Պետական վերահսկողական ծառայություն - ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որի առաքելությունը կայանում է  «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններն իրականացնելու մեջ:

Պետական վերահսկողական ծառայության գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:

Վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսելՀՀ քաղաքաշինության կոմիտեում

Վարչապետի հանձնարարությամբ ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է սկսելՀՀ քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ-ից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել ՀՀ քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող՝ մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։   Ուսումնասիրության ենթակա օբյեկտներն են՝   - ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) նոր շենք.   - ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ բնակավայրի ծանրամարտի նոր մարզադահլիճ.   - ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի Է.Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճ.   - ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճ.   - ՀՀ Սյունիքի մարզի Վաղատին բնակավայրի միջնակարգ դպրոցի նոր շենք։
20:44 - 10 հունվարի, 2024
ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ

ՀՀ ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1 մլրդ դրամ. նախաձեռնվել է 90 քրեական վարույթ

Պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում), «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, ինչպես նաև հանրային գնումների, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտները համակարգող մի շարք լիազոր մարմիններում: «2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացվել է 215 մշտադիտարկում: Ընդ որում՝ 215 մշտադիտարկումից 87-ն իրականացվել են քաղաքացիների կողմից ներկայացված հանրագրերի, դիմում-բողոքների հիման վրա: Հարկ ենք համարում փաստել, որ նշյալ գործառույթներն իրականացվել են հիմնականում առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության, հարկային և մաքսային ոլորտների, դեղերի ներմուծման գործընթացների վերահսկողության, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններով: 2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում արձանագրվել են շուրջ 117 միլիարդ ՀՀ դրամ առերևույթ խախտումներ, որի շրջանակներում վերականգնվել է շուրջ 1,034 միլիարդ ՀՀ դրամ: 2023 թվականի ընթացքում Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում ՀՀ վարչապետին են ներկայացվել շուրջ չորս տասնյակ օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ և շուրջ ութ տասնյակ այլ առաջարկություններ, որոնց գերակշիռ մասի շրջանակներում ՀՀ վարչապետի կողմից լիազոր մարմիններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: 2023 թ. ընթացքում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից՝ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով, ներկայացված 97 միջնորդությունների հիման վրա նախաձեռնվել են թվով 90 քրեական վարույթներ (2022 թ. արդյունքներով՝ 78 միջնորդությունից նախաձեռնվել էր 77 քրեական վարույթ): Նշյալ 90 քրեական վարույթներից 46-ը քննվում են ՀՀ քննչական կոմիտեում, 43-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ 1-ը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի, ինչպես նաև, հաշվի առնելով ՊՎԾ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում ի հայտ եկած համակարգային մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ Ծառայության կողմից սահմանված կարգով մշակվել և ս.թ. մարտ ամսից շրջանառության է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայումս իրականացվող՝ ֆինանսաբյուջետային հսկողության լիազորությունը վերապահվելու է ՊՎԾ-ին: ՊՎԾ կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում՝ Ծառայության համապատասխան ստորաբաժանման ուշադրության կենտրոնում է գտնվում նաև հանրային գնումների ոլորտը: Հաշվի առնելով հանրային գնումների գործընթացներում առկա մեծաթիվ ռիսկերը, ինչպես նաև դրանցում հնարավոր խախտումների ու չարաշահումների կանխարգելման և բացառման ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ Ծառայության՝ գնումների գործընթացների վերահսկողության վարչությանը հատկացվել է լրացուցիչ 10 հաստիքային միավոր, որոնց համալրման գործընթացները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: Այս պահի դրությամբ քաղաքացիներից Ծառայություն են մուտքագրվել 633 հանրագիր և դիմում-բողոքներ (2022 թ.՝ 589): Նույն ժամանակահատվածում Ծառայություն է մուտքագրվել 3131 (2022 թ.՝ 2909) ՄՏԻՑ գրություն և ելքագրվել է 2713 (2022 թ.՝ 2548) ԵԼԻՑ գրություն: Ծառայությունը 2023թ. ընթացքում մշտադիտարկումներ է իրականացրել նաև պետական մի շարք գերատեսչություններում՝ քաղաքացիների կողմից այդ մարմիններին ուղղված դիմում-բողոքների ընթացքը լուծելու ընթացակարգերի, «Թեժ գիծ» ծառայության աշխատանքների կազմակերպման և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման արդյունավետության նկատմամբ: Ընդ որում՝ արդեն իսկ ամփոփվել են ՀՀ առողջապահության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, ինչպես նաև ՀՀ կադաստրի կոմիտեում իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, որոնք սահմանված կարգով զեկուցվել են ՀՀ վարչապետին՝ լիազոր մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու առաջարկությամբ, որոնք միտված են արձանագրված համակարգային խնդիրների վերհանմանն ու կանոնակարգմանը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:42 - 27 դեկտեմբերի, 2023
ԲԷՑ-ում հայտնաբերվել են շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ. ՊՎԾ

ԲԷՑ-ում հայտնաբերվել են շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ. ՊՎԾ

Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն ու հսկողություն իրականացնող մարմնում ՀՀ ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության ապահովման նպատակով: ՊՎԾ-ից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են ընդհանուր շուրջ 10.7 մլրդ ՀՀ դրամի, 2.6 մլն ԱՄՆ դոլարի և 10.6 մլն եվրոյի առերևույթ խախտումներ և համակարգային խնդիրներ, ինչպես նաև ծրագրի չիրականացման և երկարաձգման արդյունքում ծրագրի թանկացման դեպք՝ շուրջ 146.0 մլն եվրոյի չափով: Վերոգրյալ խախտումների վերացման, ինչպես նաև խնդիրների համակարգային լուծման նպատակով՝ ՀՀ վարչապետին սահմանված կարգով ՊՎԾ կողմից առաջարկություն է ներկայացվել՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպես Լիազոր մարմին, Ընկերության հետ իրականացնել քննարկումներ և միջոցներ ձեռնարկել՝ վերը նշված խախտումների վերացման, խնդիրների համակարգային լուծման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջե գումարների վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազությանը՝ իրավական գնահատական տալու և ընթացքը լուծելու նպատակով, որի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: Արդյունքում, ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրության մասով տրամադրված նյութերի հիման վրա՝ սույն թվականի նոյեմբերի 3-ին, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հատկանիշներով՝ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադառնալ ս/թ. նոյեմբերի 7-ին որոշ լրատվական կայքերում, այդ թվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հերքման տեքստին, որում Ընկերությունն անհաջող փորձ է կատարել հերքել Ծառայության կողմից հրապարակված նշյալ ուսումնասիրության արդյունքներին վերաբերող տեղեկատվությունը՝ տալով անպատասխանատու և անհիմն որակումներ: Նշվածի կապակցությամբ, հարկ է փաստել, որ Ծառայության կողմից Ընկերության լիազոր մարմնին՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված համապատասխան գրությամբ ներկայացվել է գործընկերային հորդոր՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել հետայսու բացառելու նմանատիպ վարքագծի դրսևորումներն իր ենթակա կազմակերպության կողմից: Մասնավորապես, զերծ մնալու «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում արձանագրված արդյունքներին անհիմն որակումներ տալուց՝ առնվազն ցուցաբերելով հրապարակային զսպվածություն: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
16:50 - 10 նոյեմբերի, 2023
Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում: Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ: 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ նեդրորղներ՝ 6,7 մլն դրամ: 2021թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 141 մլն դրամ: 2018-2022թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով: Նշվել է, որ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ: 2024թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ: Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված 34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում: Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ: Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր» -ով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ: 2021թ.-ին մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր: «Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով: «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021թ.-ի համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021թ.-ի համեմաը ավելի է 17.5%-ով: Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի, 2020-2022թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում: Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր: Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում: Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր: Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝ շուրջ 509 մլն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից 31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը: Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում է 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունի 33-ը, գույքի կարիք ունի 54-ը: 2018-2022թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը: Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ: Ամփոփելով՝ վարչապետը մարզպետարանի ներկայացուցիչներին հորդորել է գեներացնել նոր ծրագրեր: «Խնդիրը գումարը չէ, այլ միջոցների արդյունավետ ծախսն ու նպատակային օգտագործումը: Պետք է աշխատել բովանդակության, կարողությունների և որակի վրա, ունենալ կոնկրետ ծրագրեր», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հանձնարարել է մարզում ակտիվ աշխատանքներ տանել ժամանակակից և արդյունավետ գյուղատնտեսություն հիմնելու ծրագրերի ներկայացման ուղղությամբ, որոնք առաջարկվում են Կառավարության կողմից: «Գյուղատնտեսության այն տեսակը, որին սովոր ենք, հեռանկար չունի: Պետք է անցնել քիչ ջրով ավելի արդյունավետ գյուղատնտեսություն ունենալուն, քանի որ ջրի սակավությունն օբյեկտիվ խնդիր է»,- ասել է Կառավարության ղեկավարը: Անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը և Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, որոնք միտված են լինելու հնարավոր խնդիրների լուծմանը: Վարչապետն ընդգծել է, որ պետք է մթերման պրոցեսները կազմակերպելու նպատակով գնալ ռազմավարական լուծումների: Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նաև աղբահանության կազմակերպման, շինարարության որակի բարձրացման վերաբերյալ:
13:29 - 17 հուլիսի, 2023
2023-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է շուրջ 5 տասնյակ քրեական վարույթ. ՊՎԾ

2023-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է շուրջ 5 տասնյակ քրեական վարույթ. ՊՎԾ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Պետական վերահսկողական ծառայության կողմից 2023 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում իրականացվել են 27 ուսումնասիրություններ, որոնցից 8-ը ամփոփվել են, իսկ 19-ը դեռևս ընթացքի մեջ են: Այս մասին հաղորդում է ՊՎԾ-ն։ Ընթացիկ փուլում Ծառայության կողմից իրականացվում են ուսումնասիրություններ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ՀՀ Պաշտպանության նախարարությունում, ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում, ինչպես նաև հանդիպակաց ուսումնասիրություն՝ «Էրեբունի» ԲԿ-ում: Ուսումնասիրություններ են ընթանում նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում և պետական կառավարման համակարգի մի շարք այլ մարմիններում: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններից ամփոփվել են ՀՀ ԲՏԱՆ «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ինչպես նաև ամփոփվել և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ կարծիքի է ուղարկվել 2019-2021 թվականների սուբվենցիոն ծրագրերի իրականացման նկատմամբ կատարված վերահսկողության արդյունքները: Պետական վերահսկողական ծառայությունում իրականացված շուրջ 3 տասնյակ ուսումնասիրություններին զուգահեռ 2023 թվականի առաջին կիսամյակում Ծառայությունն իրականացրել է նաև 75 մշտադիտարկումներ, որոնց զգալի մասն արդեն ամփոփվել է և ներկայացվել Ծառայության ղեկավարին, ապա զեկուցվել ՀՀ վարչապետին: Մշտադիտարկումները հիմնականում իրականացվել են Ծառայության ռիսկերի գնահատման և վերլուծության վարչության կողմից վեր հանված ռիսկային ոլորտներում, նաև՝ Ծառայություն մուտքագրված հանրագրերի հիման վրա, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից աշխատանքային քննարկումների և խորհրդակցությունների ընթացքում գերատեսչությունների ղեկավարներին տրված հանձնարարականների պատշաճ կատարումը վերահսկելու նպատակով: 2023 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացված վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում հայտնաբերված մի շարք առերևույթ խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով՝ իրավապահ մարմիններին են ուղարկվել 45 նյութեր, որոնցից 31-ով նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ մնացած նյութերը նախաձեռնման փուլում են: Պետական վերահսկողական ծառայությունում գնումների գործընթացի վերահսկողության մասնագիտական վարչության կողմից 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ուսումնասիրվել են թվով 789 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնցում արձանագրվել է գնման ընթացակարգերի անհամապատասխանության 44 դեպք: Իրականացված կանխարգելիչ գործառույթների արդյունքում 43 գնման ընթացակարգերի հրավերներում կատարվել են անհրաժեշտ փոփոխություններ՝ բացառելու հանրային գնումներում խտրական ընթացակարգերի և չափորոշիչների ներառումը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:37 - 14 հուլիսի, 2023
Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետին է ներկայացվել Կոտայքի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել է մարզում իրականացված և ներկայումս ընթացքում գտնվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2018-2023թթ. 356 սուբվենցիոն ծրագրերն իրականացվել և իրականացվում են հետևյալ ոլորտներում՝ բնակավայրերի փողոցների կառուցում, նորոգում, բակերի սալարկում, ջրամատակարարման, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և վերակառուցում, հասարակական շենքերի, այգիների պուրակների կառուցում/բարեկարգում, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի կառուցում/նորոգում, բնակավայրերի գազիֆիկացում, մեքենասարքավորումների, տեխնիկայի ձեռք բերում, գույքի ձեռք բերում /մանկապարտեզ, խաղահրապարակ, մշակույթի տուն/, վերականգնվող էներգետիկա, այդ թվում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում, խորքային հորերի հորատում, համայնքների գլխավոր հատակագծերի մշակում: 2022 թվականին հաստավել են 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագրեր, որոնց աշխատանքների 80 տոկոսն ավարտվել է: 2023 թվականի համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ 11 մլրդ 227 մլն դրամ արժեքով: Վարչապետին նաև զեկուցվել են հաշվետու տարում քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների մասին: Ըստ այդմ՝ ինքնակամ շինությունների հայտնաբերման և կանխարգելման միջոցառումների շրջանակում 92 շինություն օրինականացվել է, 121-ը օրիանականացման փուլում է, իսկ 89-ը՝ կասեցվել է: Հողօգտագործման մասով ներկայացվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի փոփոխություն: Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում իրականացվել է համայնքային ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների անձնակազմի վերապատրաստում: Ըստ 2022թ. համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականի, գույքային հարկերն անշարժ գույքից կազմում է 1 մլրդ 377,9 մլն դրամ, գույքահարկը փոխադրամիջոցների համար՝ 1 մլրդ 829,4 մլն դրամ, տեղական տուրքերը՝ 313,3 մլն դրամ, պետական տուրքերը՝ 99,2 մլն դրամ, հողի և գույքի վարձավճարը՝ 275,8 մլն դրամ, աղբահանության վճարները՝ 550,5 մլն դրամ: Վարչապետին զեկուցվել է նաև, որ ավարտական փուլում են գտնվում «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են: Տեղեկատվություն է ներկայացվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակների աշխատանքների մասին: Նշվել է, որ մարզի համայնքներում գործում են 9 ՔՍԳ-ներ, որոնք մատուցում են ծառայությունների շուրջ 22 տեսակ: Կրթության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ հաշվետու տարում ուսուցիչների պարտադիր ատեստավորման շրջանակում ատեստավորվել է 789 ուսուցիչ, կամավոր ատեստավում է անցել 134 ուսուցիչ, 27 դպրոցում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, 88 դպրոցում 15 հազար 430 աշակերտի տրվել է դպրոցական սնունդ, 39 հազար 909 աշակերտ օգտվել է դպրոցական բաժանորդային համակարգից, մենթոր դպրոցների քանակը 3 է, հեռավար կրթությունից օգտվում է 2 դպրոց: Պետական բյուջեի և դպրոցների միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, Ջրառատի միջնակարգ դպրոցում, Հրազդանի N2 հիմնական դպրոցում, Աբովյանի N2 հիմնական դպրոցում, Բջնիի և Քանաքեռավանի միջնակարգ դպրոցներում, Աբովյանի N8 հիմնական դպրոցում: Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով զեկուցվել է, որ խնայողությունների հաշվին իրականացվել են շուրջ 53 մլն դրամի ծրագրեր: Մասնավորապես՝ Աբովյանի ծննդատան համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, Աբովյանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Չարենցավանի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, գույք, համակարգիչներ, վերանորոգվել է նկուղային հարկը, Նաիրի բժշկական կենտրոնի համար ձեռք են բերվել բժշկական սարքավորումներ, իրականացվել են ախտաբանանատոմիական մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ: Սոցիալական ապահովության շրջանակում մարզում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի /ԲԳՎ/ տրամադրման ծրագիրը» (68 շահառու ընտանիք), Ողջաբերդ սողանքային գոտում գտնվող բնակավայրի 5 ընտանիքի տրվել են բնակարանների գնման վկայագրեր, «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրով կազմակերպվել է 6 մանկապատանեկան ճամբար (զոհված ու վիրավոր ազատամարտիկների, աշխարհազորայինների և կարիքավոր ընտանիքների 3200 երեխա): Գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքների մասով կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վարելահողերի, արոտավայրերի, մշակաբույսերի, ջերմոցներում իրականացվող արտադրությունների մասին, նշվել է, որ մարզում առկա է 4535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ն գործում է կաթիլային ոռոգմամբ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է խելացի 4 անասնագոմ: Վարչապետին նաև մանրամասներ են ներկայացվել գյուղատնտեսական կենդաների, անասնապահության, ինչպես նաև մարզում գործող 21 սպանդանոցների վիճակի վերաբերյալ: Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվետու տարում իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցություն» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցություն» ծրագիր, «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագիր, «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» ծրագիր, «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների» ծրագիր, Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում» ծրագիր, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության» ծրագիր: Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվան վերոնշյալ ծրագրերի սուբսիդավորման գումարը գերազանցել է 1 մլրդ դրամը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2018-2022թթ. մարզում ծրագրեր է իրականացրել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, մասնավորապես՝ իրականացվել են բնակավայրերի փողոցների, խմելու ջրամատակարարման համակարգերի, ջրահեռացման համակարգերի, ոռոգման համակարգերի կառուցում, նորոգում, մանկապարտեզի տանիքի վերանորոգում, պատուհանների փոխում և ջեռուցում, ձեռք են բերվել կոմունալ սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ, իրականացվել են այգիների, պուրակների, ավտոկայանատեղիի կառուցում: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվել է հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհներ հիմնանորոգում, միջին նորոգում, կազմակերպվել է մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող կազմակերպության ընտրության մրցույթ: Նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում: Վարչապետին նաև ներկայացվել է մշակույթի և սպորտի բնագավառում անցկացված միջոցառումների շրջանակում մարզային ակտիվությունը: Ըստ այդմ՝ «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչները զբաղեցրել են 1-ին և 3-րդ տեղերը, «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությանը Նոր Հաճընի 1 հիմնական դպրոցը զբաղեցրել է 3-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին մասնակցել է 12 մարզիկ, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» 10-12-րդ դասարանցիների թիմային խճուղավազքում Գեղաշենի միջնակարգ դպրոցը զբաղեցրել է 5-րդ տեղը, «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքին մասնակցել է 14 հեծանվորդ: Վարչապետը հետաքքրրվել է վերոնշյալ ուղղություններով ընթացքի մեջ գտնվող ծրագրերից, տվել դրանք արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ: Մասնավորապես, վարչապետը կարևորել է ճանապարհաշինական, դպրոցների, մանկապարտեզների կառուցման ու հիմնանորոգման մրցույթների կարգում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը, որոնք կբացառեն անհրաժեշտ կարողություններ չունեցող ընկերությունների մասնակցությունն ու դրա հետևանքով տարբեր ծրագրերի հետաձգումը, խնդիրների առաջացումը: Վարչապետը հանձնարարել է հետևողական աշխատանքներ տանել մարզում ինտենսիվ այգիների, խելացի անասնագոմերի և գյուղատնտեսական մյուս ծրագրերի ընդլայնելու և ֆերմերին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրել: «Մեր խնդիրն է` հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որպեսզի մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա: Պետք է աշխատել նաև Էկոնոմիկայի նախարարության հետ` ծրագրերն առավել բարելավելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հետաքրքրվել է նաև մարզում բնակարանաշինության ներդրումային խոշոր ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ Աբովյանում, Զովունիում, Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում իրականացվում են բազմաբնակարան շենքի կառուցման լայնածավալ ծրագրեր:
13:09 - 10 հուլիսի, 2023
ՊՎԾ-ի ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներով՝ 2023-ի հունվար-ապրիլին նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

ՊՎԾ-ի ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներով՝ 2023-ի հունվար-ապրիլին նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ, որոնցից 14-ը՝ Քննչական կոմիտեում, 7-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում: Ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, Էկոնոմիկայի նախարարությունում (Ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր) ՏԿԵՆ-ի Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում, Պաշտպանության նախարարությունում, Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում, Շիրակի մարզի Անի համայնքապետարանում, Սյունիքի մարզպետարանում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում: Ինչպես հայտնում են ՊՎԾ-ից, արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը  փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որոնց հիման վրա էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ. կատարվում է նախաքննություն: Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՊՎԾ ռիսկերի գնահատման և վերլուծության վարչությունն իր կանոնադրական գործառույթների շրջանակում իրականացնում են լայնամասշտաբ վերլուծական աշխատանքներ, որոնք հետագայում կարող են դառնալ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների համար համապատասխան հիմքեր: Ընթացքի մեջ են 58 վերահսկողական գործընթացներ՝ այդ թվում 11 ուսումնասիրություն և 47 մշտադիտարկումներ: Այս փուլում ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվում ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, «ՀԷՑ» ՓԲԸ-ում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում», Սյունիքի մարզպետարանում, մի շարք բժշկական կենտրոններում, մի շարք համայնքապետարաններում՝ 5-ամյա զարգացման ծրագրերի, սուբվենցիոն ծրագրերի, հողերի օտարման գործընթացների իրականացման նկատմամբ: Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են գտնվում նաև  Վարչապետի, Կառավարության որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքը: Ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, հետագայում ամփոփվում և ներկայացվում ՀՀ վարչապետին։ ՊՎԾ-ի կողմից իրականացվող մի շարք վերահսկողական գործառույթների հետ մեկտեղ՝ Ծառայության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև հանրային գնումները: Պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք: Այս հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները: Ներկայումս ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում նաև հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար՝ անհրաժեշտ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու ուղղությամբ: Նպատակն է՝ ստեղծել գնումների գործընթացների վերահսկողության ինստիտուցիոնալ մոդել, որի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբում ներգրավվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։  
12:35 - 24 մայիսի, 2023
«Հայփոստ» ընկերությունում արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

«Հայփոստ» ընկերությունում արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019 թթ. ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ: Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել Riposte ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026 թթ.), այլև 2016-2021 թթ.  համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016 թ. համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021 թթ. յուրաքանչյուր տարվա համար՝ շուրջ 77,4 մլն դրամ: Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից. ի հետևանք՝ ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։ Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը: «Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր: Մասնավորապես՝ 2020 թ. փետրվարի 1-ից 2021 թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022 թ. դրությամբ): ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։ Ընկերության կողմից 2019-2021 թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում  ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։ Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել: Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի  արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս: Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն: Ընկերության ներդրած Phoenix ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ 17 մլն դրամի առհաշիվ ծախսեր: Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում: Արձանագրվել են նաև շուրջ 448 մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված: Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։ Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։  
19:00 - 17 մայիսի, 2023
Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

Հայաստանի 6 ԲԿ-ներում արձանագրվել են շուրջ 542 մլն դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:   Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:   ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ: Մասնավորապես. 1.     «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: 2.    ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: 3.    «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ: 4.    «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար: 5.    «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար: 6.   «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով: Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով: ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:
17:33 - 23 մարտի, 2023
ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ

ՀՀ ՊՎԾ-ն Շիրակի մարզի Անի համայնքում հայտնաբերել է սուբվենցիոն ծրագրին առնչվող առերևույթ խախտումներ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում է իրականացրել, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, համայնքը 2018-2021թթ. իրականացրել է 9 սուբվենցիոն ծրագիրեր՝ ՀՀ պետական բյուջեից ստանալով ընդհանուր 278 մլն 86,8 հազար ՀՀ դրամ գումար: «Պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման ընթացքում պարզ է դարձել, որ 2020-2021թվականների ընթացքում, Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքներ: Ջրագծի կառուցման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 71,749,000.0 ՀՀ դրամ, որից, ՀՀ պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրի համար տրամադրվել է  52,444,000.0 ՀՀ դրամ, իսկ համայնքի կողմից՝ 19,305,000. ՀՀ դրամ: Գնումների ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների համաձայն (ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշում)՝ պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության ստորագրմամբ: Արձանագրությունը ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Ընդ որում, վերոնշյալ անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին կամ մատակարարված ապրանքի որակական հատկանիշները գերազանցում են պայմանագրով սահմանված պահանջները՝ ապահովելով կարիքի բավարարումը: Մինչդեռ, հիմք ընդունելով համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված տեղեկատվությունը և ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ պարզվել է, որ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները կատարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերից շեղումներով, օգտագործվել է անորակ հումք, որի արդյունքում ջրամատակարարման ցանցում առաջանում են վթարներ և այն լիարժեք չի շահագործվում: Արդյունքում, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման աշխատանքները լիարժեք չեն կատարվել և պետության հատկացրած միջոցները ծախսվել են անարդյունավետ և ոչ նպատակային»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով կատարված մշտադիտարկման արդյունքները, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավասու պաշտոնատար անձինք առերևույթ թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին: Մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում, սույն թվականի մարտի 10-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ կառույցը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:40 - 20 մարտի, 2023
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 843 խախտում է հայտնաբերել պետական «Ջրառ» ՓԲԸ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն (ՊՎԾ) օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում՝  ՊՎԾ ղեկավարի հանձնարարագրի հիման վրա,  գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության ընթացքում արձանագրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Ջրառ» 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձինք, 843 դեպքով անտեսելով ՀՀ գնումների օրենսդրության պահանջները, 2019-2022թթ. ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ձեռք են բերել 242 մլն 397 հազար 450 ՀՀ դրամի աշխատանքներ և ծառայություններ՝ տրանսպորտային միջոցների, տեխնիկական շահագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման նպատակով: Ինչպես  տեղեկացրին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արձանագրվել է նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը ֆիզիկական անձանց հետ կնքած պայմանագրերի շրջանակներում, որպես հարկային գործակալ, ֆիզիկական անձանց վճարելու յուրաքանչյուր դեպքով կիրառել է ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված եկամտային հարկի դրույքաչափերը, սակայն  483 դեպքով դրանք չի արտացոլել Հարկային մարմին ներկայացվող «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական» հաշվարկներում, որոնց մասով թաքցված կամ պակաս ցույց տրված միայն եկամտային  հարկի գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմել է  35 մլն 371 հազար 55 ՀՀ դրամ: «Միաժամանակ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Ընկերությունը՝ որպես հարկային գործակալ  շուրջ 300 դեպքերով հարկային մարմին չի ներկայացրել  նոր աշխատողների գրանցման հայտերը, աշխատանքային հարաբերություններում գտնվող անձանց հետ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով չի կնքել  գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր, ինչն էլ չի արձանագրվել հարկային մարմնի պաշտոնատար անձանց կողմից իրականացված համալիր ստուգումների արդյունքում: Հարկ ենք համարում նաև նշել, որ պաշտոնատար անձանց ոչ օրինաչափ գործունեության արդյունքում, բացի պետությանը պատճառված վնասից,  ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն, Ընկերությանը  ենթակա էր նաև առաջադրման լրացուցիչ  պարտավորություններ՝ տույժեր և տուգանքներ, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, վարչական պատասխանատվության միջոցներ՝ պաշտոնատար անձանց նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:   Ըստ աղբյուրի՝ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: Նշվում է, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝  ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
18:33 - 15 մարտի, 2023
Վարչապետի մոտ քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. կատարողականը

Վարչապետի մոտ քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2022թ. կատարողականը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 13-ին ներկայացվել է Պետական վերահսկողական ծառայության 2022 թ. գործունեության հաշվետվությունը: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՊՎԾ ղեկավար կազմը, պաշտոնատար անձինք: ՊՎԾ ղեկավարը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու տարում կառույցի կողմից կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել 2022 թ. իրավական ապահովման և օրինականության, պետաիրավական, տնտեսական, սոցիալական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գնումների գործընթացների, ստուգումների, ինչպես նաև՝ ռիսկերի գնահատման և վերլուծության ոլորտներում իրականացված 43 ուսումնասիրությունների և 201 մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ: Ներկայացվել են նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության արդյունքները: Նշվել է, որ ՊՎԾ իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում նախաձեռնվել է 77 քրեական վարույթ՝ կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների գծով: Զեկուցվել է, որ արձանագրված խախտումների հանրագումարը կազմել է շուրջ 38.2 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջե է վերականգնվել 120.7 մլն ՀՀ դրամ, քաղաքացուն է վերադարձվել 13.7 մլն ՀՀ դրամ, մնացած մասով քրեական վարույթներն ընթացքի մեջ են: 2022 թ. քաղաքացիներից ստացվել է շուրջ 590 հանրագիր. 2021 թ. համեմատ աճը կազմել է շուրջ 43 տոկոս: Նշվել է, որ ՊՎԾ գործունեության արդյունավետության բարձրացման շրջանակում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, որոնք թույլ կտան վերահսկողություն իրականացնել նաև հարկային, մաքսային և տեսչական ոլորտներում: Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրային քննարկման՝ E-draft.am կայքէջում: Շենքային պայմանների բարելավման միջոցառման շրջանակում ավարտվել են վերակառուցման/հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները, շինարարության մրցույթը նախատեսվում է հայտարարել այս տարի: Զեկուցվել է, որ ՊՎԾ բյուջեի կատարողականը կազմել է 99.3 տոկոս: Հաշվետվությունը լսելուց հետո մտքերի փոխանակություն է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ: Քննարկման առարկա են դարձել Պետական վերահսկողական ծառայության գործունեությանը վերաբերող հարցեր և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել «ՊՎԾ մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների, վերահսկողության արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վերահսկողության գործիքակազմի ընդլայնման, կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ և այլն: Անդրադարձ է եղել նաև պետական ծրագրերի արդյունավետության նկատմամբ վերահսկողության հարցին: Վարչապետը կարևորել է ոլորտի շարունակական բարեփոխումները և վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրված խախտումների վերացման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համակարգային մոտեցման և միջգերատեսչական ակտիվ գործակցության անհրաժեշտությունը: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
17:44 - 13 մարտի, 2023
Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»՝ կառույցի 2022 թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ, պաշտոնատար անձինք: Հայկական ԱԷԿ-ի ղեկավար կազմը հանդես է եկել հաշվետու զեկույցով և ներկայացրել 2022 թ. իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թ., և իրականացված արդիականացման լայնածավալ աշխատանքների շնորհիվ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է 10 տարով։ Արդյունքում, 1995 թ. ի վեր առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ՝ 92 տոկոսի փոխարեն։    Զեկուցվել է, որ ընթացքի մեջ է թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման (ՇԺԵ-2) նախագիծը. աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թթ., մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում, ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը։ Տեղեկատվություն է ներկայացվել «ՀԱԷԿ»-ի մարդկային ռեսուրսների և ֆինանսատնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև ՀՀ էներգետիկայի ոլորտի ռազմավարության հեռանկարներին, որով նախատեսվում է մինչև 2040 թ. զարգացնել ցածր ածխածնային արտանետումներով էներգիայի արտադրությունը՝ վերականգնվող և միջուկային էներգիայի արտադրությամբ: Այս համատեքստում ներկայացվել է միջազգային առաջատար փորձը: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Քննարկման առարկա են դարձել Հայկական ԱԷԿ-ի հետագա գործունեության հետ կապված անելիքները, այդ թվում՝ թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, կադրերի մասնագիտական վերապատրաստմանը, միջազգային համագործակցությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետը, ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման համատեքստում, կարևորել է ատոմակայանի անվտանգ ու հուսալի շահագործման ուղղությամբ հետևողական աշխատանքը և կառավարման արդյունավետության շարունակական բարելավումը: Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ատոմակայանի տարածքում՝ ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված համակարգերին ու սարքավորումներին, այդ թվում բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, նաև կայանի անվտանգ շահագործումն ապահովող այլ համակարգերի արդիականացման աշխատանքներին։  
16:30 - 06 մարտի, 2023
Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են շուրջ 257 մլն ՀՀ դրամի չափով առերևույթ խախտման դեպքեր. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից իրականացվող ուսումնասիրության և մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող 100% պետական մասնաբաժնով փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն Ընկերությանը պատկանող հաշվեհամարներից 2017-2022թթ. ընթացքում, օգտվելով այն հանգամանքից, որ հնարավորություն ունի միանձնյա տնօրինելու Ընկերության բանկային հաշվեհամարները, իր անձնական բանկային հաշվեհամարներին, որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների մարում, փոխանցել է ընդհանուր 254 066 540 ՀՀ դրամ գումար, որից Ծառայության կողմից կատարվածը բացահայտվելուց հետո նշված ընթացքում հետ է վերադարձրել 37,9 մլն ՀՀ դրամը: Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Ընկերության գլխավոր հաշվապահ Ա.Ս.-ն խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված պահանջները, առանց որևէ գնման ընթացակարգի անցկացման, առանց համապատասխան պայմանագրի կնքման, առանց ծախսը հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի առկայության՝ փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց Ընկերության բանկային հաշվեհամարից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին 3 մլն ՀՀ դրամ ուղղակի փոխանցման եղանակով փոխանցել է ՍՊ ընկերությանը, որպես ձեռք բերված ծառայությունների արժեք: Պարզվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ ՍՊ ընկերության հիմնադիր և սեփականատեր է հանդիսանում քաղաքացի Ա.Ս.-ն (նույն ինքը՝ Ընկերության գլխավոր հաշվապահը), 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով: Վերահսկողական գործառույթների իրացման ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Հայտնում ենք, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ Ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում՝ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է վստահված գույքի խոշոր չափերով հափշտակում: Հարկ է նշել, որ վերահսկվող օբյեկտում Ծառայության կողմից վերահսկողական գործողությունները շարունակվում են, իսկ ուսումնասիրությունը ընդգրկում է՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողությունը։
14:47 - 18 հունվարի, 2023
Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը

Ուսումնասիրությունը Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ. ՊՎԾ պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում ուսումնասիրություն է իրականացրել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տրվել է մամուլի հաղորդագրություն։ «Հարկ ենք համարում ընդգծել, որ ուսումնասիրությունը «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում ընթացել է իրավական ընթացակարգերի խստիվ պահպանմամբ։ Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են համապատասխան տեղեկանքով և տրամադրվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Վերահսկվող օբյեկտի կողմից ստացվել է նաև վերոնշյալ կարծիքը: Ուսումնասիրության արդյունքներն ընդգրկել է Տեղեկանքը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ Տեղեկանքի վերաբերյալ ներկայացված կարծիքը։ Տեղեկացնենք նաև, որ «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված Տեղեկանքը և առնչվող նյութերը (ներառյալ՝ վերահսկվող օբյեկտի կողմից ներկայացված կարծիքը) ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար: Պետական վերահսկողական ծառայությունը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում և հորդորում է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամին ձեռնպահ մնալ որևէ եղանակով ՀՀ պետական վերահսկողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող փորձից»,- նշված է պարզաբանման մեջ։ Հիշեցնենք, որ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն- խմբ․) նախաձեռնվել է քրեական վարույթ:
16:41 - 26 դեկտեմբերի, 2022