Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

 Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: ԱԱյս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ: Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն: Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:  
16:47 - 22 հունվարի, 2021
Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Կոպիրկինը այցելել են Հայկական ԱԷԿ

Հունվարի 22-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակում կողմերը նշել են 2020 թվականին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաև ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը կայանին հնարավորություն կտա աշխատանքը շարունակել նաև 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԲԸ-ն է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել համակարգի աշխատակիցների մասնագիտական որակներն ու նվիրվածությունը, որոնց շնորհիվ նախորդ տարվա բարդ ժամանակահատվածոմ հնարավոր եղավ պահպանել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղի կայունությունը։ «Ատոմային էներգետիկան այսօր թույլ է տալիս  ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը: Անչափ կարևորում եմ մեր գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր է պահպանել և զարգացնել մեր ունեցած բարեկամական հարաբերությունները, քանի որ բացվում է համատեղ գործունեության լայն շրջանակ, ինչպես մոտակա ժամանակկներում, այնպես էլ ավելի հեռավոր ապագայում․ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելիս, ատոմային էներգետիկայի նոր օբյեկտը կառուցելիս», ընդգծել է նախարար Պապիկյանը։ Նախարարը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Հայաստանի ատոմային էներգետիկայի 55-ամյակը։ Նախարարը նաև ընդգծել է, որ տարեսզկբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչև 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչև 2036 թվականը: Միևնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է»,  ասել է նախարարը: Սուրեն Պապիկյանը նաև նշել է, որ ատոմակայանի առկայության դեպքում է հնարավոր հասնել CO2 արտանետումների ամենացածր մակարդակին, ինչը համապատասխանում է ՀՀ կառավարության երկարաժամկետ նպատակներին: Մեկնաբանելով էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացումը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է. «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի և Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարևորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ և ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված և ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն և 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին։ Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր և նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»:
16:03 - 22 հունվարի, 2021
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի՛ բարեկամներ,Ավարտին է մոտենում 2020 թվականը, որը բոլորիս համար դարձել է լուրջ փորձությունների տարի: Կորոնավիրուսային համավարակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված դրամատիկ իրադարձությունները հետք են թողել մեր կյանքի բոլոր կողմերի վրա։ Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը: Այս ուղեբեռով մուտք գործելով նոր տարի՝ մենք ունենք բոլոր հիմքերը՝ չնայած մեր առջև ծառացած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայել դեպի ապագա։Նոր տարուց մենք միշտ բարի լուրեր ու ուրախ իրադարձություններ ենք ակնկալում։ Ուզում եմ հավատալ, որ այն մեզ չի խաբի։Մաղթում եմ բոլորիս, մեր ընտանիքներին խաղաղ երկինք, առողջություն և բարեկեցություն:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
11:24 - 31 դեկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

Դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման գործում ունեցած առանցքային դերակատարության համար:Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցերը: Փոխվարչապետը նշել է, որ այս խնդիրները Հայաստանի կառավարության օրակարգում առաջնային ու հրատապ տեղ են գրավում և ամեն ինչ արվում է գործընթացը հնարավորինս արագացնելու համար:Տիգրան Ավինյանն ասել է, որ գերիների փոխանակման գործընթացում հայկական կողմն առաջարկում է կիրառել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը: Բացի այդ, առաջարկվում է ստեղծել մեխանիզմ, որի համաձայն եթե ապագայում կողմերից որևէ մեկի մոտ նոր գերիներ հայտնվեն, ապա նրանք անմիջապես ու առանց որևէ նախապայմանների պետք է հետ վերադարձվեն:Դեսպան Կոպիրկինը նշել է, որ գերիների, անհետ կորածների ու զոհվածների դիերի հայտնաբերման հարցերը գտնվում են Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը:Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է Արցախի բնակչության հումանիտար խնդիրների լուծման հարցում Ռուսաստանի ցուցաբերած օգնությունը: Նա նաև ընդգծել է միջազգային հումանիտար կազմակերպությունների Արցախ անխափան մուտքի կարևորությունը:
16:05 - 02 դեկտեմբերի, 2020
ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

ՄԻՊ-ը Հայաստանում ՌԴ դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինուժի վայրագությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ «Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար: Պաշտպանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումները, ինչպես նաև այն համակարգված հայատյացությունը, որ Ադրբեջանում ունի պետական աջակցություն: Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները: Արման Թաթոյանը դեսպան Կոպիրկինին ներկայացրել է նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ընթացքում ՌԴ իր գործընկերոջ հետ համատեղ աշխատանքի արդյունքները, երբ փակ սահմանների, թռիչքների բացակայության պայմաններում հնարավոր եղավ միավորել հայ ընտանիքներ, երեխաներին վերադարձնել ծնողներին, աջակցել առողջական բարդ խնդիրների համար բուժման մեկնելու հարցում, արձանագրել հաջողված ու բացառիկ այլ դեպքեր: Ռուսաստանի Մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ բարձր մակարդակի հարաբերությունների շնորհիվ Մոսկվայում իրականացվել է ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի ու Ռուսաստանի հայերի միության նախագահի մասնակցությամբ: Այս նախաձեռնությունն ուղղված էր ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, ու դրանից հետո այն դարձավ միջազգային լավագույն փորձ, որ հիմա օրինակ է բերվում միջազգային հարթակներում: ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում:
12:29 - 21 նոյեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում: Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում:
16:34 - 10 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը առողջապահության բնագավառում բազմակողմ օգնության համար` հատկապես շեշտադրելով վերջին շրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ կատարվող շարունակական աշխատանքները: «Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) կողմից շուտով Հայաստանին կտրամադրվի ևս մեկ շարժական լաբորատորիա»,- ասել է նախարարը և կրկին շնորհակալություն հայտնել աջակցության համար:  Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանն այն բոլոր ջանքերի համար, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը: «Այնպես է ստացվել, որ այս պահին մեր առողջապահական համակարգն աշխատում է 3 ուղղությամբ. առաջին ուղղություն` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային համավարակ, որն աճի միտում է ցուցաբերում վերջին շրջանում ինչպես մեզ մոտ, այնպես էլ` ողջ աշխարհում: Եվ երրորդ, հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով Արցախի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, Հայաստանի առողջապահական ոլորտը նաև տրամադրում է համապատասխան աջակցություն՝ ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով: Առողջապահական համակարգի 3 ուղղություններով ծանրաբեռնվածությունն, իհարկե, որոշակի դժվարություններ է առաջացնում, բայց մենք կարողանում ենք հաղթահարել»,- նշել է նախարարը: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու առողջապահության ոլորտում համագործակցությունը»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։
13:08 - 17 հոկտեմբերի, 2020
Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան: Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի դեմ՝  Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու անքակտելի և անկյունաքարային բաղադրիչն է հանդիսանում: Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում:
13:42 - 01 հոկտեմբերի, 2020
Արվում է ամեն բան, որ թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից. ՌԴ դեսպան |shantnews.am|

Արվում է ամեն բան, որ թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից. ՌԴ դեսպան |shantnews.am|

shantnews.am: «Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ գործել է հօգուտ հակամարտության դեէսկալացիայի»,- լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Մեր դիրքորոշումը կոնկրետ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին. փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նա՝ նշելով, որ ՌԴ-ի խնդիրն է միջնորդի կարգավիճակում կողմերի համար ընդունելի խաղաղ կարգավորման հասնելու պայմաններ ստեղծելը։ «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ ՌԴ-ն անում է ամեն ինչ, այդ թվում` համագործակցելով ՄԽ-ի մյուս համանախագահների հետ, որպեսզի էսկալացիան դադարեցվի, կողմերը կարողանան վերադառնալ բանակցային սեղան՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,- նշել է Կոպիրկինը։ Նրա խոսքերով՝ Ռուսաստանն ակտիվ կապ է պահպանում կողմերի հետ։ «Արվում է ամեն բան, որ լինեն խաղաղ բանակցություններ և թույլ չտրվեն այլ ապակայունացնող ազդեցություններ դրսից»,- ասել է նա։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիրքորոշմանը, ապա դեսպանն ընդգծել է, որ եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը ռազմական գործողությունները դադարեցնելու կոնկրետ ազդակներով։
16:55 - 29 սեպտեմբերի, 2020
Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում |armenpress.am|

Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթների վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից: «Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի  և ԵԱՏՄ-ի  շրջանակում»,-նշեց դեսպանը: Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,-ընդգծեց Կոպիրկինը: Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի  սահմանափակումներ:
16:16 - 18 սեպտեմբերի, 2020
ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև   ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառոցողական և կայունացնող դերակատարությունը: Դավիթ Տոնոյանը կիսվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականներով և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման: Դեսպան Կոպիրկինը կրկին անգամ վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:
18:42 - 28 հուլիսի, 2020
Դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել. Հայաստանում ՌԴ դեսպան

Դպրոցներն ու մանկապարտեզները չեն կարող թիրախավորվել. Հայաստանում ՌԴ դեսպան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը:Հանդիպման սկզբում նախարար Ա.Հարությունյանը հայտնել է, որ անցած օրն այցելել է Տավուշի մարզ՝ հակառակորդի հրետակոծության հետևանքով տուժած դպրոցներ և մանկապարտեզներ: Նա ընդգծել է՝ անթույլատրելի և դատապարտելի են ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունները, որոնք թիրախավորում են քաղաքացիական օբյեկտները, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունները: Նախարարը նաև իրազեկել է, որ անցած շաբաթ նույնաբովանդակ նամակներ են ուղղվել միջազգային կառույցներին:Դեսպան Ս.Կոպիրկինը, համամիտ լինելով նախարարի հետ, ընդգծել է, որ հակամարտության գոտում դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև քաղաքացիական մյուս հաստատությունները, չեն կարող թիրախավորվել:Կողմերն արձանագրել են, որ ավարտվել է միջպետական ծրագրի շրջանակում 2020-21 ուսումնական տարում ՌԴ բուհեր ՀՀ քաղաքացիների ընդունելության մրցույթը: Հայտ է ներկայացրել 300 դիմորդ, իսկ կրթաթոշակների թիվը կազմել է 210: Նախատեսվում է հատկացնել լրացուցիչ ևս 20 տեղ: ՌԴ դեսպանի խոսքով՝ արդեն մշակվել են տարրական դասարաններում ռուսաց լեզվի դասավանդման ուսումնամեթոդական նյութեր, որոնք հասանելի են լինելու նաև Հայաստանում աշխատող մանկավարժների համար: Նա ներկայացրել է Հայաստանում ռուսաց լեզվի դեսպանների գործունեության նոր նախաձեռնությունը, կարևորել հաջորդ ամիս մեկնարկող ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը:Նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է Ռուսաստանի Դաշնության հայաշատ համայնքներում հայոց լեզվի՝ որպես պարտադիր առարկա, ուսուցման հարցի կարևորության մասին: Նա ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման ընթացքը և իրազեկել, որ նոր չափորոշչով ռուսաց լեզվի դասավանդումը կկազմակերպվի երկրորդ դասարանից:Նախարարության պատասխանատուները նշել են, որ այս պահին ձևավորված աշխատանքային խումբը նաև կմշակի կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ–ռուսական համագործակցության ճանապարհային քարտեզը:Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են այս տարի աշնանը ԿԳՄՍ նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք աշխատանքային այցի ժամկետներին և օրակարգին և քննարկել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ–ռուսական օրակարգի այլ հարցեր:
12:37 - 21 հուլիսի, 2020