ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

Ձևավորեք դիմադրության օջախներ, աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր երիտասարդներին. Իշխան Սաղաթելյանը դիմել է ժողովրդին

Ձևավորեք դիմադրության օջախներ, աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր երիտասարդներին. Իշխան Սաղաթելյանը դիմել է ժողովրդին

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ, «Դիմադրության» շարժումը թափ է հավաքում։ Ձեր աչքի առջև ամեն օր կրկնապատկվում է թե՛ մեր ակցիաների ու երթերի քանակը, թե՛ մասնակից քաղաքացիների թիվը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: «Մենք շատ ժամանակ չունենք: Ամեն ինչ անում ու անելու ենք, որպեսզի մոտեցնենք բեկումնային պահը ու հստակ մշակված գործողություններով վճռականորեն «Ոչ» ասենք դավաճան իշխանություններին: Սիրելիներս, այսօրվանից սկսած՝ ևս մի քանի կարևոր գործեր ունենք. ցույցերի ու երթերի կողքին պետք է ձևավորենք դիմադրության նոր օջախներ։ Խնդրանքս է բոլորին՝ ձեր բակերում, փողոցներում, կոլեկտիվներում, գյուղերում ու քաղաքաներում ինքնակազմակերպվեք և սկսեք անհնազանդության բողոքի նոր ակցիաներ։ Խոսեք ձեր հարազատների, հարևանների, գործընկերների հետ։ Նրանց պետք է բացատրել պահի լրջությունն ու հապաղելու կործանարար հետևանքը։ Մենք պետք է կարողանանք ոտքի հանել ողջ ժողովրդին և շատ կարճ ժամանակում հաղթահարել մեր առջև դրված բոլոր մարտահրավերները։ Խնդրանքս հետևյալն է՝ ձևավորեք դիմադրության այդ օջախներն ու ամեն կերպ աջակցեք փողոցներում ակցիաներ իրականացնող մեր ակտիվիստներին ու երիտասարդներին։ Ամեն ձևավորված խումբ, անհատ, դիմադրության օջախ իր բողոքի ձայնը թող բարձրացնի յուրովի: Նիկոլը մեր երկրում ունի ընդամենը մեկ հենարան՝ ուժային կառույցները, նրանք էլ արդեն հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում այլևս չեն կարող պաշտպանել Ադրբեջանի ներկայացուցչին: Նիկոլը հեռացվելու է: Մենք դա անելու ենք միասին»,- գրել է Սաղաթելյանը:
17:11 - 27 ապրիլի, 2022
Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|

Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում. կա բերման ենթարկված |news.am|

news.am: Երիտասարդները երևանյան բուհերում իրազեկման ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով միանալ հանուն Արցախի ու հանուն Հայաստանի իրենց պայքարին։ «Դո՛ւրս եկեք պայքարի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- բղավում են ակցիայի մասնակիցները բուհերի բակում ու պարզում Արցախի Հանրապետության դրոշը, բուհերի պատերին փակցնում Արցախի դրոշը։ «Զարթնիր», «զարթնիր», «պայքար», «պայքար» գոռալով ուսանողներն անցնում էին բուհից բուհ։ Այնուհետև նրանք հասան կառավարության շենքի մոտ։ «Մենք այսօրվա երթն ամփոփում ենք կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրած, իրեն վարչապետ անվանող, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող ոմն թափթփուկի, ով պատրաստվում է  հազարավոր մեր եղբայրների արյուն ուրանալ, մեր  հայրենակիցների տունը, մեր հողը թշնամուն հանձնել։ Ինքն այլ ելք չունի, դատվելու է ու քանի որ շուտով հայտնվելու է  ճաղերի հետևում, որպես բարի կամքի դրսևորում այսօր բերել ենք իրեն փոխանցելու առաջին անհրաժեշտության պարագաներ, որ նա այնտեղ օգտագործի»,- հայտարարեց ակցիայի դաշնակցական մասնակիցներից մեկը, որի ձեռքին կար փաթեթ: Դրանից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին։
13:28 - 26 ապրիլի, 2022
Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Առաջիկա հինգ օրերին կիրականացվեն բողոքի ակցիաներ, երթեր, իսկ մայիսի մեկին կկազմակերպվի մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Կոմիտասի պողոտայում մեկնարկեց ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր տրվել է բողոքի ակցիաների մեկնարկը։  Նրա խոսքով՝ այսօր Իջևանից մի խումբ արժանապատիվ քաղաքացիներ քայլերթով առավոտյան շարժվեցին Երևան;  «Վաղը՝ ժամը 11․30, Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր հաջորդ խումբը։ Դրանից հետո Հայաստանի մյուս երկու խորհրդանշական վայերերից՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից ևս մեր հայրենակիցները խմբերով քայլերթով կշարժվեմն Երևան»։  Սաղաթելյանը նշեց, որ այդ քայլերթի ընթացքում Հայաստանի տարբեր բնակավայրերում, գյուղերում կիրականացվեն իրազեկման ակցիաներ՝ ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները, համախմբելու են քաղաքացիներին։  Սաղաթելյանը հայտնեց, որ առաջիկա հինգ օրերին, Երևանում ամեն օր կկզմակերպվեն երթեր, ակցիաներ, ցույցեր։ «Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,-ասաց նա՝  հավելելով, որ դրանից հետո՝ մայիսի 1-ին, կկազմակերպվի մեծ հանրահավաք։  Սաղաթելյանը հիշեցրեց, որ պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային։  «Գործելու ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով։ Բոլոր նրանք, ում համար թանկ է հայոց պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այ պայքարի առաջամարտիկը»։,- նշեց Սաղաթելյանը։  Իշխան Սաղաթելյանը հայտարարեց քայլերթի ու իրազեկման մեկնարկի մասին։  Նշենք՝  միևնույն ժամանակ Ազատության հրապարակից քայերթով իրազեկման ակցիա են իրականացնում Արթուր Վանեցյանն ու թիմակիցները։ 
19:30 - 25 ապրիլի, 2022
Դաշնակցական երիտասարդները փողոց են փակել, բերման է ենթարկվել 4 քաղաքացի |news.am|

Դաշնակցական երիտասարդները փողոց են փակել, բերման է ենթարկվել 4 քաղաքացի |news.am|

news.am: Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց են փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։ Նրանցից մի քանիսը բարձրացել են ուղևորատոր ավտոբուսի վրա՝ պարզել Արցախի դրոշն ու «Սկսել ա» գրությամբ պաստառը։ «Թույլ չենք տալու Հայաստանի թրաքացում։ Սկսել է արժանապատվության պայքար»,-նշում են նրանք։ Մի քանի երիտասարդներ բարձրացել են ավտոբուսի վրա եւ պարզել «Սկսելա» պաստառը: «Հայաստանում սկսվել է արժանպատվության եւ ազգային ինքնասիրության համար պայքարը: Նիկոլ Փաշինյանին եւ իր վարչակարգին հեռացնելու ենք Հայաստանում ղեկավարելու իրավունքից:Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել հայ ժողովրդի տեղը Արցախի հարցը, ոչ ոք իրեն մանդատ չի տվել, որ Արցախը հանձնի Հայաստանին»,-ուղիղ եթերում նշեց դաշնակցական երիտասարդներից Գոռ Սարգսյանը: Ոստիկանության ծառայողները Վաղարշյան- Կոմիտաս փողոցից բերման են ենթարկել 4 քաղաքացու։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախպտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Գլխավոր լուսանկարը՝ panorama.am-ի    
16:20 - 25 ապրիլի, 2022
Իշխան Սաղաթելյանը հրապարակել է փողոցային պայքարի ճանապարհային քարտեզը
 |news.am|

Իշխան Սաղաթելյանը հրապարակել է փողոցային պայքարի ճանապարհային քարտեզը |news.am|

news.am: Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլ, առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է: Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ուղղելով հայրենակիցներին և  գաղափարակից ընկերներին։ Նրա խոսքով, բոլոր փաստերը ներկայացված են, ապացույցները՝ բերված․ ով աչք ունի՝ տեսել է, ով ականջ ունի՝ լսել է։ «Հիմա արդեն գործի ժամանակն է։ Ես եկել եմ այստեղից հայտարարելու, որ մենք՝ մեր թիմով, մեր ամբողջ  ռեսուրսով, մեր հազարավոր հայրենակիցներով և աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց՝ այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Սա պայքար չէ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն  հայ տեսակի։ Սա մեկ ուժի, մեկ կուսակցության, մեկ կազմակերպության կամ անհատի պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։ Սա հայոց պետականության պահպանման և զարգացման համար պայքար է, և բոլոր նրանք, ովքեր այսպես են մտածում, մենք իրենց հետ ենք, իրենք մեզ հետ են։ Իրենք մեր զինակիցներն են, իրենք մեր պայքարի ընկերներն են և այս դիմադրության շարժման առաջամարտիկը: Սիրելի հայրենակից, դու չես պայքարում մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար, դու պայքարում ես ինքդ քո համար, քո զավակների համար, քո ծնողների համար, քո քույրերի և եղբայրների համար։ Դու պայքարում ես հայ մարդու արժանապատիվ ապագայի համար, մեր բարեկեցիկ, ազատ, անկախ ապրելու իրավունքի համար։ Այդ պայքարը գոյութենական և սրբազան պայքար է, հետևաբար՝ այլընտրանք չկա, նահանջ չկա, այլ ճանապարհ չկա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վերջ, մենք ունենք ներուժ՝ դա մեր ժողովուրդն է, մենք ունենք կամք և վճռականություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրեր․ «Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Նախ, ապրիլի 25-ից սկսած, Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում՝ ապրիլի 25-ից սկսած, յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով  ձեզ կտեղեկացնենք։ Սա սրբազան պայքար է, սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի, հետևաբար՝ նահանջի տեղ չունենք, այլընտրանք չունենք, գնում ենք մինչև վերջ և հաղթանակում։ Հենց հիմա այս խորհրդանշական վայրից հայտարարում եմ՝ ՍԿՍՈւՄ ԵՆՔ»։
16:11 - 22 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսում

Հայոց ցեղասպանության դասավանդման նախագիծը ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսում

Ապրիլի 21-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է Հայոց ցեղասպանության դասավանդման համար Կոնգրեսի գրադարանին 10 միլիոն դոլար հատկացնելու նախագիծը, որն առաջ էր մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ հանձնախմբի ջանքերով Ներկայացուցիչների պալատի առավել քան հիսուն անդամներ միացել էին նախաձեռնությանը, որը ներկայացվել էր կոնգրեսականներ Ք․ Մալոնիի և Գ․ Բիլիրակիսի կողմից։ Օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է տասը միլիոն դոլարի հատկացում Կոնգրեսի գրադարանին՝ Օսմանյան Թուրքիայում պետական բարձրագույն մակարդակում ծրագրված և իրականացված զանգվածային սպանությունների, տեղահանության, մշակութային բնաջնջման, ինչպես նաև հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների և մարոնիտների աքսորի վերաբերյալ ամերիկացիներին առաջիկա հինգ տարիների ընթացքում կրթության միջոցով տեղեկացնելու համար։ Անդրադառնալով նախագծին՝ կոնգրեսական Մալոնին ասել է․ «Ինչպես ասում են, եթե պատմությունից դասեր չքաղենք, մենք դատապարտված ենք կրկնելու այն։ Այդ իսկ պատճառով ես հպարտ եմ ներկայացնելու Հայոց ցեղասպանության կրթական օրենքը՝ Հայոց ցեղասպանության սարսափներն ու դասերը ճշգրիտ և արդյունավետ ուսուցանելու համար: Կոնգրեսի երկու պալատներն էլ, ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ, քվեարկեցին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ անցած տարի նախագահ Բայդենը հասկացրեց, որ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշումն է, որ այդ սիստեմատիկ սպանությունները ցեղասպանություն են: Հրամայական է, որ մենք այժմ ապահովենք ամերիկացիներին անհրաժեշտ ռեսուրսներ՝ ուսման միջոցով  տեղեկացնելու այս վայրագության մասին»: Կոնգրեսական Բիլիրակիսն էլ իր հերթին նշել է․  «Մարդկային ցեղի մեր ամենամութ պահերը եկան այն ժամանակ, երբ նրանք, ովքեր լավագույնս տեղյակ էին եղելությունից, լուռ կանգնած էին՝ արդարացնելով իրենց պասիվությունը և թույլ տալով, որ տիրեն անարդարությունն ու հալածանքը: Մենք պետք է ճանաչենք անցյալի վայրագությունները, որպեսզի հուսանք, որ ապագայում դրանք կկանխենք: Այս նպատակին հասնելու լավագույն միջոցներից մեկը կրթությունն ու իրազեկումն է, այդ իսկ պատճառով ես հպարտ եմ Քերոլին Մալոնիի հետ համատեղ ներկայացնել Հայոց ցեղասպանության կրթական օրենքը»:  Մեկնաբանելով օրենսդրական նախաձեռնության ներկայացումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նկատել է․ «Սպիտակ տան և Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ապահովումից հետո մենք այժմ պետք է ապահովենք, որ Ամերիկայի դպրոցական երեխաներին ուսուցանվեն հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեցիների, մարոնինտերի և այլ քրիստոնյաների դեմ ուղղված հանցագործության պատմական դասերն ու մատնանշվեն այսօրվա հետևանքները։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն այս նախագիծն առաջ տանելու համար աշխատելու է կոնգրեսականներ Մալոնիի և Բիլիրակիսի, ինչպես նաև՝ նրանց միացած կոնգրեսականների հետ: Մենք հանձնառու ենք ապահովել արդար հանգուցալուծում Թուրքիայի հանցագործությունների բոլոր զոհերի համար՝ անցյալում և ներկայում»: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հիշեցնում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ձևավորել է տարբեր ժողովուրդների համայնքային կազմակերպությունների  կոալիցիա, որում ներառված կազմակերպությունների թիվն անցնում է մեկ տասնյակը՝ ներառելով հունական, ասորական, քրդական, հրեական և այլ կազմակերպություններ: Այդ կազմակերպությունները նույնպես ակտիվորեն աջակցում են Կոնգրեսում Հայոց ցեղասպանության դասավանդման համար ֆինանսական հատկացման նախագծին։ Նշվում է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքներ իրականացնել, որպեսզի այս նախագծի օրենսդրական ողջ գործընթացը Կոնգրեսի երկու պալատներում հնարավորինս սահուն ընթանա և ներկայացվի նախագահ Բայդենի հաստատմանը։
13:22 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ. ՀՅԴ Բյուրոն՝ միջազգային կառույցներին

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ. ՀՅԴ Բյուրոն՝ միջազգային կառույցներին

ՀՅԴ Բյուրոն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «2022թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքները և Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հայտնած դիրքորոշումները, փաստերի և իրողությունների նենգափոխումները վերջնականապես բացահայտեցին վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ու իր վարչախմբի քաղաքական և բարոյական սնանկությունը։ Այլևս կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է Արցախը Ադրբեջանին հանձնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները բավարարելու ազգակործան որոշում: Սակայն ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ քաղաքական ուժ կամ անձանց խումբ չունի որևէ մանդատ Արցախի և արցախահայության փոխարեն կայացնելու նրանց ճակատագրի վերաբերյալ նման որոշում: Ներկայացվող «խաղաղության» օրակարգը իրականում միտված է վարչախմբի իշխանությունը երկարաձգելուն և հանգեցնելու է Արցախի և Հայաստանի համար լրջագույն սպառնալիքների, անվտանգային նոր մարտահրավերների, նոր պատերազմի, նոր կորուստների, նոր զոհերի ու նոր կապիտուլյացիայի։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո իշխանությունների ապաշնորհ ու ձախող վարքագիծը և տեղի ունեցող գործընթացները դրանց վառ վկայությունն են։ Ստեղծված ծանրագույն իրավիճակում բեկում կարող է առաջանալ, երբ համազգային ներուժի մեկտեղմամբ դիմադրություն ցույց տրվի դավադիր պայմանավորվածություններով ու սպառնալիքներով հայ ժողովրդին պարտադրվող օրակարգերին: Հայաստանի գործող իշխանության հեռացումը և բանակցողի փոփոխությունը իրավիճակից դուրս գալու առաջին քայլն է: Առ այդ, 1. Միջազգային հանրության, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությանն ենք հանձնում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղղակի կամ անուղղակի, բանավոր կամ գրավոր ձևով Արցախը Ադրբեջանի ենթակայությանը հանձնելու որևէ հանձնառություն լեգիտիմ չէ և առ ոչինչ է: Արցախի ժողովրդի` իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքն ամրագրված է միջազգային իրավական ակտերով, ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, 2007 թվականից, որպես սկզբունք դրված է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում: 2. Ուղերձ ենք հղում հայ ժողովրդին դիմագրավելու ներքին ու արտաքին բոլոր սպառնալիքներին, չհուսահատվելու, չհամակերպվելու, լինելու միասնական, հավատալու սեփական ուժերին ու պայքարելու՝ հանուն հայ ազգի իրավունքների և շահերի: Տոկուն և անկոտրում արցախահայությանը վստահեցնում ենք որ հայ ազգը զորավիգ է իր արդար պայքարին։ 3. Հավատարիմ իր առաքելությանը՝ Դաշնակցությունը իր համահայկական կառույցով վճռական է այս պայքարում լինելու և՛ առաջամարտիկ և՛ զինվոր: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն արժանապատիվ ու անվտանգ Հայաստանի ու Արցախի»: Հիշեցնենք, որ Փաշինյանը ապրիլի 13-ին հայտարարել է, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար: «Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- նշել է նա: Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգը այլընտրանք չունի:
11:06 - 15 ապրիլի, 2022
Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան

Արցախի պետական դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն․ Գոռ Աբրահամյան

Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ: Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։  «Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ», - նշել է նա: Հիշեցնենք, որ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ներկում Արցախի դրոշը։ Ազգային - Ժողովրդավարական Բևեռից նաև հայտնել են․ «Քիչ առաջ Ազատության հրապարակում հերթապահող ԱԺ Բևեռի աջակիցներին են մոտեցել ՀՅԴ երկու անդամներ, որոնցից մեկը Իգոր Սարգսյան անուն ազգանունով և պահանջել են վերականգնել Ֆրանսիայի հրապարակում իրենց տեղադրած Արցախի դրոշը, որն այսօր առավոտյան Բևեռի աջակիցները ներկելու միջոցով վերածել են Հայաստանի դրոշի։ Նրանք սպառնացել են, որ հակառակ դեպքում կես ժամ հետո կվերադառնան և հաշվեհարդար կտեսնեն։   Տեղեկացնում ենք, որ եթե ոստիկանությունը չկանխի Բևեռի աջակիցների նկատմամբ նախատեսվող բռնությունը, ապա դրա դեմ ինքնապաշտպանության իրավունքի հիման վրա կլինի համարժեք պատասխան»։
15:59 - 08 ապրիլի, 2022
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի՝ ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի՝ ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով: Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը: Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը: Առ այդ, անհրաժեշտ է. ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։ բ) Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում: Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները։
12:54 - 26 մարտի, 2022
ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց |news.am|

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն համատեղ բողոքի ակցիա են իրականացնում ԱԳՆ շենքի դիմաց |news.am|

news.am: Այսօրվա ակցիան ունի մեկ նպատակ՝ աշխարհին ցույց տալու, որ այն մարդիկ, որոնք տարբեր պաշտոններում ծվարել են, էն դավաճանները, որոնք այսօր վատ իրադարձությունների հետեւանքով կարողացել են ՀՀ-ում դառնալ պաշտոնյաներ, եւ Հայաստանը դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով ձեզ համար տրանսպորտային միջանցքներ  դառնալ, մոռանալ ու ուրանալ ցեղասպանության պահանջատիրությունը կամ որեւէ կերպ մեր օրացույցից ջնջեն ապրիլի 24-ը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Աննա Մկրտչյանը: «Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, չունի վարչապետ, այնպես էլ չկան խաղաղ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այսօր ՀՀ-ին կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետեւ երբ այստեղ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է սպանվում, Գեղարքունիքում մարդ է զոհվում, Արցախում մարդկանց փորձում են սովի մատնել, հումանիտար տեռորով հայաթափել Արցախը: Ես պատահական չեմ համարում, որ Նիկոլը զերծ է մնում խոսել Արցախում հումանիտար աղետի մասին, այդ մարդն ունի կոնկրետ ծրագիր, այդ ծրագրով են եկել իշխանության»,-ասաց նա՝ հավելելով. «Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք»: Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:
14:34 - 17 մարտի, 2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ընդունել է Հայ հեղափոխական դաշնակցության նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ երկրի ղեկավարը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։
11:51 - 12 մարտի, 2022
Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է․ ՀՅԴ

Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է․ ՀՅԴ

Փետրվարի 28-ից մարտի 8-ը Հայաստանում տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Աշխարհի շուրջ 30 երկրներից ժամանած 100 պատվիրակները քննարկեցին և արժևորեցին համահայկական կառույցի հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ուղենշեցին ՀՅԴ առաջիկա քառամյակի ռազմավարությունը՝ որդեգրելով քաղաքական գործունեության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները։Ժողովը արձանագրեց, որ Ողջ հայությունը, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները, հայտնվել են մեր նորագույն պատմության ճակատագրական փուլերից մեկում, որն աննախադեպ սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության համար։  ՀՀ իշխանությունների որդեգրած ապազգային քաղաքականությունը, արտաքին եւ ներքին ճակատներում առաջ եկած մարտահրավերներին անհամարժեք արձագանքն ու սխալ գործողությունները հանգեցրել են 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմի՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար ստեղծելով լինելիության վտանգ։ ՀՀ իշխանությունները խորացրել են ներազգային պառակտումներն ու ջրբաժանները, որոնք ուղեկցվում են քաղաքական հետապնդումներով, բանտարկություններով եւ ճնշումներով։ Փլուզված է Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, կազմաքանդվում են պետական և ժողովրդավարական ինստիտուտները։Սփյուռքը բազմաթիվ աշխարհաքաղաքական, տնտեսական, ընկերային պայմաններով թելադրված, համազգային պառակտման եւ հատկապես 44-օրյա պատերազմում պարտությունից եւ հետպատերազմյան զարգացումներից հետո գտնվում է հուսալքության, ահռելի դժվարություններ հաղթահարելու եւ ելքերի փնտրտուքի փուլում, որն հարկ է հունավորել ու արդյունավորել։Տարածաշրջանում ակտիվացել է թուրք-ադրբեջանական տանդեմը, իսկ Հայաստանի իշխանութիւնները դադարել են լինել Արցախի Հանրապետության և արցախահայության անվտանգության երաշխավորը։ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը հաստատեց, որ Ստեղծված իրավիճակը և հայկական զույգ պետությունների վտանգված հեռանկարը հնարավոր է բեկել հայ ժողովրդի վճռական կամքով, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնական ներուժով։ Հայության ներուժի, ազգային արժեքների նահանջի պայմաններում Դաշնակցությունը պարտավոր է ստանձնել ազգային նպատակներ բանաձևողի, ապազգային իշխանություններին երկրի ղեկավարումից հեռացնելու գործընթացի որոշիչ դերակատարությունը։ Սփիւռքը իբրեւ գլխավորաբար Հայոց Ցեղասպանության ծնունդ, Արեւմտահայաստանի կորուստի արդյունք եւ արեւմտահայերենի պահպանման կռվան՝ ռազմավարական նշանակություն ունի հայության մղած պայքարի համար: Անհրաժեշտ է նոր ավյուն ներարկել Սփյուռքի առավել կազմակերպման եւ համահայկական քաղաքական նպատակների իրականացման պայքարին։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր հաստատումը չի կարող լինել ի հաշիվ Հայաստանի, Արցախի եւ համայն հայության օրինավոր եւ անժամանցելի իրավունքների: Արցախում ստեղծված նոր կացությունը անհրաժեշտություն է առաջացնում պայքարի նոր մոտեցումների եւ ռազմավարության որդեգրման՝ մեկնակետ ունենալով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը։ ՀՅԴ-ն իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ և նվիրումով ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, կայունության ու զարգացման ապահովման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման ու ընկերային արդարության հաստատման աշխատանքներին։ ՀՅԴ-ն հավատարիմ Հայ Դատի պայքարին՝ հանդես է գալու ցանկացած գործընթացի դեմ, որը կհակասի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության եւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրապարկված Համահայկական Հռչակագրերին։ Ապազգային քաղաքականություն վարող և երկրին ծանր կորուստների բերած իշխանությունների հեռացումը առաջնահերթ օրակարգ է և կուսակցությունը շարունակելու է ընդլայնել հունավորվող ազգային դիմադրության շարժումը:  ՀՅԴ-ն իր համահայկական կառույցով եւ համակիրների աջակցությամբ վճռական է իրականացնելու որդեգրած ուղեգիծն ու ռազմավարությունը»։
13:28 - 10 մարտի, 2022
Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|

Հայկական հին, ավանդական կուսակցությանը հարիր չէ․ Դենիս Ավտոնոմովը՝ Դաշնակցության դիրքորոշման մասին |factor.am|

factor.am: Լուգանսկն ու Դոնեցկը անկախ ճանաչող երկրներին որևէ օգուտ չի լինի։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցությունից ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանն այն մասին, թե Հայաստանը չպետք է դեմ արտահայտվի Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշմանը, քանի որ դա բխում է մեր ազգային շահերից, Արցախյան հիմնախնդրից։ «Կա արդեն ԱԳ նախարարության պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ Դաշնակցության կարծիքը մեզ հայտնի է։ Կարծում եմ, որ հայկական հին, ավանդական կուսակցությանը, որը շատ բան է արել Հայաստանի ստեղծման համար, հարիր չէ սա»,- ասաց նա։
16:06 - 23 փետրվարի, 2022