Լիլիթ Մակունց

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է։ 7-րդ գումարման Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր, դրանից առաջ՝ ՀՀ մշակույթի նախարարը։

Ծնվել է 1983թ․ նոյեմբերի 7-ին։ 1999-2003 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում: 2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում: 2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում: 2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2021 թվականի օգոստոսին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց

Այս համավարակն է ստիպել մեզ մտածել ՝ ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ․ Լիլիթ Մակունց

Ըստ էության, վարչապետը հայտնեց, որ իր և  իր ընտանիքի մոտ հաստատվել է կորոնավիրուս, առողջություն եմ մաղթում նրանց և այն մարդկանց, ովքեր այս օրերին հաղթահարում են կորոնավիրուսի հետ կապված խոչընդոտները, խնդիրները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։  Պատգամավորն ասաց, որ նախորդ քառօրյային վարչապետը եղել է Ազգային ժողովում և աշխատակազմը,  Առողջապահության նախարարությունը պետք է ասեն, թե արյդո՞ք խնդիր է առաջացել։ «Մենք բոլորս դիմակով ենք եղել, և ես կարծում եմ, որ պետք է խնդիր առաջացած չլինի։ Մենք բոլորս կրում ենք դիմակներ, եթե նախարարությունը գտնի, որ անրաժեշտություն կա, որ բոլոր պատգամավորները թեստ հանձնեն, ապա կհանձնենք»։  Այն  հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Ազգային ժողովի նիստերը չեղաչկվեն կամ դրանք ընթանան հեռավար, Մակունցը պատասխանեց․ «Այս համավարակն է ստիպել մտածել մեզ՝  ԱԺ նիստերը հեռավար անցկացնելու  հետ կապված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ , այս պահին քննարկում ենք, թե դա ինչպես կարող ենք անել։ Մենք որևէ կերպ չենք կանգնեցնելու  մեր աշխատանքը։ Անհրաժեշտ բոլոր միջոցներ ը կձեռնարկվեն, և ամեն ինչ կարվի, որպեսզի մեր աշխատանքները որևէ կերպ չխաթարվեն։ Մեր հայրենակիցներին կրկին կոչ եմ անում հետևել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից առաջարկվող ցուցումներին , դրանք պարտադիր են,  և բոլորս պետք է խիստ կերպով հետևենք այդ կոնոններին»։ 
12:14 - 01 հունիսի, 2020
Ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին․ Լիլիթ Մակունց

Ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին․ Լիլիթ Մակունց

Ուզում եմ անդրադառնալ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարության  կողմից արվող հայտարարություններին, ընդ որում ամենաբարձր ղեկավարության կողմից արվող։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Խմբակցության ղեկավարը իր ելույթում մասնավորապես նշեց․ «Օրերս Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ է հանդես եկել, ինչին հաջորդել է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունը, որտեղ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ 2016 թվականին ապրիլյան քառօրյան սանձազերծվել է Ադրբեջանի կողմից։ Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես 90-ականներին, 2016-ին, այնպես էլ ցանկացած պահի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատասխանը լինելու է ավելի քան համարժեք և ուժգին։ Մենք՝ մեր ապրելու իրավունքի առաջ չենք ընկրկելու՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքների տարբերություններից։ Այդուհանդերձ մեր կարևոր խնդիրն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հայտարարությունների վրա, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում  է Մինսկի խմբի կողմից սահմանաված երեք սկզբունքներից մեկը։ Այն է՝ ուժի և ուժի սպառնալիքի  բացառման սկզբունքը։ Իմ համոզմամբ, միջազգային հանրությունը, և առավել ևս այն միջազգային կազմակերպությունները, որոնք պատասխանատու են  աշխարհում խաղաղության պահպանման համար այս օրերին  Covid-19- ը համավարակի հետ կապված լրացուցիչ  հայտարարություններով։  Չպետք է անտարբեր լինեն այդ հայտարարությունների հանդեպ, որովհետև անտարբերությունը, որը կարող է ազատ արձակել Ալիևի ձեռքերը և նոր էսկալացիայի հանգեցնել տարածաշրջանում, ուժգին պատասխան, արձագանք է ստանալու և  աղետալի հետևանքներ է ունենալու առաջին հերթին Ադրբեջանի համար»։   
11:53 - 01 հունիսի, 2020
Առաջարկում եմ՝ նախ սպասենք Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ առաջացած խնդիրների հանգուցալուծման մասին

Առաջարկում եմ՝ նախ սպասենք Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին. Լիլիթ Մակունցը՝ ՍԴ-ի շուրջ առաջացած խնդիրների հանգուցալուծման մասին

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում իրարամերժ։ Նկատի չունեմ Դավիթ Հարությունյանին, բայց չեմ բացառում, որ մենք կլսենք տեսակետներ, որը հակասում է նույն մարդկանց նախկինում արած հայտարարություններին։  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ՍԴ ճգնաժամը ԱԺ տիրույթում լուծելու ի՞նչ ելքեր է տեսնում։ Լրագրողի դիտարկմանը, որ րդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ այն ԱԺ տիրույթից դուրս է, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Իրականությունը հետևյալն է, որ այսօր ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կան կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ և մեր ամենամեծ պատասխանատվությունը, որև է կերպ չվտանգել ՀՀ քաղաքացիների առողջությունը և կյանքը։ Ինչ վերաբերում է հանգուցալուծման ճանապարհներին և թե ինչ պետք է լինի հանգուցալուծումը, ես առաջարկում եմ նախ սպասենք նախևառաջ Վենետիկի հանձնաժողով ուղարկված հարցման արձագանքին, այնուհետև մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք առաջ շարժվելու։ Հարցման բովանդակության տեղյակ չեմ, արդարադատության նախարարությունն է ուղարկել այն»,- ասաց պատգամավորը։ Լրագրողի այն դիտարկմանը, որ տեսակետներ կան, որ դուք հաշվարկել էիք, որ հանրաքվեն կարող էիք ձախողել, դրա եք համար կրկին բերում ԱԺ տիրույթ, Մակունցը պատասխանեց, որ իր կարծիքով տեղին չեն նման հայտարարությունները։ «Մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաև նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ և ամենը բացառապես պայմանավորված է կորոնավիրուսով»,- հավելեց պատգամավորը:  
16:23 - 26 մայիսի, 2020
Ձախողելու կամ հաջողելու մասին  դեռ վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ․ Լիլիթ Մակունց

Ձախողելու կամ հաջողելու մասին դեռ վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ․ Լիլիթ Մակունց

Դիմակ կրելու պահանջը պայամանավորված է առաջին հերթին  պարետատան այն  որոշումներով, որոնք հստակ մատնանշում են վիճակագրություն, ինչպես նաև հետազոտություննեի արդյունքները։ Նման թվերի առկայությունը նույնպես, խոսում է այն մասին, որ մենք բոլորս անկախ նրանից մեզ վարակակիր համարում ենք, թե ոչ , հարկ է, որ ձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս կանխենք վարակի տարածումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։  Պատգամավորը շեշտեց, որ առնվազն այս պահին առողջապահության նախարարության և պարետատան ունեցած տվյալներով դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ։  Լրագրողների այն դիտարկմանը, որ ըստ ընդդիմության կառավարող ուժը ձախողել է համավարակի դեմ պայքարը, ինչով պայմանավորաված են ամենօրյա վարակման թվերը։ Մակունցը պատասխանեց․ «Ձախողելու կամ հաջողելու մասին կարծում եմ , դեռ վաղ է խոսել։ Կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում և այս պահին խոսել  ձախողումների և հաջողությունների մասին տեղին չէ։ Այն ինչի վրա պետք է կենտրոնանալ՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ում վարակի թվերը նվազեն և տարածումը հանվորինս նվազեցնենք։ Ես կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակներում չպետք է լինի տարանջատում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մոտեցումների մեջ, որովհետև բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի այն, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները, անկախ իրենք քաղաքական դիրքորոշումից, հաջողեն»։ Խոսելով այսօվա քննարկման մասին, որտեղ Արարատ Միրզոյանը նշեց, որ դահլիճից դուրս են հրավիրվելու այն պատգամավորները, որոնք չեն կրում դիմակ։ Մակունցն ասաց․ «Ես կարծում եմ, որ այս պահին չարժե կենտրոնանալ, թե օրենքի որ  տառը ինչ է ասում, քանի որ կա արտակարգ դրություն, կան թվեր, որոնք մտահոգիչ են բոլորիս համար և բոլորիս ուշադրությունը պետք է սևեռված լինի այդ հանգամանքի վրա։ Իսկ, եթե մենք կարողանում ենք մեր վարքագծով օրինակ ծառայել մեր հայրենակիցների համար և վտանգ չհանդիսանալ մեր գործընկերների համար։ Բնականաբար միջոցներ պետք է ձեռնարկվեն և  Աժ նախագահը կիրառում է դրանք»։  Լրագրողների այն դիտարկմանը, որ օրեր առաջ կառավարող ուժի ներկայացուցիչները առանց դիմակների մասնակցում էին խնջույքի  և հասարակության արձագանքը, երբ մարդիկ նշում էին, որ ինչո՞ւ պետք է իրենք պարտադրված լինեն կրել դիմակներ, իսկ կառավարության ներկայացուցիչները՝ ոչ։ Խմբակցության ղեկավարն ասաց՝ «Համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ մասնակցել ենք ինչ-որ խնջույքի, դա ինչ-որ խնջույք չէր, այլ Արցախի Հանրապեստության նախագահի երդմնակալության արարողությունն էր և մեր ձևակերպումներում պետք է հարգալից լինենք Արցախի Հանրապետության իշանությունների նկատմամբ և այն միջոցառումների նկատմամբ, որոնք իրենք կազմակերպել էին։ Ինչ վերաբերում է մեր կողմից դիմակներ չկրելու հանգամանքին, պետք  է վկայակոչեմ ԱՀ-ում գործող իրավական ռեժիմին, քանի որ պետությունները տարբեր են, և չենք կարող դա հաշվի չառնել։ Մենք ընդունել ենք, որ այնուամենայնիվ , արժեր դիմակներ կրել, ինչի համար ես անձամբ հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա որևէ կերպ չիփոխու ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակը։ Հորդորս, կոչս , խնդրանքս է հետևել կանոներին»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։ 
15:56 - 26 մայիսի, 2020
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:
16:39 - 23 մայիսի, 2020
Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ, ուստի վերադառնալուց հետո չեմ ինքնամեկուսացել․ Ալեն Սիմոնյան

Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ, ուստի վերադառնալուց հետո չեմ ինքնամեկուսացել․ Ալեն Սիմոնյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար 2020 թվականի մայիսի 21-22-ը ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ գործուղվել էին Արցախ։  Լրատվամիջոցներում ու համացանցում պտտվող՝ երդմնակալության օրվա լուսանկարները բազմաթիվ քննադատությունների եւ հանրային վրդովմունքի առիթ դարձան, քանի որ դրանցից որոշոներում պաշտոնյաները սոցիալական հեռավորություն չէին պահել, երբեմն էլ պաշտպանիչ դիմակներով ու ձեռնոցներով չէին։  Այս քննադատությունների արձագանքը չուշացավ։ Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես եկավ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով եւ պարզաբանեց, որ Արցախի պարետի որոշումների եւ մեր որոշումների մեջ կտրուկ տարբերություն կա․ «Այնտեղի թվերի եւ այստեղի թվերի մեջ էլ զգալի տարբերություն կա: Լուսանկարն արվել է բաց տարածությունում, բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են»: Պաշտոնյաներն արդեն վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։ Վերոնշյալ պարզաբանումներից հետո Infocom-ը փորձեց հասկանալ՝ նրանք ենթարկվո՞ւմ են ՀՀ պարետի որոշումներին, քանի որ դրանցից մեկի՝ N81 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, եւ նույն որոշման մեջ Արցախի Հանրապետությունը որպես բացառություն նշված չէ։ Որոշ պատգամավորերի հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Իմ քայլը» խմբակցությունից տեղեկացանք, որ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի ինքնամեկսուացել։ Զրուցեցինք նաեւ ԱԺ փոխնախագահ, նույն խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս պատասխանեց, որ չի ինքնամեկուսացել։ Մեր հարցին, որ պարետի վերոգրյալ որոշմամբ սահմանվում է ինքնամեկուսացման պահանջ, արդյոք չի՞ խախտվում նորմը, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց։ «Արցախը Հայաստան է, Արցախն արտերկիր չէ»,- ասաց Սիմոնյանը։ Մեր դիտարկմանը, որ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նախօրեին հայտարարեց, որ Արցախում գործում են բոլորովին այլ կանոններ ու կարգեր, այլ սահմանափակումներ, եւ որ ի վերջո այնտեղ պարետն ուրիշ պաշտոնյա է, պատգամավորն արձագանքեց․ «Ըստ Infocom-ի եւ ձեզ՝ Արցախն ուրի՞շ երկիր է։ Դուք մեկնաբանում եք ձեր ուզած ձեւով։ Այո, Արցախն ունի իր իշխանությունները եւ այնտեղ գործում են այլ կանոններ։ Ուստի, ներողություն եմ խնդրում, բայց ձեր շահարկումը չեմ հասկանում։ Դուք նշում եք, որ ես ասել եմ՝ այլ կանոններ են գործում, եւ, միեւնույն ժամանակ, Արցախն անվանում եք այլ երկիր։ Եթե այլ երկիր է, դա՝ ուրիշ խոսակցություն, եթե ոչ, ապա՝ ոչ։ Պարետի լիազորություններն ու գործողությունները ՀՀ տարածքին են վերաբերում։ Եւ ձեր մեջբերած օրինակը վերաբերում է արտերկրին։ Եթե Արցախը որպես բացառություն նշված չէ, եթե օրենքում որեւէ բանի մասին գրված չէ, դա նշանակում է՝ դրա հետ կապված որեւէ կարգավորում չկա, եւ ձեր մեկնաբանությունն ընդհանրապես տեղին չէ»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ Արցախն այլ երկիր չէ, Արցախն ունի իր կանոնները․ «Եւ պարետի որոշմամբ որեւէ մարզում, օրինակ Սյունիքում, կարող են գործել այլ կանոններ, այդ դեպքում Սյունիքից գալիս ես պետք է մեկուսանա՞մ, իհարկե ոչ։ Բացի այդ, պաշտոնատար անձինք, պատգամավորները մեկնելիս 3-5 օրը մեկ անցնում են ստուգում, եւ Արցախում գործող որեւէ կանոն եւ սահմանափակում չի խախտվել, ինչպեւ նաեւ ՀՀ-ում գործող։ Ուստի հարցնել՝ ես ինքնամեկուսացե՞լ եմ, շատ սխալ միտում եւ շատ սխալ հարց է իմ գնահատմամբ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ Հայարփի Բաղդասարյան
16:17 - 23 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հրավիրվել են ՀՔԾ |24news.am|

24news.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը մայիսի 15-ին հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն՝ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի առթիվ բացատրություններ տալու: Այս մասին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։  «Ըստ ՀՔԾ-ի մենք ծեծկռտուքի ակտիվ մասնակիցների շարքում ենք եղել և դրա վերաբերյալ բացատրություններ ենք տվել։ Ես պատմել եմ ամենը, ինչ տեղի է ունեցել։ Տեսանյութում էլ է պարզ երևում, որ Վահե Ղալումյանին հետ քաշելու ընթացքում ընկել է։ Լիլիթ Մակունցն այդ գործողությունը բնութագրում է որպես բռնություն, իբր հարվածել եմ, բայց ես բազմիցս ասել եմ, որ ոչ մի հարված չեմ հասցրել Ղալումյանին։ Եթե հարվածելու մտադրություն ունենայի, չէի գցի Ղալումյանին, հետո հարվածեի, միանգամից կհարվածեի», - պատմեց Ալեքսանյանը։ Պատգամավորի պարզաբանմամբ՝ միջադեպի ժամանակ հրմշտոց է եղել, և հնարավոր է՝ տեսանյութում տպավորություն ստեղծվեր, որ հարվածներ են եղել։ Ալեքսանյանը նշեց, որ, ըստ տեսանյութի, Ղալումյանն ընկած տեղից վեր է կացել, և իրենց ուղղությամբ հարձակողական հարվածներ չեն եղել, ինչը, Ալեքսանյանի պնդմամբ, ապացուցում է, որ իրենք չեն հարվածել Ղալումյանին։  Մեր այն դիտարկմանը, թե որոշ պատգամավորներ ասել են, թե իրենց աչքով են տեսել՝ ինչպես է Ալեքսանյանը հարվածում Ղալումյանին, պատգամավորը արձագանքեց․«Նրանք ստում են, հարվածներ չեն եղել»։  
16:17 - 15 մայիսի, 2020
Չենք կարծում,  որ վեթինգի գործընթացը տապալվել է․ Լիլիթ Մակունց

Չենք կարծում, որ վեթինգի գործընթացը տապալվել է․ Լիլիթ Մակունց

Չենք կարծում, որ տապալվել է վեթինգի գործընթացը:  Այո, մենք կարծում ենք, որ շատ հարցերում մի գուցե ավելի ճիշտ կլիներ մի փոքր ավելի արագ գործել։  Մենք չենք կարծում, որ ամեն ինչ կատարյալ է մեր գործողություններում բայց փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի ավելի համապարփակ անդրադառնանք դատաիրավական բարեփոխումներին։ Այս մասին, այսօր  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով  երեկ վարչապետի և  արդարադատության նախարարի հանդիպման մասին :   «Մենք դրական ենք գնահատում այն ռազմավարությունը, որ մշակել է արդարադատության նախարարությունը, պարզապես պետք է  բոլորս դրսևորենք հետևողականություն և իրականացնենք դրանք»,- ասաց խմբակցության ղեկավարը։  Անդրադառնալով վեթինգին , Մակունցը նշեց, որ երեկ նախարարը վարչապետի հետ հանդիպման ընթացքում բավական հանգամանալից անդրադարձավ դրանց։  «Բարեվարքությանը վերաբերող օրենքների շարքը մենք կարծում ենք, որ պրակտիկայում  կարող է շատ դրական ազդեցություն ունենալ և լիահույս ենք, որ բոլոր մարմինները իրենց լիազորությունների շրջանակներում կանեն առավելագույնը։Թե՛ այստեղ նախարարն է նշել, թե՛ մեր գործընկեր իրավաբաններն են նշել պետաիրավական հանձնաժողովից, որ բարեվարքության օրենքների շարքը, ըստ էության, իրականացնում է գրեթե նույն գործառույթը։ Այնտեղ կան հատվածներ, որոնք ՀՀ Սահմանադրության հետ հակասությունների մեջ էին մտնում և այն շեշտադրումներով, որը ենթադրում էր վեթինգը, չի կարող լինել, որովհետև Սահմանադրությունը թույլ չի տալիս: Բայց դա չի նշանակում, որ բարեվարքությանը առնչվող այս օրենքների շարքը չի անդրադառնում և չի լուծում խնդիրների մեծամասնությունը»,- շեշետեց Մակունցը: Հարցին, թե չե՞ն պատրաստվում փոխել Սահմանադրությունը, որը թույլ կտա վեթինգ իրականացնել, Մակունցը պատասխանեց, որ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը արդեն ձևավորված է։ Թե՛ մասնագիտական խմբերը, թե՛ հասարակական սեկտորի խմբերը, թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխող մեծամասնությունից բոլոր կողմերը ներառված են։ «Ես համոզված եմ, որ եթե քննարկման արդյունքում ընդհանուր կոմսենսուսով որոշվի, որ ինչ-որ մի ուղղություն կարևոր է և օգտակար է Հայաստանի Հանրապետությանը և օրենքի գերակայության հաստատմանը, ապա վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»,- եզրափակեց Մակունցը:
15:53 - 12 մայիսի, 2020
Սասուն Միքայելյանի ելույթը չեմ ընկալել, որպես սպառնալիք․ Լիլիթ Մակունց

Սասուն Միքայելյանի ելույթը չեմ ընկալել, որպես սպառնալիք․ Լիլիթ Մակունց

Էդմոն Մարուքյանի տեսաուղերձի միայն քաղաքական հատվածին կանդրադառնամ, իսկ ադտեղ միայն մեկ հարց էր քաղաքական , մյուս հատվածներին չեմ անդրադառնա։  Քաղաքական հատվածը վերաբերում էր միայն մանդատները վայր չդնելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլի Մակունցը։ Հարցին, թե իրենք ինչպես են լուծելու պատգամավորների մանդատը վայր դնելու հարցը, որ իրենք երեկ ձևակերպել են հստակ անելիքները,որոնք պետք է արվեն երկուստեք։ «Ակներև է, որ «Լուսավոր Հայաստանը» չընդունեց իր մեղքի չափաբաժինը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,- ասաց Մակունցը։ Անդրադառնալով Սասուն Միքայելյանի երեկ ամբիոնից ունեցած ելույթին Մակունցը նշեց, որ դա  բավականին հստակ էր։ Ըստ Մակունցի Միքայելյանը  հիշեցնում էր, թե ինչ է տեղի ունեցել նախկինում։ «Ես նրա ասածը  չեմ ընկալել որպես սպառնալիք, երբ նա ասում էր՝ կամ ներողություն պետք է խնդրի, կամ լավ չի լինելու: Ես դա ընկալել եմ որպես բարոյական դաշտում, որ պարոն Մարուքյանի եղբոր ներողություն չխնդրելը լավ չի անդրադառնալու թե՛ պարոն Մարուքյանի, թե՛ «Լուսավոր Հայաստանի» հեղինակության վրա: Ես այդպես եմ ընկալել»,- ասաց Լիլիթ Մակունցը։ Մակունցը լրագրողներին խնդրեց այլևս չանդրադառնալ այդ թեմային, քանի որ ամեն ինչ ասված է։ 
15:32 - 12 մայիսի, 2020
Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

Մակունցը նշեց Սասուն Միքայելյանի, Արտակ Մանուկյանի և Վահե Ղալումյանի մանդատները վայր դնելու պայմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե որ դեպքում իրենց պատգամավորական մանդատը վայր կդնեն մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: Այս մասին Մակունցն ասաց խորհրդարանի մայիսի 11-ի նիստում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, արդարությունն ու քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա»,- ասաց Մակունցը:
16:24 - 11 մայիսի, 2020
Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքներին, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել․ Լիլիթ Մակունց

Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքներին, և տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել․ Լիլիթ Մակունց

Անդրադառնալով այսօր ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց․ «ՀՀ մեծարգո վարչապետ, Ազգային ժողովի հարգելի նախագահ, կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ։ Մինչ կառավարության ծրագրի կատարողականին անդրադառնալը, չեմ կարող չանդրադառնալ տեղի ունեցած միջադեպին և որոշ մանրամասներ ներկայացնել։ Նախ ուզում եմ   «Իմ քայլը» խմբակցության անունից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից  և բոլոր այն հայրենակիցներից, ովքեր ականատես են եղել միջադեպին։ Ցավում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների և տեղի է ունեցել այն , ինչ տեղի է ունեցել։ Իսկ հիմա մի փոքր մանրամասն այդ սադրանքների մասին և այն մասին, թե ինչ է տեղի ունենում վերջին շաբաթների ընթացքում ։ Հարգելի քաղաքացիներ, ամեն ինչ սկսվեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից։ Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցութունը՝ կողմ չքվեարկելով նախագծին։ Այդ նախագծի ընդունումից հետո կտրուկ փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության և  հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Նկատի ունեմ այն, որ պարոն Մարուքյանը  ոչ մի գումարման ԱԺ-ում պատգամավոր եղած ժամանակ երբևէ թույլ չի տվել իրեն  օգտագործել այնպիսի բառամթերք, ինչը թույլ է տվել Յոթերորդ գումարման Ազգային ժողովում։ Ամեն ինչ սկսվեց այն պահից , երբ Էդմոն Մարուքյանը Աժ նիստերի դահլիճում, ուղիղ եթերում, համայն հայության առջև հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանք ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն ո՛չ փոխնախագահից, ո՛չ պատգամավորներից և ո՛չ էլ ՀՀ քաղաքացիներից։ Դրան հետևեցին ինչ-որ գործընթացներ արդեն Աժ նիստերի դահլիճից դուրս և հիմա, արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը » խմբակցությանը  անպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև «Իմ քայլը » խմբակցությանը կներկայացնեն այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր և սադրում էր Մարուքյանը։ Որևէ կերպ չեմ արդարացնում տեղի ունեցածը։ Միևնույն ժամանակ ուզում եմ արձանագրենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ազգային ժողով է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստանի» օրակարգը , այլ անհասկանալի , Աժ-ից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը և սա փաստ է»։
15:23 - 08 մայիսի, 2020
Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|

Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն. Լիլիթ Մակունցը՝ իրավապահ համակարգի գործունեության մասին |armtimes.com|

armtimes.com: «Մենք ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք՝ ավելի արդյունավետ աշխատելու համար». լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ընդգծելով, որ եթե լրացուցիչ գործիքների կարիք կա՝ Ազգային ժողովը պատրաստ է օգնել նրանց: «Եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ տեղափոխվում ենք այլ դաշտ եւ Իմ քայլը խմբակցության կողմից հայտնում եմ մտագոհություն»,- անդրադառնալով իրավապահ համակարգի գործունեությանը՝ հավելեց Մակունցը: Խմբակցության ղեկավարին հարց ուղղվեց, թե հանրաքվեի վերաբերյալ ի՞նչ որոշում ունեն: Մակունցն ասաց, որ այդ հարցով քննարկումներ տեղի ունենում են, բայց քանի դեռ կան սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, եւ քանի դեռ բազմամարդ հավաքներ անցկացնելը վտանգավոր է՝ բնականաբար հանրաքվե տեղի չի ունենա: Նա վստահեցրեց, որ երբ որ որոշում կունենան հետագա միջոցառումների առնչությամբ՝ կտեղեկացնեն: Մամուլում վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվում Իմ քայլը խմբակցության մի քանի պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին: Մակունցն ասաց, որ վարչությունում կարգապահական հարցերի վերաբերյալ քննարկում ունենում են, բայց քանի որ դրանք ներքին հարցեր են՝ չի բարձրաձայնի:
15:52 - 06 մայիսի, 2020