Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Ավագանու արտահերթ նիստում Երևանի եկամուտները և ծախսերը նախատեսվում է կրճատել 603,4 մլն դրամով

Ավագանու արտահերթ նիստում Երևանի եկամուտները և ծախսերը նախատեսվում է կրճատել 603,4 մլն դրամով

Երևանի քաղաքապետի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 243-Ա որոշմամբ 2021 թվականի փետրվարի 12-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ, որի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարները նվազեցնել 603 մլն 394.2 հազար դրամով: Երևանի 2020 թվականի բյուջեի  եկամուտները 107 մլրդ 146 մլն 776 հազ. դրամ էին, ծախսերը՝ 116 մլրդ 259 մլն 587.5 հազ. դրամ,  դեֆիցիտը (պակասուրդը) 9 մլրդ112 մլն 811.5 հազ. դրամ։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ավագանու քննարկմանը ներկայացված մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել քաղաքի 2021թ. բյուջեի հավելվածներում։ Երևանի ավագանու արտահերթ նիստի երրորդ հարցը վերաբերում է «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխությունների և լրացումների նախագծին։
19:33 - 11 փետրվարի, 2021
Ավագանին որոշեց վճարում կատարած անձանց թույլատրել շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը

 |armenpress.am|

Ավագանին որոշեց վճարում կատարած անձանց թույլատրել շարունակել ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը |armenpress.am|

armenpress.am:  Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի 1-ին նիստին որոշեց ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, ովքեր կատարել են տարեկան տեղական վճարումը, իրավունք տալ շարունակելու կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետարան աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ ներկայացնելով 2013-2020 թթ. ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: «Երևան քաղաքի ավագանու 2013-2020 թթ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին, վճարելով սահմանված չափով տարեկան տեղական վճարը՝ կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2021թ-ի ընթացքում շահագործելու շարունակման իրավունք ստանալու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և սահմանված դրույթներից` նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծ»,- նշեց Գալստյանը: Նա նշեց, որ տարվա սկզբից առաջ համապատասխան գրություններ ու ծանուցումներ է ուղարկվում նախորդ տարում արտոնություն տրված բոլոր տնտեսվարողներին, որտեղ նշվում է, որ իրենք պարտավոր են թարմացում իրականացնել: «Նրանց հիշեցնում են նաև, որ հաջորդ տարվա համար իրենք կրկին պետք է դիմում ներկայացնեն, ինչպես նաև դիմումին կից իրազեկեն աշխատանքների վերաբերյալ»,- ասաց Տրանսպորտի վարչության պետը: Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումներից մեկով սահմանվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման կարգը: Հարակից զեկուցող՝ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Գալաջյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն: Որոշումն ընդունվեց 31 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:
19:10 - 09 փետրվարի, 2021
Երևանի ավագանին որոշում է կայացրել միավորել նույն գործառույթ իրականացնող երկու բաժինները

 |armenpress.am|

Երևանի ավագանին որոշում է կայացրել միավորել նույն գործառույթ իրականացնող երկու բաժինները |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման բաժին: Նման նախագիծ ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվում է աշխատակազմի նույն գործառույթ իրականացնող երկու բաժինների միավորել և դրա արդյունքում ավելի արդյունավետ աշխատող մեկ բաժին ստեղծել: Նախագծով առաջարկվել էր վերակազմակերպել աշխատակազմի «Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման» և «Քաղաքաշինության և հողօգտագործման» բաժինները և ստեղծել մեկ նոր բաժին՝ «Քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության կառավարման» անվանումով: Ուսումնասիրությունները և վերլուծությունները կատարելիս հաշվի են առնվել քաղաքաշինության և կոմունալ տնտեսության ոլորտների փոխկապակցվածությունը և այդ բնագավառներում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 94-րդ հոդվածում Երևանի վարչական շրջանների ղեկավարներին վերապահված լիազորությունների համատեղված լինելը, ինչպես նաև տնտեսական բաղադրիչը՝ համաձայն որի աշխատավարձի ֆոնդի տարեկան տնտեսումը կազմելու է 5 միլիոն 904 հազար ՀՀ դրամ:  
16:25 - 09 փետրվարի, 2021
Եթե ավագանին աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնի, ես հրաժարվելու եմ դրանից. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

Եթե ավագանին աշխատավարձերի բարձրացման որոշում կայացնի, ես հրաժարվելու եմ դրանից. Երևանի քաղաքապետ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանն ավագանու նիստում առաջարկեց պարգևավճարներ տալու փոխարեն հաջորդ տարի բարձրացնել ավագանու աշխատակիցների աշխատավարձները՝ 30, 50, 100 տոկոսի չափով՝ ըստ պատասխանատվության չափի:   Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ հնարավոր չէ պարգևավճարի ֆոնդը բաշխել որպես աշխատավարձ, դրա համար անհրաժեշտ է նոր նախագիծ մշակել և քննարկել ավագանու նիստում, ինչին, ըստ նրա, իրենք պատրաստ են:  «Դա կարևոր խնդիր է, քանի որ բոլորը գիտեն, որ պետական կառավարման համակարգում ամենացածր աշխատավարձերը Երևանի քաղաքապետարանինն են»,- ասաց Ներսիսյանը:   Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց բարձրացված խնդրին՝ նշելով. «Անկախ նրանից՝ այս հարցով ինչ կորոշի ավագանին, հետագա շահարկումներից խուսափելու համար ես հայտարարում եմ, որ հրաժարվելու եմ իմ աշխատավարձի բարձրացված մասից. դա կուղղվի բարեգործական որևէ ծրագրի: Իմ աշխատավարձը կմնա այնքան, որքան հիմա է»: 
15:00 - 23 դեկտեմբերի, 2020
Բարեկարգ, հարմարավետ և հաճելի միջավայր. Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2021-ի բյուջեն |armenpress.am|

Բարեկարգ, հարմարավետ և հաճելի միջավայր. Երևանի ավագանին հաստատեց քաղաքի 2021-ի բյուջեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին 5-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ հաստատեց մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեն: «2021 թվականին Երևանի համար առաջնահերթ է համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությունը, և սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործվելու են այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք միտված են լինելու տարածքային համաչափ և կայուն զարգացմանը, ինչպես նաև բարեկարգ, հարմարավետ և հաճելի միջավայր ունենալուն»,- նշեց զեկուցող՝ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նա ընդգծեց, որ Երևանի 2021 թվականի բյուջեում նախատեսվում է եկամուտների գծով՝ 92 մլրդ 420 մլն 288 հազար 700 դրամ, ծախսերի գծով՝ 100 մլրդ 776 մլն 765 հազար 500 դրամ, իսկ դեֆիցիտը (պակասուրդը)` 8 մլրդ 356 մլն 476 հազար 800 դրամ։ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի իրականացման համար կհատկացվի 5 մլրդ 897 մլն 083 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով: Բյուջեի հաստատմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը, ինչպես նաև բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։ Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը նաև ընդգծեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները, որոնցով գույքահարկը բարձրանում է, դրա արդյունքում 2021 թվականի բյուջեում հարկային եկամուտները 2019-ի փաստացի հավաքագրված հարկային եկամուտներից ավելի են շուրջ 41 տոկոսով: Որոշումն ընդունվեց միաձայն` 34 կողմ ձայներով:
14:01 - 23 դեկտեմբերի, 2020
Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

Դավիթ Խաժակյանը կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության՝ կառավարության հրաժարականի պահանջով հարցն այսօր չներառվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հիշեցրեց, որ «Լույս» խմբակցությանն արդեն տեղեկացրել են, որ դրա համար անհրաժեշտ է ավագանու անդամների մեկ երրորդի ստորագրությունը, արդյոք կա՞ն այդ ստորագրությունները: Դավիթ Խաժակյանը պատասխանեց, թե մատնանշված դրույթը վերաբերում է արտահերթ նիստ հրավիրելուն, ոչ թե հերթական նիստի օրակարգում ավագանու անդամների առաջարկները քվեարկության դնելուն: «Իմ քայլից» շարունակեցին պնդել, որ մեկ երրորդի ստորագրությունն անհրաժեշտ է: Օրակարգը ձևավորված է, ուստի նոր հարց չի կարող տեղ գտնել: Ավելի ուշ իր ելույթում ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, թե իշխանությունը լեգիտիմ չէ, և կոչ արեց Երևանի քաղաքապետին ու «Իմ քայլը» խմբակցությանը հեռանալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանը հակադարձեց, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատանքը գնահատում է շատ բարձր: «Երևանցիները շատ լավ գիտակցում են և գիտեն, որ ամենաշատը Երևան համայնքին այս երկու տարվա մեջ ամենամեծ վնասը պատճառել ենք հենց դուք»,- ասաց Մարությանը:
13:07 - 22 դեկտեմբերի, 2020
Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|

Գայանե Մելքոմ Մելքոմյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի նոր տեղակալի պաշտոնում |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանը, թե իր վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ Մելքոմ Մելքոմյանը կարող է լինել մշակույթի գծով փոխքաղաքապետ, Մելքոմյանը նշեց, որ քաղաքապետի տեղակալը համակարգում է մի քանի ոլորտ, և դժվար է պատկերացնել մարդու, որը կլինի այդ բոլոր ոլորտների մասնագետը: «Իրականում պաշտոնը համնակարգող և վերահսկող դեր ունի, դա է այդ պաշտոնի առաքելությունն ու դերը, որին ենթակա արդեն կան համապատասխան համակարգի ստորաբաժանումներ և կազմակերպություններ, որոնք ունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններն ու փորձառությունը: Հարկավոր է նրանց հետ աշխատելով վերհանել ոլորտի խնդիրները, ճիշտ թիրախներ սահմանել, դրանց լուծման ճանապարհային քարտեզ ունենալ և վերահսկել այդ նպատակների իրագործման այս ճանապարհը»,- նշեց Մելքոմյանը: Մելքոմյանը նշեց, որ մասնագիտությամբ իրավաբան լինելը չի խանգարի, հակառակը՝ շատ ավելի լավ կլինի, որ քաղաքապետն ունենա իրավաբան տեղակալ: «Իրավաբանն ունի այնպիսի հմտություններ, որոնք այս բոլոր ոլորտներում կարևոր են և անհրաժեշտ»,-նշեց Մելքոմյանը:
12:13 - 22 դեկտեմբերի, 2020
Հայտնի են Երևանի ավագանու՝ մանդատը վայր դրած անդամներին փոխարինողների անունները |1lurer.am|

Հայտնի են Երևանի ավագանու՝ մանդատը վայր դրած անդամներին փոխարինողների անունները |1lurer.am|

1lurer.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Հայկ Ցիրունյանն ու Մեսրոպ Պապիկյանը դիմումներ են ներկայացրել՝ իրենց լիազորությունները դադարեցնելու մասին. Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղեկացրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Համաձայն ԿԸՀ-ի արձանագրությունների՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Արսեն Կարապետյանի, Հայկ Ցիրունյանի և Մեսրոպ Պապիկյանի մանդատները տրվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սերգեյ Գյոզալյանին, Վահե Օհանջանյանին և Կարինե Փանոսյանին: Փոխքաղաքապետը հայտնեց, որ Կարինե Փանոսյանը դիմում է ներկայացրել ավագանու լիազորությունները դադարեցնելու մասին: «Կարինե Փանոսյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գևորգ Աճեմյանին: Համաձայն Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ղեկավարի գրությունների՝ խմբակցության անդամներ Էռնեստ Ավանեսովն ու Սերգեյ Գյոզալյանը դիմումներ են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Նրանք շարունակում են ավագանու անդամի իրենց լիազորություններն ու համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»,- նշեց Սարգսյանը: Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ հրաժարվել է իրենց հատկացված քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
11:52 - 22 դեկտեմբերի, 2020
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամի լիազորությունները դադարեցվել են․ նա պատգամավոր կդառնա |tert.am|

tert.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները դադարեցվել են Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի որոշմամբ։ ԿԸՀ –ն հայտնել է, որ հաշվի առնելով պատգամավորի թեկնածուներ Զարուհի Մաթևոսյանի և Մեսրոպ Պապիկյանի ինքնաբացարկի դիմումները, սահմանված կարգով կազմել է արձանագրություն՝ Ազգային Ժողովի «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Գայանե Աբրահամյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Հայկ Զարմիկի Ցիրունյանին տալու վերաբերյալ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է մեկ այլ արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արսեն Կարապետյանի մանդատը Իմ քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սերգեյ Ռազմիկի Գյոզալյանին տալու վերաբերյալ:
13:55 - 03 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Պապիկյանը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Երևանի ավագանուց և «ՔՊ»-ից դուրս գալու մասին

Մեսրոպ Պապիկյանը ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել Երևանի ավագանուց և «ՔՊ»-ից դուրս գալու մասին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ինքնաբացարկի դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Նա մասնավորապես գրում է․ «Վերջին ժամանակներս` հրադադարը հաստատելուց հետո, ապաակտիվացել էի ֆեյսբուքյան հարթակից՝ փորձելով հեռու մնալ տեղեկատվական «աղմուկից»։ Մնալով ինքս իմ մտքերի հետ, փորձեցի վերաարժեքավորել և վերաիմաստավորել շատ սկզբունքներ և արժեքներ։ Նաև մտորել պատերազմի, պատերազմում մեր պարտության խորքային պատճառների և ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի մասին։ 1994-ից մինչ օրս, մենք՝ կենտրոնանալով ներքին քաղաքական պրոցեսների վրա, կորցրել էինք զգոնությունը և կապը արտաքին աշխարհաքաղաքական գործընթացների հետ, և թվում էր, թե պատերազմը հեռու է ու այն երբեք մեր դուռը չի թակի։ Հիմա հետին հայացք սևեռելով, հասկանում ես, որ մեր բոլոր ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները այնքան մանր, ճղճիմ և աննշան են թվում համեմատած արտաքին աշխարհում ընթացող պրոցեսների հետ։ Այդ աշխարհաքաղաքական պրոցեսների և դրանց լուրջ չվերբերվելու արդյունքից է, որ հայտվեցինք այս ծանր իրավիճակում։ 30 տարի շարունակ մենք շարժվել ենք կեղծ օրակարգերով՝ իշխանություն, ընդդիմություն, իշխանափոխություն, հեղափոխություն և այլն։ Այնինչ, մինչ մենք քնած էինք, սահմանից այն կողմ վայրենիները ուժեր էին կուտակում և մեր երեխաների արյանն էին տենչում։ Միակ մեր օրակարգը պետք է լինի սուվերեն և հզոր պետություն ստեղծելը, իսկ դրա համար պետք է խորքային, արժեքային փոփոխություններ իրականացնել հիմնված ազգային գաղափարախոսությունների վրա։ Նման փոփոխություններին անհնար է հասնել ներկա քաղաքական-կուսակցական համակարգով։ Դեռ 2012 թվականից, ակտիվ ներգրավված եմ եղել քաղաքական պրոցեսների մեջ, իմ հնարավորությունների սահմաններում փորձել եմ անել ամենահնարավորն ու անհնարինը, ձգտելով արդարության, բարեփոխումների ու մեր երեխաների համար լավ ապագայի։ Պայքարս միշտ եղել է արդարության ու օրինականության հասնելու համար։ Ինչևէ։ Այսօր ԿԸՀ-ից ինձ հայտնեցին ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության թափուր մանդատի և համամասնական ցուցակում իմ հաջորդը լինելու մասին լուրը։ Ինքնաբացարկի դիմումներ եմ ներկայացրել՝ պատգամավորի մանդատից և Երևանի ավագանու անդամի մանդատից հրաժարվելու նպատակով, նաև կայացրել եմ որոշում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ Իմ ինքնաբացարկները պայմանավորված են նրանով, որ ներքին քաղաքական պրոցեսները այսուհետ ինձ միայն հետաքրքրում են բացառապես որպես արտաքին քաղաքականության և արտաքին աշխարհի հետ հարաբերվելու մի մաս, իսկ ընդունելով պատգամավորի մանդատը, կրկին հայտնվելու էի իշխանություն-ընդիմություն մրցավազքի փակ շղթայի մեջ, կրկին արտաքին և միակ թշնամիները ստվերվելու էին, իսկ զգոնությունս պակասելու։ Վերջին երկուս ու կես տարվա ընթացքում, լինելով Երևանի ավագանու անդամ, փորձել եմ անել հնարավորինս իմ լիազորությունների շրջանակներում թեթևացնելու համար Երևանցիների կյանքը։ Անգնահատելի եմ համարում ավագանու այլ անդամներից այս ընթացքում ստացածս փորձը և շնորհակալ եմ յուրաքանչյուրից։ Հ.Գ. Այժմ ժամանակն է մոտենում խոսել՝ երկար խոսել, խոսել մեր սխալների մասին, խոսել գաղափարախոսությունների մասին, խոսել մեր ապագայի մասին և գտնել այն ուղղին, որը կբերի հաղթանակների»։
13:12 - 27 նոյեմբերի, 2020
Երևանի ավագանին Ամանորի տոնական միջոցառումների 100 միլիոն դրամը նվիրաբերել է Ստեփանակերտին
 |1lurer.am|

Երևանի ավագանին Ամանորի տոնական միջոցառումների 100 միլիոն դրամը նվիրաբերել է Ստեփանակերտին |1lurer.am|

1lurer.am: Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը Երևանի ավագանին նվիրաբերեց Ստեփանակերտին։ Միաձայն կողմ քվեարկեցին ու պահուստային ֆոնդից գումարը հատկացրեցին պատերազմից տուժած Արցախի մայրաքաղաքին՝ ամենահրատապ՝ կոմունալ տնտեսության խնդիրները լուծելու համար։ Արցախին օգնելու որոշումը կայացվել էր դեռևս 10 օր առաջ՝ քաղաքապետ Մարությանի ու նախագահ Հարությունյանի հանդիպման ժամանակ։  Գումարի հատկացումը չի նշանակում, թե տոնական միջոցառումները չեն լինելու՝ 100 միլիոնն ամանորի բյուջեի մի մասն է՝ պարզաբանում է Սարգսյանը։ Բայց թե ինչպես Երևանում կնշվի 2021-ի գալուստը, քաղաքապետարանում դեռ չեն որոշել։Նիստը փոխքաղաքապետն էր վարում՝ Մարությանը կորոնավիրուսով հիվանդ է։ Ավագանու «Իմ քայլի» 57 անդամներն այսօրվանից դարձան 56-ը՝ խմբակցությունը լքեց, բայց մանդատը վայր չդրեց Իզաբելլա Աբգարյանը՝ նա որպես անկախ ավագանի կաշխատի։ Ընդդիմադիր «Լույսն» էլ հենց սկզբում ստեղծված իրավիճակից խոսեց։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, քննադատելով «Իմ քայլին», հայտարարեց՝ տեղի ունեցածի համար պատասխանատվություն պիտի ստանձնի նաև ավագանին ու իր դիրքորոշումն արտահայտի իշխանության, հատկապես Փաշինյանի նկատմամբ։ Այդ նպատակով իրենք այսօր ներկայացնելու են ավագանու ուղերձի նախագիծ, որը արտահերթ նիստում պետք է դրվի քվեարկության և հաստատվելու դեպքում ներկայացվի գործադիրին։ Խաժակյանը պնդում է՝ «Իմ քայլը» դաշինքը ձախողել է երկրի կառավարումը, և պատերազմում պարտված վարչապետը պետք է հրաժարական տա։Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար)  - Սա հնարավորություն է մեր դիրքորոշումը արտահայտելու այն վիճակին, այն մեկ անձին, ում դուք սատարել եք, ում դարձրել եք վարչապետ, շարունակել եք իր ձախողումները արդարացնել, և հիմա կա հնարավորություն՝ այդ ամենը շտկելու։Խաժակյանի ելույթից հետո փոխքաղաքապետն արձագանքեց՝ խնդրեց պահել կարգն ու օրակարգից դուրս թեմաներին անդրադառնալ ելույթների ժամին։ Ընդդիմությունից արձագանքեցին՝ ավագանու ելույթը գրաքննելու իրավունք չունեք, Սարգսյանն էլ հիշեցրեց՝ կանոնակարգ օրենքը փոփոխվել է այդ նպատակով։Վերադառնալով օրակարգի հարցերին՝ «Իմ քայլից» ավագանու անդամը գերակա շահից տուժածներին օգնելու նախագիծ է բերել։ Տարբեր տարիներին կենտրոնում իրենց տունը կորցրած քաղաքացիները, որոնք որպես փոխհատուցում վարձակալությամբ հողատարածք են ստացել քաղաքի մյուս հատվածներում, այն սեփականաշնորհելու համար պետք է վճարեին կադաստրային արժեքից երեք անգամ ավելի բարձր գին։ Սա ոչ միայն հավելյալ ֆինանսական բեռ է, այլև ոչ արդար մոտեցում է քաղաքացու նկատմամբ՝ նկատում է Արմեն Կոտոլյանը։ Այս փոփոխությամբ գերակա շահից տուժածներն ազատվում են գործարքի համար երեք անգամ ավելի վճարելուց։ Կոտոլյանը սակայն այդ մարդկանց կոչ է անում շտապել՝ այժմ գործող գները մինչև հունվարի 1-ն են ուժի մեջ, դրանից հետո նոր օրենքով՝ կադաստրային արժեքը համապատասխանեցվելու է գույքի շուկայական գնին։
20:34 - 24 նոյեմբերի, 2020