Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

Թուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները
 |tert.am|

Թուրքիայում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպում. քննարկվել են ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը ժամանել է Քոնիա՝ մասնակցելու Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի բացման արարողությանը։Հանդիպումն անցկացվել է մամուլի համար փակ դռների հետևում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում Անկարայի և Բաքվի միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Էրդողանը հերթական անգամ հայտնել է Թուրքիայի կողմից աջակցության մասին՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ: Ալիևը շնորհակալություն է հայտնել աջակցության  համար։Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր։
09:57 - 10 օգոստոսի, 2022
Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

 |armenpress.am|

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը: «Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը: Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:
15:07 - 06 օգոստոսի, 2022
Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը

 |armenpress.am|

Պուտինն ու Էրդողանը տարածաշրջանային կայունության հարցում ընդգծել են ռուս- թուրքական անկեղծ ու վստահելի հարաբերությունների կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում օգոստոսի 5-ին կայացած հանդիպմանը վերահաստատել են ընդհանուր կամքը՝ շարունակելու զարգացնել ռուս-թուրքական հարաբերությունները՝ հիմնված հարգանքի, փոխադարձ շահերի ճանաչման վրա, համաձայն ստանձնած միջազգային պարտավորությունների և ի հեճուկս առկա տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերների: Այս մասին ասվում է երկու երկրի ղեկավարների հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: Մասնավորապես նշվում է, որ նրանք համաձայնության են եկել ընդլայնելու երկկողմ առևտրի ծավալները, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում ընդառաջել հակառակ կողմի ակնկալիքներին, հստակ քայլեր ձեռնարկել համագործակցությունը մեծացնելու այն հարցերի շուրջ, որոնք երկար ժամանակ եղել են երկու երկրների օրակարգում՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, ֆինանսները, զբոսաշրջությունը և շինարարությունը: «Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ղեկավարներն ընդգծել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև անկեղծ և վստահելի հարաբերությունների կարևորությունը՝ հասնելու տարածաշրջանային և միջազգային կայունության»,- ասվում է հայտարարության մեջ։ Մասնավորապես, երկու երկրներն ընդգծել են երկկողմ կառուցողական հարաբերությունների կարևոր դերը ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի անվտանգ արտահանման նախաձեռնության հարցում։ «Ընդգծվել է Ստամբուլի փաթեթային գործարքի ամբողջական իրականացումն ապահովելու անհրաժեշտությունը՝ դրա ոգուն և տառին համաձայն, ներառյալ ռուսական հացահատիկի, պարարտանյութերի և դրանց արտադրության համար հումքի անխոչընդոտ արտահանումը»,- նշվում է հայտարարության մեջ։ Քննարկված հարցերի շրջանակում են եղել նաև վերջին իրադարձությունները Սիրիայում:  Կողմերը կարևորել են առաջընթացը քաղաքական գործըթնացում, ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության ու տարածքային ամբողջականության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև իրադրությանը Լիբիայում: «Երկրների ղեկավարները պայմանավորվել են Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։
10:10 - 06 օգոստոսի, 2022
«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները
 |tert.am|

«Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում»․ Սոչիում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները |tert.am|

tert.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի բանակցությունները, որը թուրք առաջնորդի խոսքով, կարող է «նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում»։ Պուտինն ընդգծել է «Թուրքական հոսք» նախաձեռնության կարևորության մասին։ Հանդիպման սկզբում երկու երկրների առաջնորդները քննարկել են ուկրաինական ցորենի արտահանման, «Թուրքական հոսք» նախագծի, Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցմանն առնչվող հարցեր Կողմերը քննարկել են նաև Սիրիայում տիրող իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Թուրքիան ու Ռուսաստանը մեծ ներդրում են ունեցել իրադրության կարգավորման գործում»,-խոսելով Սիրիայի մասին՝ ասել է Վլադիմիր Պուտինը։ Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:52 - 05 օգոստոսի, 2022
Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան
 |civilnet.am|

Հայաստանի առաջ «կբացենք մեր դռները», երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը․ Էրդողան |civilnet.am|

civilnet.am: «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Այս մասին հուլիսի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է TRT հեռուստաընկերությունը։ Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, Թուրքիայի նախագահը նշել է․ «Ուրախ եմ, որ Փաշինյանն էլ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության շուրջ համանման տեսակետներ է հայտնում, և այժմ սպասում ենք առարկայական քայլերի»: Էրդողանը վստահեցրել է, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հաստատակամ է և գործընթացին լուրջ է վերաբերվում: Նա նշել է, որ ներկայում Թուրքիայում շուրջ 100 000 հայ է ապրում։ Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։
11:32 - 26 հուլիսի, 2022
Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց

 |armenpress.am|

Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց |armenpress.am|

armenpress.am: Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց: «Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել է Խամենեին, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։ «Սիրիական հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել է նա: Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել է, որ փորձում է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»: Ավելի վաղ էրդողանը հայտարարել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
16:14 - 19 հուլիսի, 2022
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր

 |armenpress.am|

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերությունների և հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների և ծովով հացահատիկի արտահանման համար այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:   Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը: «Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների լույսի ներքո, ինչպես նաև Սև ծովով հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքների ստեղծումը», - ասվում է հայտարարության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում էրդողանը նշել է, որ հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցքներ ստեղծելու պլանի իրականացմանն ուղղված գործողությունները սկսելու ժամանակն է: Էրդողանը Պուտինի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել Սիրիային անդրսահմանային մարդասիրական օգնության մեխանիզմի ընդլայնման կարևորության վրա։ Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը հունիսի 8-ին Անկարայում քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան երաշխավորելու է ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը մաքրի իր նավահանգիստները ականներից և կարողանա ապրանքների արտահանումն ապահովել Ռուսաստանի կողմից վերահսկվող նավահանգիստներով, ինչպիսիք են Բերդյանսկը և Մարիուպոլը։ Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցի շուրջ։ Թուրքիայի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը դրանք անվանել են դրական և կառուցողական՝ նշելով, որ որոշվել է շարունակել խորհրդակցությունները։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերաարտահանել գյուղմթերքները, որոնք կտեղափոխվեն Սև ծովով։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առեւտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
13:50 - 12 հուլիսի, 2022