ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ը հայտնաբերել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք

ՊԵԿ-ը հայտնաբերել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք

Պետեկամուտների նախարարությունից հայտնում են՝ օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: Զննության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային միջոցի գորգի տակ առկա են թաքցված դեղամիջոցներ։ Հետագա հսկողություն իրականացնելու նպատակով մեքենան ուղեկցվել է խոր զննման անգար։ Արդյունքում՝ ավտոմեքենայի դռների պաստառների տակից, հետևի նստատեղի տակ հատուկ հարմարեցված թաքստոցից, բեռնախցիկի ձախ կողային պաստառի տակից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի դեղամիջոցներ, ներարկիչներ և դեղերի դատարկ տուփեր` ցուցումների հետ միասին, որոնց ընդհանուր քաշը կազմել է 67 կգ։ Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ ԱՄՎ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։
15:45 - 17 ապրիլի, 2024
ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

ՊԵԿ-ը կանխել է դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր

ՀՀ պետեկամուտների կոմիտեից հայտնում են՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: «Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան նախնական զննման ենթարկած 1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։ Մաքսային աշխատակիցը հայտնաբերել է, որ տրանսպորտային միջոցի ետևի դռների պատյանները հանված են, որոնք ՀՀ մուտք գործելիս տեղում են եղել: Դռների մեջ նախապես հարմարեցված թաքստոցներից հանվել են փաթեթներ։ Ավտոմեքենան ուղորդվել է խորը զննման անգար, այնտեղ զննվել են ապրանքները և պարզվել է, որ նախապես թաքցրած այդ փաթեթները դեղամիջոցներ են` ընդհանուր 21 կգ քաշով և դեղամիջոցների դատարկ տուփեր` 3 կգ քաշով։ Փաստի առթիվ մաքսային ծառայողները կազմել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Արարքն իր մեջ պարունակում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313 հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ։ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները ևս բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով դեղորայքի խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ մեքենայի հետևի նստատեղի և բեռնախցիկի արանքում առկա է հատուկ կահավորված գաղտնարան, որտեղից էլ մաքսային ծառայողները հայտնաբերվել են 25 տեսակի տարբեր մակնշմամբ դեղորայք՝ ընդհանուր 20 կգ քաշով։ Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:27 - 09 ապրիլի, 2024
ՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակում պետական բյուջե է հաշվեգրել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն

ՊԵԿ-ը 2024-ի առաջին եռամսյակում պետական բյուջե է հաշվեգրել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից կատարված վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում  պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն, որից 11,8 մլրդ դրամը կամ 78%-ը ճշտումներով, իսկ 3,3 մլրդ դրամն առաջադրվել է թեմատիկ ուսումնասիրության արդյունքում կազմված ակտերով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ  դրամ, աճը կազմել է 21%։ «Վերլուծությունների արդյունքում հարկ վճարողներին, իրենց մոտ առկա ռիսկերի վերաբերյալ, 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է 25 հազար 790 ծանուցում։ Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2024 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում իրականացվել է 160.4 մլն գործարք` 2921.3 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 18.3 մլն գործարքով կամ 12.9%-ով, իսկ արժեքային` 473.9 մլրդ ՀՀ դրամով կամ 19.4%-ով: Հարկ վճարողների կողմից 2024թ. փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 725,051, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 32,785-ով կամ 4.7%-ով: Նշենք, որ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունը  իրականացնում է հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված, ինչպես նաև նրանց գործունեության վերաբերյալ երրորդ անձանցից և այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների ուսումնասիրում` հարկային ռիսկերի բացահայտում, գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում։ Հարկային վարչարարությունը հիմնականում իրականացվում է այն դեպքերում, երբ վերլուծությունների արդյունքում վեր հանված ռիսկային համարված և ծանուցված հարկ վճարողները չեն փոխում իրենց ռիսկային վարքագիծը»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:22 - 02 ապրիլի, 2024
Առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ Հայաստան ներմուծելու փորձ՝ օդային ճանապարհով

Առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ Հայաստան ներմուծելու փորձ՝ օդային ճանապարհով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։  «Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ» ուղու մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։ Մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` «Կանաչ ուղի» մաքսային հսկողության գոտու ելքի գիծը հատելուց հետո, Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողություն իրականացնող մաքսային ծառայողները, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների հետ համատեղ քաղաքացուն ուղեկցել են «Կարմիր ուղի» մաքսային հսկողության գոտի: Տվյալ քաղաքացին ենթարկվել է մաքսային հսկողության․արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել է 40 «Аpple» մոդելի բջջային հեռախոս։ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության և  Մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի մաքսային ծառայողների կողմից կազմվել է մաքսային զննման ակտ և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 316-րդ հոդվածով։ Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:37 - 29 մարտի, 2024
Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Ռուստամ Բադասյանը պարգեւատրել է Արգիշտի Քյարամյանին

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։ ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործերի ընթացքը, համագործակցությունը ՊԵԿ-ի և Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ, որի շրջանակում ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել երկուստեք գործունեության համար և պարգևատրել «Համագործակցության ու փոխգործակցության համար» մեդալով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արգիշտի Քյարամյանին,  ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Մելքոնյանին, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Սահակյանին և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Բենիամին Հարությունյանին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել բոլոր ուղղություններով՝ գոհացնող արդյունքների հասնելու համար։
12:19 - 27 մարտի, 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/։ Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդականությունը կարող եք գտնել այստեղ։ Իսկ այդ տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում: Համակարգը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա տուգանք։  
11:14 - 22 մարտի, 2024
Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել
 |armenpress.am|

Ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ շրջանառության հարկ վճարողները պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը սահմանեց հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նա հիշեցրեց, որ 2023 թվականին Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ են կատարել, որոնք միտված էին շրջանառության հարկի համակարգում փաստաթղթավորման պահանջները ներդնելուն և ստվերի կրճատմանը։ «Ներկա կարգավորումներով շրջանառության հարկ վճարողներն ազատված են գործակալի պարտականությունից, երբ շուկայի ձեռքբերում են անում ֆիզիկական անձանցից և չեն պահում եկամտային հարկը։ Դա բազմաթիվ չարաշահումների առիթ էր տվել և ստվերային շրջանառությունն այդ հարկման համակարգում տարիներով մեծացել է։ Եվ մենք ներդրեցինք մի կարգավորում, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողներն այսուհետ կունենան հարկային գործակալի պարտականություն, այսինքն՝ պարտավոր կլինեն ֆիզիկական անձանցից գնումների դեպքում սահմանված դրույքաչափով հաշվարկել և պահել եկամտային հարկը։ Եվ հիմա կառավարության այս որոշմամբ ներդնում ենք հատուկ փաստաթղթավորման կարգ, ըստ որի՝ ֆիզիկական անձից ձեռքբերումներ կատարելիս՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգով որոշակի հաշվառում վարել՝ նշելով մի շարք տեղեկություններ»,- ասաց Բադասյանը։ Նախագծով առաջարկվում է կարգավորել նշված փաստաթղթերի դուրսգրման դեպքերը, կարգը և ժամկետները։ ՊԵԿ նախագահը ներկայացրեց, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի փաստաթուղթը։ «Ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դուրս են գրվում ձեռք բերվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքի ընդունման պահին հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով։ Փաստաթղթում պարտադիր ներառվում են դրա վավերապայմանները, ապրանքի անվանացանկն ու քանակը, միավորի գինը, ընդհանուր արժեքը, ֆիզիկական անձի, ինչպես նաև ձեռք բերող հարկ վճարողի տվյալները։ Փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքի, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման և ֆիզիկական անձի կողմից կանոնադրական կապիտալում գույքի ներդրման դեպքում։ Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթղթերը հաշվառվում են հարկային մարմնում: Ընդ որում, հաշվառվում են դուրս գրված բոլոր փաստաթղթերը։   Հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգի միջոցով ֆիզիկական անձից ձեռքբերման փաստաթղթեր դուրս են գրվում, և դուրս գրված այդ փաստաթղթերի մասին տեղեկությունները ներառվում և այլ գործողություններ կատարվում են այն հարկ վճարողի անվամբ, ում անվամբ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով մուտք է գործվել հարկային մարմնի համակարգ: Համալիր հարկային ստուգմամբ կամ չափագրմամբ ստուգված կամ ուսումնասիրված ժամանակաշրջաններին վերաբերող ֆիզիկական անձի ձեռքբերման փաստաթուղթ չի կարող դուրս գրվել։ Այսինքն, այս նախագծով կկարգավորենք և կներդնենք էլեկտրոնային հարթակ, որտեղ ֆիզիկական անձանցից ձեռքբերումները հնարավոր կլինի հաշվառել էլեկտրոնային եղանակով, և հետագա հարկային հսկողության շրջանակներում հարկ վճարողները հնարավորություն կունենան իրենց ձեռքբերումները հիմնավորել այս էլեկտրոնային համակարգի միջոցով»,- եզրափակեց Բադասյանը։ Նախագիծը ուժի մեջ է մտնելու 2025 թվականի հունվարի 1-ից։
12:29 - 21 մարտի, 2024
Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 77 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 45․750 մլն դրամ

Փետրվարին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 77 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 45․750 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 77 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 45.750 մլն դրամ: ՊԵԿ-ից հայտնում են, որ երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 29.5 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ անվտանգության ապահովման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք: Կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք: Հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ունեցող 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 14 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 3.5 մլն դրամ տուգանք և հանդիսությունների սրահ չունեցող 7 հարկ վճարողի մոտ 7 դեպքով բացահայտվել է 40 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 10 մլն դրամ տուգանք: Մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք: Մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք: Շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք: Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների  գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք: Էլեկտրոնային կամ համանման այլ եղանակով առևտրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․250 մլն դրամ տուգանք: Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության առևտրի կազմակերպման ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով բացահայտվել է 11 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2․750 մլն դրամ տուգանք: Շահումով խաղերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․5 մլն դրամ տուգանք: Հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1․750 մլն դրամ տուգանք: Այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 16 չձևակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4 մլն դրամ տուգանք:      
10:37 - 20 մարտի, 2024
ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին

ՊԵԿ-ը 10 միլիոն դրամով տուգանել է «Երևան Սիթի»-ին

2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով, հայտնում են ՊԵԿ-ից։ Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում. մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության  ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․66 մլն դրամ տուգանք: ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողներն են «Ռոստով Դոն» մթերային խանութը՝ 1,733,987 դրամ, HOME մթերային խանութը՝ 1,109,109 դրամ, «Երևան Սիթի»-ն՝ 10,000,000 դրամ, «Հայփոստ»-ը՝ 2,659,9 դրամ:
11:20 - 19 մարտի, 2024
Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ պարզաբանումը

Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից. ՊԵԿ պարզաբանումը

ՀՀ ՊԵԿ-ն անդրադարձել է Եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ ամենատարածված հարցերին: «Ո՞ր դեպքում քաղաքացին կարող է օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից». այս հարցին ի պատասխան` ՊԵԿ-ը տեղեկացնում է. «Հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերած (ձեռք բերող) կամ անհատական բնակելի տուն կառուցող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է հետևյալ դեպքերում. եթե բնակարանը ձեռք է բերվում ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատո­ղից, եթե բնակարանը ձեռք է բերվում պետության կամ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում՝ պետությունից, համայնքից, անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, եթե ՀՀ տարածքում ձեռք է բերվում կամ կառուցվում է անհատական բնակելի տուն»։
10:25 - 15 մարտի, 2024
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով 2024 թ. մարտի 10-ի դրությամբ իրականացվել է 120.9 մլն գործարք

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 120.9 մլն գործարք` 2173.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  15.0 մլն գործարքով կամ 14.2%-ով, իսկ արժեքային` 322.5 մլրդ ՀՀ դրամով կամ 17.4%-ով:   «Ընդ որում, բացառապես ՀԴՄ կտրոնների տվյալներով`  2024 թ. տարեսկբից մինչև մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 112.5 մլն գործարք` 470.1 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  12.3 մլն գործարքով կամ 12.3%-ով, իսկ արժեքային` 43.5 մլրդ ՀՀ դրամով կամ 10.2%-ով:   Այդ թվում` 2024թ.-ի մարտի 8-ին ՀԴՄ-ներով իրականացվել է 1.9 մլն գործարք 9.3 մլրդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը` քանակային  206.0 հազար գործարքով կամ 12.5%-ով, իսկ արժեքային` 1.1 մլրդ ՀՀ դրամով կամ 13.0%-ով»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
11:51 - 12 մարտի, 2024
Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցվճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ

Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի: Հայտնում է ՊԵԿ-ը: Ֆիզիկական անձանց բանկային հաշվեհամարների վերաբերյալ տեղեկատվության ստացումը կիրականացվի առցանց եղանակով։ Այսինքն, ավտոմատ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին կտրամադրի ֆիզիկական անձին պատկանող մեկ վավեր հաշվեհամար (անկախ արժույթից), որին էլ կփոխանցվի գումարը։ Միաժամանակ, եթե շահառուն ցանկանում է գումարները փոխանցվեն իր նախընտրած վավեր հաշվեհամարին, ապա կարող է այցելել ՊԵԿ սպասարկման ցանկացած սրահ կամ ներկայացնել այն էլեկտրոնային եղանակով` Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով: ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ֆիզիկական անձանց սոցիալական վճարների գումարները վերադարձվում են, եթե մի քանի աղբյուրից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցում է ամսական 1 մլն 125 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի՝ 75 հազար դրամի 15-ապատիկը) և (կամ) տարեկան 13 մլն 500 հազար դրամը (նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը)։
12:40 - 11 մարտի, 2024
ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր

ՊԵԿ-ը բացահայտել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն իր լիազորությունների շրջանակում ամենօրյա հսկողական աշխատանքներ է իրականացնում չդրոշմավորված, այդ թվում առանց նշագրման, սպիտակ տուփերով սիգարետներ արտադրողներին և վաճառողներին բացահայտելու ուղղությամբ։ Նշված ծխախոտային արտադրանքները հիմնականում իրացվում են սոցիալական ցանցերի և առևտրի էլեկտրոնային հարթակների՝ մասնավորապես, Facebook-ի, Tik Tok-ի, Instagram-ի, List.am-ի միջոցով: Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ծածկագրված եղանակով իրականացված «հսկիչ-գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, ՀՀ տարածքում բացահայտել են ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի նոր դեպքեր։ Մասնավորապես, 2024-ի մարտի 5-ին և 7-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Մասիս և Երևան քաղաքների բնակիչներ Է․Մ-ից և Ս․ Մ-ից կատարված հսկիչ գնումներով արձանագրվել են շուրջ 4200 տուփ ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքի դեպքեր։ Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արգելվում է առանց մակնշման ծխախոտային արտադրատեսակների շրջանառությունը, հետևաբար նշված արարքի համար ՀՀ հարկային օրենսգրքի 409-րդ հոդվածի հատկանիշներով սահմանված է պատասխանատվություն իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան տասը միլիոն դրամը: Նշված արարքի համար սահմանված է նաև պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հանցավոր շղթաներում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է չզբաղվել ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված, առանց որևէ մակնշման, սպիտակ տուփերով ծխախոտային արտադրանքների վաճառքով, այլապես բոլոր դեպքերը բացահայտվելու են, իսկ նման գործունեություն իրականացնողները կենթարկվեն քրեական և վարչական պատասխանատվության։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:11 - 07 մարտի, 2024
Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան
 |factor.am|

Գագիկ Խաչատրյանի նիստը դռնփակ է քննվում. նա շտապօգնության մեքենայով բերվեց դատարան |factor.am|

factor.am: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը քիչ առաջ շտապօգնության մեքենայով բերվեց դատարան: Շտապօգնության մեքենան մտավ դատարանի բակի փակ հատված և Խաչատրյանի շենք մտցրին այդ հատվածով` այնպես, որ քաղաքացիներին տեսանելի չլինի: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջնորդելու է դռնփակ քննել նիստը, քանի որ Խաչատրյանը չի ցանկանում, որպեսզի հանրությունն իրեն տեսնի իր ներկա առողջական վիճակում: Նիստի մեկնարկին լրագրողների մուտքը դահլիճ արգելվեց․ դահլիճից դուրս եկած կարգադրիչը հայտնեց, որ դատավորը որոշել է դռնփակ քննել նիստը: Նշենք, որ Խաչատրյանի պաշտպաններն արդեն տևական ժամանակ է` միջնորդում են թույլատրել վիրահատության նպատակով մեկնել արտերկիր, սակայն դատարանը նրան չի թույլատրում լքել Հայաստանը: Խաչատրյանն, ըստ պաշտպանների, հենաշարժողական խնդիրներ ունի և ի վիճակի չէ ներկայանալ դատական նիստերին: Մեղադրանքի կողմը Խաչատրյանի` նիստերից բացակայելու մեջ միտում է տեսնում: Նախորդ նիստերից մեկի ավարտին դատախազ Գևորգ Սարգսյանը չբացառեց, որ Խաչատրյանին նորից կալանավորելու միջնորդություն կներկայացնի:
17:15 - 07 մարտի, 2024