Իշխան Սաղաթելյան

ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Ծնվել է 1982 թվականի մայիսի 6-ին, Սևանի շրջանի Գեղամավան գյուղում  (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): ՀՀ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2006-2007 թվականներին և 2016 թվականից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2009-2012թթ. աշխատել է ՀՀ Ազգային Ժողովում որպես ԱԺ պատգամավորի օգնական։ 2016 թվականի դեկտեմբերից ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական։

2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը՝ Գեղարքունիքի մարզպետ։

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

Իշխան Սաղաթելյանը ցուցարարներին խորհուրդ տվեց՝ տաք հագնվել ու վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ |armenpress.am|

armenpress.am: Հայ Յեղափոխական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմության անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 14:00-ն, իսկ ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք: «Ժամը 18:00-ին հրավիրում ենք հանրահավաքի, իսկ մինչ այդ ժամը մենք այստեղ ենք և էլի շարունակելու ենք բողոքի տարբեր ակցիաները: Այս ընթացքում, այս անձրևի պայմաններում պետք չի, որպեսզի որևէ մեկը հիվանդանա: Ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է և անհրաժեշտ: Ժողովուրդ ջան, ձեր օրն այնպես կազմակերպեք, որ անընդհատ այս հրապարակում մարդ լինի: Եթե չեք կարող 4 ժամ անընդմեջ այստեղ լինել, գնում եք տուն, ապա տաք հագնվեք ու կրկին վերադարձեք»,- Ֆրանսիայի հրապարակում դիմելով ցուցարարներին՝ ասաց Սաղաթելյանը:
13:27 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»

Իշխան Սաղաթելյանը խոսել է «Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանը հետ բերելու մասին»

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ձևավորելու է նոր կառավարության կազմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Այդ կառավարությունը պետք է լինի արժանիների կառավարություն, պետք է լինի պրոֆեսիոնալ կառավարություն, ինչը չի կարող լինել մեկ անհատի կամ կուսակցության, այլ լինելու է այս պայքարին մասնակցած ուժերի կողմից կարող, պրոֆեսիոնալ մարդկանց կառավարություն, ովքեր կստաձնեն երկիրը այս իրավիճակից դուսր բերելու պատասխանատվությունը և կհրաժարվեն էն քաղաքական գծից, որ իրականացնում է Նիկոլը»։ Սաղաթելյանի խոսքով՝ միասին կորոշեն, թե ով է գլխավորելու այդ կառավարությունը։ «Առնվազն մի քանի արժանի թեկնածուներ կան»,- ասել է նա։ Լրագրողներից մեկը հարցրեց Սաղաթելյանին․ «Դուք Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ գալու եք իշխանության և այս իշխանությունների տված խոստումները կյանքի եք կոչելու, այդ թվում նաև թալանն եք հետ բերելու։ Երբվանի՞ց սկսած եք թալանը հետ բերելու»։ Սաղաթելյանը պատասխանեց․ «Ե՛վ վերջին 4 տարիներին, ինչ որ արել են, և՛ դրանից առաջ»։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք դրանից առաջ ասվածը վերաբերում է նաև Ռոբեչտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիների թալանին, Սաղաթելյանը պատասխանեց․ «Բոլոր տարիներին։ Ովքեր իրականում մեր պետությունից գողացել են, և կան դրա ապացույցները, օրենքով սահմանված հնարավորությունները, այո՛, պետք է դա լինի»։  
12:48 - 02 մայիսի, 2022
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ընդդիմության հետագա անելիքները

Առաջիկա օրերին պետք է ցույց տալ, որ էս մարդը [Նիկոլ Փաշինյանը] չունի նաև իշխանություն։ Այս մասին հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:  «Դիմում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը․ դուք գերի եք այս մեկ մարդու ձեռքում, ձեզանից մեծամասնությունը իրականում կապ չունի կամ անմիջական առնչություն չունի այդ բոլոր հանցանքների և որոշումների հետ։ Դուք ունեք պատմական շանս ձեր սխալը ուղղելու, կանգնելու ժողովրդի կողքին։ Հետագայում ուշ է լինելու։ Հասկացե՛ք, գիտակցե՛ք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշո՛ւմ կայացրեք» ,- ասաց Սաղաթելյանը։  Սաղաթելյանը խոսեց նաև անելիքների մասին և հայտարարեց, թե վաղվանից ինչ քայլերի է դիմելու ընդդիմությունը։  «Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Այս հրապարակում քիչ հետո կտեղադրվեն վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել, վաղը առավոտ՝ ժամը 8։30-ից սկսած, մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ, վաղը Կենտրոն համայնքում, հատկապես, որևէ մեքենայի շարժ պետք է չլինի վաղը հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին․ վաղվանից սկսե՛ք դասադուլ և գործադուլ, Երբեք այլ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ կոնֆլիկտի չեք բռնվում․ իրենք մեր քույրերն ու եղբայրներն են, մեր հայրենակիցներն են, մենք անկարգություններ չենք անելու․ բայց պինդ, վճռական, մինչև վերջ և կազմակերպված գնալու ենք առաջ։ յուրաքանչյուրդ յուրովի դրսևորե՛ք ձեր բողոքի ակցիան, յուրաքանչյուրդ փակե՛ք ձեր հայաթի փողոցը, ձեր գյուղի փողոցը, ցո՛ւյց տվեք, որ սրանք իշխանություն չունեն։ «Հայաստանում իշխանությունը այս հրապարակն է և ժողովուրդը»,- եզրափակեց Սաղաթելյանը։ 
17:50 - 01 մայիսի, 2022
Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Անցնող մեկ շաբաթվա ընթացքում  հայ  ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել եւ  մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը: Այս մասին այսօր` մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքին ասաց «Դիմադրություն» շարժման համկարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու: Արձանագրում թիվ 2, հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց եւ ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր  ճակատագրի եւ ապագայի տերն է, հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիեւից եւ Նիկոլից կախված չէ»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մայիսի 1-ը պատմական օր է, միասնականության եւ վերջնական հաղթանակի գնալու սկիզբ է: «Շատ կարճ ժամանակահատվածում մենք պետք է այդ կապիտուլյանտին ենթարկենք կապիտուլյացիայի, սա է մեր առջեւ դրված խնդիրը»,- ասաց նա: Իշխան Սաղաթելյանի առաջարկությամբ հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը:   Գլխավոր լուսանկարը՝ iravaban.net-ի 
16:55 - 01 մայիսի, 2022
«Պատերազմի արդյունքը դատավճիռ չէ, եթե գա ազգային իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան |news.am|

«Պատերազմի արդյունքը դատավճիռ չէ, եթե գա ազգային իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Այս իշխանությունն Ալիեւով շարունակում է վախեցնել ժողովրդին՝ ասելով, որ իրենց հեռացումից հետո լինելու է պատերազմ, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ «Եթե սրանք մնան, կտոր առ կտոր կորցնելու ենք Արցախը, Հայաստանը եւ հայոց պետականությունը։ Պատերազմը եւ պատերազմի արդյունքը դատավճիռ չէ։ Շատ երկրներում են եղել պատերազմներ, բայց որեւէ երկրում պարտված իշխանությունը չի վերարտադրվել․ կամ ինքնասպան է եղել կամ ժողովուրդն իրեն հեռացրել է։ Եթե գա ազգային իշխանություն, որը կունենա կամք եւ վճռականություն, մտածի, որ ելք կա, մենք կարող ենք պաշտպանել մեր երկիրը։ Նոր իշխանությունը պետք է խոսի եւ Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ, բայց պետք է ոչ թե գնա ասի՝ ձեզ ի՞նչ տամ, այլ գնա ու պաշտպանի իր երկրի ու ժողովրդի շահերը»,- նշեց Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանը տանուլ է տվել նաեւ արտակարգ հարաբերությունների ոլորտում։ «Այս մարդն անկանխատեսելի է։ Այս մարդը ժուլիկությամբ գնում է Բրյուսել, մի բան է ասել, գնում է Մոսկվա, այլ բան է ասում, Արեւմուտքին ու Միացյալ Նահանգներին այլ բան է ասում, վերջում էլ Հայաստանում Անվտանգության նիստ է հրավիրում եւ ասում մեկ այլ բան։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ցույց է տվել, որ կարող է շատ բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ մեր թիվ մեկ ռազմավարական եւ դաշնակցային գործընկեր Ռուսաստանի հետ, հարեւաններ Վրաստանի եւ Պարսկաստանի հետ, նաեւ ԱՄՆ-ի հետ։ Այս առումով կա շատ մեծ ռեսուրս միջազգային համագործակցության, ռազմավարական գործընկերոջ շատ ավելի կայուն հարաբերություններ հաստատելու համար»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։   Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության այն հայտարարությունները, որոնցում ասվում էր, որ երկրում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ասաց «Ակնհայտ է, որ իշխանությունը Ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը դրդելու է ապօրինի միջոցներով գործողություններ իրականացնել ընդդիմության եւ խաղաղ անհնազանդության դուրս եկած մարդկանց նկատմամբ»։ «Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը եթե այդքան շատ են մտածում մեր երկրի անվտանգության մասին, երկրի թիվ մեկ սպառնալիքը նստած է Կառավարության շենքում։ Իրեն պետական դավաճանության հոդվածով կարող են ձերբակալել, երկրին մեծ օգուտ տված կլինեն․ դրանից հետո երկիր չենք կորցնի, կլինի խաղաղություն եւ կայունություն։ Ազգային անվտանգության ծառայությունը եւ Ոստիկանությունը լուրջ ճնշման տակ են օրվա իշխանության եւ Նիկոլի կողմից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ բոլոր ճնշումների դեպքում էլ Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պետք է մնան իրենց լիազորությունների շրջանակում եւ չկատարեն անօրինական հրամանները։
21:23 - 30 ապրիլի, 2022
Ձևավորեք դիմադրության օջախներ, աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր երիտասարդներին. Իշխան Սաղաթելյանը դիմել է ժողովրդին

Ձևավորեք դիմադրության օջախներ, աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր երիտասարդներին. Իշխան Սաղաթելյանը դիմել է ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին: Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։ Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։ Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։ Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի: Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին: Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»,- գրել է Սաղաթելյանը:
17:11 - 27 ապրիլի, 2022
Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու ապօրինություններ թույլ տալ․Իշխան Սաղաթելյան
 |tert.am|

Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել ՀՅԴ գրասենյակ ու ապօրինություններ թույլ տալ․Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Իշխանության ղեկին հայտված «Քաջ Նազարը» տվայտանքի մեջ է և ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը, որը այդ մարդու հրահանգով շարունակում է ապօրինություններ անել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է մտնել Դաշնակցության գրասենյակ ու շարունակի այս ապօրինությունները։ Մենք այստեղ ենք և թույլ չենք տալու։ Մեր երիտասարդները իրականացրել են խաղաղ անհնազանդության ակցիա, որը իրենց քաղաքացիական իրավունքն է։ Երեկվանից սկսած ոստիկանությունը սկսել է դուրս գալ իր գործառույթների շրջանակներից։ Այս տղաները, որ նման ապօրինի կերպով ձերբակալում են, պատերազմում կորցել են իրենց ընկերներին, եղբայրներին»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է ժողովրդից, որի համար ունի բոլոր հիմքերը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանները ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնից բերման են երեք երիտասարդի, այդ թվում աշխատակիցներից մեկին՝ Կոմիտասի պողոտան փակելու համար։
16:45 - 26 ապրիլի, 2022
Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Կոմիտասի պողոտայում մեկնարկեց ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր տրվել է բողոքի ակցիաների մեկնարկը։  Նրա խոսքով՝ այսօր Իջևանից մի խումբ արժանապատիվ քաղաքացիներ քայլերթով առավոտյան շարժվեցին Երևան;  «Վաղը՝ ժամը 11․30, Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը։ Դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայերերից՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից ևս մեր հայրենակիցները խմբերով քայլերթով կշարժվեմն Երևան»։  Սաղաթելյանը նշեց, որ այդ քայլերթի ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերում, գյուղերում կիրականացվեն իրազեկման ակցիաներ՝ ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են քաղաքացիներին։  Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերին, Երևանում ամեն օր կկզմակերպվեն երթեր, ակցիաներ, ցույցեր։ «Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց նա՝  հավելելով, որ դրանից հետո՝ մայիսի 1-ին, կկազմակերպվի մեծ հանրահավաք։  Սաղաթելյանը հիշեցրեց, որ պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային։  «Գործելու ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով։ Բոլոր նրանք, ում համար թանկ է հայոց պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այ պայքարի առաջամարտիկը»։,- նշեց Սաղաթելյանը։  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց քայլերթի ու իրազեկման մեկնարկի մասին։  Նշենք՝  միևնույն ժամանակ Ազատության հրապարակից քայերթով իրազեկման ակցիա են իրականացնում Արթուր Վանեցյանն ու թիմակիցները։ 
19:30 - 25 ապրիլի, 2022
Զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը. այսօր Իջևանից քաղաքացիները երթով կգան Երևան, մայրաքաղաքում կլինի իրազեկման ակցիա․ Իշխան Սաղաթելյան

Զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը. այսօր Իջևանից քաղաքացիները երթով կգան Երևան, մայրաքաղաքում կլինի իրազեկման ակցիա․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքն այսօր ընդդեմ իշխանության գործողությունների վերաբերյալ տեղեկությունները է հայտնել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե ինչ գործողություններ է անելու այսօր ընդդիմությունը․«Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ»։ Հիշեցնենք, որ անժամկետ գործողությունների մասին է հայտնել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ նրանց միջև տարաձայնություններ չկան։
09:26 - 25 ապրիլի, 2022
Այստեղ ենք հայության իրավունքները պաշտպանելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Այստեղ ենք հայության իրավունքները պաշտպանելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այսօր այստեղ ենք՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանի խոսքով`այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունից, Արցախից: «Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։ Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ սա դիմադրության վճռական երթ է։
21:45 - 23 ապրիլի, 2022
Իշխան Սաղաթելյանը հրապարակել է փողոցային պայքարի ճանապարհային քարտեզը
 |news.am|

Իշխան Սաղաթելյանը հրապարակել է փողոցային պայքարի ճանապարհային քարտեզը |news.am|

news.am: Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով հայրենակիցներին և  գաղափարակից ընկերներին։ Նրա խոսքով, բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված․ ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ «Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ  ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն  հայ տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։ Սա հայոց պետականության պահպանման և զարգացման համար պայքար է, և բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են։ Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են և այս դիմադրության շարժման առաջամարտիկը: Սիրելի հայրենակից, դու չես պայքարում մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դու պայքարում ես ինքդ քո համար, քո զավակների համար, քո ծնողների համար, քո քույրերի և եղբայրների համար։ Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիվ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրավունքի համար։ Այդ պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար՝ այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ, մենք ունենք ներուժ՝ դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք և վճռականություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրեր․ «Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Նախ, ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում՝ ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով  ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈւՄ ԵՆՔ»։
16:11 - 22 ապրիլի, 2022
Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել |armenpress.am|

Սաղաթելյանը հայտնեց, թե Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում ընդդիմությունն ինչ է պլանավորում անել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները Արցախում և Հայաստանում հանդիպելու են  ժողովրդի հետ, Արցախում՝ նաև քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ընդդիմության կողմից ԱԺ նիստը բոյկոտելուն և Արցախ և ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելուն: «Մենք գտնում ենք, որ Հայաստանի թիվ  մեկ օրակարգը Արցախն է և Հայաստանի անվտանգությունը: Եվ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր, նպատակահարմար չենք գտնում: Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել, և առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն՝ Արցախում և Հայաստանի այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր: Ժողովրդի հետ հանդիպում, աշխատանք, անվտանգային հարցերի բարձրացում, Արցախում նաև, հավանաբար, տեղի կունենան խորհրդարանական լսումներ Արցախի թեմայով, կհանդիպենք Արցախի քաղաքական ուժերի, պատասխանատուների հետ միասին իրավիճակը քննարկելու համար»,-ասաց Սաղաթելյանը: Ըստ նրա՝ իշխանությունը հեռացել է այդ օրակարգից, իսկ իրենք գնում են այդ ճանապարհով: «Պետք է ամբողջ մեր հանրության ուշադրությունը սևեռենք Արցախի հիմնախնդրի վրա, սա  Հայաստանի անվտանգությունն է և մեր գլխավոր հարցն այսօր»,-նշեց պատգամավորը: Անդրադառնալով իշխանական պատգամավորների արձագանքին  ընդդիմադիրների կողմից խորհրդարանի դահլիճում Արցախի դրոշը դնելու վերաբերյալ՝ Սաղաթելյանն ասաց, որ դա ձևական ակցիա չէ, շատ հստակ քաղաքական և ժողովրդական ուղերձ է  և այլ երկրներին, և օրվա իշխանություններին:
12:38 - 12 ապրիլի, 2022
Կոչ եմ անում ապրիլի 5-ին հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

Կոչ եմ անում ապրիլի 5-ին հավաքվել Ազատության հրապարակում և քննարկել՝ ինչպես պահել Արցախը և Հայաստանը․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Այս խորհրդարանը ադեկվատ չէ երկրում ստեղծված իրավիճակին և մարտահրավերներին, ինձ մոտ տպավոություն է, որ դուք երկրի պաշտպանությունը և անվտանգությունը կազմակերպելու գլխավոր պատասխանատվությունը թողած՝ մտածում եք ձեր իշխանությունը ամրապնդելու մասին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Այս խորհրդարանում պետք էր գումարել արտահերթ նիստ ու քննարկել պատերազմական իրավիճակում պետական բյուջեի ծախսերը վերանայելու ու դրանք ամբողջությամբ երկրի պաշտպանությանը ուղղելու հարցը, քննարկել ռազմաքաղաքական օպերատիվ հարցերով շտաբ ստեղծելու հարցերը, որովհետև դուք անկարող եք կազմակեպել երկրի պաշտպանությունը։ Հետևաբար, կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին՝ ամսի 5-ին, ժամը 18․30-ին դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկենք»,- ասաց Սաղաթելյանը։ Գլխավոր լուսանկարը՝ ԱԺ-ի
13:59 - 01 ապրիլի, 2022