Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

ԵԽ-ից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ԵԽ-ից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան․ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 2022թ․ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Եվրոպական Խորհրդարանից պատգամավորների փաստահավաք առաքելություն է ժամանում Հայաստան․ տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։ «Պատվիրակության կազմում են Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։ Պատվիրակության անդամներին ուղեկցելու են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության պատվիրակության, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Նոյեմբերի 2-ին նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։ Այցի ավարտին ԵԽ պատգամավորները հանդես կգան մամուլի ասուլիսով»,- ասված է հաղորդագրությունում։
18:24 - 31 հոկտեմբերի, 2022
ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

ԱԽ քարտուղարը Եվրոպական խորհրդարանում ՀՀ-ի հարցերով մշտական զեկուցողին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից վերջին սանձազերծված ագրեսիայի հետևանքները

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունել է Անդրեյ Կովաչևի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ փոխհամագործակցությունը նպաստելու է դրական արդյունք ունենալուն:  ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ: Քարտուղարը նաև ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները նաև որպես անվտանգային բաղադրիչ:
16:01 - 21 հոկտեմբերի, 2022
Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանի գործընկերներին, անդրադարձել ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանի գործընկերներին, անդրադարձել ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի եւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ: Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը: Հայ պատգամավորները հանդիպել են Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի եւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի եւ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ: Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը: Առաջիկա օրերին հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն:
09:28 - 19 հոկտեմբերի, 2022
«Եթե Ադրբեջանը պատասխան չտա, այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով |aravot.am|

«Եթե Ադրբեջանը պատասխան չտա, այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ կա». ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի առիթով |aravot.am|

aravot.am: «Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ի պատասխան ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի հարցեխխի՝ ասաց Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչիվոնիչ Բուրիչը։ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը, փաստելով, որ Մարիա Պեյչինոնիչ Բուրիչը շատ լավ գիտի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքների մասին, հայտարարեց․ «Կան արդյունավետ գործիքներ և մեխանիզմներ, որոնք ամրագրված են կոնվենցիայով և կանոնադրությամբ, որպեսզի անդամ երկրներից պահանջեն լիովին կատարել իրենց պարտավորությունները: Ի՞նչն է այս կազմակերպությանը խանգարում նպատակաուղղված և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու համար, որը հանգեցնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների և այն մարդկանց տառապանքների, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանության ներքո»։ ԵԽ գլխավոր քարտուղարն էլ փաստեց՝ որոշ հայտարարություններ է արել հակամարտությունների վերաբերյալ և դրանց սրման տարբեր փուլերում ու շարունակեց․ «Նաև Եվրոպայի խորհրդի մեր մյուս մարմիններն են արձագանքել տարբեր մակարդակներով, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ Եվրոպական դատարանը՝ միջանկյալ միջոց կիրառելով և խնդրելով, որպեսզի պատերազմի ռազմագերիները փոխանակվեն»։ ԵԽ գլխավոր քարտուղարը, հղում կատարելով ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկություններին, նշեց․ «Մարդու իրավունքների հանձնակատարը հստակ առաջարկություններ է արել իր տեսանկյունից մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների վերաբերյալ, ուստի ես կարող եմ միայն համաձայնել այս առումով նրա հայտարարությունների հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստերը պետք է շատ ողջունելի լինեն բոլոր ազատազրկվածների համար։ Ես ողջունում եմ վերջերս ռազմագերիների փոխանակման փաստը։ Ես նաև ողջունում եմ բարձր մակարդակով հանդիպումները և քաջալերում դրանց անցկացումը։ Իրականում որոշ հանդիպումներ եղան վերջերս։ Սա իրականում այն է, ինչ մենք միշտ խնդրում ենք մեր անդամ երկրներից, որոնք, միանալով մեր կազմակերպությանը, պարտավորվում էին լուծել իրենց ունեցած խնդիրները խաղաղ ճանապարհով»։ Շարունակությունը՝ aravot.am-ում
11:09 - 12 հոկտեմբերի, 2022
Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

Ինչ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանը․Բուրիչը ճշգրիտ տեղեկություն է հայցել հայ ռազմագերիների գնդակահարության կադրերի մասին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակ է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` խնդրելով մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութի առնչությամբ։ Բուրիչի նամակը հրապարակվել է Եվրոպայի խորհրդի կայքում։ «Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և սարսափելի հաղորդումները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասին ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած միջոցառումների առնչությամբ»,- ասված է նամակում։ Բուրիչը հավելել է, որ հղում է անում վերջին տեսանյութերին, որոնք  ենթադրաբար պարունակում են բռնությունների կադրեր հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ՝ արտադատական սպանությունները։ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշ «Խնդրում եմ ի գիտություն ընդունել, որ Եվրոպայի խորհուրդը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մանդատի համաձայն հետևողական է լինելու այս հարցում, որպեսզի երաշխավորի կազմակերպության ստանդարտների նկատմամբ ամբողջական հարգանքը»,- ասված է նամակում։ Բուրիչը հիշեցրել է իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միջև անհամաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով ուղիղ շփումները խոստումնալից են և պետք է շարունակվեն»,- նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
09:57 - 11 հոկտեմբերի, 2022
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է ֆրանսիացի  քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած «Reconquête» կուսակցության պատվիրակությանը, որը ղեկավարում էր կուսակցության փոխնախագահ Նիկոլա Բեյինը։ Ինչպես տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխաակազմից, հյուրերի հետ  Վարդենիս էր ժամանել նաեւ Մարսելի քաղաքային խորհրդական, ֆրանսիացի քաղաքական գործիչ Բուշ-դյու-Ռոնիի սենատոր Ստեֆան Ռավյենին։ «Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տեղեկանալ մանրամասներին եւ բարձրաձայնել խնդիրների մասին Եվրախորհրդարանի ամբիոնից եւ իրենց տեսած մասին  իրազեկել Ֆրանսիայի քաղաքացիներին: «Հյուրերն այցելել են թշնամու կողմից հրթիռահրետակոծության ենթարկված Սոթք գյուղ, տեսել ավերվածությունները, զրուցել բնակչության հետ, կատարել համապատասխան նկարահանումներ եւ մեկնել Վարդենիսից։ Հուսով ենք, որ նրանք իրենց հանրությանը հավուր պատշաճի կներկայացնեն իրականությունը, մեր համայնքում թշնամու ագրեսիայի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակը, որը շատ կարեւոր է միջազգային հանրության մոտ ճիշտ կարծիք ձեւավորելու առումով»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։
13:47 - 03 հոկտեմբերի, 2022
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:   Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։   Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։   Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:   Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ: Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:   Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:   Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:   Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:   Լուսանկարները՝ ԵԽ գրասենյակի  
14:24 - 27 սեպտեմբերի, 2022
Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց. Մարտինա Շմիդտ

Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց. Մարտինա Շմիդտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում: Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով: ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:34 - 27 սեպտեմբերի, 2022
Սիսակ Գաբրիելյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Սիսակ Գաբրիելյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ քննարկել է մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Ամիսներ առաջ գործադիր և օրենսդիր իշխանությունների ու քաղհասարակության ներկայացուցիչների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետությունում մեդիաոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ: Համատեղ ջանքերով իրականացվելիք բարեփոխումները միտված են լինելու երկրում տեղեկատվական դաշտի բարելավմանը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին, որին մասնակցել են նաև խոսքի ազատության հարցերով համագործակցության բաժնի ղեկավար Արդիտա Աբդիուն և միջազգային փորձագետ Քրիստինա Ռոզգոնյին: Սիսակ Գաբրիելյանի ներկայացմամբ՝ Կառավարության հնգամյա ծրագրով, որը հաստատվել է խորհրդարանի կողմից, առանձին բաժին վերաբերում է մեդիադաշտի կարգավորումներին: Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Նա կարևորել է հանձնաժողովի նախագահի հետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ միտված մեդիաոլորտի օրենսդրության բարեփոխումներին: Արդիտա Աբդիուն Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման շրջանակում Սիսակ Գաբրիելյանին ներկայացրել է «Մեդիաազատությունը, արտահայտվելու ազատությունը, հանրային լրատվամիջոցները կարգավորող ներպետական օրենսդրական դաշտի և Եվրոպայի խորհրդի չափանիշներին դրա համապատասխանության վերաբերյալ» թեմայով կատարված ուսումնասիրության արդյունքները: Սիսակ Գաբրիելյանի դիտարկմամբ՝ տարեցտարի մեծանում է օնլայն մեդիայի ազդեցությունը: Նա նշել է, որ, ցավոք, ՀՀ-ում այս առումով չկան հստակ կարգավորումներ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ կարգավորումներն այնպիսին պետք է լինեն, որ ոչ թե վնասեն, այլ ծառայեն խոսքի ազատությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել համատեղ քննարկումներ՝ միտված մեդիաոլորտի բարեփոխումներին:
18:58 - 26 սեպտեմբերի, 2022
Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

Միշելն աջակցել է ռուսաստանցիներին մարդասիրական վիզաների տրամադրմանը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցիների համար ԵՄ մարդասիրական մուտքի ապահովմանը մասնակի զորահավաքի հայտարարության ֆոնին։ «Համաձայն եմ, որ պետք է շատ արագ արձագանքել ու համակարգվել, քանի որ նոր գործոն է ի հայտ եկել՝ մասնակի զորահավաք»,- ասաց նա։ Վերջինիս խոսքով՝ Եվրամիությունը պետք է «բացություն ցուցաբերի» Ռուսաստանից հեռանալ ցանկացողների նկատմամբ։ Միշելը հավելել է, որ պատրաստ է խորհրդակցել ԵՄ-ի իր գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է կյանքի կոչել այս նախաձեռնությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը մասնակի զորահավաք կազմակերպելու մասին հրամանագիր է ստորագրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ խոսքը շուրջ 300 հազար պահեստազորայինի մասին է։ Մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո ՌԴ մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել։
14:18 - 24 սեպտեմբերի, 2022
ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետը ԵԽ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային, ինչի հետևանքով օկուպացվել են ՀՀ սուվերեն տարածքներ: Կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը` ադրբեջանական ագրեսիայի, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևորել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
10:07 - 24 սեպտեմբերի, 2022
Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Միրզոյանը ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի անհրաժեշտությունը

Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ անթույլատրելի համարելով ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորման, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների դեպքերը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում անդամ երկրների կողմից ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի ապահովումը։ Նախարարը նաև հույս է հայտնել, որ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ և հետևողական կլինի։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շարունակականությունը:  
09:26 - 22 սեպտեմբերի, 2022
Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազը ԵԽ գործընկերներին ներկայացրել է ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ մի շարք ուղղություններով ծրագրերը՝ միտված հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին և քրեական արդարադատությանը: Նախքան հետագա համագործակցությանը վերաբերող հարցերին անդրադառնալը՝ գլխավոր դատախազ Վարդապետանը ԵԽ գործընկերներին ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն ու գործողությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը հետ քաշելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներ Մարտինա Շմիդտն ու Լիլիթ Դանեղյանն ընդգծել են գլխավոր դատախազության հետ համագործակցության կարևորությունը մի շարք առանցքային ուղղություններով և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
15:58 - 21 սեպտեմբերի, 2022
ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

ՍԴ նախագահը կարևորել է Եվրոպայի խորհրդի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հասցեական դատապարտումը

2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին: Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:   Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված նշանակալի աջակցության համար: Իրենց հերթին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները վերահաստատել են կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Բարձր դատարանի հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտացված հաստատությունների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:   Հանդիպման ընթացքում նաև երկուստեք կարևորվել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:  
18:21 - 19 սեպտեմբերի, 2022
Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|

Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն. ԵԽ գլխավոր քարտուղար |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններով, տեղեկանում ենք նրա անունից տարածված հայտարարությունից։ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը շեշտել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Երկու երկրների բարձրագույն իշխանությունների միջև վերջին անմիջական շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»,- նշել է Պեյչինովիչ-Բուրիչը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
14:10 - 13 սեպտեմբերի, 2022