Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում նախարարությանը ենթակա պետական կառավարման մարմինն է։ Կոմիտեի ներկայիս նախագահը Տաթևիկ Ռևազյանն է:

«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա-Գյումրի ինքնաթիռը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք չի կատարել

«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա-Գյումրի ինքնաթիռը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք չի կատարել

«Պոբեդա» ավիաընկերության Մոսկվա - Գյումրի ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք չի կատարել: Ինքնաթիռը ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Ինքնաթիռի 177 ուղևորներն ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխվեն Գյումրի: Եւս 184 ուղևոր նույն ձեւով Գյումրիից կտեղափոխվի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: «Հարգելի քաղաքացիներ, «Պոբեդա» ավիաընկերության PBD 855 Մոսկվա - Գյումրի B737 ինքնաթիռը վատ եղանակի պատճառով Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն ժամանել է պահուստային «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ Ինքնաթիռում եղել են 177 ուղևորներ, որոնց ավտոբուսով ըստ անհրաժեշտության կտեղափոխեն Գյումրի, իսկ այնտեղ գտնվող 184 ուղևորներին կտեղափոխեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ PBD856 Երևան Մոսկվա թռիչքը տեղի կունենա ս.թ. փետրվարի 1֊ին՝ ժամը 04։00֊ին»,-ասված է հայտարարության մեջ։  
06:39 - 01 փետրվարի, 2020
Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ․ Քաղավիացիա

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ․ Քաղավիացիա

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ,Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը նվազեցնելու ուղղությամբ։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից հրապարակվում է Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկագիրը (Coronavirus 22019-n-CoV Infections-Operational Recommendations):Չինաստանում «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի տարածման առնչությամբ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որպես կանխարգելիչ միջոցառում, Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչության տեսչական մարմնի հետ համատեղ նախաձեռնել և մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր, որոնք տրամադրվում են համաճարակային տեսակետից անբարենպաստ երկրներից, մասնավորապես՝ Չինաստանից ՀՀ ժամանող ուղևորներին (քարտերը լրացվում են օդանավերում և, ժամանելուն պես, տրամադրվում բժշկասանիտարական հսկիչ կետերի բուժանձնակազմին)։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղևորների (այդ թվում՝ տարանցիկ) նկատմամբ՝ իրականացնելով հարցում, հեռահար էլեկտրոնային ջերմաչափում, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական օգնության կազմակերպում։ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր աշխատանքները շարունակականորեն իրականացնելու է՝ «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի համաճարակային իրավիճակից ելնելով։Հարգանքով՝ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե»
05:18 - 29 հունվարի, 2020
Ryanair–ի առաջին թռիչքները Հռոմից և Միլանից դեպի «Զվարթնոց» կիրականացվեն ուշացումներով

Ryanair–ի առաջին թռիչքները Հռոմից և Միլանից դեպի «Զվարթնոց» կիրականացվեն ուշացումներով

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Իտալիայում հունվարի 14-ին նախատեսված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվելու են, իսկ գործադուլի ընթացքում իտալական Հռոմ և Միլան քաղաքներից Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացվեն ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: Կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Իտալիայի Օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից հայտարարվել է սույն թվականի հունվարի 14-ին գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի տեղական ժամանակով ժամը 13:00-ից մինչև 17:00, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են: Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի Զվարթնոց օդանավակայան Իտալական Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով, նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով: Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝ Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Միլանի ժամանակով ժամը 08:40-ին: Երևան – Միլան FR4457 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին տեղական ժամանակով ժամը 16:20-ին: Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին: Երևան – Հռոմ FR4455 չվերթը Զվարթնոց օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին տեղական ժամանակով ժամը 00:20-ին: Ուղեւորներին հորդորում ենք հետեւել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին»։
05:31 - 14 հունվարի, 2020
Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին

Քաղավիացիայի կոմիտեն դիմում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի քաղաքացիներ, Ինչպես տեղեկացրել էինք, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է​ հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ավիացիոն իշխանությունների,​ Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունների,​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի և իր բոլոր գործընկերների հետ թռիչքների անվտանգ ապահովման նպատակով։Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։Լրացուցիչ տեղեկատվության դեպքում այն կտրամադրվի ՀՀ գրանցված ավիաընկերություններին և հանրությանը: Հարգանքով՝Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։
06:24 - 13 հունվարի, 2020
Երևան-Ղրիմ չվերթների հայտ չենք ստացել․ Քաղավիացիա |panarmenian.net|

Երևան-Ղրիմ չվերթների հայտ չենք ստացել․ Քաղավիացիա |panarmenian.net|

panarmenian.net։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն Երևան-Սիմֆերոպոլ (Ղրիմ) չվերթներ իրականացնելու հայտ չի ստացել, այս մասին ասացին կառույցի մամուլի ծառայությունից: Հունվարի 10-ին ռուսական և հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, որ 2020-ից նախատեսվում է ուղիղ չվերթներ իրականացնել Երևան-Սիմֆերոպոլ ուղղությամբ: Նշվում էր, որ Իկար ավիաընկերությունն արդեն ստացել է թռիչքներ իրականացնելու թույլտվություն, այժմ դրանց հաճախականությունն է հստակեցվում: Ըստ լուրի՝ մարտից Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ պլանավորվում է շաբաթական 2 թռիչք, ըստ անհրաժեշտության կարող է մինչև 7 թռիչք: Սակայն Ղրիմը՝ 2014-ին Ուկրաինայում իրադարձություններից հետո, Մոսկվայի որոշմամբ, միացվել էր ՌԴ-ին, այնինչ Ուկրաինան համարում է թերակղզին բռնազավթված տարածք։ Որևէ միջազգային ուղղությամբ չվերթ Ղրիմից ու դեպի Ղրիմ չի իրականացվում։ Նմանատիպ տեղեկություն էր շրջանառվում նաև դեկտեմբերի 18-ին, այդ ժամանակ ևս ՀՀ Քաղավիացիայում նշել էին, որ չվերթներ իրականացնելու հայտ չի եղել, հետևաբար չկան նաև այդ ուղղությամբ քննարկումներ:
09:08 - 10 հունվարի, 2020
Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու հնարավորությունները |armenpress.am|

Քաղավիացիայում քննարկվում են նոր բյուջետային ավիաընկերություններ բերելու հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի քաղաքացիական ավիացիան քննարկումներ է անցկացնում առաջիկայում նոր բյուջետային ավիաընկերություններ շուկա բերելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Բնականաբար, քննարկումներ կան տարբեր ուղղություններով: Մենք չենք պատրաստվում սահմանափակվել «Wizz Air»-ով և «Ryanair»-ով: Մենք ուզում ենք մեր շուկայում ունենալ մեծ մրցակցություն: Իհարկե, նոր ավիաընկերություն շուկա բերելը ժամանակ է պահանջում, բայց մենք աշխատում ենք դա հնարավորինս շուտ անել»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: Նրա խոսքով, քանի դեռ բանակցությունները վերջնական փուլում չեն, և ամեն ինչ հստակեցված չէ, չի կարող բարձրաձայնել ընկերությունների անունները: Լրագրողների հարցին, թե ինչպես հնարավոր եղավ «Wizz Air»-ին բերել հայաստանյան շուկա, Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ յուրահատուկ ինչ-որ բան չեն առաջարկել: Պարզապես եղել են ճկուն առաջարկներ, իր ազդեցությունն է ունեցել նաև «օդի տուրքի» հետ կապված վերջին փոփոխությունը: «Եթե բյուջետային ավիաընկերությունը տոմսը վաճառում է 25 եվրոյով, սակայն Հայաստանում ուղևորը պետք է վճարի հավելյալ 20 եվրո օդի տուրք, ապա դա ընդհանրապես ձեռնտու չէ ընկերությանը: Հետևաբար, օդի տուրքը հանելու հետ կապված նոր փոփոխությունն իր ազդեցություն ունեցավ»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը: «Wizz Air» ընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն նշեց, որ չեն սահմանափակվելու միայն Վիեննա և Վիլնյուս ուղղություններով: Առաջիկայում ևս նոր ուղղություններ կավելացվեն, սակայն առայժմ չեն բարձրաձայնում դրանք:
08:45 - 16 դեկտեմբերի, 2019
Wizz Air ավիաընկերությունը մուտք կգործի Հայաստան. 2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս |aysor.am|

Wizz Air ավիաընկերությունը մուտք կգործի Հայաստան. 2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս |aysor.am|

aysor.am։ Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան, լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն: «Վստահ եմ, որ սա շատ լավ կլինի Հայաստանի համար: Wizz Air-ի հեռանկարում տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնելն է», - նշեց նա: Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոնն էլ նշեց, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A320 և A 321 օդանավերով, որոք ոլորտում ամենաժամանակակից են: «Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - նշեց Ռադոնը: Նրա խոսքով՝ ավիաընկերության առավելություններից մեկը նաև այն է, որ սպառողը միայն կվճարի այն ծառայությունների համար, որոնք ուզում է ստանալ: «Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների, եթե դուք ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, դրա համար չպետք է վճարեք, եթե ունեք 10 կգ պայուսակ, պետք է միայն դրա համար վճարեք», - ընդգծեց Ռադոնը: Վերջինս նկատեց, որ այս ամենը կհանգեցնի թռիչքների մատչելիությանը և մարդկանց համար դրանց արժեքը ցածր կլինի: Ռադոնն ասաց, որ ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից երկու ուղղությամբ չվերթներ կիրականացնի՝ Վիեննա և Վիլնյուս, շաբաթը երկու անգամ: «Գները լինելու են իսկապես շատ ցածր՝ սկսվելու են 24.99 եվրոյից, արդեն կարող եք ամրագրումներ անել առցանց », - հավելեց նա Խոսելով ընկերության ապագայից՝ Անդրաս Ռադոնն ասաց, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ և նախատեսում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել: «Երբ ունենանք 300 օդանավ, 100 մլն ուղևոր կկարողանանք տեղափոխել, կունենանք 10 հազար աշխատակից, տարեկան 2000 նոր աշխատակից: Տարեկան շահույթում ակնկալում ենք 1 մլրդ եվրո», - եզրափակեց խոսքը նա:
07:48 - 16 դեկտեմբերի, 2019