Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան
 |news.am|

Վահան Քերոբյանին ֆինանսական ճնշման են ենթարկում, նա վարկեր ունի, սպառվում են միջոցները դրանք մարելու համար․ պաշտպան |news.am|

news.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գործով քննությունը չափազանց անարդյունավետ է իրականացվում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Պարոն Քերոբյանը 2 ամիս սպասեց տնային կալանքի պայմաններում։ 2 ամսվա ընթացքում նախաքննական մարմինը հետազոտել էր այն փաստաթղթերը, որոնք մինչ այդ էլ հետազոտվել էին։ Անցած տարվա գարնանը այդ փաստաթղթերն արդեն իսկ հետազոտվել էին։ Իրականացվել են հարցաքննություններ, բոլոր առերես հարցաքննություններն արդեն ավարտվել էիին փետրվարին, այսինքն՝ այդ կարեւոր փուլն էլ է անցել։ Ոչ թե պատշաճ ջանադրություն է արվում վարույթն իրականացնող մարմնի կողմից, այլ ոչ պատշաճ եւ ոչ բավարար մակարդակի անալիտիկ աշխատանք է կատարվել, այսինքն՝ լավ չէին պատրաստվել նախորդ հարցաքննություններին, անհրաժեշտություն է եղել մեկ անգամ էլ հարցաքննե՞լ»,- նշեց փաստաբանը։ Եգորյանի խոսքով՝ վարույթով քննչական գործողություններն արվել են, եւ, որ այդ դեպքում իմաստ չունի Քերոբյանին անազատության մեջ պահել․ «Էսօր նա ունի կոնկրետ աշխատանքների առաջարկներ, սակայն այս պայմաններում նա չի կարող կատարել այդ աշխատանքները՝ նույնիսկ հեռահար մակարդակով։ Ունի 5 երեխա, խնամքին է նաեւ մայրը»։ Նա ասաց, որ Քերոբյանին ենթարկում են ֆինանսական ճնշման․ «Նա նաեւ վարկային պարտավորություններ ունի, սպառվում են այն միջոցները, որոնցով կարող է սպասարկել դրանց։ Ստեղծվում  է լուրջ ճնշման ֆոն, որի նպատակն անձին կոտրելն է, նրա արժանապատվությանը խոցող սոցիալ-տնտեսական բարդ դրությունն է, որը իրենց համար պետք է տա ինչ-որ արդյունք։ Կարծում եմ՝ նախաքննության մարմինն ու դատախազությունը որոշակի փակուղում են հայտնվել, դրա ապացուցելիության հնարինությունը, սրանով հնարավոր չէ արդյունքի հասնել»։ Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերեւույթ չարաշահումների մասով։ Հիշեցնենք նաեւ, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 7 անձանց։ Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։ Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։ Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։ Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
14:02 - 17 ապրիլի, 2024
Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. պաշտպան

Վահան Քերոբյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով. պաշտպան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը։   «Այդ գործով բոլոր մեղադրյալներն այսօրվա դրությամբ արդեն գտնվում են ազատության մեջ, մեծ մասն անցել են իրենց նախկին աշխատանքին, այդ թվում Էկոնոմիկայի նախարարությունում։   Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանքը բոլոր հնարավոր սահմանափակումներով (նրան նույնիսկ չեն թույլատրում բժշկական ծառայություններ ստանալ) 12.04.2024թ․ ևս երկու ամսով երկարաձգվեց։   Պատճառաբանությունն ու հիմնավորումները առաջին հայացքից ժպիտ առաջացնող, իսկ իրականում արդարադատության ոլորտում, մասնավորապես նախաքննություն, դատախազական հսկողություն և դատական վերահսկողղություն ինստիտուտները շարունակում են գտնվել ճգնաժամի վիճակում և բավական ցածր մակարդակի անալիտիկ կարողություններով և հետսովետական ռեպրեսիվ մեխանիզմներից մեծապես կախվածության մեջ։   Ըստ երկարաձգման միջնորդության և դատարանի որոշման հաշվի չեն առնվել մեր ներկայացրած հիմնավորումները, Վ․Քերոբյանի անձնական և ընտանեկան դրությունն ու հանգամանքները։ Անտեսվեցին ՀՀ ում և միջազգային շրջանակում ճանաչված և հեղինակավոր 45 գործիչների անձնական երաշխավորությունները, ինչպես նաև գրավի կիրառման հնարավորությունը։   Ըստ պաշտոնական դիրքորոշման վարույթ իրականացնող մարմնին անհրաժեշտ է Վ․Քերոբյանին ևս երկու ամսով կալանքի տակ պահել, քանի որ նրանք պետք է դեռ բազմաթիվ թղթեր ուսումնասիրեն իրենց գրասենյակներում և մի երկու հոգու էլ հարցաքննեն։   Անկեղծորեն ցավում եմ այս մտավոր «մթության» մեջ գտնովող բոլորի համար։ Իսկ իրական պատճառները բոլորովին այլ են, դրանց մասին խոսել ենք և դեռ կխոսենք։ Առաջիկայում ասուլիսի շրջանակում կանդրադառնանք բոլոր հետաքրքրող հարցերին՝ ըստ հնարավորության», - գրել է պաշտպանը։   Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Հիշեցնենք նաև, որ քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
18:43 - 13 ապրիլի, 2024
Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան
 |aysor.am|

Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը․ արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային. փաստաբան |aysor.am|

aysor.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մինչև մրցույթի անցկացումը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ, ավելին՝ նման տեղեկատվություն ևս մամուլում չի շրջանառվել, միայն նշվել է, որ որոշ հանդիպումներ են եղել. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։ «Վահան Քերոբյանն այս մրցույթի մասին իմացել է այնքանով, որքանով այդ տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից, ընդ որում չեն ստացվել պարտադիրության ուժով։ Անկախ նրանից, թե նրանք եղել են նախարար կամ փոխնախարար, այս մրցութային հանձնաժողովը չի ենթարկվում նախարարին»,-ասաց նա։ Իսկ հարցին, թե  փոխնախարար Անի Իսպիրյանը հանդիպե՞լ է ընկերության ներկայացուցիչներին՝ պատասխանեց, որ հանդիպումների մասով որոշ փաստական տվյալներ չի կարող հրապարակել, բայց նման հնադիպումների մասով խնդիր չկա, որովհետև մրցույթների  շրջանակներում մրցութային հանձնաժողովի անդամները բազամթիվ հանդիպումներ ունենում են։ «Ըստ ապացույցների՝ Քերոբյանն արել է ճիշտ հակառակը, արել է ամեն ինչ, որ մրցույթը լինի մրցակցային և չսահմանափակվի որևէ մրցակցային կանոն»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստերի հիման վրա  վկայակոչել չի կարող՝ նախաքննական արգելքից ելնելով։ Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Հիշեցնենք նաև, որ քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
12:00 - 07 մարտի, 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը 2 ամիս ժամկետով։ Որոշումը քիչ առաջ հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։ Նախկին նախարարը հայտնեց, որ որոշումը կբողոքարկվի։ Քերոբյանը դատարանի դահլիճում հարցրեց լրագրողներին, թե արդյո՞ք արդեն նոր նախարար կա, ապա հայտնեց, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Վահան Քերոբյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այս քաղաքական հետապնդում չի համարում այս գործը։ Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում։
13:05 - 16 փետրվարի, 2024
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան |azatutyun.am|

Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Փաստաբան |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը: Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են: Այն հետևությունները կամ եզրահանգումները, որոնք նշված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում, դրանք հիմնակում ենթադրությունների մակարդակում են՝ մեր գնահատմամբ», - նշեց Եգորյանը: Տիգրան Եգորյանն ասաց, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Քերոբյանն, ըստ փաստաբանի, այսօր հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում:
22:00 - 15 փետրվարի, 2024
Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է
 |azatutyun.am|

Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում է |azatutyun.am|

azatutyun.am: Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը րոպեներ առաջ ժամանեց Քննչական կոմիտե՝ ըստ երևույթին հարցաքննության։ Նա «Ազատության»-ն ասաց, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտավ կոմիտեի շենք։ Քննչականը որևէ տեղեկատվություն չի փոխանցում, թե ինչ գործի շրջանկում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։ Քերոբյանն երեկ հայտնել էր, որ լքում է պաշտոնը՝ հրաժարվելով խոսել պատճառների մասին։ Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ ձերբակալվեց, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննչական կոմիտեն նշեց, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։ Օրեր անց Քերոբյանը կառավարության նիստում հայտարարեց՝ չապացուցված մեղադրանքի համար պաշտոնյաների ազատազրկումը պետական համակարգի պարալիզացիայի պատճառ է դառնում։
15:16 - 15 փետրվարի, 2024
 Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Հրամանագիրն ստորագրվել է՝ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի»։ Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ է փետրվարի 14-ին հայտարարել  պաշտոնը թողնելու մասին։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։ 2020թ․ համեմատ 2023թ․ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ․ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը։ Երբ 2020թ․ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է Քերոբյանը։  
19:23 - 14 փետրվարի, 2024
 Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից

Վահան Քերոբյանը հրաժարական է տվել էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ! Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։ 2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։ Երբ 2020թ նոյեմբերի 20ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։ Սիրով»,- գրել է Քերոբյանը։ 
13:58 - 14 փետրվարի, 2024
Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան

Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Վահան Քերոբյան

Փետրվարի 10-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ մշակվող` ՀՀ 2025-2030 թթ․ արտահանման ռազմավարության վերլուծական զեկույցի արդյունքների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Ռաֆայել Գևորգյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Քննարկվել են արտահանման ռազմավարության մշակման առաջին փուլի արդյունքներով կազմված՝ ՀՀ արտահանման ռազմավարության տեսլականը և հիմնական ուղղությունները, ներկայացվել են վերլուծության իրականացման մեթոդաբանությունը, արտահանման առաջնային ապրանքներն ու ուղղությունները և ապրանքների համապատասխանությունն առաջարկվող շուկաներին։ «Արտահանումը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, որն ապահովում է երկրի մրցունակությունը, դիմադրողականությունը և զարգացումը։ Այս ռազմավարությամբ պետք է փորձենք նվազեցնել Հայաստանի արտահանման ռիսկերը, դիվերսիֆիկացման միջոցով նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից՝ շեշտը դնելով այն շուկաների վրա, որոնք դեռևս բացահայտված չեն մեզ համար։ Պիտի ստեղծենք այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի շուկաների բացահայտմանը»,- նշել է Վահան Քերոբյանը։ Առաջիկայում քննարկումներ են նախատեսված մասնավոր հատվածի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչների հետ ևս։  
18:12 - 10 փետրվարի, 2024
Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչների հետ։   Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։   Վահան Քերոբյանն անդրադարձել է ընկերությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառման բաղադրիչներին, տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման, ինչպես նաև թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրերին։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։ Նա նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։   Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
18:57 - 09 փետրվարի, 2024
«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին
 |civilnet.am|

«Պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»․ Քերոբյանը՝ կոռուպցիոն գործով կալանավորված փոխնախարարի մասին |civilnet.am|

civilnet.am: «Ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախություն անելու մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել»։ Կառավարության փետրվարի 8-ի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիների հիմնման ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։ Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է էկոնոմիկայի նախարարության աշխատանքը։ «Մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք՝ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»,- կառավարության նիստում հարց բարձրացրեց Քերոբյանը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։ «Պլանավորված չարաշահումը, յուրացումն ու կաշառքը ուրիշ բան է։ Մեր ընթացակարգերը բարդ ու խճճված են»,- հայտարարեց Փաշինյանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Այս գործի շրջանակներում կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել։ Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 
12:16 - 08 փետրվարի, 2024
Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա արտահանման տուրք կսահմանվի. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա կսահմանվի արտահանման տուրք՝ հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեին: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 6-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: «Առաջարկում ենք այս երեք տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0,8-1 տոկոսի սահմաններում՝ կախված՝ այդ պահին շուկայական ինչ գին է, սակայն պետտուրքի մասին օրենքում դա ֆիքսված գին է, ասենք՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամ է,  մոտավորապես 1 տոկոսն է: Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել, և կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել: Մինչ այժմ մենք, ըստ էության, շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների և ՊԵԿ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխեն բյուջեի եկամուտները: Հիմա կարիք կա դա ինստիտուցիոնալացնել և, ըստ էության, մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել»,- ասաց նա: Քերոբյանը հիշեցրեց, որ արդեն հայտնի են 2023 թվականի տարեկան ցուցանիշները, և որ արտահանման և ներմուծման առումներով գրանցվել է զգալի աճ: «Բայց առաջին անգամ ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառությունը՝ ապրանքների և ծառայությունների, մոտեցել է կամ մենք գնահատում ենք, որ կանցնի 110 տոկոսը մեր ՀՆԱ-ի, իսկ արտաքին առևտրային բացասական սալտոն ավելի մեծ է, քան -2 տոկոսը, այսինքն՝ -2 տոկոսից 0 միջակայքում է լինելու, և դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավականին արագ մոտեցնում է մեր Կառավարության դրած թիրախին, այն է՝ հասցնել ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշը ՀՆԱ-ի 60 տոկոսին»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանում ոսկու վերամշակումը նոյեմբերին 13 անգամ մեծացել է, ադամանդի արտահանումը մոտ 660 միլիոն դոլարի է հասել: Քերոբյանը նախ նշեց, որ խոսքը մոտ 10 ընկերությունների մասին է, որոնք Հայաստանում զբաղվում են ոսկու, պալադիումի և պլատինի արտաքին առևտրով: Նա նաև նշեց, որ արտահանված անմշակ ոսկին Հայաստանում չի դառնում վերջնական բանկային ստանդարտի ոսկու ձուլակտոր, բայց այդ ուղղությամբ աշխատանք է իրականացվում, և հավանական է, որ առաջիկայում այդ մասով կլինեն նորություններ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նկատեց՝ մետաղի ջարդոնների արտահանման մասին նախագծի և այս նախագծի միջև հակասություն է տեսնում, ապա հարցրեց՝ երկաթի դեպքում չի խրախուսվում արտահանումը, իսկ, օրինակ, ոսկու դեպքում խրախուսվո՞ւմ է: Քերոբյանը պարզաբանեց՝ Հայաստանը չի արտադրում ոսկու ձուլակտոր, այսինքն՝ այս դեպքում միջազգային առևտրի մասին է, ոչ թե մեր երկրի ներսում ձևավորված հումքի: «Մեր երկրի ներսում ձևավորված հումքը որևէ այլ կերպ չի կարող արտահանվել՝ բացի Հայաստանից արտահանվելուց, իսկ միջազգային առևտրի մեջ ընդգրկված ընկերությունները հանգիստ կարող են դա անել ուրիշ յուրիսդիկցիայով, մի քանի այլ երկրների միջոցով, և հիմա մենք ունենք մրցակցություն այդ երկրների հետ, որպեսզի ապահովենք այնպիսի միջավայր, որ ընկերությունները ոչ թե ընտրեն այլ յուրիսդիկցիա, այլ, այնուամենայնիվ, Հայաստանի միջոցով դա անեն»,- մեկնաբանեց Քերոբյանը:
11:39 - 06 փետրվարի, 2024
Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանը կմասնակցի Համաշխարհային ներդրումային համաժողովին

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող Համաշխարհային ներդրումային համաժողովին (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։ Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրներից:
16:37 - 03 փետրվարի, 2024
«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան
 |aravot.am|

«Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ, այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար»․ Քերոբյան |aravot.am|

aravot.am: «Մի քանի ամիս առաջ հանդիպեցի Դավիթ Յանի (ABBYY ընկերության հիմնադիր) հետ, որի հետ խոսակցությունը հեղափոխական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Ես հասկացա, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել, որպեսզի մեր խոշոր բիզնեսին եւ խորհրդատվական ընկերություններին պատմենք աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխության մասին, փորձենք այնպես անել, որ մեր ընկերությունները ոչ թե վերջում, այլ սկզբում օգտագործեն այս տեխնոլոգիական հնարավորությունները»,- այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ աշխարհում արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ՝ գրերի գյուտի հետ եւ սա նշանակում է, որ այն շրջադարձային նշանակություն ունի մարդկության եւ տնտեսությունների համար։ «Այս համաժողովը կարեւոր է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության նպատակի հետ, որը աշխատանքի արդյունավետության բարձրացումն է։ Արհեստական բանականությունը միջազգային բոլոր խորհրդատվական գիտական կենտրոններում համարվում է արտադրողականության խթանման հզոր գործոն։ Ես կոչ եմ անում, որ բիզնեսը համաժողովին վերաբերվի որպես լավ հնարավորություն մոդեռնիզացիայի եւ արտադրողականությունը բարձրացնելու համար, եւ քայլեր ձեռնարկի աշխարհի մակարդակով մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։ Նա հիշեցրեց, որ կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով ընկերություններին սուբսիդիաների եւ դրամաշնորհների միջոցով աջակցում են թվային տրանսֆորմացիայի գնալ, այդ թվում՝արհեստական բանականության գործիքներն իրենց ընկերություններում կիրառելու համար։
12:07 - 02 փետրվարի, 2024