Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով
 |factor.am|

Պուտինի ու Էրդողանի շփումները նախապատրաստվում են. Պեսկով |factor.am|

factor.am: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի ապագայում, սակայն ստույգ ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Բարձր մակարդակով շփումները, ընդհանուր առմամբ, նախապատրաստվում են։ Ռուս-թուրքական ամենաբարձր մակարդակով շփումների ժամկետները դեռ որոշված ​​չեն։ Բայց կա ըմբռնում, որ դրանք տեղի կունենան տեսանելի ապագայում»,- ասել է Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու երկրները փորձում են վերացնել հակառուսական պատժամիջոցներից բխող բանկային փոխանցումների հետ կապված խնդիրները։ «Բոլոր ֆինանսական հարցերում աշխատանքային մակարդակով անընդհատ շփումներ են իրականացվում՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար։ Որոշակի խնդիրներ կան, բայց ակնհայտ է, թե որն է այդ խնդիրների պատճառը։ Սա լուրջ վնաս է հասցնում ինչպես մեր, այնպես էլ Թուրքիայի տնտեսական օպերատորների շահերին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
16:33 - 08 ապրիլի, 2024
Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել |1lurer.am|

Պուտինը մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ կապված մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» առևտրի կենտրոնի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչություն հետ: Նա մարտի 24-ը համազգային սգո օր է հայտարարել: «Բոլոր նրանք, ովքեր կրակել և սպանել են մարդկանց, հայտնաբերվել և ձերբակալվել են, նրանք շարժվելիս են եղել դեպի Ուկրաինա, որտեղ ուկրաինական կողմից պատրաստվել է սահմանը հատելու «պատուհան»: Մոսկվայում և այլ շրջաններում լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ են սահմանվել»,- ասել է Պուտինը: Նա վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: ՌԴ նախագահի խոսքով՝ երկրի հատուկ ծառայություններն աշխատում են ահաբեկիչների հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: «Ոչ մեկին չի հաջողվի խուճապ և տարաձայնություն սերմանել մեր հասարակության մեջ: Ամենածանր փորձություններից հետո Ռուսաստանը միշտ էլ ավելի է ուժեղացել, այդպես կլինի նաև հիմա»,- նշել է Պուտինը:
16:54 - 23 մարտի, 2024
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
 |1lurer.am|

Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որը ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Կողմերը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցության պատրաստակամությունը»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ մարտի 23-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում: Կան զոհեր եւ վիրավորներ։ Շենքում հնչած կրակոցներից հետո նռնակ կամ հրկիզող նռնակներ են նետվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել եւ մարդիկ մնացել են շենքում արգելափակված։ Ժամեր շարունակ փրկարարները աշխատել են հրդեհը մարելու եւ մարդկանց տարհանելու ուղղությամբ։  ՌԴ ԱԴԾ-ից հայտնել են 11 մարդու, այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են «Կրոկուս»-ի ահաբեկչությանը։ 
14:44 - 23 մարտի, 2024
Ճապոնիան չի շնորհավորի Պուտինին վերընտրվելու կապակցությամբ. Ճապոնիայի ԱԳՆ |shantnews.am|

Ճապոնիան չի շնորհավորի Պուտինին վերընտրվելու կապակցությամբ. Ճապոնիայի ԱԳՆ |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիան չի շնորհավորի Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը՝ զերծ մնալով մեկնաբանություններից։ «Ճապոնիայի կառավարությունը շնորհավորանքներ չի հղում նախագահ Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մենք ձեռնպահ ենք մնում այլ մանրամասների պատասխանելուց»,- ՌԻԱ Նովոստիի հարցին պատասխանել են ԱԳՆ-ից։ Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունեցել մարտի 15-ից 17-ը։ Ռուսաստանի Կենտրոնական կոմիտեի ղեկավար Էլլա Պամֆիլովան հինգշաբթի օրը կայացած նիստում հայտարարել է քվեարկության պաշտոնական արդյունքները՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28%-ը, Նիկոլայ Խարիտոնովը՝ 4,31%, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,85%, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20։ %:
09:31 - 22 մարտի, 2024
Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
 |tert.am|

Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։ «Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
09:37 - 21 մարտի, 2024
Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
 |factor.am|

Ռայիսին և Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|

factor.am: Իրանի և Ռուսաստանի նախագահներ Էբրահիմ Ռայիսին ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ռայիսին շնորհավորել է Պուտինին՝ ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Ռուսաստանի նոր կառավարությունը հարմար հիմքեր կդնի հարաբերությունների հետագա ընդլայնման ու զարգացման, երկու ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության համար: Իրանական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկու նախագահներն անդրադարձել են նաև ընդհանուր տարածաշրջանային շահերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում, գրում է Mehr-ը։ Նկատենք, որ ռուսական կողմի տարածած հաղորդագրության մեջ չկա Կովկասում տիրող իրավիճակին անդրադարձի մասին։ «Միջազգային օրակարգը դիտարկելիս անդրադարձ է եղել, մասնավորապես, պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել խաղաղ բնակչության շարքում զոհերի թվի աճի և Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակի աղետալի վատթարացման կապակցությամբ»,- նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։    
17:32 - 19 մարտի, 2024
ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն

 |factor.am|

ԱՄՆ կշարունակի աշխատել՝ հիմնվելով այն իրողության վրա, որ Պուտինը ՌԴ նախագահն է․ Սպիտակ տուն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ճեպազրույցում խոսել է ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակի մասին։ Պատասխանելով հարցին՝ կա՞ արձագանք Պուտինի հաղթանակին, որը նախագահ է լինելու մինչև 2030 թվականը, Սալիվանն ասել է, որ  նախ՝ ընտրությունների ելքում անկանխատեսելի ոչինչ չկար, քանի որ Պուտինը փակել է քաղաքական տարածքը և իր քաղաքական հակառակորդներին։ «Նրա քաղաքական հակառակորդներից ոմանք ողբերգական կերպով մահացան։ Այնպես որ, այս ընտրություններում ազատ կամ արդար ոչինչ չկար, և դրանց ելքը կանխորոշված ​​էր։ Երկրորդ՝ իրականությունն այն է, որ Պուտինը Ռուսաստանի նախագահն է։ Մենք ստիպված ենք եղել այդ իրականության հետ առնչվել Ուկրաինայի պատերազմի ամբողջ ընթացքում, Ռուսաստանի մյուս ագրեսիայի ընթացքում, ԱՄՆ ազգային շահերին հակասող այլ քայլերի ընթացքում, որոնք մենք տեսել ենք այս նախագահից և նրա ղեկավարությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ մենք շարունակելու ենք գործ ունենալ այդ իրականության հետ»,- ասել է Սալիվանը։ Նա ընդգծել է՝ այդ իրողությունը չի հերքում այն ​​փաստը, որ այս ընտրությունները չեն համապատասխանել ազատության կամ արդարության որևէ չափանիշի։ Հավելենք, որ  ըստ ՌԴ ԿԸՀ տվյալների՝ Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,28 տոկոսը։
13:20 - 19 մարտի, 2024
Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը
 |tert.am|

Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը |tert.am|

tert.am: ՌԴ գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը։ Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։ «Կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ, բայց այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»,- ասել է ՌԴ առաջնորդը՝ շեշտելով, որ համաձայնել է միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին չպետք է վերադառնա ՌԴ։ Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի ԻԿ-3 «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։
10:55 - 18 մարտի, 2024
Արձանագրությունների 99.01%–ը մշակվել է, Պուտինին ձայն է տվել ռուսաստանցիների 87,33%–ը |armeniasputnik.am|

Արձանագրությունների 99.01%–ը մշակվել է, Պուտինին ձայն է տվել ռուսաստանցիների 87,33%–ը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջատարը Վլադիմիր Պուտինն է՝ ձայների 87,33% - ով: Դա հետևում է արձանագրությունների 99,01% - ի մշակումից հետո ԿԸՀ-ի հրապարակած տվյալներից։ ՌԴ նախագահի թեկնածու և գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ինքնառաջադրված) հավաքում է ձայների 87,33 տոկոսը, Պետդումայի Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման կոմիտեի ղեկավար Նիկոլայ Խարիտոնովը (ՌԴԿԿ) հավաքում է ձայների 4,31 տոկոսը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկին՝ ձայների 3,19 տոկոսը, Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը («Նոր մարդիկ»)՝ ձայների 3,79 տոկոսը: Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը տեղի է ունեցել երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
09:20 - 18 մարտի, 2024