Չինաստան

Չինաստանը (ամբողջական անունը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) սոցիալիստական պետություն է Ասիայի արեւելքում։ Տարածքով (9,6 մլն կմ2) ամենամեծ երկիրն է արեւելյան Ասիայում եւ, ըստ տարբեր հաշվարկների, երրորդը կամ չորրորդն աշխարհում։ Բնակչության թվով ամենախոշոր երկիրն է՝ 1.294,4 մլրդ մարդ։ Պետությունը ղեկավարվում է կոմունիստական կուսակցության կողմից։ Մայրաքաղաքը Պեկինն է։

Չինաստանը բաղկացած է 22 գավառներից, 5 ինքնավար շրջաններից, 4 ուղիղ-ղեկավարվող քաղաքներից, 2 գրեթե ինքնավար քաղաքներից (Հոնկոնգ եւ Մակաո) եւ իր սուվերենությունը պնդող Թայվանից։

ՉԺՀ-ի նախագահը համարվում է պետության գլխավորը եւ հանդես է գալիս Չինաստանի ազգային կոնգրեսի անունից: Երկրի գործող նախագահն է Սի Ցզինպինը, որը միեւնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարն է, եւ Չինաստանի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահն է, որոնցով նա հանդիսանում է Չինաստանի գլխավոր առաջնորդ։


Կասկած չկա, որ Հայաստանն ու Չինաստանն ավելի սինխրոն կշարժվեն դեպի «մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքներ» ձևավորելու նվիրական նպատակը․ Սերժ Սարգսյանի հոդվածը

Կասկած չկա, որ Հայաստանն ու Չինաստանն ավելի սինխրոն կշարժվեն դեպի «մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքներ» ձևավորելու նվիրական նպատակը․ Սերժ Սարգսյանի հոդվածը

Չինական հեղինակավոր «Ժենբին Ժիբաո» («Ժողովրդավարական օրաթերթ») թերթը երեկ հրապարակել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը` նվիրված հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստաման 32-ամյակին․ «Հայտնի փաստ է, որ վերջին տասնամյակներում ժողովրդի քրտնաջան աշխատանքի և իր ղեկավարների կողմից իրականացված՝ իրենց պետության կայուն զարգացման ռազմավարությունների շնորհիվ, Չինաստանը հասել է նախանձելի ռեկորդի և զգալի առաջընթացի՝ երկրի բարգավաճման և հզոր առաջընթացի ուղղությամբ։ Ժամանակակից Չինաստանը եզակի գերտերություն է, որը ոչ միայն առաջ է քաշում քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների բարեփոխման ներքին ծրագրեր, այլև ձգտում է այդ ոլորտներում իր ձեռքբերումները տարածել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վրա։ Չինաստանի կարգավիճակը՝ որպես պատասխանատու գերտերություն, որը հավատարիմ է համամարդկային արժեքներին, վերջին տասնամյակում ավելի ընդգծված է դարձել, Սի Ցզինպինի կառավարման օրոք, որն առաջ է քաշել մի շարք գլոբալ նախաձեռնություններ, որոնք իրենց բնույթով և ռազմավարական տեսլականով միտված են նոր տիպի միջազգային հարաբերություններ ստեղծելուն՝ դրանք դարձնելով ավելի արդար և ներառական։ Չինաստանի այս քաղաքականությունը լավագույնս արտացոլված է «Մարդկության ընդհանուր ճակատագրի համայնք» կառուցելու հայեցակարգում։ Չինաստանի առաջնորդն առաջին անգամ հնչեցրել է «Մարդկության համար ընդհանուր ճակատագրի համայնք» ստեղծելու գաղափարը դեռևս 2013 թվականին՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ Հետագա տարիներին այս գաղափարը ձեռք բերեց հայեցակարգային բաղադրիչ՝ դառնալով Չինաստանի կառավարության քաղաքականության անբաժանելի մասը։ Եվ պատահական չէ, որ այն ժամանակ արդեն նշվել են մարդկության առջեւ ծառացած մարտահրավերները։ Այս ամենը Սառը պատերազմից հետո ի հայտ եկած աշխարհաքաղաքական, անվտանգության և տնտեսական համակարգերի դեգրադացիայի և փլուզման արդյունք էր։ Ցավոք, հայ ժողովուրդը չկարողացավ խուսափել գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզման արդյունքում աշխարհում և տարածաշրջանում ուժերի փոփոխվող հավասարակշռության կործանարար հետևանքներից։ Ուստի տրամաբանական է, որ հայ ժողովուրդը համակիր է Չինաստանի նախաձեռնությանը՝ ձևավորելու ավելի արդար, ժողովրդավարական և համամարդկային արժեքների վրա հիմնված գլոբալ կառավարման համակարգ։ ՄԱԿ-ում իր ելույթներից մեկում պարոն Սին ասաց. «Պատմությունը հայելի է։ Աշխարհը կարող է խուսափել անցյալի ողբերգությունները կրկնելուց միայն պատմության դասեր քաղելով։ Մենք պետք է դրան հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվենք։ Անցյալը հնարավոր չէ փոխել, բայց մենք ինքներս կարող ենք ստեղծել մեր ապագան»։ Միայն այն գիտակցումը, որ մարդկությունն ամբողջ աշխարհում կիսում է ընդհանուր ճակատագիրը, և մի ժողովրդի բարեկեցությունը չի կարող ապահովվել մեկ այլ ժողովրդի տառապանքի հաշվին, թույլ կտա մեզ ազատվել փլուզվող միաբևեռ աշխարհակարգի չարորակ մետաստազներից»։ Չինաստանի կողմից քարոզվող խաղաղ գոյակցության գաղափարը սկզբունքորեն հակասում է ուժի միջոցով ցանկացած նպատակին հասնելու փորձերին։ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հիմնված է համընդհանուր մարդկային արժեքների և ընդհանուր բարեկեցության ձգտման վրա։ Ինչպես նախագահ Սին ասաց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ, «ոչ մի երկիր չի կարող հասնել բացարձակ անվտանգության միայն իր ջանքերով, և ոչ մի երկիր չի կարող կայունության հասնել այլ երկրների անկայունության միջոցով։ Ջունգլիների օրենքը թույլերին թողնում է ուժեղների ողորմածությանը: Սա չի կարող երկրների միջև հարաբերությունները բարելավելու միջոց լինել։ Նրանք, ովքեր լկտիաբար ուժ են կիրառում՝ քար բարձրացնելով թույլերի վրա, ի վերջո կտեսնեն, որ այն ընկնում է իրենց ոտքերի վրա»։ Կասկածից վեր է, որ Չինաստանը շատ լավ հասկանում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրողությունները, և պարզ է, որ Պեկինը շահագրգռված է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը միտված միջազգային նախագծեր իրականացնելով, որոնք ուղղված չեն Հայաստանի մեկուսացմանը։ Այս առումով չափազանց կարևոր է Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության հարուստ փորձը, որը պետք է խթան դառնա մեր տարածաշրջանում տրանսպորտային կապերի ամրապնդման` Չինաստանի ջանքերին նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր կառավարման օրոք առաջնորդվել է փոխլրացման բազմավեկտոր արտաքին քաղաքականության գաղափարներով, որը լավագույնս կարող էր դրսևորվել ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում։ Հայաստանը միջազգային հարաբերություններում միշտ հանդես է եկել որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր։ Գլոբալիզացիայի ներկա պայմաններում, իսկապես, բոլոր երկրները փոխկապակցված են և ունեն ընդհանուր ճակատագիր։ Ե՛վ Հայաստանի, և՛ շատ այլ երկրների համար աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի խաչմերուկում գտնվելը միաժամանակ և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն։ Երբ այդ կենտրոնները հակասության մեջ են, երբեմն անտեսվում են փոքր պետությունների շահերը: Ուստի մեր խնդիրը միշտ եղել է համագործակցության և շահերի համադրման միջոցով այդ մարտահրավերները հնարավորությունների վերածելը։ Գտնվելով քաղաքակրթությունների բախման խաչմերուկում՝ մեր երկիրը միշտ ձգտել է կապել Հյուսիսն ու Հարավը, կամուրջներ կառուցել Արևելքի և Արևմուտքի միջև։ Հայաստանի լեռներում կղզի դառնալը երբեք մեր ցանկությունն ու նպատակը չի եղել։ Որպես ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ՝ մենք միաժամանակ կարողացանք շահագրգիռ մասնակցություն ապահովել չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, մյուս կողմից՝ առողջ հարաբերություններ կառուցել Արևմուտքի հետ՝ երբեք չհակադրելով դրանք այլ գերտերությունների շահերին։ Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման շրջանը նշանավորվեց հայ-չինական հարաբերություններում մի շարք նշանակալից իրադարձություններով։ Ի թիվս այլ բաների, պետք է նշել հայ-չինական բարեկամության դպրոցի հիմնադրումը, Կոնֆուցիուսի ինստիտուտի բացումը, Չինաստանի նոր դեսպանատան շենքի հիմքը դնելը, հումանիտար ոլորտում երկկողմ շփումների ակտիվացումը։ Հայ-չինական տնտեսական հարաբերություններում ՀՀԿ-ի կառավարման օրոք ցանված սերմերը այժմ տալիս են իրենց առաջին պտուղները։ Ուրախ ենք նշել, որ այսօր երկու երկրների միջև փոխադարձ առևտրի տարեկան շրջանառությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարը, ինչը կարող է լուրջ խթան դառնալ Չինաստանի հետ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության զարգացման համար։ Հասունացել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը նոր, ռազմավարական մակարդակի բարձրացնելու պահը։ Մեր երկրները նման շահեր ունեն մի շարք միջազգային հարցերում։ Մենք կիսում ենք Չինաստանի ղեկավարի կարծիքը, որ «փոքր երկրների հետ հարաբերություններում մեծ երկրները պետք է արդարությունը վեր դասեն շահերից», հետևաբար համոզված ենք, որ մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի ստեղծումը և հավասար ու կանոնավոր բազմաբևեռ աշխարհի ձևավորումը բխում է առաջին հերթին փոքր ազգերի շահերից և միտված է վերականգնելու նրանց օրինական իրավունքները։ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 32 տարի անց հայ և չին ժողովուրդը համանման մոտեցումներ ու տեսակետներ ունի մարդկային զարգացման և միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման հարցերում, ուստի կասկած չկա, որ առաջիկա տասնամյակներում մեր երկրներն ավելի սինխրոն կշարժվեն դեպի «մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքներ» ձևավորելու նվիրական նպատակը»:
16:57 - 05 ապրիլի, 2024
Ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում եւ Չինաստանում |shantnews.am|

Ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում եւ Չինաստանում |shantnews.am|

shantnews.am: Ճապոնիայում 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ազգային օդերեւութաբանական վարչությանը, Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան ափերի մոտ, սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։ Ցունամիի վտանգ չկա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակից 40 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել նաև Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցինհայ նահանգում ևս 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումը գրանցվել է Ցինհայ նահանգի Հայսի-մոնղոլա-տիբեթական Մաննայ քաղաքում:  
09:12 - 04 ապրիլի, 2024
Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն առաջարկել է չինական ընկերություններին դիտարկել Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում ներգրավվելու հնարավորությունը։ Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
13:45 - 29 մարտի, 2024
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը՝ հետախուզվող անձը հանձնվել է Չինաստանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Ս.Վ.-ն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Սա 2023 թվականի մարտի 18-ին ուժ մտած՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հանձնման մասին» պայմանագրի հիման վրա բավարարված՝ հանձնման մասին երկրորդ միջնորդությունն է: ՀՀ գլխավոր դատախազի կողմից բավարարված առաջին միջնորդությունը վերաբերել է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող Ժ.Լ.-ին. վերջինս 2023 թվականի դեկտեմբերին հանձնվել է Չինաստանի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:02 - 11 մարտի, 2024
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները
 |tert.am|

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները |tert.am|

tert.am: Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 12-ին կսկսեն «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Դրանցում ներգրավվելու են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմական նավատորմերը։ Զորավարժություններին ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և ՀԱՀ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը «համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն»։
16:48 - 11 մարտի, 2024
Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Սի Ծինփինին և Լի Ցյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով: Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։ Հայ-չինական ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ, այդ թվում նաև՝ տարածաշրջանային նախաձեռնություններում փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի էլ ավելի ընդլայնել և խորացնել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև՝ բարձրաստիճան այցերի ակտիվացման միջոցով: Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։ Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»։
10:34 - 10 փետրվարի, 2024
ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

ՀՀ-ում Չինաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ատոմակայան

2024 թվականի հունվարի 16-ին ճանաչողական նպատակով Հայկական ատոմային էլեկտրակայանում էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀԱԷԿ-ի մամուլի ծառայությունը։ Կայանի արտադրական տարածքում կազմակերպված տեխնիկական շրջայցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացել է էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնական և օժանդակ համակարգերի ու սարքավորումների աշխատանքին: Շրջայցից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում դիտարկվել են երկու երկրների միջև ատոմային էներգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մեկնարկել են թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագծի շուրջ աշխատանքները, որոնց համար հայտարարվող մրցույթներին կարող են մասնակցել նաև ոլորտում ընդգրկված չինական ընկերությունները: Բացի այդ, անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում նոր էներգաբլոկի կառուցման նախագծին. ըստ այդմ՝ նախանշվել են դիվանագիտական գերատեսչության միջնորդությամբ չինական ոլորտային կազմակերպությունների հետ փոխգործակցությունն առավել առարկայական դարձնելու եղանակները: Փոխադարձ քննարկումների արդյունքում կողմերը ողջունել են համագործակցության պատրաստակամությունն ու դրական են գնահատել այդ ուղղությամբ տեսանելի նախադրյալները:
10:01 - 18 հունվարի, 2024
Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում Հայաստանի դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Գևորգյանին Չինաստանի Ժողովրդական հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:   «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,- ասված է հրամանագրի մեջ։ Նախագահի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի. Սերգեյ Մանասարյանին հետ կանչել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Վահե Գևորգյանն ազատվել էր ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:
16:59 - 11 հունվարի, 2024
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ
 |shantnews.am|

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի ԱԳ նախարարի հետ |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Ին հեռախոսով քննարկել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումները։ «Նախարարները դիտարկել են ամենաբարձր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Զրույցի ընթացքում կողմերն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները։ «Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներն ամփոփել և բարձր են գնահատել 2023 թվականի փոխգործակցության հիմնական արդյունքները, գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության զարգացման բարձր տեմպերի կապակցությամբ, որոնք ցույց են տալիս կայունություն և դրական դինամիկա ընդհանուր աշխարհաքաղաքական անկայունության համատեքստում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
21:37 - 10 հունվարի, 2024