Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր

 |armenpress.am|

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական սադրանքը պետք է դադարեցվի զորքերի անհապաղ դուրսբերմամբ. իտալացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am:  Խորը մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին իրականացված ռազմական օպերացիաների կապակցությամբ, որոնք հանգեցրել են Սև լճի տարածքում մի քանի կիլոմետր տարածքի նկատմամբ ոտնձգության:  Այս մասին հայտարարել է «Իտալիայի եղբայրներ» կուսակցության արտաքին հարցերով պատասխանատու և Եվրախորհրդարանում կուսակցության պատվիրակության ղեկավար Կարլո Ֆիդանցան: «Սա սադրանք է, որը պետք է անպայման դադարեցվի ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմամբ՝ տարածաշրջանում հետագա նոր սրացումից խուսափելու համար: Դիմում ենք կառավարությանը և միջազգային հանրությանը, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն կարգը վերականգնելու համար՝ հարգելով Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա:
16:06 - 15 մայիսի, 2021
G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

G7-ի երկրները կողմ են արտահայտվել ՌԴ-ի հետ հարաբերությունների կայունացմանը |shantnews.am|

shantnews.am: G7-ի երկրները հետաքրքրված են Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններով։ Այս մասին ասվում է Լոնդոնում Մեծ յոթնյակի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված կոմյունիկեում, փոխանցում է RIA Novosti-ն։ G7-ը մտադիր է հետագայում էլ համագործակցել Մոսկվայի հետ տարածաշրջանային ճգնաժամերի և գլոբալ մարտահրավերների կարգավորման հարցերում։ Խոսքը վերաբերում է կլիմայի փոփոխությանը, սպառազինությունների նկատմամբ վերահսկողությանը, զինաթափմանն ու չտարածմանը, խաղաղ տնտեսական զարգացմանը և Արկտիկայում շրջակա միջավայրի պաշտպանությանը։ «Այդուհանդերձ մենք կշարունակենք մեծացնել մեր հավաքական հնարավորությունները՝ ուղղված Ռուսաստանի վարքագծի զսպմանը, որը սպառնում է առկա միջազգային համակարգին, այդ թվում կիբերմիջավայրում և ապատեղեկատվության ոլորտում»,-ասված է նախարարների հայտարարության մեջ։ G7-ի անդամները կոչ են արել ռուսական իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տիրող իրադրության դեէսկալացիային։ Կոչ է արվել հեռացնել զորքերը։ Յոթնյակը նշում է, որ Մոսկվան իր ԶՈՒ գործողությունների հետ կապված սպառիչ պատասխան չի տվել։ Յոթնյակն աջակցություն է հայտնել նորմանդական գործընթացին և հիշեցրել, որ պատժամիջոցների շարունակականությունը կախված է Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրերով սահմանված պարտավորությունների լիարժեք կատարումից։
09:24 - 06 մայիսի, 2021
G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

G7-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ամենաերկար քննարկումը եղել է Ռուսաստանի եւ Չինաստանի շուրջ |armenpress.am|

armenpress.am: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Լոնդոնում կայացած հանդիպման ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվել Է Ռուսաստանին եւ Չինաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Մենք սկսել ենք առավոտյան 08:45-ին եւ մեկուկես ժամ տեւել Է Չինաստանի շուրջ քննարկումը, այնուհետեւ ավելի փոքր նստաշրջաններն Էին, 30-րոպեանոց նստաշրջաններ՝ Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի շուրջ. 1,5 ժամ՝ Ռուսաստանի շուրջ, ներառյալ Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրների լուծումը. 30 րոպե՝ Աֆղանստանի շուրջ: Դրանով ավարտվել Է նախարարների նիստը»,-հայտարարել Է պաշտոնյան: Ավելի վաղ ճեպազրույցի սղագրությունը տարածել Է Պետդեպարտամենտը: G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ համավարակի սկզբից ի վեր առաջին հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 4-ին: Խմբի կազմի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանդան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ճապոնիան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 05 մայիսի, 2021
Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

Նման հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն. Իտալիայի Սենատի անդամի ուղերձը՝ հայ ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Սենատի անդամ Ալբերտո Աիրոլան կոչ է արել չմոռանալ 106 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին՝ Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակիցներին: Այս մասին Աիրոլան ասել է իր տեսաուղերձում, նշելով, որ ինքը հայ ժողովրդի կողքին է:   «Կայսրություն, ազգ և ազգայնականություն, կեղծավորություն, իշխանություն, որի զոհն է դարձել մարդկությունը՝ թափելով անմեղության արյուն և թաղվելով մութ պատմության մեջ հավերժ ջնջելու համար հիշողությունը։ Ես չեմ թվի այն երկրների ցանկը, որոնց պահանջվեց 106 տարի արտաբերելու ցեղասպանություն բառը և պաշտոնապես ճանաչելու այն: Այսօր, այդ զոհերն անխնա նայում են մեր աչքերի մեջ և լուսավորում են մեզ հայերի հանդեպ կատարած ցեղասպանության 106-րդ տարելիցի և նախկին ոճրագործությունների առիթով։ Այսօր անզեն տղամարդկանց, կանանց և երեխաների հանդեպ կատարած անմարդկային դաժանությունների հիշատակման օր է»,- նշել է Աիրոլան: Իտալիայի Սենատի անդամը հավելել է, որ այսօր, վաղը և գալիք օրերին աշխարհը չպետք է մոռանա կազմակերպիչներին՝ Օսմանյան Կայսրությանը և դաշնակիցներին։ «Մի ոճրագործություն, որը մեզ ցույց է տալիս՝ ինչպես  կանխամտածված կերպով բնաջնջել մարդկանց։ Նույնը տեղի է ունեցել հոլոքոստի և մարդկության դեմ այլ հանցագործությունների դեպքում։ Մենք հայ ժողովրդի հետ ենք հոգով և սրտով, բայց նաև այն վճռականությամբ, որ բոլորը իմանան և գիտակցեն, որ նմանատիպ հանցագործություններն այլևս երբեք չպետք է կրկնվեն՝ հանուն խաղաղության և ինքնահարգանքի»,- եզրափակել է Իտալիայի Սենատի անդամը:
15:23 - 24 ապրիլի, 2021
Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին․ Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին․ Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։ «Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության https://www.120lab.net/ ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- նշված է գրառման մեջ:
18:57 - 18 ապրիլի, 2021
Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

Դիվանագիտական սկանդալի պատճառով Թուրքիան սառեցրել է Իտալիայից ուղղաթիռների ձեռքբերման գործարքը |hetq.am|

hetq.am: Թուրքական իշխանությունները սառեցրել են իտալական Leonardo (նախկինում՝ Finmeccanica) ռազմաարդյունաբերական կոնսորցիումից ռազմաօդային ուժերի համար ուսումնական ուղղաթիռների ձեռքբերման գործարքը։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով իտալական La Repubblica պարբերականին։ 70 միլիոն եվրո արժողությամբ պայմանագիրը պետք է կնքվեր առաջիկա օրերին, սակայն թուրքական կողմը հայտարարել է դրա անժամանակ սառեցման մասին։ Պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «բռնապետ» անվանելն է։  Իտալական պարբերականի տվյալներով՝ ամբողջ գործարքը, որի արդյունքում AW169 ուղղաթիռները պետք է փոխարինեին Agusta-Bell 206 ուղղաթիռներին, իտալական կողմին կարող էր բերել մինչև 150 միլիոն եվրո։ La Repubblica-ն նշում է, որ վտանգի տակ են հայտնվել նաև քննարկվող տնտեսական մյուս պայմանագրերը, այդ թվում էներգետիկայի ոլորտում։  Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին քննադատել էր Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով «բռնապետ»։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ կապված դիվանագիտական սկանդալն էր, երբ վերջինիս համար չէին տեղադրել աթոռ և նա ստիպված էր եղել նստել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի դիմաց, որը դիվանագիտական արարողակարգի տեսանկյունից ունի առավել ցածր դիրք։
22:54 - 11 ապրիլի, 2021
Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը
 |azatutyun.am|

Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան անորոշ ժամկետով սառեցրել է Հռոմից ուսումնական ուղղաթիռների գնման գործարքը, այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։ Թուրքիան Leonardo իտալական կոնցերնի հետ 70 միլիոն եվրոյի պայմանագիրը պետք է ստորագրեր առաջիկա օրերին, սակայն Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հայտարարությունից հետո թուրքական կառավարությունը որոշել է սառեցնել գործարքը։ Իտալիայի վարչապետը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին բռնապետ է անվանել Անկարայում Եվրամիության ղեկավարության ընդունելության ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Անկարա էին ժամանել` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու: Բանակցությունների համար նախատեսված սենյակում, սակայն, Եվրամիության և Թուրքիայի դրոշների մոտ տեղադրված էր ընդամենը երկու աթոռ, որոնք շտապել են զբաղեցնել Էրդողանը և Միշելը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը աթոռ չունենալու պատճառով մի քանի րոպե շարունակ կանգնած է մնացել, ապա ստիպված է եղել տեղավորվել քիչ հեռու գտնվող բազմոցի վրա։
16:40 - 11 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը կարևորել են ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը

ԱԳ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Իսլանդիայի դեսպանը կարևորել են ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը

Մարտի 24-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Աուրնի Տոր Սիգուրդսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իսլանդական երկկողմ փոխգործակցությանը` այդ համատեքստում մասնավորապես ընդգծելով քաղաքական երկխոսությունների մեկնարկի կարևորությունը: Կողմերն անդրադարձ են կատարել ԼՂ հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափը։ Երկուստեք կարևորվել է ռազմագերիների խնդրի շուտափույթ լուծումը և հումանիտար իրավիճակի կարգավորումը։ Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ:
15:17 - 24 մարտի, 2021
Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի՝ ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ։Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայության առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա: Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։ Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը:
19:04 - 03 մարտի, 2021