Մևլութ Չավուշօղլու

Մեւլութ Չավուշօղլուն 2014 թվականից մինչ այժմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է:

2010-2012 թվականներին եղել է ԵԱՀԿ նախագահ։ Նա Թուրքիայի «Արդարացում և զարգացում» կուսակցության հիմնադիր անդամ է։

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ «Մենք նախանձախնդիր ենք` կազմակերպելու առաջնորդների հանդիպում (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.): Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նման ձգտումներ ունեինք: Սկզբունքորեն, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէր նման հանդիպմանը...Ուկրաինական կողմը պատրաստ է»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում․ «Մյուս կողմից կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»։ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին։ ՌԴ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։
16:50 - 13 մարտի, 2022
Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի վրա․ Չավուշօղլու

Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ ՌԴ-ի վրա․ Չավուշօղլու

Թուրքիան հուսով է, որ Ռուսաստանը բացասական դիրքորոշում չի ցուցաբերի 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցություններում այն բանից հետո, երբ վերջին պահին Մոսկվայի պահանջը ստիպեց բանակցությունները դադարեցնել։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters»-ը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Միջուկային համաձայնագիրը վերականգնելու շուրջ բանակցությունները հասել են վերջին փուլին։ Համաձանագիրը չեղարկել էր Իրանի դեմ պատժամիջոցները՝ նրա միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Սակայն Ռուսաստանի պահանջները, որ իրեն Իրանի հետ առևտուրը պաշտպանելու երաշխիքներ տրամադրեն այն բանից հետո, երբ Ուկրաինա ներխուժման պատճառով ենթարկվեց մի շարք պատժամիջոցների, վտանգեցին բանակցությունները։ Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո Չավուշօղլուն ասել է, որ Մոսկվայի ցանկացած բացասական դիրքորոշում կազդի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի վրա:
16:39 - 13 մարտի, 2022
Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ․ Չավուշօղլու

Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ․ Չավուշօղլու

Անկարայի դիրքորոշումը հակառուսական պատժամիջոցների հարցում կմնա անփոփոխ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Anadolu»-ն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով, համաձայն Մոնտրոյի կոնվենցիայի, Թուրքիան չի կարող փակել նեղուցները (այս կոնվենցիայով վերականգնվել է Թուրքիայի ինքնիշխանությունը Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ- խմբ․)։ Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իրենց կարծիքով՝ պատժամիջոցները չեն հանգեցնում խնդիրների լուծմանը։ Չավուշօղլուն խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին։ Նա նշել է, որ կողմերը մի շարք հարցերում մոտ են համաձայնության, իսկ ևս մի շարք հարցեր պետք է լուծվեն, «երբ կդադարեն օգտագործել զենքերը»։  «Մենք հույս ունենք շուտափույթ խաղաղության։ Պուտինը ևս խոսել է բանակցություններում դրական ազդակների մասին»,- ասել է նա։
16:19 - 13 մարտի, 2022
Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում  Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը: Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ  մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն: «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը:
15:12 - 12 մարտի, 2022
Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|

Միրզոյանը և Չավուշօղլուն խոսել են հանդիպման արդյունքների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին: «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:
14:11 - 12 մարտի, 2022
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ այս օրերին ընթանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, մեկնարկել է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այդ մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպումը կայանում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Երևանն ու Անկարան քննարկում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։  Նախապես կողմերը պաշտոնապես չէին հայտարարել կայանալիք հանդիպման մասին։ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ Սերդար Քըլըչն ու Ռուբեն Ռուբինյանը հանդիպել են երկու անգամ՝ Մոսկվայում և Վիեննայում։
13:39 - 12 մարտի, 2022
Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դմիտրի Կուլեբան և Մևլութ Չավուշօղլուն համաձայնեցրել են պատերազմին վերջ տալու քայլերը։ Ավելի վաղ Չավուշօղլուն տեղեկացրել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ հանդիպում է ունեցել Կուլեբայի հետ։ «Ուկրաինայի ԱԳ նախարարը  երախտագիտություն է հայտնել Թուրքիային ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին Ուկրաինային ցուցաբերած քաղաքական և մարդասիրական աջակցության համար»,- ասված է Ուկրաինայի ԱԳ  նախարարության հաղորդագրությունում։ «Ուկրաինան բանակցություններին ժամանել է ամուր դիրքորոշմամբ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, մեր դիվանագիտության, մեր Պաշտպանության ուժերի, ողջ ուկրաինացի ժողովրդի և գործընկերների աջակցության շնորհիվ ռուս զավթիչները համապատասխան հակահարված են ստանում բոլոր ճակատներում»,- ընդգծել է Դմիտրի Կուլեբան։ Նա ուրվագծել է եռակողմ հանդիպմանը Ուկրաինայի համար առանցքային երեք հարցեր․ «Հրադադարի ռեժիմ, հումանիտար իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում, Վոլնովախայում և Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից»։ Կուլեբան հորդորել է Թուրքիային շարունակել աշխատանքը Մոսկվայի հետ՝ «դադարեցնելու արյունահեղությունը Ուկրաինայում»։
12:20 - 10 մարտի, 2022
Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Լավրովը Չավուշօղլուի հետ զրույցում ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով

Թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Լավրովը տեղեկացրել է Ուկրաինայում իրավիճակի զարգացման մասին, ներկայացրել ՌԴ-ի սկզբունքային մոտեցումները՝ Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցությունների հնարավորությունների մասով։ Հատկապես ընդգծվել է, որ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացիայի համար առաջադրված խնդիրների կատարման գործում առաջնահերթ է խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը։ Չավուշօղլուն օգնություն է խնդրել Ուկրաինայում գտնվող Թուրքիայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում»- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
20:39 - 27 փետրվարի, 2022
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 26-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ուկրաինայում իրավիճակի և տարածաշրջանում ընդհանուր դրության հանգամանալից քննարկման ընթացքում Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերջը մանրամասն տեղեկացրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանության համագործակցությամբ ռուսական Զինված ուժերի կողմից Դոնբասում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան, որը տեղի է ունենում Ռուսաստանի բարձր ղեկավարության որոշմամբ: Ընդգծվել են Ուկրաինայի ապառազմականացմանն ու դենացիֆիկացիայի, այս երկրի խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի պաշտպանությանն ուղղված համալիր միջոցառումների հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվել է ռուսական կողմի պատրաստակամությունը սերտ համագործակցության բոլոր կառուցողական ուժերի հետ՝ ուկրաինական խնդրի շուտափույթ կայուն կարգավորման համար՝ ի շահ խաղաղության և կայունության։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական շփումները և արդյունավետ փոխգործակցությունը ռուս-թուրքական պայմանավորվածությունների և համատեղ նախագծերի իրականացման համատեքստում», - ասվում է ՌԴ ԱԳՆ պատոնական կայքում հրապարակաված հայտարարության տեքստում։
18:52 - 26 փետրվարի, 2022
Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու. Ադրբեջանը նույնպես նախընտրում է, որ մենք անմիջական կապի մեջ լինենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Չավուշօղլուն նշել, է թե «այժմ Հարավային Կովկասում այս խնդրին վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակով․ «Հիմա պետք է լինի խաղաղություն եւ համագործակցություն։ Պետք է աշխատել տարածաշրջանի զարգացման համար՝ տարածաշրջանում կարեւոր ծրագրեր իրականացնելով։ Դրա համար բոլոր երկրները պետք է ունենան նույն ըմբռնումը։ Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում։ Ոչ ոք չպետք է բացառվի, այդ թվում՝ Հայաստանը»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով «Ղարաբաղյան հաղթանակից հետո դաս եւ հնարավորություններ կան․ «Հաղթանակից անմիջապես հետո դրական ազդակներ տվեցինք։ Փաշինյանը կարեւոր ուղերձներ տվեց ընտրություններում հաղթելուց հետո։ Մեր նախագահը սրան դրական պատասխաններ տվեց։ Մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք հանդիպեցին Մոսկվայում։ Հաջորդիվ նրանք կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին»։ Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես ցանկանում է տեւական խաղաղություն Հայաստանի հետ։
14:10 - 10 փետրվարի, 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել  Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։ Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։ Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։ Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։ Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։
16:24 - 09 փետրվարի, 2022