Արտակ Բեգլարյան

Արտակ Արտյոմի Բեգլարյանը (հուլիսի 5, 1988Ստեփանակերտ) 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

2012-2013 թթ․ եղել է ԱՀ վարչապետի օգնականը։ 2014-2017 թթ․ դասավանդում էր Արցախի պետական համալսարանում։ 2013 -2017 թթ․ ԱՀ վարչապետի մամուլի քարտուղարն էր: 2017 թ․ նոյեմբերի 1-ից նշանակվել է Արցախի պետական նախարարի խորհրդական: 2018 թ․ փետրվարի 1-ից նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար: 2018 թ․ հոկտեմբերի 31-ին ընտրվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան։ 2020 թվականի դեկտեմբերին նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար։

Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Արտակ Բեգլարյանը մասնակցել է զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի բնակարանամուտի արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է բնակարաններ և տեղում շնորհավորել շահառուներին բնակարանամուտի կապակցությամբ: Պետական նախարարն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է սոցիալապես խոցելի խմբերին բնակարանով ապահովելու իր պարտավորությունների կատարումը՝ համաձայն Հանրապետության նախագահի ծրագրի: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ կառավարության կողմից հնարավորինս արվում է գործընթացի արդար ու թափանցիկ կերպով կազմակերպման ուղղությամբ՝ նշելով, որ բնակարանային ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300:
20:10 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ներքաղաքական շահերից. սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական գործիչներին. Ա. Բեգլարյան

Արցախին առնչվող քննարկումները պիտի ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված կարմիր գծեր՝ վեր ներքաղաքական շահերից. սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան քաղաքական գործիչներին. Ա. Բեգլարյան

Որևէ մեկը կասկած ունի՞, որ արցախահայությունը շարունակում և շարունակելու է իր պայքարը հանուն Արցախի հայկական ապագայի, անկախության միջազգային ճանաչման և, վերջիվերջո, Մայր Հայաստանի հետ միացման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարԱրտակ Բեգլարյանը: «Յուրաքանչյուր հայի համար արցախահայության կամքն ու ձգտումները պետք է լինեն անձեռնմխելի և հիմք Հայրենիքին աջակցելու մղումներում ու ջանքերում: Արցախին առնչվող գործողություններն ու քննարկումները պետք է ունենան հստակ ու ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, սկզբունքներ ու կարմիր գծեր՝ վեր ցանկացած տիպի նեղ ու կարճաժամկետ շահերից, այդ թվում՝ ներքաղաքական: Եվ սա վերաբերում է թե՛ արցախյան, թե՛ հայաստանյան և թե՛ սփյուռքյան քաղաքական ուժերին ու գործիչներին՝ ինձնից սկսած: Յուրաքանչյուր հայ, ով կարծում է, որ Արցախը պետք է մնա հայկական, ունի անելիք, և դա առաջին հերթին չվնասելն է, հետո՝ աջակցելը»,- գրել է Բեգլարյանը: 
17:14 - 27 դեկտեմբերի, 2021
Արցախի պետական նախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Արցախի պետական նախարարն այցելել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 21-ին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ և հանդիպել անձնակազմի հետ: Հանդիպման առիթը աշխատակիցների մտահոգություններն էին՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պատվաստման և, ընդհանրապես, կարանտինի գործող պայմանների ու դրանց պահպանման հետ: Պետական նախարարը տեղեկացրել է, որ կարանտինի պայմանների մեղմացման հարցը, հաշվի առնելով հատկապես համավարակի լարվածության առկա նվազումը, լրացուցիչ քննարկումների փուլ է անցնում, և առաջիկայում նոր որոշում կկայացվի: «Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է, որ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցները և զարգացած բազմաթիվ երկրների փորձը՝ անհրաժեշտ է լուրջ բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում, որպեսզի մարդիկ ինքնակամ անցնեն պատվաստման ամբողջական կուրսը և փրկեն կյանքեր: Պետական նախարարը կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու հանրային բարձր գիտակցությունը՝ կարանտինի պայմաններում կառավարության կողմից սահմանված սահմանափակումներին խստորեն հետևելու հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Առողջապահության նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես հանդես են եկել ելույթներով ու պատասխանել հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության պահպանման գործում բուժաշխատողների ոչ միայն մասնագիտական, այլ նաև իրազեկման կարևոր դերակատարությունը: Արտակ Բեգլարյանը և Միքայել Հայրիյանը կենտրոնի անձնակազմի հետ քննարկել են նաև ծննդատան շենքային ու նյութական ապահովվածությանն առնչվող որոշ հարցեր՝ տեղեկացնելով, որ անձնակազմը կյանք պարգևելու իր առաքելությունը շուտով իրականացնելու է լայն հնարավորություններով ժամանակակից ծննդատան նոր շենքում:
21:21 - 21 դեկտեմբերի, 2021
Արցախում նախատեսվում է երկարաձգել գործող կարանտինը, սակայն որոշ պայմանների մեղմացմամբ. Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել

Արցախում նախատեսվում է երկարաձգել գործող կարանտինը, սակայն որոշ պայմանների մեղմացմամբ. Արտակ Բեգլարյանը մանրամասներ է հայտնել

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ է մշակվում դեկտեմբերի 24-ից երկարաձգելու գործող կարանտինը, սակայն որոշ էական պայմանների մեղմացմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեպքերի նշանակալի նվազումը և սահմանափակումների բացասական ազդեցությունը հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտների վրա։ «Մասնավորապես, նախատեսվում է վերացնել հավաքների ու միջոցառումների համար գործող քանակական սահմանափակումը, ուսումնական հաստատություններում դասերը կանցկացվեն սովորական ռեժիմով ու լրիվ կազմով: Բացի դրանից՝ քննարկվում են տարբերակներ չպատվաստվածների համար կիրառվող թեստավորման պահանջում պարբերականության ու թեստի գնի իջեցում իրականացնելու վերաբերյալ: Երբ վերջնական որոշումը հաստատվի առաջիկա օրերին, նոր պայմանները կհրապարակվեն: Ամեն դեպքում, ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման պահանջը և պատվաստման հորդորը: Ես ինքս բավարարված չեմ այդ երկուսի իրականացման մակարդակով, և խստիվ հորդորում եմ մեր քաղաքացիներին՝ ուշադիր լինել սեփական ու շրջապատի մարդկանց առողջության ու կյանքի հանդեպ՝ պահպանելով անվտանգության կանոնները և պատվաստվելով: Խնդրում եմ նաև հանրային բարձր անհանդուրժողականություն ցուցաբերել Ձեր շրջապատում անվտանգության կանոնների չպահպանման դեպքերի հանդեպ, քանի որ դրանց հետևանքը կարող է մարդկային կյանք արժենալ, այդ թվում՝ Ձերը կամ Ձեր հարազատինը: Ցավակցություններս այս ընթացքում կորուստներ ունեցած ընտանիքներին»,- Ֆեյսբուքի էջում գրել է Բեգլարյանը:
12:36 - 20 դեկտեմբերի, 2021
Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|

Արցախում առաջիկա 3 տարում շահագործման կհանձնվի 5 հազար բնակարան |armenpress.am|

armenpress.am: Արցախում պատերազմի հետևանքների վերացման ճանապարհին գրանցվել են հաջողություններ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նշեց, որ Արցախի Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ, ընդհանուր առմամբ, հնարավոր է եղել ապահովել անվտանգ միջավայր, թեպետ, պարբերաբար գրանցվում են միջադեպեր, որոնք մարդկային կյանքեր են խլում: «Այն, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ առկա չեն, ինքնին արդեն հաջողություն է այս ժամանակահատվածում: Դա չի նշանակում, որ պետք է բավարարվենք, շատ աշխատանք կա կատարելու այդ ուղղությամբ, որպեսզի ավելի երկարաժամկետ անվտանգային երաշխիքներ ունենանք»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Չնայած անվտանգային խնդիրներին ու անորոշություններին, Արցախում հաջողություններ են գրանցվել ժողովրդագրական տեսանկյունից: Արցախում արդեն շուրջ 120 հազար հայ է բնակվում: Արտակ Բեգլարյանի խոսքով, սա ցուցիչ է այն մասին, որ արցախցիները պատրաստ են իրենց հայրենիքում ապրել, արարել նույնիսկ անվտանգային ռիսկերի պայմաններում: Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում Արցախի բնականոն կյանքը վերականգնվել է, բավական սոցիալական, հումանիտար ծրագրեր են իրականացվել : Արդյունքում, քայլ առ քայլ լուծվում են եղած հիմնախնդիրները: Մասնավորապես, Արցախում իրականացվում է բնակարանաշինության մեծածավալ ծրագիր: Պատերազմի հետևանքով տեղահանված շուրջ 40 հազար անձ բնակարանային խնդիր ունի: «Արցախում մեկնարկել է ծրագիր, 3 տարվա ընթացքում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու տեղահանվածներին բնակարաններ տրամադրելու համար: Մենք փնտրում ենք լուծումներ, որ արցախցի բոլոր կարիքավոր ընտանիքներն ունենան սեփական բնակարանները: Պլանավորում ենք առաջիկա 3 տարվա ընթացքում 5 հազար բնակարան կառուցել: Հիմա ընթացքում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքները: Դրանք կառուցվում են Ստեփանակերտում: Տարբեր շրջաններում էլ ընթացքի մեջ են 1438 բնակարանի կառուցման աշխատանքները»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Այս տարվա վերջ շահագործման կհանձնվի 317 բնակարան, որից 294-ը Ստեփանակերտում:  Այս ծրագրերն իրականացվում են Արցախի պետական բյուջեի Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ, Հայաստան համահայկական հիմնադրամի ու որոշ չափով անհատ այլ կազմակերպությունների, բարերարների, շնորհիվ:
16:59 - 10 դեկտեմբերի, 2021
Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին: Պետական նախարարը ընգծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքը՝ շեշտելով, որ նախընտրելի արդյունավետությանը հասնելու համար դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու: «Տարբեր ահազանգեր են ստացվում այն մասին, որ դեռևս շատ քաղաքացիներ ու տնտեսվարողներ չեն պահում կարանտինի կանոնները: Խստորեն պահանջում եմ հետևողական ու արդյունավետ կերպով կիրառել վերահսկողական մեխանիզմները: Այս պահին պատասխանատվությունը մեծ չափով տնտեսվարողների վրա է դրված՝ առաջարկելով կառավարության լիարժեք աջակցությունը մասնագիտական խորհրդատվության, կազմակերպական և, ըստ կարիքի, նյութական տեսքով: Եթե տնտեսվարողներն ու պետական մարմինները իրենց տարածքներում լիովին պահպանեն հակահամաճարակային կանոնները, կունենանք արդյունավետ կարանտին»,- նշել է Արտակ Բեգլարյանը: Առողջապահության նախարարը, ոստիկանության պետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք խոսել են կարանտինի ընթացքում կիրառվող հիմնական միջոցառումների և սահմանափակումների ապահովման աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները: Պետական նախարարը հանձնարարել է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խիստ վերահսկողություն սահմանել առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հարցում: Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Պետական նախարարը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ՝ այդ հարցում կարևորելով մատչելիության ու իրազեկվածության սկզբունքների արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակի, ախտահանող ու պաշտպանիչ միջոցների անհրաժեշտ քանակության ապահովությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո:
20:45 - 03 դեկտեմբերի, 2021
Համապետական կարանտինին ընդառաջ Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել

Համապետական կարանտինին ընդառաջ Արցախի պետական նախարարը խորհրդակցություններ է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 22-ին անցկացրել է խորհրդակցություններ՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների գործունեության և իրազեկման ու վերահսկողության աշխատանքների հետագա կազմակերպման շուրջ: Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ խիստ մտահոգիչ որակելով մահվան դեպքերն ու հիվանդացության աճող թվերը՝ Արտակ Բեգլարյանը հայտնել է հանրապետությունում առաջիկա օրերին համավարակով պայմանավորված համընդհանուր սահմանափակումներ կիրառելու գործադիրի նախաձեռնության մասին:   Պետական նախարարը շեշտել է համապետական կարանտինի ժամանակ շահագրգիռ սուբյեկտների գործուն աջակցության ու բարձր կարգապահության անհրաժեշտությունը: Նա ընդգծել է հատկապես հանրային սննդի ու տրանսպորտի ոլորտներում կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը դեպքերի նվազման գործում: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ պետությունը, ըստ անհրաժեշտության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների հետևանքով տնտեսվարողների կրած վնասները մեղմելու մեխանիզմներ է մշակելու և ներդնելու:  Պետնախարարը կարևորել է նաև քաղաքացիների շրջանում իրազեկման աշխատանքների ու մասնագիտական խորհրդատվությունների պարբերաբար անցկացումը՝ պատվաստումների միջոցով կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու հարցում:
20:30 - 22 նոյեմբերի, 2021
Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

Առաջիկա օրերին նախատեսվում է Արցախում մտցնել համապետական կարանտին և սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ պայմանավորված հանրապետությունում կորոնավիրուսային ծանր իրավիճակով՝ Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ: «Սիրելի՛ հայրենակիցներ,   Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:   Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:   Արցախի կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված:   Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:   Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝   1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:   2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:   3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:   4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:   5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է՝ կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:   6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեստ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:   Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:   Նախատեսվող կարանտինի և լրացուցիչ սահմանափակումների հիմնական նպատակը վարակման ու մահվան դեպքերի եղած բարձր ցուցանիշների կտրուկ նվազեցումն է, որպեսզի կարողանանք տարածման ընթացքը բերել կառավարելի ու կայուն հուն և ակտիվ պատվաստման ու անվտանգության կանոնների պահպանման պայմաններում շարունակել մեր բնականոն կենսագործունեությունը:   Հասկանում ենք հարուցվող դժվարությունները բոլոր քաղաքացիների համար, սակայն ակնկալում ենք ըմբռնողականություն, կարգապահություն ու համբերություն, ինչը փրկելու է կյանքեր, և այդ փրկված կյանքը կարող է հենց ձերը կամ ձեր հարազատինը լինել: Խնդրում եմ հաշվի առնել, որ յուրաքանչյուրիդ կյանքն ու առողջությունը կախված են առաջին հերթին ձեզնից, հետո՝ կառավարությունից և տարբեր պատասխանատուներից:   Որպես կառավարության ու կարանտինի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ես լինելու եմ առավելագույնս հետևողական, որ այս միջոցառումներն արդյունավետ լինեն, և մենք կարողանանք բնակչության կյանքն ու առողջությունը պաշտպանել: Ես լիովին գիտակցում եմ իմ պատասխանատվությունը և պատրաստ եմ ինձնից կախվածը կատարել՝ անկախ տարբեր դժգոհություններից ու քննադատություններից, քանի որ համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք ու հատկապես պետության որոշում կայացնողները պարտավոր են պատասխանատվություն ստանձնել ու հետևողական լինել արդյունքների ապահովման համար: Բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանցից էլ պահանջում եմ առավելագույն լրջություն ու կարգապահություն այս կարևոր գործում:   Հ.Գ. Կուզեի հատուկ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բոլոր բուժաշխատողներին, որոնք անխոնջ կերպով կատարում են իրենց ծանր առաքելությունը՝ փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքեր ու առողջություն:   Անվտանգություն ու առողջություն բոլորիդ»,- Ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:  
17:29 - 20 նոյեմբերի, 2021
 Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը

Արտակ Բեգլարյանը նշել է Արցախում նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներին: Այս մասին հայտնում է պետնախարարի աշխատակազմը: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը սկզբում զեկույց է ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, որը ներառում էր համավարակի տարածման վիճակագրությունից մինչև բուժման ու հիվանդության կանխարգելման ընթացիկ աշխատանքներ: Միքայել Հայրիյանը, իրավիճակը խիստ մտահոգիչ համարելով, կանխատեսել է, որ հիվանդացության դեպքերը հանրապետությունում կշարունակեն կտրուկ աճել, եթե առաջիկայում խիստ միջոցառումներ չձեռնարկվեն: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն նոր սահմանափակումներ մտցնելու, այդ պայմաններում հանրապետության մուտքի կանոնակարգման, դասապրոցեսի կազմակերպման և երկրի կենսագործունեության այլ ոլորտներում անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքների իրականացման շուրջ: Հաշվի առնելով համավարակի տարածման և գրանցված մահերի մտահոգիչ վիճակագրությունը՝ պետական նախարարը անբավարար է գնահատել առ այսօր իրականացված կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությունը: Նա նշել է առաջիկա օրերին նոր սահմանափակումներ մտցնելու և խիստ կարգապահություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը համավարակի տարածման կանխարգելման հարցում արդարացված քայլ է: Արտակ Բեգլարյանը հատուկ ընդգծել է համավարակը միասնական ուժերով հաղթահարելու կարևորությունը, որի գլխավոր քայլերից են պատվաստումը և անվտանգության նվազագույն կանոնների պահպանումը: Պետական նախարարը հույս է հայտնել, որ Արցախում ևս կհետևեն զարգացած երկրների հասարակություններին ու հնարավորինս արագ կպատվաստվեն՝ պահպանելով առողջությունն ու վերականգնելով հանրապետության բնական կենսագործունեությունը: Պետական նախարարը խորհրդակցության ավարտին մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին՝ միջոցառումների պատշաճ կազմակերպման ու վերահսկողական մեխանիզմների արդյունավետ կիրառման ուղղությամբ:
20:40 - 19 նոյեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում

Արտակ Բեգլարյանը դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 10-ին դասախոսությամբ է հանդես եկել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների և խաղաղության կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը իր խոսքում ընդգծել է Արցախի ժողովրդի դեմ կատարված ու կատարվող ադրբեջանական հանցագործությունների վրա միջազգային պատշաճ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով կենտրոնի կողմից սկսած փաստահավաք գործունեությունը: Նա նաև կարևորել է հակամարտության արդար ու արագ կարգավորումը՝ որպես տարածաշրջանի տևական խաղաղության հիմնաքար: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է 2020թ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների հիմնական տեսակներն ու որոշ օրինակներ՝ շեշտադրելով, որ Արցախի բնակչության իրավունքների մի շարք խախտումներ կրում են շարունակական բնույթ: Նա հատուկ ընդգծել է նոյեմբերի 8-ին Շուշիի մատույցներում տեղի ունեցած դաժան հանցագործությունը, որի հետևանքով սպանվել է մեկ և վիրավորվել երեք քաղաքացիական անձ: Պետնախարարը նշել է Արցախի միջազգային ընդգրկվածության կարևորությունը հակամարտության կարգավորման ու արցախցիների իրավունքների պաշտպանության գործում:
12:28 - 12 նոյեմբերի, 2021
Արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ. Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում

Արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ. Արտակ Բեգլարյանը համայնքային հանդիպումներ է ունեցել Բոստոնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 5-ից հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Բոստոն քաղաքում հայկական համայնքային տարբեր շրջանակների հետ: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարությունը: Նոյեմբերի 7-ին Բոստոնի Հայկական ժառանգության պուրակում տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը պետական նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա, ներկայացնելով ընթացիկ իրավիճակն ու Արցախի ապագայի տեսլականը, շեշտադրել է, որ արցախահայության արդար պայքարը շարունակվում է իր ինքնորոշման իրավունքի ու անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բոլոր հիմնական ոլորտներում ապահովել կայուն զարգացում և անվտանգություն: Նա ընդգծել է, որ այսուհետ Սփյուռքը ոչ թե պետք է աջակցի Հայրենիքին, այլ՝ մասնակցի Հայրենիքի զարգացման ու զորացման ջանքերին՝ հիմնական ուշադրությունը դարձնելով ինստիտուտների կայացման ու տեղական կարողությունների զարգացման վրա: Մի շարք այլ հանդիպումներ են տեղի ունեցել համայնքային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ, քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը, առկա կարիքներն ու առաջնահերթությունները:
13:37 - 08 նոյեմբերի, 2021
Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում

Արցախի պետնախարարը մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 31-ին մի շարք համայնքային հանդիպումներ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում: Հանրային հանդիպման ժամանակ Արտակ Բեգլարյանը և պետնախարարի գլխավոր խորհրդական Դավիթ Հակոբյանը ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը, ընթացիկ ու երկարաժամկետ հիմնախնդիրներն ու ծրագրերը: Նրանք ընդգծել են Արցախի վերականգնման ու զարգացման գործում Սփյուռքի շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը, որը չպետք է սահմանափակվի նյութական միջոցների տրամադրմամբ, այլ հատկապես՝ մարդկային ռեսուրսների արդյունավետ կիրառմամբ: ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի ղեկավար Երվանդ Զորյանի նախաձեռնությամբ՝ քննարկում է տեղի ունեցել տեխնոլոգիական ոլորտում աշխատող մի խումբ հայ առաջատար մասնագետների հետ՝ Արցախի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների շուրջ: Տեղի են ունեցել նաև մի շարք այլ առանձին հանդիպումներ ու քննարկումներ՝ կրթական ու մարդասիրական որոշ ծրագրերի վերաբերյալ:
20:10 - 02 նոյեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ միասին, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ:Արցախի պետական նախարարը բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և անձամբ Փոլ Քրիքորյանի շարունակական աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:Նա ընդգծել է հատկապես պատերազմի ընթացքում ընդունված չորս բանաձևերը, որոնք արտացոլում էին բնիկ ժողովուրդների, խաղաղության ու մարդու իրավունքների հանդեպ հարգանքը տվյալ մարմնի կողմից:Արտակ Բեգլարյանը Փոլ Քրեքորյանին պարգևատրել է ԱՀ պետական նախարարի հուշամեդալով՝ Արցախի ու Լոս Անջելեսի միջև համագործակցության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:Խորհրդի՝ հանդիպմանը ներկա բոլոր անդամները վերահաստատել են իրենց սատարումը արցախցիների իրավունքներին և ԱՀ անկախության միջազգային ճանաչմանը:Երկուստեք մտքեր են փոխանակվել առկա հարաբերությունների խորացման ու գործնականացման շուրջ՝ հատկապես հետպատերազմյան կարիքների առաջնահերթությունները հաշվի առնելով:  
19:25 - 01 նոյեմբերի, 2021
Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի պետնախարարը համագործակցության հնարավորություններ է քննարկել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի, սենատոր Էնթոնի Փորթանթինոյի և Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել Կալիֆորնիայի ընտրված պաշտոնյաներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող շարունակական սատարման համար՝ շեշտադրելով հարաբերությունների ընդլայնման ու զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ Կալիֆորնիայի կողմից ԱՀ անկախության ճանաչման 2014թ. բանաձևը ոչ միայն քաղաքական ակտ էր, այլև՝ պատուհան է բացել գործնական համագործակցության համար, որի ուղղությամբ արցախյան կողմը պատրաստ է հստակ միջոցներ ձեռնարկել: Ադրին Նազարյանը և Էնթոնի Փորթանթինոն պատրաստակամություն են հայտնել բոլոր հնարավոր ձևաչափերով խորացնել առկա հարաբերությունները: Գլենդելի քաղաքապետ Փոլա Դիվայնի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախի քաղաքների հետ համագործակցության եզրերի շուրջ՝ երկուստեք կարևորելով և՛ նյութատեխնիկական աջակցությանը, և՛ կարողությունների զարգացմանը միտված ծրագրերը:
11:49 - 31 հոկտեմբերի, 2021
Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արտակ Բեգլարյանի պատվին պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում իր պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:   Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որպես միջոցառման համակազմակերպիչներ, ինչպես նաև որոշ պաշտոնատար անձինք ողջունել են պետական նախարարի այցը և կարևորել համայնքի հետ անկեղծ ու բաց շփումները։   Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:   Դրանից առաջ պետական նախարարը հյուրընկալվել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից և մտքեր փոխանակել սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:  
15:27 - 30 հոկտեմբերի, 2021