«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

Շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։   «Նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։   Մասնավորապես. Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝   1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,   2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր,   4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր,   5) զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դր:   Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ՝ ակնկալվում են հետևյալ հիմնական արդունքները.   1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք․   2) ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո կհաշվառվեն պահեստազորում․   3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե․   4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական և նյութական միջոցները․   5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների, պրոբացիայի ծառայության և իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային ծանրաբեռնվածությունը․   6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում, ինչպես նաև կստեղծվեն նոր աշխատատեղեր․   7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք․ 8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերը և այլն»,- նշված է գրառման մեջ։
16:18 - 29 հոկտեմբերի, 2023
Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում բանակցությունների համար. պատգամավոր
 |armenpress.am|

Եվրոպական հարթակը բավականին նպաստավոր ենք համարում բանակցությունների համար. պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը եվրոպական հարթակը բավականին նպաստավոր է համարում Ադրբեջանի հետ քննարկումների համար: Այս մասին ասաց Ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հոկտեմբերի վերջին Բրյուսելի հանդիպման չկայանալու, նաև Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարվելու փաստը վկայում են նրա մասին, որ Արևմուտքը ձախողել է գործընթացը: Հովհաննիսյանն ասաց, որ Բրյուսելի այցը չեղարկվել է, սակայն հայկական կողմը ևս մեկ անգամ հայտնել է եվրոպական հարթակում հանդիպելու իր պատրաստակամությունը: «Մենք ելնում ենք մեր պետական շահերից, պատրաստակամ ենք եվրոպական հարթակում շարունակել մեր քննարկումներն Ադրբեջանի հետ: Կարևոր պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ եվրոպական հարթակում մի քանի փուլերով: Մենք այս պահին բավականին նպաստավոր հարթակ ենք համարում եվրոպական հարթակը և ակնկալում ենք, որ առաջիկայում նաև մեր եվրոպական գործընկերների ջանքերով կհաջողվի կազմակերպել հանդիպում եվրոպական հարթակներում»,-ասաց խմբակցության քարտուղարը: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասել ՝ ենթադրում է, որ Բրյուսելի հանդիպումը չի կայանալու Ալիևի կողմից իր մասնակցությունը չհաստատելու պատճառով:
13:29 - 26 հոկտեմբերի, 2023
Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է: Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ «Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ  արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա: Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել: Հայաստանի Հանրապետություը քննարկում է ապաշրջափակումը՝ իրավազորության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մեզ համար կարևոր է, որ բոլոր տերմինները բոլորի համար նույն կերպ հասկացվի»,- ասել է նա: Նա նշեց, որ Խաղաղության խաչմերուկը ՀՀ-ի կողմից տարածաշրջանի երկրներին արված խաղության բանաձևի առաջարկն է և հույս ունի, որ հատկապես տարածաշրջանի երկրիները ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ կուսումնասիրեն մեր առաջարկը և ընդառաջ կգնան տարածաշրջանում խաղաղության մեր առաջարկին:
13:25 - 26 հոկտեմբերի, 2023
«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալների հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նկատեց՝ փոխքաղաքապետերի թեկնածությունները ներկայացվում են առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու։ «Ավագանին առանց իմանալու, թե ինչ ոլորտ է տվյալ թեկնածուն ստանձնելու՝ պետք է հաստատի նրան, բայց տրամաբանությունն այն է, որ երբ կենսագրությունն ու աշխատանքային փորձ է ներկայացվում, հնարավորություն է տրվում համադրելու նրա կրթությունն ու աշխատանքային փորձը տվյալ ոլորտի հետ։ Ունենք թեկնածու՝ մասնագիտությամբ իրավաբան է, չգիտենք՝ նա շինբարեկարգումն է համակարգելու, թե՞ իրավական հարցերը։ Ունենք արտակարգ իրավիճակների նախարար աշխատած (Արմեն Փամբուխչյանը)  թեկնածու, չգիտենք՝ միգուցե նա իրավական հարցերն է կարգավորելու։ Ունենք սնանկ ճանաչված (լուսանկարում է՝ Սարգիս Մադաթյանը) թեկնածու որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտներն է համակարգելու»,-հետաքրքրվեց Հայկ Գրիգորյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ քաղաքապետարանում լիազորությունների հստակ բաժանում կա․ «Եթե չեմ սխալվում՝ փոխքաղաքապետերի հետ նաեւ ձեր խմբակցությունը ունեցել է հանդիպում, հարցեր եք տվել։ Մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչություններն եւ ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջեւ։ Բոլոր ուղղություններով սպասարկող վարչությունները ՝ իրավաբանական, ֆինանսական, դրանք որպեսզի որեւէ մեկ ուղղություն․․․ օրինակ՝ եթե համակարգում եք շինբարեկարգման ուղղությունը, ենթադրաբար շինբարեկարգման ծրագրերը ավտոմատ ստանալու են առաջնահերթություն։ Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում եւ շուտով քաղաքապետի որոշումը կլինի։ Մասնագիտական գիտելիքները , աշխատանքային փորձ, կրթությունը շատ կարեւոր են, բայց առավել քան կարեւոր է այս մարդկանց կառավարչական եւ քաղաքական հմտությունները, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է»։
12:06 - 26 հոկտեմբերի, 2023
Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|

Ավագանու մի շարք անդամներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել. մի մասը պաշտոններ կստանա |hetq.am|

hetq.am: Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը, Սուրեն Գրիգորյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամներ Ադրինե Ավագյանը, Դուստրիկ Մխիթարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Այս մասին Երևանի ավագանու հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նշենք, որ Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյանը քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են։ Այսօր ավագանու արտահերթ նիստում կքննարկվի քաղաքապետի առաջին տեղակալի և մյուս տեղակալների ընտրության հարցը։ Իսկ Արամ Ազատյանը քաղաքապետի հոկտեմբերի 25-ի որոշմամբ՝ նշանակվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ Ըստ լրատվամիջոցներում տարածվող լուրերի՝ Կամսար Բաբինյանը նշանակվել է Աջափնյակի ղեկավար, սակայն քաղաքապետի որոշումը դեռ հրապարակված չէ։ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատները տրվել են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Բարխուդանյանին, Հեղինե Ոսկանյանին, Զինա Չալիկյանին, Լևոն Լևոնյանին, «Մայր Հայաստան» կուսակցությանը՝ Արմեն Քոչարյանին, Գրիգոր Իսկանդարյանին, «Հանրապետություն»-ը՝ Մհեր Բեջանյանին։
10:52 - 26 հոկտեմբերի, 2023
«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան


 |aravot.am|

«Դատական համակարգն ասպատակած մարդկանց ներկայացուցիչ ընդդիմադիրները սիրատոչոր խոսում էին արդարադատությունից»․ Հայկ Կոնջորյան |aravot.am|

aravot.am: ԱԺ նիստում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձավ դատական համակարգի ու դատավորների վերաբերյալ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։ «Երեկ որոշ ընդդիմադիր գործընկերներ դատավորի թեկնածուների ընտրության քննարկումը վերածեցին քաղաքական պինգ պոնգի հերթական դրվագի եւ թիրախավորեցին մեր որոշ թեկնածուների, ըստ իրենց քիմքի։ Երեկ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այս ամբիոնից ելույթներ էին ունենում, եւ եթե միայն ռադիոյով լսեինք, կթվար, թե Ֆեմիդան է ելույթ ունենում, որովհետեւ սիրատոչոր, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին խոսել արդարադատությունից, արդարությունից, բայց այն մարդկանց ներկայացուցիչներն էին, որոնք տասնամյակներ շարունակ ասպատակել են նույն դատական համակարգը, իրավունքը։ Եվ այստեղ հրապարակում էին իրենց սիրելի եւ չսիրելի դատավորների անուններ։ Դա չափազանց անընդունելի վարքագիծ է, որովհետեւ դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է։ Ամբիոնից սիրելիների-չսիրելիների անուններ հնչեցնել այն տրամաբանությամբ, որովհետեւ ստացել եք հանձնարարություն պատրոնի կողմից եւ պատրոն-կլիենտ հարաբերությամբ դիտարկել դատաիրավական համակարգը, սա անընդունելի է»,- ասաց Կոնջորյանը։ Ըստ նրա՝ Հայաստանն իրավական պետություն է, եւ դատական համակարգը պետք է զերծ լինի բոլոր տեսակի ազդեցություններից։ «Ես կարծում եմ, որ, այդ թվում այն ելույթները, որտեղ դատավորներին փորձում էին հաթաթա տալ, ասել, որ հիշեք, դուք քայլելու եք Երեւանի փողոցներով, սա ուղիղ սպառնալիք է դատական համակարգին ու դատավորներին։ Եվ ես այս առիթից օգտագործելով՝ ցանկանում եմ նաեւ ուղերձ հղել մեր դատական իշխանության ներկայացուցիչներին, դատավորներին՝ ասելով, որ որեւէ պարագայում հանկարծ չենթարկվեն որեւէ քաղաքական ճնշումների, սպառնալիքների։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանությունն ունի բավականաչափ կամք՝ Հայաստանում ապահովելու իրավակարգը։ Եվ մենք հավատում ենք, որ դատական իշխանությունն ու դատավորները եւս իրենց լիազորությունների շրջանակներում այդ իրավակարգն ապահովելու կարեւորագույն առանցքն են»,- նշեց նա։
13:04 - 25 հոկտեմբերի, 2023
Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին
 |tert.am|

Եվս մի քանի տոկոսով բարձրացրեցին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը. Արսենյանը՝ ռուսական Առաջին ալիքի մասին |tert.am|

tert.am: Այն կարծիքին եմ, որ առանց մի դրամ ծախսելու ևս մի քանի տոկոսով ավելացրեցինք երկրի ղեկավարի վարկանիշը: Անդրադառնալով ռուսական Առաջին ալիքի՝ Նիկոլ Փաշինյանի մասին հաղորդմանը, լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Էդ կոլեկտիվը, որ նստած էր ստուդիայում, բարձրացրեց Հայաստանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը: Հաղորդումը նայելուց զգացմունքները միանշանակ չէին, իմ լսելուց ու դիտելուց քաղաքական կամ կիսաքաղաքական, շոու բառն էլ չի գնում է, իրանք իրականացնում էին ավելի շատ «երդվյալ ատենակալների» մոդել, որ դատարանում նստում են ու ամեն մեկը իր կարծիքն ա ասում մեղադրյալի վերաբերյալ: Հետո Հայաստանից ցուցմունք տվողներ գնացին, ովքեր որ ասենք Հայաստանի և հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ են, որոնք որոշեցին, որ պիտի գնան և ոչ մասնագետ ատենակալների մոտ ցուցմունք տան, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն, բայց հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը, որը պետք է սպասարկեր ուրիշ նպատակ, լրիվ այլ արդյունք ունեցավ: Ես այն կարծիքին եմ, որ խոսքի ազատությունը դա խոսքի ազատություն է: Որովհետև եթերազրկման պրոցեսը կարող է տևի անվերջ»,- նշել է իշխանական պատգամավորը:
13:47 - 24 հոկտեմբերի, 2023
Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները
 |civilnet.am|

Բնակվարձի փոխհատուցում ստացող պատգամավորները չեն հայտարարագրել վարձով բնակարանները |civilnet.am|

civilnet.am: «Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 27-ին հոդված է հրապարակել՝ գրելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որն ապրում է Աբովյան քաղաքում, Ազգային ժողովից բնակարանի վարձի փոխհատուցում է ստանում։ Օրաթերթը գրել է, որ Հասանովը տուն ունի Աբովյան քաղաքում։ Իսկ ԱԺ լրատվական ծառայությունից էլ հայտնել էին, որ «պատգամավորը 2019-ից մինչ օրս ստանում է բնակարանի վարձավճարի փոխհատուցում»: Ո՞ր դեպքում է վարձավճարի փոխհատուցում տրամադրվում «Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երևանում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում։ Յուրաքանչյուր պատգամավոր ստանում է 100 000-ական դրամ՝ բնակվարձի փոխհատուցում։ Կնյազ Հասանովն իսկապես բնակարան ունի Աբովյան քաղաքում, ինչն արտացոլված է պատգամավորի հայտարարագրում։ Այնուամենայնիվ, օրենքում նշվում է միայն, որ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորները կարող են բնակարանի վարձի փոխհատուցում ստանալ։ Օրենքը հաշվի չի առնում Երևան քաղաքից տվյալ մարզի/քաղաքի հեռավորությունը, ինչպես նաև չի փոխվում պատգամավորին տրամադրվող գումարի չափը՝ կախված հեռավորությունից։ Արդյոք Երևանում բնակարանի վարձավճարի փոխհատուցում ստացող Կնյազ Հասանովն իսկապե՞ս մշտապես բնակվում է Աբովյան քաղաքում՝ հնարավոր չէ պարզել։ Սակայն հատկանշական է, որ իր հայտարարագրում նա չի նշել բնակարանի վարձակալության մասին տեղեկությունը։ Պատգամավորները պարտավոր են նշել այն անշարժ գույքը, որը տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի (վարձակալության հիմունքներով կամ անհատույց) փաստացի տիրապետել են։ էկրանապատկերը՝ Կնյազ Հասանովի պաշտոնական հայտարարագրից Այս մասին առանձին նշվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցում։ էկրանապատկերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ հայտարարագրերի լրացման ուղեցույցից Ո՞ր պատգամավորներն են ստանում բնակվարձի փոխհատուցում Խորհրդարանից ստացված տվյալների համաձայն՝ 2021-ին բնակվարձի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Սեգեյ Մովսիսյանը, Էմմա Պալյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը։ 2022-ին փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Մաթևոս Ասատրյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, Զեմֆիրա Միրզոևան։ 2023-ին վարձավճարի փոխհատուցում են ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Արփինե Դավոյանը, Կնյազ Հասանովը, Արեն Մկրտչյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը, Էմմա Պալյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կարեն Սարուխանյանը, «Հայաստան» խմբակցությունից Արփինե Վարդանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:48 - 24 հոկտեմբերի, 2023
Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|

Կհստակեցվեն հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է համապարփակ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություններ կատարելու մերժման կարգը և հստակեցնել ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ներկայացնելով «Նոտարիատի մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Ըստ Մնացական Սաֆարյանի՝ «Նոտարիատի մասին» օրենքում կատարված փոփոխություններով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներն ու անհամապատասխանությունները, մասնավորապես՝ ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, և ավելացնել QR կոդի ու «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթները: ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջև առկա հակասություններից և հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձի, այդ թվում՝ հյուպատոսների և փոխհյուպատոսների կողմից մատուցվող նոտարական ծառայությունները: Բացի դրանից՝ հյուպատոսական ծառայության մասին օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է 6 փոփոխության: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողությունների, և որում երբևիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում են դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2021 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին և թերի են»,- ասաց Մնացական Սաֆարյանը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ ինչով է ճզմիչ կնիքը խանգարում աշխատանքներին, որ այն հանելու որոշում է կայացվել: «Դա ավելորդություն է, որովհետև թվայնացումը բերում է աշխատանքների ավելի դյուրինացման, և ընդհանրապես, ճզմիչ կնիքները հիմա դուրս են գալիս կիրառությունից: Այդ պատճառով նաև այս կարգավորումն ենք մտցրել»,- ասաց Մնացական Սաֆարյանը: Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագիծը ներկայացնելիս մանրամասնեց, որ առաջարկվում է նաև սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը, այն է՝ հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս կարող է պարզել, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ: Առաջարկվում է նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել հյուպատոսական պաշտոնատար անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին: «Նախագծի ընդունման պարագայում կբարձրացվի նախագծերի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը, և կհստակեցվի ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը»,- մանրամասնեց Դավոյանը:
11:46 - 24 հոկտեմբերի, 2023
«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

«Գովազդի գումարներն անարդարացի են բաշխվել, հեռուստաընկերությունները հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները». Սիսակ Գաբրիելյան |aravot.am|

aravot.am: 68 պատգամավորով այսօր մեկնարկեց ԱԺ քառօրյան: Օրակարգին «դեմ» քվեարկեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը, «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ էր: ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է կարգավորում մտցնել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերի հետ կապված. «Տարիներ շարունակ գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի են ունեցել մեկ կազմակերպության կողմից: Այդ կազմակերպությունը տվել է ռեյտինգներ եւ միջազգային գովազդատուները հենվել են այդ տվյալների վրա: Նախագծով առաջարկվում է, որ այսուհետ հեռուստաընկերություններն իրենք միանան ու ստեղծեն խորհուրդ, այդ խորհուրդը կընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի, իրենք վերահսկողություն կունենան: Եթե մի հեռուստաընկերություն չի ուզում, որ տվյալ կազմակերպությունը իրենց մասով չափումներ անի, իրենց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակի: Չափող կազմակերպությունը այդ տվյալները անվճար պետք է տա ՀՌՀ-ին»: Սիսակ Գաբրիելյանը համոզված է, որ նախագիծը նաեւ գովազդատուներին է պաշտպանելու, որովհետեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց գովազդի համար, հաշվի առնելով, որ մի քանի հեռուստաընկերություններ հրապարակել էին միջազգային աուդիտը, չափիչ տվյալները, ըստ էության չեն համապատասխանել: Գովազդային գումարները շատ անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունները շատ լավ հասկանում են, թե կոնկրետ որտեղ են հոսել այդ գումարները: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:37 - 24 հոկտեմբերի, 2023
Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Շարունակելու ենք մեր աշխատանքը Երեւանի ավագանիում. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ, Ինչպես տեսանք, Երեւանի քաղաքապետի ընտրության հարցում ոչ մի անակնկալ չեղավ։ Տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսել էինք օրեր առաջ։ Ուզում եմ հիշեցնել մեր սիրելի համաքաղաքացիներին, որ սեպտեմբերի 17-ի ընտրության արդյունքում ՔՊ-ն ավագանիում ստացավ փոքրամասնությունը՝ 24 ձայն, հետեւաբար՝ ընդդիմությունը ռեալ շանս ուներ մերժելու ՔՊ-ին, եթե առնվազն 33 ավագանու անդամ քվեարկեր ընդդիմության թեկնածուի օգտին։ Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կարող էին նաեւ բոյկոտել այսօրվա ավագանու նիստը՝ այդպիսով կանխելով ՔՊ վերարտադրությունը Երեւանում։   Բայց «Հանրապետություն» կուսակցությունը ցույց տվեց, որ իրականում ընդդիմություն չէ, եւ ընտրեց ՔՊ թեկնածուին։ Այսինքն, արձանագրենք, որ «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տվողները ընտրել են ՔՊ-ն։ Ինչ վերաբերում է «Հանրային ձայն»-ին, ապա այս կուսակցությունը նախ իր ձայները փորձում էր վաճառել ընդդիմությանը՝ փոխարենն ինչ-որ պաշտոններ ուզելով։ Մենք դեռ այն ժամանակ հայտարարեցինք, որ այդ առաջարկը անօրինական է՝ վարչության պետերն ընտրվում են մրցութային կարգով եւ չեն կարող քաղաքական պայմանավորվածության առարկա լինել։ Հետո պարզվեց նաեւ, որ Հանրային Ձայնն առհասարակ չունի բավարար ձայներ, որովհետեւ նրանց ցուցակից մեկը բանտում է, մյուսը՝ արտասահմանում։ Այդ մարդիկ իհարկե, կարող էին հրաժարվել իրենց մանդատներից եւ տեղը զիջել ուրիշներին, բայց չգիտես ինչու, չարեցին այդ։ Հետեւաբար, եթե «Հանրային ձայն»-ն իսկապես դեմ էր ՔՊ-ին, նրանց մնում էր ընդամենը բոյկոտել այսօրվա նիստը եւ բացառել ՔՊ թեկնածուի ընտրությունը։ Բայց դա տեղի չունեցավ։ Այսինքն, այստեղ եւս փաստենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը աջակցեց ՔՊ-ին։ Միակ բանը, որ այս իմաստով պետք է պարզել, այն է, թե ինչ է ուզել եւ ինչ է ստացել Հանրային ձայնը ՔՊ-ից՝ իր աջակցության դիմաց։ Ինչեւէ, այս պայմաններում ՔՊ թեկնածուն դարձավ քաղաքապետ՝ փաստացի երեւանցիների տված ձայների, ինչպես նաեւ՝ ավագանու անդամների ձայների փոքրամասնությամբ։ Մենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ, ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։ Շնորհակալ եմ երեւանցիներին, որոնք սեպտեմբերի 17-ին մեզ ընտրեցին։ Մենք Ձեզ տված մեր խոստմանը հավատարիմ ենք մնալու։ Շարունակելու ենք մեր աշխատանքը այդ դիրքերից Երեւանի ավագանում՝ ի շահ մեր քաղաքի եւ մեր երկրի։ Մեզ՝ բարի երթ։ Իսկ ՔՊ՝ փոքրամասնության իշխանությունը պետք է հեռանա»։
22:21 - 10 հոկտեմբերի, 2023