին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և գործադիր իշխանության պատասխանատուները: Բացելով նստաշրջանի աշխատանքը` Աժ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն ու վշտակցություն է հայտնել  Լիբանանի  եղբայրական ժողովրդին՝ մայրաքաղաք Բեյրությում պայթյունի հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ և մաղթել տոկունություն ու ոգու արիություն՝ արհավիրքի  ցավին դիմանալու համար: Խորհրդարանի ղեկավարը նաև հավելել է, որ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն  ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու համար Արցախի Հանրապետության  նախագահի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը կմասնակցեն նաև Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակազմը: Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ ԱԺ նախագահը նշել է, որ նախաձեռնողի՝ ԱՀ նախագահի առաջարկով արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը, խորհրդարանի ղեկավարը ներկայացրել  է գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված՝ «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է՝ առաջին ընթերցմամբ ընդունված  «ԱՀ 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: Խորհրդարանն ընդունել է որոշումը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը:  Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ  նախագահի 2020-2025թթ-ի ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ: Նախարարի փոխանցմամբ, առաջարկվող փոփոխությամբ կիրականացվեն ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրման, չգազաֆիկացված համայնքներում բնակիչների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի սուբսիդավորման, սեպտեմբերի 1-ից առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ներդրման այս և այլ ծրագրեր: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում  2020թ-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 126 մլրդ 49 մլն 399,2հազ դրամ (ավելացումը՝ 5,100մլն դրամ), ծախսերը՝ 135 մլրդ 650 մլն717,7 հազ դրամ, (ավելացումը՝ 14, 810.0մլն ), դեֆիցիտը՝ 9 մլրդ 601 մլն 318,5 հազ դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին: Պատգամավորները ֆինանսների նախարարին են առաջադրել բյուջեյի ծրագրային դրույթներին վերաբերող հարցեր: Գլխադասային՝ Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ Դավիթ Մելքումյանը, Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Էդուարդ Աղաբեկյանը: Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Նախագահն անդրադարձել է առաջադրված հարցերին և պատրաստակամություն հայտնել բյուջեի որոշ դրույթների վերաբերյալ պատգամավորների հետ առաջիկայում կազմակերպել  քննարկումներ: Ամփոփելով ելույթը՝ ԱՀ նախագահը նաև խոսել է երդմնակալության արարողության ժամանակ Ազգային ժողովի նստավայրը քաղաք Շուշի տեղափոխելու իր առաջարկության մասին, նշելով, որ առաջարկը նախատեսվում է քննարկել և կյանքի կոչել մինչև 2022 թվականը: Արայիկ Հարությունյանը հնարավոր է համարել նաև նախագահական նստավայրի Շուշի տեղափոխելու հավանականությունը: Նախագահի ելույթից հետո քվեարկության է դրվել «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  26 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հաջորդիվ Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակի հիմնավորմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ԱՀ նախագահի 2020թ-ի մայիսի 26-ի հրամանագրով սահմանված ԱՀ կառավարության կառուցվածքին համապատասխան նոր ստեղծված պետական կառավարման մարմիններում պետական պաշտոն զբաղեցնող  անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների սահմանման անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցներ սահմանել ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովում  բարձրաստիճան  պաշտոնատար անձանց համար, որը պայմանավորված է ՀՀ-ում 2019թ. սեպտեմբերից տնտեսական մրցակցության  պաշտպանության  պետական հանձնաժոովում  և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացմամբ: Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես է եկել պատգամավոր Գեղամ Ստեփանյանը: Քվեարկության արդյունքում՝ 24 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ օրենքն ընդունվել է: ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակի իր աշխատանքները 18:25-ին: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Արցախի Հանրապետության 2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
16:30 - 11 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար |armenpress.am|

ՄԱԿ-ը Լիբանան կուղարկի 50 հազ. տոննա ցորենի ալյուր պարենի պակասի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) 50 հազար տոննա ցորենի ալյուր կուղարկի Լիբանան հանրապետությունում պարենի պակասության դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Օգոստոսի 10-ին ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեւիդ Բիզլին հայտարարել Է, որ Լիբանանում կարող Է հացը վերջանալ, եթե նավահանգստի աշխատանքը չհաջողվի վերականգնել երկու շաբաթվա ընթացքում: Նա հավելել Է, որ ավելի վաղ հանրապետություն Է ուղարկվել 17,5 հազար տոննա ցորենով բեռնված նավ, «որը կարող Է արդեն երկու շաբաթից ժամանել Բեյրութ, ինչը կկարողանա Լիբանանը հացահատիկով ապահովել 20 օր»: Բացի դրանից, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի երեք բեռնատար ինքնաթիռներ պարենով բեռնված արդեն ժամանել են Լիբանանի մայրաքաղաքի օդանավակայան: Բեյրութի նավահանգստի պահեստում հուժկու պայթյունը տեղի ունեցավ օգոստոսի 4-ին: Պայթյունի ալիքից ոչնչացվեցին կամ վնասվեցին տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնաց անօթեւան: Զոհվեց առնվազն 154 մարդ, տուժեց շուրջ 5 հազարը, տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած: Բուն նավահանգիստը, որով անցնում Էր Լիբանանի ներմուծման ավելի քան 75 տոկոսը, այժմ չի գործում: еклама 20 Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողբերգության պատճառ Է դարձել եռակցման ախատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:23 - 11 օգոստոսի, 2020
Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ

Զարեհ Սինանյանն այցելել է Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն, ՀԲԸՄ գրասենյակ

Լիբանան այցի շրջանակներում սփյուռքի Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոնում: Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն: Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
14:25 - 11 օգոստոսի, 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը

Օգոստոսի 10-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ այցելել է Լիբանանի Ազգային Առաջնորդարան և հանդիպում ունեցել  Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Գլխավոր հանձնակատարը նախ խոսել է Հայաստանի կողմից Լիբանանի կառավարությանը և հայ համայնքին ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, նշել, որ այս այցի նպատակներից է  նաև տեղում լիբանանահայ համայնքի վիճակին ծանոթությունը: Թեմի առաջնորդը, ներկայացնելով համայնքային պատկերը, ընդգծել է, որ լիբանանահայությունը բազմաթիվ դժվարություններ է տեսել և այս մեկն էլ կկարողանա հաղթահարել: Զարեհ Սինանյանն անդրադարձ է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հատուկ լիբանանահայերի համար նախաձեռնված դրամահավաքին: Կողմերը քննարկել են հնարավոր աջակցության ուղղությունները, հատկապես կարևորել կրթօջախների վերականգնումը: Հանդիպմանը ներկա են եղել հայաստանյան պատվիրակության անդամները: Հագեցած օրակարգով այցի ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ այցը Բեյրութի Շաղզոյան կենտրոն էր, որի ընթացքում նահանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել դեսպան Վահագն Աթաբեկյանը և հայաստանյան պատվիրակության անդամները: Զարեհ Սինանյանը ներկայացրել է այցի նպատակը և ընդգծել, որ կարևորում է համայնքային կառույցների և լիբանանահայության հետ ուղղակի շփումները և անմիջական հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը: Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը պայթյունից հետո արագ արձագանքի և հոգեպես ու ֆիզիկապես համայնքի կողքին լինելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ համայնքին առնչվող թեմաներ: Զարեհ Սինանյանը այցելել է նաև Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության լիբանանյան մասնաճյուղի գրասենյակ և հանդիպում ունեցել ատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմսվարչապետ Նիկոլ Փաշինյանի, մշտական կապի մեջ է համայնքի հետ, ինչն այս պայմաններում շատ կարևոր է: Այնուհետ ատենապետը ներկայացրեց ՍԴՀԿ գործունեությունը Լիբանանում և Հայաստանում, մանրամասնեց իրենց աշխատանքները: Գլխավոր հանձնակատարն անդրադարձ կատարեց լիբանանյան այցի նպատակներին, վերահաստատեց Լիբանանի և հայ համայնքի կողքին կանգնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Նա նաև նշեց, որ վնասված 1-2 շինություններ կվերականգնվեն Հայաստանի միջոցներով: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև հայրենադարձության ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը, մասնավորապես՝ «Հայրենադարձության մասին» օրենքի նախաձեռնությունն ու հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքները: Այնուհետ պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Սուրբ Գևորգ եկեղեցում, հարակից բժշկական կենտրոնում, զրույց ունեցան պայթյունից տուժած համայնքային ներկայացուցչի հետ: Գլխավոր հանձնակատարն առանձին շրջայց է ունեցել Լիբանանի Թեքեյան մշակութային կենտրոն:  Այցելություն է եղել նաև Լիբանանի ՀԲԸՄ գրասենյակ, և գրասենյակի ղեկավար Ջերարդ Թուֆենկջյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել Բարեգործականի անդամների հետ: Զարեհ Սինանյանին է ներկայացվել համահայկական կառույցի լիբանանյան մասնաճյուղի գործունեությունը, պայթյունից հետո իրականացված աշխատանքը: ՀԲԸՄ գրասենյակի կողմից կատարվել է լիբանանահայ 400 ընտանիքների կարիքի գնահատում, որի հիման վրա պետք է ցուցաբերվի համապատասխան աջակցություն:  Հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակը արդյունավետորեն աշխատում է ՀԲԸՄ-ի հետ և համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայ համայնքի խնդիրները:
13:11 - 11 օգոստոսի, 2020
«Ավրորան» աջակցում է պայթյունից տուժած Բեյրութին

«Ավրորան» աջակցում է պայթյունից տուժած Բեյրութին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին: «Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար եւ միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաեւ հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետեւանքները մեղմելու համար: Միեւնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար: 2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge  շարժումը կօգնի նաեւ միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել եւս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:
10:17 - 11 օգոստոսի, 2020
Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
 |tert.am|

Լիբանանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը |tert.am|

tert.am: Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է կառավարության հրաժարականը: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, երկրի ղեկավարը խնդրել է նախարարներին և վարչապետի շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ մինչև նոր կառավարության կազմավորումը: Կառավարության ողջ կազմով և իր հրաժարականի մասին վարչապետ Հասան Դիաբը հայտնել էր ժամեր առաջ: Այս որոշումը հետևել էր օրեր շարունակ չդադարող ցույցերի ընթացքում բնակիչների ներկայացրած պահանջներին: Ցուցարարները, որոնք ուրբաթ օրվանից ողողել են մայրաքաղաք Բեյրութի փողոցները, պահանջում էին կառավարության, խորհրդարանի հրաժարականներն ու բարեփոխումների իրականացում: Բողոքի ցույցի դուրս գալ մարդկանց ստիպել է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունը, որից հետո առանց այդ էլ ծանր տնտեսական և առողջապահական վիճակում գտնվող Լիբանանն, էլ ավելի տուժեց:
09:30 - 11 օգոստոսի, 2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին

 |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է օգնություն ցուցաբերել Լիբանանին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը միջազգային դոնորներին կոչ է արել օպերատիվ և մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լիբանանին, որը ֆինանսական ծանր իրավիճակում է գտնվում մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  «Ես կոչ եմ անում հզոր միջազգային աջակցություն ցուցաբերել Լիբանանի բոլոր կարիքավորներին, հատկապես կանանց և աղջիկներին, ովքեր ավելի խոցելի են ճգնաժամի ժամանակ։ Շնորհակալություն եմ հայտնում այն երկրներին, որոնք արդեն շոշափելի ֆինանսական, նյութական և մասնագիտացված օգնություն են ցուցաբերում»,- ասել է Գուտերեշը՝ ելույթ ունենալով Լիբանանում հումանիտար իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրել է աջակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը, ով օգոստոսի 9-ին Լիբանանին աջակցելու համար միջազգային համաժողով էր նախաձեռնել: Ավերիչ պայթյունը որոտացել է օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում։ Պայթյունի ալիքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են ապակիներ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա առգրավված ամոնիակի սելիտրայի պայթելը, ինչի հետևանքով զոհվել է 158 մարդ, ավելի քան 6 հազար մարդ վիրավորվել է։
20:27 - 10 օգոստոսի, 2020
Լիբանանահայ հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ

Լիբանանահայ հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հրավիրել է լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցությանը նվիրված աշխատանքային խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Հարությունյանը նշել է, որ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցի գլխավորությամբ։ Նախագահը հիշեցրել է, որ արդեն երեկ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հատուկ չվերթով մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը, և ընդգծել, որ Արցախի ժողովրդի աջակցությունը կկրի շարունակական բնույթ։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Լիբանանի հայկական գաղթօջախին կտրամադրվի նաև ուղիղ ֆինանսական աջակցություն և կոչ արել բոլոր արցախցիներին ակտիվ մասնակցել առաջիկայում կազմակերպվելիք դրամահավաքին։ Նախագահը հայտարարել է, որ թեպետ օրեր առաջ խոստացել էր նախագահի աշխատավարձը փոխանցել բարեգործական հիմնադրամներին, այս անգամ այն կուղղվի Լիբանանում ապրող հայերին՝ որպես աջակցություն։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև կառավարության պահուստային ֆոնդից: Հանրապետության նախագահը նշել է, որ, չնայած Հանրապետության բնակարանային ֆոնդի սահմանափակ հնարավորություններին, կձեռնարկվեն բոլոր միջոցներն Արցախում բնակություն հաստատելու ցանկություն հայտնող բոլոր լիբանանահայերի համար ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ «Հայտարարում եմ, որ ազատ բնակֆոնդի բացակայության պայմաններում անգամ պատրաստ ենք լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին ընդունելու և մեր օջախներում նրանց համար կեցության պայմաններ ապահովելու»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը։
20:15 - 10 օգոստոսի, 2020
3 նախարարի և 8 պատգամավորի հրաժարականից հետո Լիբանանի կառավարությունը փլուզման եզրին է. երկրի վարչապետը ևս մտադիր է հրաժարական տալ |tert.am|

3 նախարարի և 8 պատգամավորի հրաժարականից հետո Լիբանանի կառավարությունը փլուզման եզրին է. երկրի վարչապետը ևս մտադիր է հրաժարական տալ |tert.am|

tert.am: Լիբանանի կառավարությունը հայտնվել է փլուզման եզրին` վարչապետ Հասան Դիաբի ղեկավարած կառավարության 3 նախարարի,  ինչպես նաև խորհրդարանի 8 պատգամավորի և ԱԳՆ 1 դեսպանի հրաժարականից հետո, գրում է alarabiya.net կայքը: Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո լիբանանցիները դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ և պահանջում են ամբոջ իշխանական էլիտայի, այդ թվում` կառավարության և խորհրդարանի հրաժարականը:Արտգործնախարար Նասիֆ Հիթին հրաժարական էր ներկայացրել դեռևս մինչև պայթյունը, պայթյուններից հետո էլ հրաժարական են ներկայացրել Հորդանանում Լիբանանի դեսպանը և մի քանի պատգամավոր: Լիբանանյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ երկրի նախագահին իր հրաժարական տալու մտադրության մասին տեղեկացրել է նաև վարչապետ Դիաբը:Լիբանանի ներկայիս կառավարությունը ձևավորվել է այս տարվա հունվարին` Իրանի կողմից հովանավորվող «Հեզբոլլահ» խմբավորման և նրա դաշնակիցների կողմից: Օգոստոսի չորսին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո Բեյրութում աճում է զայրույթն ու դժգոհությունն ընդդեմ իշխանությունների. վերջիններս խոստովանել են, որ սոսկալի պայթյունն իրականում կանխատեսելի էր, ու դրա վերաբերյալ անընդհատ նախազգուշացումներ էին արվում: Պայթյունի պատճառ դարձած ահռելի քանակությամբ (2750 տոննա) ամոնիումի նիտրատը, որը նկարագրվում էր որպես «լողացող ռումբ», Բեյրութի նավահանգստում էր պահվում արդեն վեց տարի: Հատկանշական է, որ կես տարի առաջ պահեստը ստուգած պաշտոնյաները նախազգուշացրել են, որ եթե այն չհեռացվի, ապա «կպայթեցնի ամբողջ Բեյրութը»: Բացահայտումն առ այն, որ կառավարության անտարբերությունը կարող է էական դեր ունենալ Բեյրութի պատմության մեջ ամենասարսափելի պայթյունի հարցում, ժողովրդի շրջանում բարկության նոր ալիք է բարձրացրել երկրի քաղաքական դասի նկատմամբ:
17:58 - 10 օգոստոսի, 2020