Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է. Օսկանյան

Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է. Օսկանյան

Չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։ Ֆեսյբուքյան էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․ «Փաշինյանի խաղաղության ձգտումը բախվում է Ալիևի «ռևանշիզմի բացառման» քաղաքականությանը։ Ալիևն անընդհատ խոսում է ռևանշիզմից։ Ինչի՞ց է նա վախենում։ Նա վախենում է ցանկացած իրավիճակից, որտեղ Հայաստանը ծնկի եկած չէ։ Հետևաբար, չկա խաղաղության որևէ բանաձև, որը ենթադրում է մեջքը ուղղած ու զարգացած Հայաստան, աճող տնտեսությամբ Հայաստան, որովհետև այդ ամենը Ալիևի մղձավանջն է։ Միամտության, անփորձության պատճառով կամ այլ հանգամանքներից ելնելով Հայաստանի իշխանությունների առաջ քաշած բոլոր թեզերը, թե կա բանաձև, որ այսօր Արցախից, վաղը միգուցեև Հայաստանի որոշ տարածքից հրաժարումը երկրին կերաշխավորի կայունություն ու զարգացում, պատրանք են։ Ադրբեջանը հիմա ձգտում է ստանալ մի բանաձև, որտեղ կլինի հնարավորինս թույլ, երկարաժամկետ կտրվածքում զարգացման որևէ հեռանկար չունեցող Հայաստան։ Դրա համար նրանք պոկելու են ամեն հնարավորը և նույնիսկ ավելին։ Եթե անգամ Ալիևի բոլոր՝ մեզ համար ամենաանընդունելի պահանջները բավարարվեն, ընթացքում նորերն են ծնվելու։ Նա փորձելու է ստանալ այնպիսի իրավիճակ, որտեղ Հայաստան պետությունը միշտ լինի նվաստացած, այլոց, այդ թվում՝ իր կամքից կախված, առանց բանակի և տնտեսության, առանց ներդրումների ու բարեկամների։ Ալիևը քաջ գիտակցում է, որ Հայաստանի հաջորդ որևէ իշխանություն դնելու է հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Ցանկացած հաջորդ իշխանություն կարող է ունենալ բանակցելու, սեղանին հարց դնելու և այդ հարցի շուրջ խաղացող ուժերի հետ համաձայնության գալու ավելի լավ հմտություններ։ Ի վերջո, Ալիևը՝ ի տարբերություն մեր այսօրվա իշխանությունների, գիտի, որ հնարավոր է ավելի լավ բանակցել, հնարավոր է սեղանին դնել դիվանագիտորեն ընդունելի առաջարկներ, որ Հայաստանի այօրվա իրավիճակը ո՛չ ճակատագրի, ո՛չ էլ հանգամանքների խնդիր չէ, այլ օրվա բանակցողի խնդիրն է։ Հետևաբար, նա այսօր Հայաստանի իշխանություններից պոկելու է այնքան բան, որ հաջորդ իշխանության դիրքերը հնարավորինս թույլ լինեն։ Հիմա արդեն բոլորի համար ակնհայտ է, որ Արցախից հրաժարվելու, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու։ Այլապես մինչ այսօր ստորագրած կլիներ։ Նա կորզելու է շոշափելի զիջումներ Հայաստանի տարածքների, միջանցքի տեսքով, մեզ համար անընդունելի, նվաստացուցիչ այնպիսի դրսևորումներով, որ որևէ շրջադարձի դեպքում Հայաստանում որևէ իշխանություն, թույլ ու ստորացված լինելով, արդեն փորձի ստանալ այն նվազագույնը, ինչն անգամ միջազգային քարտեզներով մեզ է պատկանել ի սկզբանե։ Ալիևը փորձելու է հասնել նրան, որ հետագա բանակցությունները լինեն միջազգային բոլոր իրավական նորմերով մերը հետ ստանալու շուրջ, իսկ Արցախի ժողովրդի իրավունքն այլևս անգամ օրակարգում պատկերացնելը զավեշտալի լինի։ Այս սցենարից խուսափելու ճանապարհը բոլոր պահանջներին համաձայնելը չէ։ Որքան շատ տանք, այնքան շատ են ուզելու, որովհետև նրանք մտադիր չեն խաղաղություն երաշխավորել։ Նրանք մտադիր են Հայաստանը մշտական վախի մեջ պահել, քանի որ այս իշխանության վախը բռնել են։ Սրանից խուսափելու ճանապարհը սեղանին պահանջ դնելն է՝ Արցախի ժողովրդի վերադարձի արդարացի պահանջը։ Գոնե միայն այն պատճառով, որպեսզի բանակցության առարկա լինի։ Այլապես այսօր բանակցության միակ առարկան կարծես այս տարածաշրջանում հայ ժողովրդի ապրելու իրավունքը լինի։ «Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում։ Այսպես կոչված ռևանշիզմը Ալիևի համար նույնպես այդքան սարսափելի չի թվա, եթե հաստատվող խաղաղությունը արդարության նվազագույն հիմքեր ունենա, գոնե մասամբ ընդունելի լինի նաև հայ ժողովրդի համար։ Այլապես Ալիևը միշտ վախենալու է անարդարության հետևանքով հայ ժողովրդի տարիներով կուտակված ցասումից, որ կարող է պոռթկալ ցանկացած հաջորդ իշխանության , ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության դեպքում։ Նվազագույն արդարությունը ենթադրում է արցախահայության վերադարձ իրենց տները միջազգային երաշխիքներով՝ թեկուզև այսօր առաջ քաշված խաղաղության տրամաբանության շրջանակում՝ ինքնորոշման հեռանկարով։ Տարածաշրջանային և միջազգային բոլոր խաղացողները կողմ են արցախահայության վերադարձին։ Բոլորին հետաքրքրում է, որ Ղարաբաղի շուրջ խաղաղության ստորագրումը գոնե նվազագույն կայունություն ունենա։ Սրանից կարելի է հետևություն անել, որ անպայման կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կնպաստեն այս հարցի շուրջ միջազգային երաշխիքների ձևավորմանը, նույնիսկ իրար հետ հակադրության մեջ գտնվող ուժերը»,- գրել է Օսկանյանը։  
16:19 - 13 փետրվարի, 2024
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինը կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում․ ՀՀ ԱԳՆ |tert.am|

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինը կայքէջից չի հեռացվել, բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում․ ՀՀ ԱԳՆ |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, իսկ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Այս մասին Tert.am-ին ի պատասխան պարզաբանել են ՀՀ ԱԳՆ-ից՝ անդրադառնալով հարցին՝ ինչու է Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել «Լեռնային Ղարաբաղ» բաժինը։ ԱԳՆ-ից միևնույն ժամանակ հորդորում են տեղեկատվական դաշտում զերծ մնալ թեմայի անհարկի շահարկումներից: Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։ Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։
12:46 - 13 փետրվարի, 2024
Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղ» բաժինը ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունից հետո |civilnet.am|

Հայաստանի ԱԳՆ կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղ» բաժինը ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունից հետո |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքից անհետացել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։ ԱԳՆ կայքում «արտաքին քաղաքականություն» բաժնում տարիներ շարունակ կար «Լեռնային Ղարաբաղ» ենթաբաժինը։ Օրերս Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «Ազատությանն» ասել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի՝ Բաքուն խնդիրներ է տեսնում նաև Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերում։ Ամիրբեկովը նշել էր Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, որ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագիրը, իր հերթին, հղում ունի Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի 1989-ի՝ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշմանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ պաշտոնյաներ քանիցս պնդել են, որ Հայաստանը պետք է փոխի իր ներքին օրենսդրությունը և «տարածքային պահանջներ» չներկայացնի Ադրբեջանին։ Ադրբեջանը, մինչդեռ, 1995-ին ընդունված իր Սահմանադրությամբ կարող է ունենալ իռեդենտիստական պահանջներ Հայաստանից և հարևան մյուս երկրներից։
09:39 - 13 փետրվարի, 2024
Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն

Քննարկվում է տեղահանված արցախցիներին օգնելու ծրագրերի շարունակականության հարցը․ ՀՀ ԱՍՀ նախարարություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացումը շարունակում է լինել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օրակարգային հարցերից․ այս պահին քննարկվում է միջոցառումների շարունակականության ընթացքին վերաբերող մանրամասները։   Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Նախարարությունն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կներկայացվեն նախատեսվող նոր ծրագրի իրականացման պայմաններն ու ընթացակարգը։Հիշեցնենք, որ հայրենակիցների համար իրականացվել/իրականացվում են՝․ առաջնային սպառողական ծախսերի նպատակով՝ միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ սպառողական ծախսերի նպատակով՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագիր, ․ մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիր։
20:24 - 12 փետրվարի, 2024
Արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել կառավարության հայտարարած օժանդակության ծրագրերից․ Տիգրան Աբրահամյան

Արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել կառավարության հայտարարած օժանդակության ծրագրերից․ Տիգրան Աբրահամյան

Արցախցիների բռնի տեղահանությունից հետո կառավարությունը հայտարարեց օժանդակության տարբեր ծրագրերի մասին, սակայն դրանք ոչ ամբողջությամբ են հասանելի:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Ամենատարբեր պատճառներով արցախցիների որոշ խմբեր չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ անձնագրերի հետ կապված խնդիրները լուծելու համար բարդ արկածների միջով պետք է անցնես: Իհարկե, նաև պետք է նշել, որ մինչև արցախցիների բռնի տեղահանություն էլ այս մասով անընդհատ խնդիրներ կար` բուն անձնագրերից մինչև հերթերի խնդիր, բայց Արցախի հանձնումից ու մեր հայրենակիցների ՀՀ մուտք գործելուց հետո, դրանք ծանր փորձություն են դարձել բոլորի համար: Արցախցիների ամենամեծ խնդիրներից մեկն էլ` աշխատանքի խնդիրն է: Մարդիկ չեն ցանկանում շարունակ պետության հույսին մնալ և պետք է հնարավորություն ստանան աշխատելու: Խնդիրներից մեկը` քաղաքացիության հետ կապված հարցն է, որը նույնիսկ դիմելուց հետո երկար ժամանակ է տևում, սա վերաբերվում է պետական սեկտորին, իսկ Արցախում պետական համակարգում` ուժային համակարգից մինչև ոլորտային գերատեսչություններ, մեծ թվով մարդիկ են աշխատել, ովքեր ունեն գիտելիք և հնարավորություն այստեղ դրսևորվելու համար: Կան, իհարկե, օբյեկտիվ առումով, դժվար կամ երկար կարգավորման հարցեր, սակայն շատ խնդիրներ էլ կարելի է կարճ ժամանակում լուծել, սակայն դրա համար իշխանությանը քաղաքական կամք է պետք, որը չկա: Այսօր առկա մեծ թվով խնդիրներն են, որ շատ արցախցիների դրդել կամ դրդում են հեռանալ նաև Հայաստանից, ինչը բոլոր հնարավոր միջոցներով պետք է կանխել, իսկ դրա համար մարդկանց անհրաժեշտ է աշխատանք և կյանքի ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ»:
10:58 - 12 փետրվարի, 2024
Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|

Մոսկվան Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների մնալու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ կոնտինգենտի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից»,- հավելել է փոխնախարարը։ Գալուզինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին նրանց ցանկության դեպքում։
13:41 - 10 փետրվարի, 2024
Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին |1lurer.am|

Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան. Գալուզին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը պատրաստ է ցանկության դեպքում աջակցել ղարաբաղցի հայերի անվտանգ վերադարձին տարածաշրջան՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այդ առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ: Պատրաստ ենք ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է դիվանագետը։ Գալուզինի խոսքով՝ ռուսական ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել նախորդ տարվա սեպտեմբերին «խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից»:
13:07 - 10 փետրվարի, 2024
Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Միասնական սոցիալական ծառայության 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և նրա տեղակալները ներկայացրել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների, ինչպես նաև 2023 թ.-ի բյուջեի արդյունքային ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը և համապարփակ տեղեկատվությունը։ Ներկայացվել է, որ ոլորտային գործառույթները Երևանում և մարզերում կազմակերպվում են Ծառայության 49 տարածքային կենտրոնների միջոցով։ Նախորդ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ Ծառայության միջոցով սոցիալական աջակցություններից օգտված կամ դրա համար Ծառայություն դիմած «ակտիվ» շահառուների թիվը կազմել է 501 329 անձ, որը 21.3%-ով կամ 87 966 անձով ավելի է, քան 2022-ին է եղել։ Նշվել է, որ Ծառայությունը շարունակում է ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանն օժանդակելու կամ վատթարացումը կանխելու նպատակով ընտանիքների անապահովության գնահատման հիման վրա տրամադրել ընտանեկան, սոցիալական նպաստ, եռամսյակային հրատապ օգնություն։ Անդրադարձ է կատարվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված և նպաստ նշանակված ընտանիքների վերաբերյալ 2021, 2022 և 2023 թթ․ վիճակագրությանը, ինչը ցույց է տալիս, որ 2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվն ավելի քիչ է (ընդհանուր առմամբ 2021-23 թ․ տարբերությունը կազմում է -18.1% (15 799 ընտանիք)։ Նվազման միտումը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների կենսամակարդակի բարձրացման կամ կյանքի դժվարին իրավիճակների թվի նվազմամբ, այլև տարածքային կենտրոնների առավել թիրախային և մասնագիտական աշխատանքով։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը: «18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։ «Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը: Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք` մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ` դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք` մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն` դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։ Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս մեկ տվյալ է, որը կրկին տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում: Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։ Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։ Վարչապետը նշել է, որ այժմ այդպիսի միտում էլ կա, այլ բնակավայրերից մարդիկ գնում են սահմանամերձ գյուղում հող ձեռք բերում և ցանկանում դառնալ ծրագրի շահառու։ Պատասխանատուները նշել են, որ սահմանափակում չկա: «Ընդ որում՝ ես, որ շփվում եմ մարդկանց հետ, սա բազմակողմ էֆեկտներ ունի, որը չգիտեմ ինչքանով ենք մենք հաշվարկել, բայց առաջինը՝ նախ մարդիկ գյուղերում չեն թողնում, որ իրենց ժողովուրդը գնա արտագնա աշխատանքի։ Ասում են` պիտի մնաք, մեր տները կառուցեք։ Երկրորդը, տնտեսական ակտիվություն է բերում, որովհետև այն ժամանակ, երբ մի տուն է կառուցվում գյուղում, մարդիկ գնում են մարզկենտրոնից, կամ Երևանից, այսպես ասած, իրենց անհրաժեշտ առևտուրն անում են, բերում գյուղ։ Հիմա, քանի որ գյուղերում մի քանի տուն է կառուցվում, արդեն ծառայություններ և բիզնեսներ են ի հայտ գալիս: Մանրածախը գալիս է գյուղ, որովհետև տեսնում է, որ պրոցեսներ կան։ Եվ նաև այդ պրոցեսները ես շատ կարևոր և օգտակար եմ համարում։ Նույնիսկ եթե իրենք հովեկի կարգավիճակով են այդ տունը կառուցում, ամառվա ընթացքում, տարվա ընթացքում մի քանի անգամ գնացին գյուղ՝ հավ են առնելու, ձու են առնելու, միս են առնելու, մածուն են առնելու, և դա կարող է գյուղի տնտեսական ակտիվացման շատ էական էֆեկտ ունենալ։ Եվ այո, հյուրատներ էլ են կառուցում, որը նորմալ է։ Կարծում եմ, որ այո, մենք այդ ծրագիրը պետք է հնարավորինս արդյունավետ իրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացվել է նաև 114 թեժ գիծ ծառայության 2022-2023 թթ․ կատարած աշխատանքը․ 2022 թ․ համեմատությամբ՝ 2023 թ․ արձանագրվել է ստացվող զանգերի 202% աճ, այն է՝ եթե 2022 թ․ ստացվել է 350,238 զանգ, ապա 2023 թ․ զանգերի կենտրոնը ստացել է 1,057,829 զանգ։ Մանրամասներ են ներկայացվել նաև սոցիալական աջակցության ոլորտում նախատեսվող բարեփոխումների, մասնավորապես՝ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, վերջինիս առավելությունների, դեպքի վարման համատեքստում սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, 114 թեժ գծի լավարկման, ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կարիքների խորքային գնահատման գործընթացների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել կառույցի կողմից զբաղվածության ուղղությամբ 2021-2023 թվականներին իրականացված աշխատանքներին։ Մասնավորապես նշվել է, որ 2023-ի ընթացքում ՄՍԾ տարածքային կենտրոններում 86 842 աշխատանք փնտրող ստացել է խորհրդատվություն՝ զբաղվածության ծառայությունների վերաբերյալ: Միասնական սոցիալական ծառայությունը համագործակցել է 18 268 գործատուի հետ: Թեև գործող օրենսդրությունը գործատուի համար չի սահմանում թափուր աշխատատեղը ՄՍԾ-ին տրամադրելու պարտադրող նորմ, այնուամենայնիվ, ձևավորված գործընկերային հարաբերությունների, ինչպես նաև գործատուի սոցիալական պատասխանատվության արդյունքում հավաքագրվել է 12 421 թափուր աշխատատեղ, որից 1 317-ը նոր ստեղծված աշխատատեղեր են: Հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը 2021-ի համեմատ աճել է շուրջ 50%-ով: Գործատուների և գործընկերների հետ համագործակցության արդյունքում 2023-ին հարմար աշխատանքի առաջարկ է ստացել 16 933 մարդ, որը 2021-ի համեմատ աճել է 110%-ով: Իրականացված աշխատանքների արդյունքում նախորդ տարի աշխատանքի է տեղավորվել 10 878 անձ, ինչը 2021-ի համեմատ աճել է 7.5%-ով: Հարկ է նշել, որ աշխատանքի տեղավորվածների մեջ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածների թիվը կազմում է 3 792, որից 2 961-ը ստանում է ընտանեկան նպաստ: Նշվել է, որ զբաղվածության ծրագրերի միջոցով աշխատանքի է տեղավորվել 3 733 մարդ։ Արձագանքելով ՄՍԾ-ի աջակցությամբ քաղաքացիների աշխատանքի տեղավորման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Որևէ ձևով ծառայության հետ գործ ունեցած 10 878 մարդ է ընդունվել աշխատանքի, որից 3 733-ը՝ զբաղվածության ծրագրի միջոցով։ Նաև սեզոնայինի դեպքում մենք իրենց աշխատանքի ենք տեղավորում, այսինքն` գրանցված աշխատատեղերի մասի՞ն է խոսքը»։ Ի պատասխան՝ նշվել է, որ սեզոնային դեպքում քաղաքացին իր հողամասն է մշակում։ «Մենք ունենք ծրագրի հետ կապված հետազոտություն, շուրջ 1100 շահառուներից ներկայացված տվյալները։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր ծախսած գումարը հավելյալ 3 անգամ` 300 տոկոս արժեք է ստեղծել։ Տեսականորեն մենք իրեն տվել ենք 4 հազար դրամ, իրենք միջին հաշվարկով աշխատել են 12 հազար դրամ՝ յուրաքանչյուր ծախսի հատվածով»,- ասել է ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը։ Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք նորից արժեք ենք ստեղծում, բայց կարծում եմ, որ այստեղ պետք է մի նոր բաղադրիչ էլ մտցնենք։ Դա խորհրդատվության բաղադրիչն է, որ մարդկանց օգնեն կողմնորոշվել` ինչ աճեցնել և ինչպես աճեցնել։ Սա շատ կարևոր բան է՝ ելնելով տվյալ տարածքի կլիմայական առանձնահատկություններից և այլնից»: Անդրադարձ է կատարվել նաև զբաղվածության ոլորտի ընթացիկ և առաջիկա նախաձեռնություններին, այն է՝ զբաղվածության գործառույթների ավտոմատացված տեղեկատվական համակարգի արդիականացում, զբաղվածության մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացում, զբաղվածության ծրագրերի իրականացում և գործատուների հետ համագործակցություն: Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման, աջակցող միջոցներով ապահովման վերաբերյալ նշվել է, որը 2023 թ․ հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել 38 182 քաղաքացի, որից առաջին անգամ անձի ֆունկցիոնալության գնահատմամբ՝ 9 611 անձ, աջակցող միջոցներ ստանալու համար տրամադրվել է 24,024 պետական հավաստագիր, որոնց հնարավորություն ընձեռնել՝ ստանալու անվասայլակ, քայլակ, հենակ, ձեռնափայտ, ստորին և վերին վերջույթների պրոթեզ, լսողական սարք և այլն։ Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը կարո՞ղ ենք համարել հիմնադրված։Պատասխանատուները դրական պատասխան են տվել և նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից արդեն սկսել ենք կրկնակի փորձաքննություններն անցկացնել նոր համակարգով։ Անձի ֆունկցիոնալության ներդրման արդյունքում ընդունվող հիմնական որոշումը գրեթե ամբողջությամբ ինքնաշխատ է, և մարդու միջամտությունը նվազեցրած է գրեթե զրոյի։ «Այսինքն` այս տարի, ովքեր ԱՖԳ-ով են գնահատում անցել, ճանաչվել է ուղեգրվածների ընդամենը 68 տոկոսը։ Դա անհավանական ցուցանիշ է։ Օրինակ, մենք մեծ պայքար ենք տարել՝ նաև քրեաիրավական տիրույթում, մեծ թվով մարդիկ ենք ազատել, ճշգրտությունով հասել ենք 80 տոկոսի»,- ասել է ՄՍԾ պետը։ Ներկայացվել են սոցիալական ապահովության ոլորտում կատարված աշխատանքները: Նշվել է, որ 2021, 2022 և 2023 թթ. Միասնական սոցիալական տարածքային կենտրոններում ընդունված դիմումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023-ին ընդունված դիմումներն ավելի շատ են, ինչը պայմանավորված է 2023 թ․-ին իրականացված մի շարք օրենսդրական փոփոխություններով (այդ թվում՝ հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու իրավունքից օգտվեցին նաև քաղաքաբնակ չաշխատող մայրերը, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակից թոշակառուներին նշանակվում է նաև պարգևավճար 5000 դրամի չափով և այլն): Խոսվել է նաև ոլորտում իրականացված վարչարարության պարզեցման և առաջիկա նախաձեռնությունների մասին: Զեկուցվել է, որ արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 22 000 անձի հաստատվել և վճարվել է կենսաթոշակները, ինչպես նաև շուրջ 1200 անձի՝ նպաստները։
11:01 - 10 փետրվարի, 2024
Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները
 |armenpress.am|

Մեկնարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների վճարումները |armenpress.am|

armenpress.am: Այս շաբաթվա ընթացքում իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 22 հազար 164 անձի կենսաթոշակների նշանակում և վճարում։ Այս մասին փետրվարի 9-ին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ կենսաթոշակների վճարումները սկսվել են երեկվանից։ «Իրականացվել է նաև նպաստների նշանակում և վճարում։ Նպաստներ են վճարվել  1131 անձի։ Խոսքը՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստների մասին է»,-պարզաբանել է Մանուչարյանը։ Անդրադառնալով  բնակվարձի և կոմունալ վճարումների համար նախատեսված 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրի վճարումներին, նա տեղեկացրեց, որ հունվար ամսվա համար  արդեն իրականացվել են 96 հազար 821 հայրենակցի աջակցության վճարումները։ «Եթե ինչ-ինչ պատճառներով մեր հայրենակիցները չէին ստացել նախորդող ամիսների վճարները, ապա տեղեկացնեմ, որ վճարման գործընթացները շարունակվում են, այսինքն՝ զուգահեռաբար կշարունակենք փոխհատուցել նաև այդ վճարները»,-պարզաբանեց նախարարի խոսնակը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ 100 հազար դրամի չափով սոցաջակցությունն արդեն իսկ վճարվել է 112 հազար 765 անձի, իսկ 40+10 հազար դրամ ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսվա համար վճարում իրականացվել է 108 հազար 857-ին, նոյեմբերի համար՝ 87 հազար 568-ին, դեկտեմբերի համար՝ 93 հազար 787 անձի։ Մանուչարյանը նշել է, որ  ծրագիրը վեցամսյա է և կշարունակվի մինչև մարտ ամիս։
17:35 - 09 փետրվարի, 2024
Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել նախորդ տարի․ ԿԽՄԿ |news.am|

Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել նախորդ տարի․ ԿԽՄԿ |news.am|

news.am: 2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունում։ «Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- հավելել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Հիշեցնենք, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է։ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով շարունակում են բանտարկված և գերեվարված մնալ այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
09:58 - 09 փետրվարի, 2024
ՄԻՊ-ը, Օլսոնը և Լոնգանգեն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը

ՄԻՊ-ը, Օլսոնը և Լոնգանգեն անդրադարձել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) ներկայացուցիչ, ծրագրերի գլխավոր մասնագետ Քրիստին Օլսոնին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին։   Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներն ու Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։   Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող հարցեր:   Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտը գտնվում է անձամբ իր ուշադրության ներքո, այցեր են իրականացվում զինվորական հաստատություններ, պարբերաբար հանդիպումներ են անցկացվում զինծառայողների հետ։   Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին։ Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։   Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը։   Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
18:45 - 07 փետրվարի, 2024
«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության»

«Այսօր Ռուսաստանը հեղինակավոր միջազգային կազմակերպությունից հաստատված էթնիկ զտման փաստեր է պահանջում։ Այնինչ ցեղասպանությունը տեղի էր ունենում Ռուսաստանի հեղինակավոր ներկայությամբ, իսկ փաստեր պահանջելը մերկացնում են ռուսական նույնքան հեղինակավոր խաղաղապահության սնանկությունն, որովհետև բացարձակ ռուսամետ ԼՂ ժողովուրդը 2020թ․ ծանր իրողություններից հետո հենց ռուսական կողմին էր վստահել ԼՂ-ում իր հետագա գոյությունը։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, չեն ընդունում, անգործության վերաբերյալ մեղադրանքները։ Նրանք պնդում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատու և գործուն մասնակցությամբ ապահովվել է ԼՂ բնակչության անվտանգ դուրսբերումը ԼՂ-ից։ Ռուս խաղաղապահությունը, փաստորեն, հասել է իր նպատակին․ ԼՂ՝ առանց հայ բնակչության։ Իսկ հայ բնակչության բռնատեղահանությունից հետո ռուս խաղաղապահների ԼՂ-ում գտնվելը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության օրինականացում և պատասխանատվության կիսում»,- «Առավոտին» տված իր հոդվածում գրում է Սամվել Բաբայանը:
22:13 - 06 փետրվարի, 2024
Ինչպես տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին

Ինչպես տեղեկանալ ԼՂ սոցիալական ծրագրերի շրջանակում Ձեր աջակցության վճարման ընթացքի մասին

Եթե ուզում եք ստուգել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ե՞րբ և ո՞ր բանկի միջոցով է իրականացվել Ձեր վճարումը, ապա անհրաժեշտ է մուտք գործել https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհան կամ սեղմել այստեղ։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքի էջում:   «Համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անուն-ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ կկարողանաք տեսնել Ձեզ տրամադրվող աջակցությունների կարգավիճակը (100 հազար դրամ միանվագ աջակցություն, կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցություն, սպառողական ծախսերի համար՝ երկամսյա 50 հազար դրամ աջակցություն)»,- նշված է գրառման մեջ։
18:34 - 06 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Ում է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով. պարզաբանում

Ում է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով. պարզաբանում

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար իրազեկում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ ՆԳՆ-ից հայտնում են, որ այսուհետ կլինեն նաև առանձին անդրադարձներ` թեմայի առնչությամբ հաճախ տրվող հարցերին։ Ու՞մ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով: 2023 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1864-Ն որոշումը, որով ժամանակավոր պաշտպանության տակ է վերցրել՝ 1. Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, 2. ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում, 3. Այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից: Միաժամանակ, հարկ է նշել, որ նշված որոշումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք ունեն այլ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, քանի որ նրանք, որպես տվյալ պետության քաղաքացիներ, արդեն իսկ օգտվում են իրենց քաղաքացիության երկրի պաշտպանությունից: Ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
21:43 - 05 փետրվարի, 2024