Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը Եվրամիության օրենսդիր մարմին, որն ուղղակի ընտրվում է ԵՄ անդամ-պետությունների քաղաքացիների կողմից: Եվրոպական խորհուրդի հետ խորհրդարանը կազմավորում է ԵՄ իշխանության երկպալատ օրենսդրական ճյուղը եւ համարվում է աշխարհի ամենաազդեցիկ օրենսդրական մարմիններից մեկը:

Եվրախորհրդարանը ստեղծվել է 1957 թվականին: Ի սկզբանե անդամները նշանակվում էին ԵՄ անդամ-պետությունների խորհրդարանների կողմից: 1979 թվականից ընտրվում են բնակչության կողմից: Ընտրությունները տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|

tert.am: Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն: Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում: Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստն այս շաբաթ: Խորհրդարանը Բրյուսելում կաշխատի միայն մարտի 9-ին և 10-ին, և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:   
09:28 - 10 մարտի, 2020
Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ |news.am|

Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ |news.am|

news.am: Եվրախորհրդի նախագահը կոչ է արել Թուրքիային դադարել անօրինական հորատումը Կիպրոսի ափերի մոտ՝ հայտարարելով, որ այդ գործողությունները վնաս են հասցնում էթնիկ առումով պառակտված կղզիական պետության վերամիավորման ջանքերին եւ քայքայում են ԵՄ-ի հետ Անկարայի հարաբերությունները, հաղորդում է AP-ը: Տուսկը հայտարարել է, որ նրա ներկայությունը Կիպրոսի մայրաքաղաքում Եվրամիության կողմից իր անդամ Կիպրոսի նկատմամբ սոլիդարության լիարժեք դրսեւորում է: Անցած շաբաթ Թուրքիան ակտիվացրել էր իր գործողությունները՝ ռազմածովային հորատման նավ ուղարկելով բացառիկ տնտեսական գոտի, որտեղ Կիպրոսի կառավարությունը արտոնագիր էր տրամադրել իտալական Eni էներգետիկ ընկերությանը եւ դրա գործընկեր Total of France-ին նավթի եւ գազի որոնումներն իրականացնելու համար: Տուսկը հայտարարել է, որ ԵՄ առաջնորդները կտրուկ դատապարտել են Թուրքիայի կողմից անցկացվող հորատման աշխատանքները տարածաշրջանում, որտեղ Կիպրոսն ունի բացառիկ տնտեսական իրավունքներ: Կիպրոսի նախագահ Նիքոս Անաստասիադեսը հայտարարել է, որ ԵՄ-ն ունի գործիքներ իր իշխանությունն ապահովելու համար եւ «օրենքը պետք է գերիշխի ջունգլիների կանոնների նկատմամբ», որոնք Թուրքիան ցանկանում է պարտադրել Միջերկրական ծովի արեւելյան հատվածում:
06:12 - 12 հոկտեմբերի, 2019
Կարծիքների արտահայտման ազատությունն Ադրբեջանում նախկինի պես սպառնալիքի տակ է. ԵԽ հանձնակատար |news.am|

Կարծիքների արտահայտման ազատությունն Ադրբեջանում նախկինի պես սպառնալիքի տակ է. ԵԽ հանձնակատար |news.am|

news.am: Արդբեջանում կարծիքի արտահայտման ազատությունը նախկինի պես սպառնալիքի տակ է։ Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջան կատարած քառօրյա այցի ավարտին, տեղեկացնում է contact.az-ը։ Նա հիշեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների մասին, որոնցում ընդգծվում է կամայական ձերբակալությունների եւ կառավարությանը քննադատողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների կալանումների տագնապալի պատկերն անիրավաչափ քրեական հետապնդումների միջոցով։ Միյատովիչն ընդգծել է, որ «արտահայտած մոտեցումների պատճառով կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակումը պետք է առաջնահերթ մնա»։ Նա նաեւ կրկնել է իր կոչը՝ ապաքրեականացնել դիֆամացիան։ Բացի այդ, հանձնակատարը իշխանությունների առջեւ բարձրացրել է լրագրողների, փաստաբանների, քաղաքական ակտիվիստների եւ իրավապաշտպանների ուղեւորությունների արգելքի հարցը։ Հանձնակատարի այցի ուղղություններից մեկն էլ Ադրբեջանում փաստաբանների դրությունն է։ Հանձնակատարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ Ադրբեջանում իրավաբանների թիվն ամենափոքրն է 100 հազար բնակչի հաշվով։ Դա խափանում է արդարադատության հասանելիությունը, մանավանդ գյուղական շրջաններում, որտեղ փաստաբանների թիվը շատ քիչ է։ Ընդգծելով, որ փաստաբանների կարծիքի արտահայտման ազատությունը կապված է փաստաբանության անկախության հետ, հանձնակատարը մտահոգությամբ նշեց պաշտպանների կարծիքի արտահայտման ազատության մի շարք խախտումներ, այդ թվում կարգապահական վարույթ հարուցելու միջոցով։ «Փաստաբանները պետք է հետեւեն էթիկայի նորմերին եւ հնարավորություն ունենա զբաղվելու մասնագիտական գործունեությամբ՝ չվախենալով վրեժից»,- ասել է հանձնակատարը։ Նա նաեւ խոսել է ներքին տեղահանվածների մասին։ Բաքվում գտնվելով՝ հանձնակատարն այցելել է Սաբունչիի շրջան, ինչպես նաեւ Յասամալի շրջանի Տեխնիկական համալսարանի հին հանրակացարաններ, որտեղ կարողացել է խոսել մի քանի տեղահանված անձանց հետ։ «Շատ մարդիկ ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց տները։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է հիմա եւս ապահովել գոյության միջոցներ ստանալու հնարավորությունը»,- ասել է Միյատովիչը։ Այս առնչությամբ հանձնակատարն ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու կարեւորությունը, որպեսզի ներքին տեղահանվածները, որոնք ցանկանում են վերադառնալ այնտեղ, կարողանան դա անել կամովին, անվտանգության պայմաններում։ Հուլիսի 9-12-ը հանձնակատարը հանդիպել է իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովի հետ։ Քաղաքական հարցերը նա քննարկել է նախագահի աշխատակազմում։ Հանձնակատարի հանգամանալից զեկույցն Ադրբեջանի մասին կպատրաստվի հրապարակման։
15:50 - 12 հուլիսի, 2019
Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը |armenpress.am|

Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին. ԵԽ-ն գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը |armenpress.am|

armenpress.am։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու ՀՀ վարչապետի հանձնառությունը: «Հարգելի պարոն վարչապետ,Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Ձեր կառավարությանն այն ջերմ ընդունելության համար, որ ցուցաբերվեց Եվրոպայի խորհրդի պատվիրակության անդամներին, ովքեր այցելեցին Հայաստան մայիսի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ նրանց հետ ունեցած կառուցողական քննարկումների համար:Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաեւ կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ բարեփոխել ու վերակառուցել դատական համակարգը՝ Հայաստանի Սահմանադրությանը եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան:Արագ եւ վճռականորեն իրականացված համապարփակ եւ հեռանկարային դատական բարեփոխումների ռազմավարությունը պատշաճ կերպով իրականություն կդարձնի Ձեր կառավարության օրինական նպատակները: Այդ ռազմավարությունը կարող է կառուցվել երեք հենասյուների վրա` կոռուպցիայի դեմ ուղղված եռանդուն ջանքեր, դատական համակարգի անկախության եւ արդյունավետության բարձրացում եւ մարդու իրավունքների խախտումների շտկում: Այն կարող է առաջնորդվել Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների եւ մոնիթորինգի մեխանիզմների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի եւ GRECO- ի եզրակացություններով: Նման ռազմավարությունը կապահովի վստահություն բարեփոխումների նկատմամբ, դրանց կանխատեսելիությունը եւ միջազգային աջակցության շարունակականությունը:Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ բարեփոխումների իրականացմանը Գործողությունների այն ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը մի քանի օրից կտրվի Երեւանում գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ: Շարունակական համագործակցության ակնկալիքով,Անկեղծորեն Ձեր, Թորբյորն Յագլանդ»:
07:02 - 13 հունիսի, 2019
Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

Եվրոպական միությունը պետք է պաշտոնապես դադարեցնի ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի բանակցությունները՝ հայտարարել են եվրախորհրդարանականները։ Ինչպես հայտնում է Reuters-ը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի սառեցման կողմ են քվեարկել 370, դեմ՝ 109, ձեռնպահ՝ 143 խորհրդարանականներ։ Վերջին խոսքը ԵՄ կառավարություններինն է։ Օրենսդիրներն ընդունել են, որ ԵՄ-ն, որպես ՆԱՏՕ-ում իր դաշնակցի, վստահում է Թուրքիային, քանի որ ԵՄ-ի եւ Անկարայի համաձայնագիրը դադարեցրել է սիրիացի փախստականների հոսքը դաշինք։ «Ոչ ոք չի ժխտում, ու Թուրքիան կարեւոր դեր է խաղում, մասնավորապես, միգրացիոն ճգնաժամի եւ Սիրիայում պատերազմի հարցում։ Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան կարող է պատանդ դառնալ համակարգին, որը քննադատում է բոլորին, ով այլ կերպ է մտածում»,- նշել է պորտուգալացի եվրապատգամավոր Լիլիանա Ռոդրիգեսը։
05:44 - 14 մարտի, 2019