Լիտվա

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները

 |factor.am|

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները |factor.am|

factor.am: Վրաստան են ժամանել Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարներ Բայբա Բրաժեն, Մարգուս Ցահկնան, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը և Գաբրիելիուս Լանդսբերգիսը, սոցցանցերում հայտնել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնան, գրում է Գրուզիա օնլայնը։ «Դժվար պահերին կարող ես հույս դնել ընկերներիդ վրա»,- գրել է Ցահկնան։ Էստոնիայի ԱԳ նախարարը հրապարակել է նաև լուսանկար, որում պատկերված է լիտվացի գործընկեր Գաբրիելիուս Լանդսբերգիսի, լատվիացի գործընկեր Բայբա Բրաժեի և իսլանդացի գործընկեր Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի հետ։ «Մենք ժամանել ենք Թբիլիսի, որտեղ ևս մեկ պայքար է ընթանում հանուն ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»,- գրել է Լիտվայի արտգործնախարարը։ Նշենք, որ Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել էին Ռուսթավելիի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարներին։
16:57 - 15 մայիսի, 2024
Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և բազմաքաղաքացիության վերաբերյալ հանրաքվե
 |news.am|

Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և բազմաքաղաքացիության վերաբերյալ հանրաքվե |news.am|

news.am: Մայիսի 12-ին Լիտվայում անցկացվում են նախագահական ընտրություններ և քաղաքացիությունը պահպանելու վերաբերյալ հանրաքվե, հայտնում է Delfi-ն։ Ընտրատեղամասերը բաց են տեղական ժամանակով ժամը 07:00-ից։ Լիտվայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու՝ երկրորդ ժամկետի համար պայքարող Գիտանաս Նաուսեդան, պահպանողականների կողմից առաջադրված, վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն, Ազատություն կուսակցության ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Դայնյուս Ժալիմասը, ինքնառաջադրված թեկնածուներ Իգնաս Վեգելեն և Էդուարդաս Վայտկուն, «Նեմանի արշալույս» կուսակցության հիմնադիր Ռեմիգիուս Ժեմայտայտիսը, «Հանուն Լիտվայի» դեմոկրատների միության կողմից առաջադրված Գեդրիմաս Յեգլինսկասը և Աշխատանքի կուսակցության նախագահ Անդրիուս Մազուրոնիսը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:53 - 12 մայիսի, 2024
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը

ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմեն Մարտոյանը և ՌՊՔՄՄ վարչության միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալահվերդյանը։ Այցի ընթացքում ՀՀ ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիտվայի ՆԳ փոխնախարար Ագնետա Լադեկի, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի և Լիտվայի ՆԳ նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպումները տեղի են ունեցել պետական ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալությունում, ոստիկանական ստորաբաժանումներում, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և Վիլնյուսի համալսարանում։ Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման, վերլուծության և ռազմավարական պլանավորման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերին։ Լիտվացի գործընկերները հանդիպումների ընթացքում վերահաստատել են պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին։
10:11 - 30 ապրիլի, 2024
Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է. ՀՀ ԱԺ նախագահը՝ Լիտվայի Սեյմի նախագահին

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: «Ուրախ եմ ողջունել ձեզ Լիտվայի խորհրդարանում: Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է ՀՀ անկախությունը, և ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս տարիների ընթացքում մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդվել են: Մենք պատրաստ ենք և ուրախ կլինենք անել ամեն բան, որպեսզի Հայաստանն էլ ավելի մոտ կանգնի եվրոպական ընտանիքին»,- նշել է Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջերմ ընդունելության և միջխորհրդարանական մակարդակում կառուցողական համագործակցության համար: «Ժողովրդավարությունը մեր միակ անվտանգային համակարգն է: Շնորհակալ ենք և մեծապես կարևորում ենք միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Լիտվայի աջակցությունը ժողովրդավարությունն ավելի դիմացկուն դարձնելու, ինչպես նաև ժողովրդավարական պետությունների ընտանիքում Հայաստանի տեղն ամրապնդելու հարցում»,- ասել է ԱԺ նախագահը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացումը, Հարավային Կովկասում և Եվրոպայում առկա անվտանգային իրավիճակը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը և միջխորհրդարանական հարթակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել Լիտվայի Հանրապետության խորհրդարանում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:
15:07 - 17 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ․ տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Ա.Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:21 - 12 ապրիլի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լադսբերգիսի հետ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունները և ներկայիս առաջնահերթությունները: Անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ հայկական կողմի գործադրվող ջանքերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապրիլի 5-ի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքները, ինչի շրջանակներում ԱԳ նախարարը հայտնել է Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին առաջ մղելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Լիտվա օրակարգային հարաբերությունները՝ մատնանշելով երկկողմ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
13:59 - 12 ապրիլի, 2024
Մնացական Սաֆարյանն ու Յոնաս Սուրվիլան մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Մնացական Սաֆարյանն ու Յոնաս Սուրվիլան մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
11:30 - 23 փետրվարի, 2024
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Յոնաս Սուրվիլայի հետ

ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Յոնաս Սուրվիլայի հետ

 Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 22-ին հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Յոնաս Սուրվիլայի գլխավորած պատվիրակության հետ: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ երկու երկրների հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են՝ ներառելով համագործակցության նոր ոլորտներ: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը, որը ներառում է նաև համագործակցությունը Եվրոպական միության շրջանակներում։ Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը կարևորել է Լիտվայի կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը: Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։
18:40 - 22 փետրվարի, 2024
Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցեր

Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցության հարցեր

Փետրվարի 17-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները։ Մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ընդլայնման վերաբերյալ, այդ թվում՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցելու ուղղությամբ։ Նախարարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում` տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
15:11 - 17 փետրվարի, 2024
Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը. Փաշինյան

Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի բարեկամ ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ մաղթելով բարօրություն, առաջընթաց և խաղաղություն: Հայաստանը մեծապես կարևորում է ժողովրդավարական արժեքների վրա խարսխված մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Հայաստանն արժևորում է Լիտվայի հանձնառությունը նպաստելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին Ձեր երկրի մշտական աջակցությունը: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք կյանքի կոչել նախորդ հոկտեմբերին Ձեր՝ Հայաստան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ մեր երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առավել ընդլայնելու համար»:
11:08 - 16 փետրվարի, 2024
Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2024-ի ծրագիրը

Ստորագրվել է Հայաստանի և Լիտվայի ՊՆ-ների միջև համագործակցության 2024-ի ծրագիրը

Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջև անցկացվել են երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների ու գործողությունների խմբի ղեկավար Ալգիրդաս Նորկուսին է ներկայացրել անվտանգային միջավայրին և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր:  Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության 2024 թվականի ծրագիրը:
15:43 - 07 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Անդրադարձ է կատարվել հայ-լիտվական երկկողմ օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության առացքային հարցերին: Երկուստեք ընդգծվել է ԵՄ հարթակում սերտ փոխգործակցության և ՀՀ-ն եվրոպական ինտեգրացիոն կառույցին առավել մոտեցման պատրաստակամությունը։ Ի շարունակություն նույն օրը կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով կայացած քննարկմանը՝ Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի կյանքի կոչմանն ուղղված ՀՀ ջանքերին միջազգային գործընկերների ամուր աջակցության կարևորությունը։
16:41 - 11 դեկտեմբերի, 2023
Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում |azatutyun.am|

Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում |azatutyun.am|

azatutyun.am: Լիտվայի Սեյմը օրենսդրական նախաձեռնություն է քննարկում, որով առաջարկվում է արգելել Լիտվայի բանակի զինվորականներին մեկնել ոչ բարեկամ երկրներ։ Թվարկված երկրների ցանկում նաև Հայաստանն է։ Ըստ LRT-ի (Լիտվական ազգային ռադիո և հեռուստատեսություն), արգելված երկրների ցանկում կարող են ներառվել Ռուսաստանը և նրա կողմից բռնակցված Ղրիմը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունները։ Ըստ Լիտվայի ռազմական գերատեսչության՝ արգելքը պայմանավորված է ազգային անվտանգության շահերով։ Առաջարկվում է արգելքը սահմանել արդեն 2024 թվականի հունվարից։
21:14 - 05 դեկտեմբերի, 2023