Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով «KAAN» մարտական ինքնաթիռ․ Էրդողան |tert.am|

Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով «KAAN» մարտական ինքնաթիռ․ Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիան կլինի 5-րդ սերնդի կործանիչներ արտադրող 5 երկրներից մեկն աշխարհում՝ արտադրելով KAAN ազգային մարտական ինքնաթիռ, մենք այսօր ականատեսն ենք պաշտպանության և ավիացիայի ոլորտում պատմական օրերից մեկին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ապագայի հարյուրամյակ» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր թուրքական օդատիեզերական արդյունաբերությունը (TAI) մայրաքաղաք Անկարայում՝ իր ինքնաթիռները ներկայացնելու նպատակով, ներառյալ KAAN-ը, գրել է «Անադոլու» գործակալությունը։ «Թուրքիան այժմ ամենուր է՝ ցամաքում, ծովում ու սուզանավում, օդում ու տիեզերքում»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ այս ինքնաթիռը կփոխարինի նաեւ Թուրքիայի զինված ուժերում առկա ամերիկյան F-16 կործանիչներին։ «KAAN»-ը կհամալրվի տեղական զինամթերքով։ Ինքնաթիռը, որի համար նախագիծը սկսվել է 2016 թվականին, գործարկվել է մարտին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
20:48 - 01 մայիսի, 2023
Էրդողանն ու Քըլըչդարօղլուն բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացրել
 |factor.am|

Էրդողանն ու Քըլըչդարօղլուն բազմահազարանոց հանրահավաքներ են անցկացրել |factor.am|

factor.am: Թուրքիայում ընտրություններից երկու շաբաթ առաջ ընդդիմությունն ու իշխանությունը իրենց հարյուր հազարավոր կողմնակիցների փողոց են դուրս բերել, գրում է Euronews-ը։ Մասնավորապես, նախօրեին Անկարայում անցկացվել է գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական հանրահավաքը, որը երկիրը ղեկավարում է 2003 թվականից։ Իր ելույթում նա խոստացել է «Աստծո օգնությամբ ոչնչացնել ընդդիմությանը»։  Իսկ ահա ընդդիմության միասնական թեկնածու, Աթաթուրքի հիմնած «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր ընտրողներին խոստացել է «վերադարձնել Թուրքիան դեպի լույսը» և «վերականգնել թուրքական ժողովրդավարությունը»։ Նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուն առաջադրվել է ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի կողմից։ 
15:09 - 01 մայիսի, 2023
Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Էրդողան
 |1lurer.am|

Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Էրդողան |1lurer.am|

1lurer.am: Թուրքական հետախուզությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրաշիին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է TRT Turk հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է Սիրիայում հատուկ գործողության ժամանակ։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի հակազդել ահաբեկչական կազմակերպություններին՝ «առանց նրանց միջև տարբերություն դնելու»։ «Իսլամական պետության» նախկին առաջնորդին վերացրել էին մի քանի ամիս առաջ։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պենտագոնը և հենց ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեցին Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշիի մահվան մասին։ ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ նրան ոչնչացրել են Սիրիայի հարավում Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիական ազատ բանակի զինյալների գործողության ժամանակ։ Ջիհադական կազմակերպության բոլոր հաջորդ առաջնորդները կրում են Ալ-Քուրաշի անունը: Այն նշանակում է «Մուհամեդ մարգարեի ցեղ», որն էլ պետք է, ըստ նրանց, ձևավորի ինքնահռչակ «խալիֆությունը»։
14:47 - 01 մայիսի, 2023
Էրդողանը ներկայացրել է դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին պատրաստվող թուրքերին
 |armenpress.am|

Էրդողանը ներկայացրել է դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին պատրաստվող թուրքերին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 29-ին Ստամբուլում կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում ներկայացրել է երկու թուրք թեկնածուների, ովքեր պատրաստվում են թռնել դեպի Միջազգային տիեզերակայան։ Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ 14-օրյա թռիչքի հիմնական թեկնածուն թուրքական օդուժի օդաչու Ալպեր Գեզերավջին է, իսկ մյուս թեկնածուն՝ Թունա Ջիհանգիր Աթասևերը, ով թուրքական տիեզերական ծրագրում աշխատում է որպես համակարգային ադմինիստրատոր։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ թռիչքը ծրագրված է 2023-ի վերջին։ 2021 թվականին Էրդողանը հայտարարել էր ազգային տիեզերական ծրագրի մասին, որը ենթադրում է տիեզերագնացների պատրաստում, ինչպես նաև սեփական հրթիռի ուղարկում դեպի Լուսին: Անկարան մտադիր է այս նախագծի վրա ծախսել մոտ 6 մլրդ դոլար։ 2022 թվականի սեպտեմբերին Թուրքիան և ամերիկյան Axiom Space ընկերությունը պայմանագիր են ստորագրել առաջին թուրք տիեզերագնացին տիեզերք ուղարկելու մասին։
17:45 - 29 ապրիլի, 2023
Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

 |factor.am|

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է CNN Turk-ը։ Թուրքիայի նախագահականը հեռախոսազրույցից նաև լուսանկարներ է հրապարակել։ Նշվում է, որ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Գնահատվել են նաև ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումները և հացահատիկային համաձայնագրի հարցը։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ առաջարկվող աշխատանքային խմբի միջոցով հնարավոր է նոր նախաձեռնությունների ուղղությամբ աշխատել։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։ Ավելի վաղ Էրդողանը հարցազրույց էր տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում, սակայն եթերն անակնկալ դադարեցվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։
17:36 - 27 ապրիլի, 2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը չեղարկել է նախընտրական հանրահավաքները
 |hy.armradio.am|

Թուրքիայի նախագահ Էրդողանը չեղարկել է նախընտրական հանրահավաքները |hy.armradio.am|

hy.armradio.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից շաբաթներ առաջ չեղարկել է չորեքշաբթի և հինգշաբթի իր ծրագրված նախընտրական հանրահավաքները՝ առողջական պատճառներով։ «Այսօր ես կհանգստանամ տանը՝ բժիշկների խորհրդով»,- չորեքշաբթի գրել է Էրդողանը Թվիթերի իր էջում։ Ավելի ուշ Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Էրքան Կանդեմիրն ասել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը տեսահոլովակով մասնակցելու է հարավային Մերսին նահանգի Աքքույու ատոմակայանում կայանալիք արարողությանը։ «Մեր Մերսինի հանրահավաքը նույնպես նախատեսվում է անցկացնել ապագայում», — գրել է նա Թվիթերում։ Երեքշաբթի ուշ երեկոյան Էրդողանը ուղիղ եթերում իրեն վատ է զգացել, հեռարձակումն ընդհատվել է։ Այս ընտրություններն ամենամեծ ընտրական մարտահրավերն են ժամանակակից Թուրքիայի ամենաերկարակյաց ղեկավարի համար։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Էրդողանը կարող է պարտվել երկու տասնամյակ իշխանությունից հետո:
13:03 - 27 ապրիլի, 2023
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքում է Էրդողանի սրտի կաթվածի մասին լուրերը
 |news.am|

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքում է Էրդողանի սրտի կաթվածի մասին լուրերը |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է երկրի ղեկավարի մոտ սրտի կաթվածի մասին լուրերը: «Սոցցանցերում տարածված այն տեղեկությունները, թե նախագահ Էրդողանը իբր սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ։ Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, ում խոսքերը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը, նախագահի առողջական վիճակը լավ է, նա թեթեւ մրսածություն է ունեցել։ Երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Էրքան Քանդեմիրն այսօր տեսահոլովակով հաստատել է, որ Էրդողանը հինգշաբթի օրը մասնակցելու է Աքքույու ատոմակայանում տեղի ունեցող իրադարձություններին։ Բացի այդ, վաղը նախատեսված հանրահավաքը հետաձգվել է։ Նախօրեին նա հարցազրույց է տվել տեղական հեռուստաալիքներին ուղիղ եթերում, սակայն եթերն անակնկալ դադարեցվել է, քանի որ նախագահը վատացել է։ Երկար դադարից հետո Էրդողանը վերադարձել է եթեր ու ասել, որ հիվանդացել է ստամոքսի գրիպով։
09:55 - 27 ապրիլի, 2023
Պուտինը տեսակապով կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ-ը վառելիքով լիցքավորելու արարողությանը. Էրդողան |news.am|

Պուտինը տեսակապով կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ-ը վառելիքով լիցքավորելու արարողությանը. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապով կմասնակցի թոււրքական «Ակկույու» ատոմակայանը վառելիքով լիցքավորելու արարողությանը, ինչպես փոխանցում է TACC-ը, այս մասին հայտնել է թուրքական TRT հեռուստաալիքը։ Նա նշել է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ վառելիք ստանալուց հետո այդ օբյեկտը կստանա ատոմայինի կարգավիճակ։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես տեսակապով կմասնակցի արարողությանը»,- ասել է նա։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը կարող է այցելել Թուրքիա ապրիլի 27-ին եւ մասնակցել «Ակկույու» ԱԷԿ-ի վառելիքով լիցքավորման արարողությանը։ Hurriyet թերթը գրել է, որ Ռուսաստանի կողմից կառուցվող «Ակկույու» ատոմակայանը կդառնա Էրդողանի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախընտրական այցեքարտը։ «Ակկույու» ԱԷԿ-ը (Akkuyu Nükleer Güç Santrali) Ռուսաստանի նախագծով Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Գյուլնար իլչում (Մերսինի իլ) կառուցվող ատոմային էլեկտրակայան է, ունենալու է չորս էներգաբլոկ՝ ВВЭР-1200 տեսակի ռեակտորներով։  
12:05 - 19 ապրիլի, 2023
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |azatutyun.am|

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները։ Թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեփ Էրդողանն ու Իբրահիմ Ռաիսին քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկկողմ հարաբերությունները և Իսրայելի հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա։ «Նախագահ Էրդողանն ընդգծել է իսլամական աշխարհի միավորման կարևորությունը՝ ընդդեմ Պաղեստինի դեմ Իսրայելի ահագնացող անմարդկային հարձակումների, հատկապես՝ Ալ-Աքսայի վրա», - հաղորդում է թուրքական լրատվամիջոցը։ Պաշտոնական Թեհրանը դատապարտել է Լիբանանի և Գազայի տարածքներին հասցված իսրայելական հարվածները, որոնք իրականացվել են ի պատասխան հրթիռային հարձակումների։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ Իրանը Իսրայելի հարվածները գնահատում է որպես Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, միջազգային իրավունքի և ճնշումների ենթարկվող պաղեստինյան ժողովրդի իրավունքների կոպիտ խախտում։
18:22 - 07 ապրիլի, 2023
Էրդողանը կրկին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
 |tert.am|

Էրդողանը կրկին կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ դրանում գործող կարգի «անկայունության» պատճառով։ Այս մասին գրում է Anadolu-ն:«Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխվի ներառական և համապարփակ փոխըմբռնմամբ», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով այլ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:Ավելի վաղ նա հայտարարել էր, որ «աշխարհը հինգից ավելի է (նկատի ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամին՝ Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ուստի անհրաժեշտ է բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:2022 թվականի մարտին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես ասել էր, որ ուկրաինական հակամարտությունը ցույց է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը։
10:37 - 05 ապրիլի, 2023
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը
 |shantnews.am|

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները և հացահատիկի գործարքը |shantnews.am|

shantnews.am: Երկկողմ հարաբերությունների, հացահատիկի գործարքի իրականացման, միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ նախատեսվում է քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 6-7-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք ունենք հարցերի լայն շրջանակ, որոնք նախատեսվում է քննարկել։ Երկկողմ հարաբերություններին զուգահեռ կքննարկվի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այդ հարցի շուրջ մարտի 30-ին մենք բանակցություններ ունեցանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [Անտոնիո Գուտերեշի] հետ։ Նրան հատկապես հետաքրքրում էր, որ Թուրքիան կարող է նպաստել մի քանի հարցերի լուծմանը, որոնցից դժգոհում են ռուսները, հայտնել ենք, որ աշխատում ենք դրա վրա, Ռուսաստանը համաձայնել է 60 օրով երկարաձգել հացահատիկի գործարքը»,- մեջբերում է նախարարի խոսքերը TRT հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լավրովը Չավուշօղլուի հրավերով կայցելի Թուրքիա։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, բանակցություններում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ առևտուրը, էներգետիկան և զբոսաշրջությունը: Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Նախատեսվում է նաեւ քննարկել տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույցը։
10:47 - 03 ապրիլի, 2023
Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպանի համար. թուրքական ԶԼՄ-ներ |shantnews.am|

Էրդողանը հայտարարել է, որ իր դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպանի համար. թուրքական ԶԼՄ-ներ |shantnews.am|

shantnews.am:Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հետագա հանդիպումներից Անկարայում ԱՄՆ դեսպանի հետ, ով ավելի վաղ բանակցություններ էր վարել մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։ Թուրքիայի նախագահի յոթ ընդդիմադիր կուսակցություններից թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն վերջինիս նախաձեռնությամբ հանդիպել է ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Ջեֆրի Ֆլեյքի հետ, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի խորհրդական Ունալ Չևիքեզը։ «Ջո Բայդենի դեսպանն այցելում է Բայ Քեմալ, ամոթ ձեզ, գլխով մտածեք, դեսպան եք, ձեր զրուցակիցն այստեղ նախագահն է, դրանից հետո ի՞նչ դեմքով եք կանգնելու և նախագահի հետ հանդիպում ակնկալելու, մեր դռները նրա համար փակ են, նա այլևս չի կարող ներս մտնել: Ինչո՞ւ, թող իմանա իր տեղը»,- Էրդողանի խոսքը մեջբերում է Star թերթը:  
09:49 - 03 ապրիլի, 2023