Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

 |armenpress.am|

Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու բանակցությունները ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շաունակելու բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որռ բացի Ուկրաինայից կցանկանար քննարկել նաեւ պարենային անվտանգության հարցերը: «Ամեն անգամ, երբ պահանջվի, ես դա կանեմ: Նախ, որովհետեւ նրանք (Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին – ծանոթ. խմբ.) չեն խոսում միմյանց հետ: Եվ կարեւոր է հղել ուղերձներ, Վլադիմրի Պուտինին դրդել հնարավոր բանակցությունների»,- ասել է Մակրոնը BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 17-ին։ «Երկրորդ, մեք կկաողանայինք կրկին Ռուսաստանի հետ բանակցություններ վարել պարենային անվտանգության թեմայով: ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի անմիջական մասնակցությամբ: Եվ հացահատիկի արտահանումն ազատելու հնարավորությունը կկաողանար քննարկման հիմք դառնալ»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:58 - 17 հունիսի, 2022
Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Ռումինիայի առաջնորդներն Ուկրաինա են ժամանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսն Ուկրաինա են ժամանել։ Նրանք այցելել են Կիևի շրջանի Իրպեն քաղաք, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։ Մասնավորապես, այս երկրների առաջնորդները շրջել են քաղաքում, տեսել ավերածություններն ու ծանոթացել վերականգնման պլաններին։ Ինչպես նշել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը, չորս պետությունների առաջնորդները մտադիր են աջակցության և համերաշխության ազդակ հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին։ Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ նշված երկրների ղեկավարները Վլադիմիր Զելենսկու հետ այսօր քննարկելու են, մասնավորապես, պարենային անվտանգության, զենքի և Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու հարցերը։ Երմակը նշել է, որ ակնկալիքներ կան, որ նրանք կսատարեն Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հայտը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
15:43 - 16 հունիսի, 2022
Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ուկրաինայի նախագահը ստիպված է բանակցել Ռուսաստանի հետ․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Ռումինիա է ժամանել ՆԱՏՕ-ի հարավային թև և Մոլդովա կատարելիք եռօրյա այցի շրջանակում, խոստացել է «ամեն ինչ անել»՝ դադարեցնելու համար Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, հայտնում է Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը։ «Մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ կանգնեցնելու համար ռուսական զորքերը, որպեսզի օգնենք ուկրաինացիներին, նրանց բանակին և բանակցությունների վերսկսմանը», - ասել է նա։ Ֆրանսիայի նախագահն այսօր ավելի ուշ մեկնելու է Մոլդովա՝ հանդիպելու արևմտամետ նախագահ Մայա Սանդուի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնում են նաև, որ հունիսի 16-ին նա այցելելու է Կիև, սակայն այս տվյալները չի հաստատել Մակրոնի գրասենյակը։ «Առաջին իսկ օրվանից Ֆրանսիան հստակ հայտարարել է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Բայց մենք պետք է սթափ դատենք։ Մենք չենք պատերազմում Ռուսաստանի դեմ», - ասել է նա։ «Ուկրաինայի նախագահն ու նրա պաշտոնյաները ստիպված են բանակցել Ռուսաստանի հետ», - հավելել է Ֆրանսիայի նախագահը։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:19 - 15 հունիսի, 2022
Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է
 |hetq.am|

Ֆրանսիայում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների 1-ին փուլի արդյունքները. Մակրոնի գլխավորած ուժն առաջատարն է |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների առաջին փուլը վստահ հաղթանակ չի բերել ո՛չ ընդդիմությանը, և ո՛չ էլ նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած նախագահական մեծամասնությանը։ Ուշ գիշերը Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է ընտրությունների առաջին փուլի արդյունքները։  Իշխող «Միասին» դաշինքը, որը ձևավորվել է նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած «Ռենեսանս» և կենտրոնամետ մյուս քաղաքական ուժերի միավորման արդյունքում, հավաքել է ձայների 25,75 %-ը, այն դեպքում, երբ նրանց հիմնական մրցակիցները՝ ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական և սոցիալական միություն»-ը (NUPES) դաշինքը ստացել է ձայների 25,66%-ը։ Երրորդ հորիզոնականն զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը (18,7%), չորրորդը՝ «Հանրապետականները» (10,4%)։ Հինգերորդ հորիզոնականում հայտնվել են Էրիկ Զեմուրի «Ռեկոնկիստա» կուսակցության ներկայացուցիչները՝ հավաքելով ձայների 4,2 %-ը, սակայն այդպիսի արդյունքը փաստացի շանսեր չի տալիս հայտնվելու խորհրդարանում։ Մյուս կուսակցություններն ու միությունները չեն հաղթահարել 4 %-անոց շեմը։ Մարին Լը Պենը, որը նախագահական մրցավազքից հետո գարնանը ժամանակավորապես ցած էր դրել «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդի լիազորությունները, հավաքելով ձայների 54 %-ը, մեծ տարբերությամբ դուրս է եկել ընտրությունների երկրորդ փուլ։ Միևնույն ժամանակ աջ քաղաքական գործիչ Էրիկ Զեմուրը, որը նախագահական ընտրություններից հետո Լը Պենին առաջարկում էր հավաքել աջերի կոալիցիա, պարտություն է կրել իր շրջանում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Նախագահական ընտրություններում Մակրոնի և Լը Պենի հիմնական մրցակիցներից մեկը՝ Ժան-Լյուկ Մելանշոնը այս ընտրություններին չէր առաջադրվել, սակայն նա ավելի հեռահար պլաններ ունի։ Իր կողմից ձևավորված NUPES միության անդամ ուժերը եկել են այն պայմանավորվածության, որ եթե ձախերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում, կաջակցեն վարչապետի պաշտոնում Մելանշոնի առաջադրմանը։ Նախօրեին տեղի ունեցած ընտրություններում գրանցվել է Ֆրանսիայի պատմության ամենացածր մասնակցությունը։ Ինչպես նշում են վերլուծաբանները, խորհրդարանական ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի նվազում է։  Ինչպես ավելի վաղ զգուշացրել էր Էմանուել Մակրոնը, այն նախարարները, որոնք իրենց ընտրական շրջաններում չեն հաղթի, չեն հայտնվի ապագա կառավարության կազմում։ Այս առումով անհայտ է կառավարության 15 անդամների ճակատագիրը՝ սկսած վարչապետ Էլիզաբեթ Բորնից, որը ևս կմասնակցի երկրորդ փուլին։ Առաջին փուլում նա հավաքել էր ձայների 34,3 %-ը։ «Այսօր մենք միակ քաղաքական ուժն ենք, որն ունակ է ուժեղ և ակնառու մեծամասնություն ստանալ խորհրդարանում, որը մեզ հնարավորություն կտա արձագանքելու հրատապ մարտահրավերներին, որոնք կանգնած են ֆրանսիացիների առաջ և արձագանքել ապագայի խնդիրներին»,- ասել է Բորնը։ Շարունակությունը՝ hetq.am-ում  Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը նախատեսված է հաջորդ կիրակի՝ հունիսի 19-ին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում Լուսանկարը՝ Bob Edme/AP Photo
11:58 - 13 հունիսի, 2022
 Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա

 |armenpress.am|

Չեխիան ԵՄ-ում նախագահության ժամանակ ուշադրությունը կկենտրոնացնի Ուկրաինայի վրա |armenpress.am|

armenpress.am:  Չեխիան ԵՄ-ի խորհրդում նախագահության ժամանակ ձգտելու է այն բանին, որպեսզի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մնա Եվրամիության ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին: «Մենք կընդգծենք, որ Եվրոպան չպետք է մոռանա Ուկրաինայի մասին»,-ասել է Լիպավսկին՝ հանդես գալով CNN հեռուստաալիքի եթերում: «Դիվանագիտական բանակցությունները պետք է վարվեն առաջին հերթին հենց ուկրաինացիների կողմից: Բայց մենք ուկրաինացիներին պետք է պահենք խաղի մեջ»,-հավելել է նա, նշելով, որ Չեխիայի նախագահությունը չի ազդի այդ բանակցությունների վրա: Նախարարը նաեւ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրունի խոսքը, որը հայտարարել է, թե «չի կարելի նվաստացնել Ռուսաստանին» դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու հնարավորություն ունենալու համար: «Մակրոնը, հավանաբար, այնքան էլ ուշադրություն չի դարձնում այդ հարցին, Պուտինի համար միեւնույն է, թե Ռուսաստանին ինչպես կընկալեն Արեւմուտքում»,-ամփոփել է Լիպավսկին: ԵՄ-ում Չեխիայի՝ կես տարի տեւող նախագահությունը կսկսվի հուլիսի 1-ին: Այժմ Եվրոպական խորհրդի նախագահը Ֆրանսիան է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:35 - 13 հունիսի, 2022
Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Politico  պարբերականը գրում է Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության նվազման և դրա  պատճառների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Տարիներ շարունակ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն էր, ԵՄ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ձայնը, որոնք փնտրում էին Բեռլինի հովանավորությունը, առաջնորդությունը, երբեմն էլ՝ ցանկանում հստակ հրահանգներ լսել։  Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ խաթարել են Բեռլինի հեղինակությունը և ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, որ ավելի կարևոր է, Եվրախորհրդի գագաթնաժողովում հավաքված առաջնորդների շրջանում։ Դրա պատճառներից են անցյալ տարի կանցլեր Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման ավարտը, Բեռլինում ավելի բարդ եռակուսակցական իշխող կոալիցիայի կազմավորումը և մի շարք քաղաքական սխալներ, Ռուսաստանի քաղաքականության և ուկրաինական պատերազմի հետ կապված հակասական հայտարարությունները։ Այս ամենի արդյունքը Բեռլինի ազդեցության զգալի թուլացումն է և մյուս երկրների՝ իրենց ճանապարհով գնալու պատրաստակամությունը, որոշ դեպքերում էլ ֆրանս-գերմանական դաշինքին բացահայտ մարտահրավեր նետելը, որն, ըստ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների և դիվանագետների, տարիներ շարունակ եղել է ԵՄ որոշումների կայացման կենտրոնում։ «Մեզ պետք չէ Գերմանիայի հովանավորությունը, - ասում է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը։ - Լեհաստանն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանի հարցում, [ուկրաինացի] փախստականներին ընդունելու, գազից աստիճանաբար հրաժարվելու հարցերում։ Բալթյան երկրները խելացի ղեկավարություն ունեն։ Բուլղարիայում նոր, ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն է ձևավորվել։ Ռումինիայում իրավիճակը կայուն է»։ Գերմանիայի հեղինակության նսեմացումը վառ ձևով արտահայտվեց այս շաբաթ, երբ ԵՄ պետությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ և հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրությունը։ Նախկինում, երբ Օրբանը խոչընդոտում էր ԵՄ առաջարկներին, հաճախ Մերկելին  խնդրում էին միջնորդել։ Եվրամիությունում Մերկելի և Բեռլինի ազդեցությունը կասկածներ չէր առաջացնում։ Այս անգամ Գերմանիային մեղադրում էին այն բանի  համար, որ նա փորձում է օգուտ քաղել խողովակաշարով մատակարարվող նավթի նկատմամբ էմբարգո չսահմանելու առաջարկից։ Բեռլինը բազմիցս հերքել է այս առաջարկին իր մասնակցությունը և վերջնարդյունքում խոստացել է մինչև այս տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի ներկրումից՝ որպես հստակ նշան, որ ոչինչ չի շահելու խողովակաշարով նավթի մատակարարման շարունակումից։ Սակայն այն փաստը, որ ԵՄ մյուս անդամ երկրներն այդիպի կասկածներ ունեին, ընդգծում է Բեռլինի նկատմամբ խաթարված վստահությունը։ Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բուդապեշտ ոչ մի բեկում չէր մտցրել նավթի ներկրման արգելքի շուրջ առկա անհամաձայնությունում։  Փոխարենը Եվրախորհրդի նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին էր բաժին ընկել փոխզիջում գտնելը, որը Հունգարիան, ի վերջո, ընդունեց, իսկ Միշելը հիմքեր գցեց ոչ միայն նավթի արգելքի, այլև պատժամիջոցների ամբողջ վեցերորդ փաթեթի ընդունման համար։ Մերկելին փոխարինած Օլաֆ Շոլցն այս հարցում առանցքային դեր չխաղաց։ «Շոլցն իսկական խնդիր է։ Նա պարզապես շահախնդիր գերմանացի է, փոխզիջում ձևավորող չէ, ինչպես Մերկելը։ Ոչ ոք չի փոխարինի Մերկելին», - ասում է ԵՄ դիվանագետներից մեկը։ Սակայն գերմանացի պաշտոնյաներից մեկը դեմ է արտահայտվում այս պնդումներին՝ ասելով, որ «ան փաստը, որ քննադատությունը գալիս է այսքան մեծ քանակությամբ երկրներից, վկայում է այն մասին, որ Գերմանիան առաջատար դեր է խաղում» այս դժվար պահին ԵՄ մակարդակով փոխզիջումների հասնելու գործում։ Թեև ոչ մի պետության ղեկավար չի ստանձնել Մերկելի՝ որպես ազդեցիկ միջնորդի դերը, Իտալիայի վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, որը հայտարարել էր, թե բանկը կանի «հնարավոր ամեն ինչ» եվրոգոտու ճգնաժամի ժամանակահատվածում, այն առաջնորդն է, որն այժմ մեծ կշիռ ունի։ Սակայն Իտալիան տասնամյակներով անկայուն քաղաքականության և ֆինանսական կառավարման բեռ ունի, ինչը սահմանափակում է Իտալիայի ազդեցության շրջանակն՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա համարվում է, որ նա չի կարողանում մի կողմ թողնել իր էգոն և մեծությունն՝ աննկատ, բայց ազդեցիկ մեկը դառնալու համար, որը փոխզիջումների վրա հիմնված քաղաքականություն կձևավորի և կազդի որոշումների կայացման վրա։ Որոշ արևելաեվրոպական դիվանագետներ և պաշտոնյաներ ասում են, թե դեռ հույս ունեն, որ Բեռլինը վերադարձնելու է իր դիրքերը՝ վերականգնելով իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում արտգործնախարար Աննալենա Բերբոկի միջոցով, որը նրանց վրա ավելի խարիզմատիկ և ինքնավստահ մարդու տպավորություն է թողել, քան Շոլցը։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դեմ է արտահայտվել Ֆրանսիային ձայնի ավելի մեծ իրավունք տրամադրելուն՝ դրա փոխարեն Գերմանիային կոչ անելով վերադարձնել իր առաջատար դիրքը։ «Մեր տեսակետից շատ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան ավելի առաջատար դեր խաղար։ Իմ հայացքները չեն փոխվել Գերմանիայի կառավարության փոփոխման հետևանքով»,- ասել է նա Politico-ին։ Որոշ պաշտոնյաների համար միայն ժամանակի հարց է այն, թե երբ Բեռլինը կվերահաստատվի ԵՄ ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքի դերում»։ Նորա Վանյան
14:22 - 03 հունիսի, 2022
Զելենսկու պնդմամբ՝ Մակրոնն Ուկրաինային առաջարկել է «որոշ զիջումների գնալ»
 |azatutyun.am|

Զելենսկու պնդմամբ՝ Մակրոնն Ուկրաինային առաջարկել է «որոշ զիջումների գնալ» |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինային «որոշ զիջումների գնալ ինքնիշխանության հարցում»՝ «օգնելու Պուտինին փրկել դեմքը»։ Այս մասին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը «կոռեկտ չէ»: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար տարածքներ կորցնել»։ Թե երբ և կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի ասել։ Մակրոնը վերջին անգամ Մոսկվա և Կիև է այցելել փետրվարի սկզբին՝ մինչև պատերազմը։ Մամուլն այն ժամանակ գրել էր, որ Մակրոնը կարող էր Պուտինի առաջարկները Զելենսկուն փոխանցել՝ մասնավորապես մինսկյան համաձայնագրերի մեկնաբանման հետ կապված։ Ուկրաինայի նախագահի հայտարարություններին պաշտոնական Փարիզը դեռևս չի արձագանքել։
18:13 - 13 մայիսի, 2022
Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

Թրյուդոն Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրության հետեւանքները |armenpress.am|

armenpress.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մայիսի 12-ին հեռախոսազրույց Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ մասին ասված Է Կանադայի կառավարության ղեկավարի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ խոսք Է գնացել այդ թվում Ուկրաինայի իրադրության «գլոբալ հետեւանքների» մասին, «առանձնապես Էներգակիրների գների եւ պարենային անվտանգության համար»: Զրուցակիցները պայմանավորվել են «երկկողմ եւ բազամակողմ ուղիներով հետագա համագործակցության շուրջ այդ մարտահրավերների համակարգված պատասխանի համար՝ առավել խիստ տուժած (պետություններին) օգնելու նպատակով, հատկապես Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում»: Թրյուդոն եւ Մակրոնը նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադարձությունները եւ «համաձայնության են եկել ուկրաինական կողմի հետագա աջակցության համար գործընկերների եւ դաշնակիցների հետ համակարգումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:31 - 13 մայիսի, 2022