Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
 |tert.am|

Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: Իրանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 9-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ս.Վ. Լավրովն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանական Քերմանում ահաբեկիչների ձեռքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ, ովքեր հավաքվել էին հարգելու գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։   Նշվում է, որ կողմերը հաստատել են իրենց մտադրությունը «համակարգելու ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։ Լավրովը և Իրանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մերձավորարևելյան և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրավիճակը Գազայի հատվածում և շրջակայքում, ինչպես նաև Կարմիր ծովում»:
21:44 - 09 հունվարի, 2024
ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն

ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով  հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր)  ապրանքները և կից փաստաթղթերը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է: Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։ Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
17:43 - 09 հունվարի, 2024
Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված պայթյունների առնչությամբ
 |armenpress.am|

Իրանում մի քանի մարդ է ձերբակալվել Քերմանում իրականացված պայթյունների առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Քերման քաղաքում իրականացված հարձակման առնչությամբ կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդիին։ Քերմանում լրագրողների հետ զրույցում Վահիդին հայտնել է, որ Իրանի անվտանգության ուժերն «օգտակար հետքեր» են գտել ահաբեկչական հարձակումն իրագործողների հետ կապված, ձերբակալվել են մի քանի կասկածյալներ։ Նախարարը հավելել է, որ «ահաբեկչական հանցագործության մեջ ներգրավված բոլոր տարրերը կհայտնաբերվեն և կձերբակալվեն»։ Քերմանում հունվարի 3-ին երկու պայթյուն էր տեղի ունեցել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզմանի մոտ, որը սպանվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով իրականացված ավիահարվածի հետևանքով։ Պայթուցիկները գործի էին դրվել գեներալի մահվան 4-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող արարողության ժամանակ, մարդկանց բազմության մեջ։ Հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, նրանց թվում կա 9 երեխա։ Գրեթե 300 մարդ վիրավորվել է։ Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
17:15 - 05 հունվարի, 2024
Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է
 |armenpress.am|

Իրանի ՆԳՆ-ն հայտնել է, որ Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է |armenpress.am|

armenpress.am: Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ հունվարի 3-ին Քերմանում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը 84 է։ Այս մասին տեղեկանում ենք IRNA գործակալությունից։ «Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։ Վահիդին հայտնել է, որ միջադեպից հետո կատարվել է 119 վիրահատություն։ Հոսպիտալացվածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նախարարը նաև հայտնել է, որ միջադեպի հետևանքով 284 մարդ է վիրավորվել։ Ահմադ Վահիդիի խոսքով՝ «ահաբեկիչները և նրանց կողմնակիցները ծանր ապտակ կստանան» և պետք է վախենան Իրանի ժողովրդի ցասումից։ Իրանի Քերման քաղաքում 2 պայթյունները տեղի են ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի օրը, նրա հիշատակին նվիրված արարողության ժամանակ։  
17:07 - 04 հունվարի, 2024
ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն
 |tert.am|

ԱՄՆ-ն կապ չունի Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետ. Պետքարտուղարություն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանցում: Ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք ուշադիր հետևում ենք Իրանից եկող հաղորդագրություններին, մենք չունենք որևէ անկախ տեղեկատվություն։ Ցավակցում ենք այս սարսափելի պայթյունների զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- ասել է նա ճեպազրույցում։ «Դեռ վաղ է, համենայնդեպս, մեզ համար ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք ես տեսել եմ, որոնք շրջանառվում են և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Հակառակ հայտարարությունները ծիծաղելի են: Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,-հավելել է նա։
10:15 - 04 հունվարի, 2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էբրահիմ Ռայիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ Քերմանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: «Սրտի խորը կսկիծով տեղեկացա այսօր Քերմանում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են անմեղ մարդիկ։ Այս ծանր պահին Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից, Ձե՛րդ գերազանցություն, թույլ տվեք վշտակցության խոսքեր հղել զոհերի բոլոր հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին»,- ասված է հեռագրում: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Իրանի Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին նվիրված արարողության ժամանակ Գոլզար Շահեդի գերեզմանատուն տանող ճանապարհին երկու ուժգին պայթյուն է լսվել։ IRNA գործակալության տվյալով՝ Քերմանում պայթյունի հետևանքով զոհվել է 103 մարդ, մոտ 200 մարդ վիրավորվել է։ 
22:02 - 03 հունվարի, 2024