Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 19-ին ուկրաինական քաղաքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին և գործընկերներին՝ հրատապ կերպով Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցով։ «Յուրաքանչյուր երկիր, որը տրամադրում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, յուրաքանչյուր ղեկավար, ով օգնում է համոզել մեր գործընկերներին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չպետք է պահվեն պահեստներում, այլ տեղակայվեն իրական քաղաքներում և համայնքներում, որոնք կանգնած են ահաբեկչության դիմակայության առաջ, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեր պաշտպանությանը, կյանք են փրկում»,- X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա ահաբեկչության համար, և բոլոր հրթիռներն ու «Շահեդ» անօդաչու սարքերը պետք է որսալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ աշխարհը կարող է դա ապահովել, դա ցույց է տվել Մերձավոր Արևելքի երկնքում, և այն պետք է գործի նաև Եվրոպայում:
Այսօր 12:34
Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին
 |1lurer.am|

Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի մոտ տեղի կունենա Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով։ Ռուսաստանը ներկա չի լինի: Բեռնում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել ՌԴ-ին: Դիվանագետը միաժամանակ նշել էր, որ Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի, քանի որ կազմակերպիչները ներկայացնելու են Ռուսաստանի համար անընդունելի «խաղաղության բանաձևը»: Ըստ Մոսկվայի՝ այն ոչ կենսունակ է և հաշվի չի առնում ռուսական շահերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է: Եվրամիությունը, հակառակը, իր աջակցությունն է հայտնել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի անցկացմանը և ակնկալում է մասնակցել դրան։
19:55 - 11 ապրիլի, 2024
Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում
 |1lurer.am|

Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանական արդյունաբերության և զենքի արտադրության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Կիևում կայացած համաժողովում, որին մասնակցել են բրիտանական շուրջ 30 պաշտպանական ընկերության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրողների ներկայացուցիչները՝ հաղորդել է Reuters-ը։ Ինչպես նշվում է, բրիտանացիները քննարկում են Ուկրաինայում պաշտպանական ոլորտի տեղական արտադրողների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։ Ըստ Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշի՝ Ուկրաինայի հետ ստորագրվում է առաջին նման միջկառավարական համաձայնագիրը: «Այսօր բրիտանական ընկերությունները համագործակցում են ուկրաինական ընկերությունների հետ և հնարավորություններ են փնտրում համատեղ ավելի շատ զենք արտադրելու համար»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Գրեգ Հանդսը հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը պաշտպանվող Ուկրաինային առավելություն կտա մարտի դաշտում, ինչպես նաև օգուտ կբերի նրա տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում։
13:41 - 11 ապրիլի, 2024
«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան.  «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։  ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
09:30 - 04 ապրիլի, 2024
Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք. Ուկրաինայի 2 քաղաքացի կալանավորվել է

Բացահայտվել է Երևանում օտարերկրացիների կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «Երևան քաղաքի Արին Բերդի փողոցի մոտակայքում 2024 թվականի մարտի 29-ին ծառայություն իրականացնող պարեկները նկատել են երկու անձանց, որոնցից մեկը, նկատելով, իրավապահներին, ձեռքից ինչ-որ իր է նետել և ավտոմեքենայով հեռացել: Ավտոմեքենան կանգնեցվել է և նշված անձինք, իրենց կողմից շահագործվող մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Պարզվել է, որ նշված անձինք հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հիշյալ անձինք հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կապույտ գույնի կպչուն ժապավենով  փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող զանգվածով 8 փաթեթ: Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ արդեն իսկ հաստատվել է, որ փաթեթներից երկուսի պարունակությունը «Մեթադոն» տեսակի թմրամիջոց է: Օտարերկրացիների կողմից շահագործվող ավտոմեքենայի խուզարկությամբ, որը, ինչպես պարզվել է, ձերբակալվածներից մեկի կողմից վարձակալվել է, հայտնաբերվել է ևս 10 հատ դեղին, 10 հատ կապույտ գույնի կպչուն ժապավենով փաթաթված և 10 հատ ստվարաթղթե փաթեթներ: Վերջիններիս պարունակությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան վարձակալած անձը նախնական համաձայնության է եկել վերոհիշյալ իր ծանոթի հետ՝ խմբի կազմում, շահադիտական դրդումներով, յուրաքանչյուր փաթեթի տարածման դիմաց գումար ստանալու պայմանով, թմրամիջոցներ իրացնելու հարցի շուրջ։ Ապա քննությամբ դեռևս չպարզված անձից, իրացման նպատակով, նրանք ապօրինի ձեռք են բերել թմրամիջոցների 38 փաթեթ, որոնք 2024 թվականի մարտի 29-ին տեղափոխել են Երևան քաղաքի Արին Բերդ փողոց: Սակայն նկատելով ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցներին՝ իրենց մոտ գտնվող թմրամիջոցների 8 փաթեթը՝ «Մեթադոն» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, նետել են՝ փորձելով խույս տալ պարեկներից, ինչը կանխվել է վերջիններիս կողմից: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:21 - 03 ապրիլի, 2024
Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

Ուկրաինան ցինիկ է անվանել Ուկրաինայի անվտանգության խորհրդի ղեկավարին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը |news.am|

news.am: Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ի պահանջը արտահանձնելու բոլոր այն անձանց, ում Մոսկվան համարում է Ռուսաստանի տարածքում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ կապված, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԽ ղեկավար Վասիլի Մալյուկին, «հատկապես ցինիկ է հնչում, քանի որ այն գալիս է հենց ահաբեկչական պետությունից»,- հայտնում է Reuters-ը։ Ռուսական հայտարարությունն անուղղակիորեն վերաբերում էր Մոսկվայի մերձակայքում գտնվող համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ամերիկացի պաշտոնյաները շեշտում են, որ իրենք տեղեկություններ ունեն, որոնք վկայում են այն մասին, որ դա իրականացրել է ԻՊ Խորասանի աֆղանական մասնաճյուղը։ Անցյալ շաբաթ ռուս քննիչները հայտարարեցին, որ ապացույցներ են գտել, որ հարձակվողները կապված են եղել «ուկրաինացի ազգայնականների» հետ։ Կիևը կտրականապես հերքում է որևէ կապ հարձակման հետ։ Ռուսական լրատվական գործակալությունները կիրակի օրը մեջբերել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի խոսքը, որ աշխատանքները շարունակվում են հարձակման հետևում կանգնած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ուկրաինայի ԱԽ-ն անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ուկրաինացի երեխաներին Ռուսաստան արտաքսելու գործով Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրամանին, ասել է, որ «Հագայի տրիբունալը սպասում է նրան»։
10:55 - 01 ապրիլի, 2024
ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ-ն Ուկրաինայից պահանջել է ձերբակալել անվտանգության ծառայության ղեկավարին

ՌԴ ԱԳՆ հայտարարում է՝ քննչական գործողությունները ցույց են տվել, որ  «Crocus City Hall»-ում հարձակման և Ռուսաստանում տեղի ունեցած այլ ահաբեկչությունների հետքը տանում է դեպի Ուկրաինա։ Այս մասին հայտնում է «TASS»-ը։ Այդ կապակցությամբ Մոսկվան Կիևից պահանջել է ձերբակալել և արտահանձնել բոլոր ներգրավվածներին։ ՌԴ-ն պահանջում է նաև ձերբակալել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ գործով։ «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը յուրաքանչյուր պետության պարտականությունն է, ռուսական կողմը պահանջում է Կիևի ռեժիմից անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործողություններին ցանկացած աջակցություն, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասը»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Նշենք, որ Ուկրաինան բազմիցս հերքել է Կիևի մասնակցությունը  «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությանը։
21:44 - 31 մարտի, 2024
Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն
 |tert.am|

Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցածի մեջ ուկրաինական հետքը. Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն |tert.am|

tert.am: Ձերբակալվածների տված տեղեկությունները հաստատում են «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ ուկրաինական հետքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ինչպես ավելի վաղ նշել էր Բորտնիկովը, պատվիրատուին դեռ չեն պարզել, բայց ԱԴԾ-ում տեսնում են, թե ով է կազմակերպել հարձակումը եւ հավաքագրել կատարողներին։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունը ձեռնտու էր արևմտյան հատուկ ծառայություններին և Ուկրաինային՝ Ռուսաստանում իրավիճակը ցնցելու և հասարակության մեջ խուճապ սերմանելու համար: Հիշեցնենք, որ Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան «Պիկնիկ» խմբի համերգից առաջ։ Զինված անձինք ներխուժել են համալիր, կրակել մարդկանց, ինչի արդյունքում հրդել է բռնկվել շենքում։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 139, վիրավորվել՝ 182 մարդ։
19:51 - 26 մարտի, 2024
Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով
 |1lurer.am|

Ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են ՌԴ-ում ահաբեկչության իրականացմանը. Բորտնիկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աջակցել են «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության իրականացմանը: Նրա խոսքով՝ ահաբեկիչներին սպասում էին ուկրաինական կողմում: Միևնույն ժամանակ, Բորտնիկովի խոսքով՝ «Կրոկուսում» ահաբեկչության պատվիրատուն դեռ հայտնի չէ: Պաշտոնյան կարծիք է հայտնել, որ ահաբեկչության նպատակն էր սասանել իրավիճակը Ռուսաստանի ներսում: Նրա խոսքով՝ ՌԴ-ում ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է: Բորտնիկովը նշել է, որ ուկրաինացի զինյալները պատրռդաստություն են անցել Մերձավոր Արևելքում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պետք է ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն էլ վստահություն է հայտնել, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է Ուկրաինան: Ուկրաինական կողմը հերքել է ցանկացած մեղադրանք:
16:55 - 26 մարտի, 2024
Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել»
 |azatutyun.am|

Մակրոն․ «Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել» |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել», - այսօր, ֆրանսիական Գվիանա կատարած այցի ընթացքում հայտարարել է Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևում «Իսլամական պետությունն» է։ «Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ պահվածք է», - հայտարարում է Մակրոնը։ Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։ Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Ընդհանուր 11 մարդ է ձերբակալվել։ Այսօր հաղորդվեց, որ ձորբակալվածներից հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են։
16:30 - 25 մարտի, 2024
Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, նախնական տվյալներով, մահացել է 40 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Հատուկ ծառայություններն անցկացնում են օպերատիվ փրկարարական գործողություններ, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները` ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար; Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։   Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը մարելու համար օգտագործվում է ավիացիա   Ականատեսներից մեկը լարգրողներին պատմել է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ և սկսել ուղիղ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել նռնակներ։   Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ  շաբաթ և կիրակի օրերին քաղաքում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։   Մի շարք երկրների ղեկավարներ արդեն ցավակցություններ են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։    Մասնավորապես Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին։ ԱՄՆ ԱԱԽ Ջոն Կիրբին հայտարարել է, որ  Առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են տեղի ունեցածում։ 
23:19 - 22 մարտի, 2024
Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

Ուկրաինայում հայտնել են ռուսական ուժերի կողմից էներգետիկ ենթակառուցվածքի զանգվածային գնդակոծությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են իրականացրել երկրի էներգետիկ համակարգի վրա։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նախարար Գերման Գալուշչենկոն հայտնել է, որ հարվածների նպատակն էր «առաջացնել երկրի էներգահամակարգի աշխատանքի խափանում»։ Ըստ պաշտոնյայի՝ վնասվել են էլեկտրաէներգիայի բաշխման համակարգեր երկրի տարբեր մարզերում։ Մի շարք շրջաններում անջատվել է էլեկտրական հոսանքը։ Իր հերթին Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահը հայտնել է, որ գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքի օբյեկտներ։ Զապորոժիեի իշխանություններն էլ հայտնել են հրթիռային ութ հարվածների մասին։ Պայթյունների և գնդակոծությունների մասին հայտնել են նաև Խարկովի իշխանությունները։ Հաղորդվում է էլեկտրամատակարարման խափանումների մասին։
11:13 - 22 մարտի, 2024
Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի
 |tert.am|

Պուտինի պարտությունը ժողովրդավարության համար կյանքի ու մահվան հարց է. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինայի դեմ ռազմական դիմակայությունում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պարտությունը կյանքի ու մահվան հարց է համայն ժողովրդավարական աշխարհի համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ Պուտինը պարտվի, ժողովրդավարական աշխարհը «գալիք սերնդի համար լավ հեռանկար կունենա»։ «Մենք պետք է տոկուն լինենք տարբեր մարտահրավերների առաջ, որպեսզի հաղթահարենք Պուտինին և չհայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ Արևմուտքի ուժի վերաբերյալ կասկածներն օգնեն այս խելագարին», - ընդգծել է Զելենսկին։ Նա հավելել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Ես երախտապարտ եմ մեր ազգին և ժողովրդին Ամերիկայի աջակցության համար, և կենսական նշանակություն ունի, որ ամերիկյան ղեկավարությունը հաստատակամ մնա միջազգային իրավունքի գերակայությունը պաշտպանելու գործում», - ասել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Ուկրաինային պարտվել։ Նա վստահեցրել էր, որ դաշնակիցները ուղիներ են փնտրում Ուկրաինային անխափան օգնություն ցուցաբերելու համար։
09:37 - 21 մարտի, 2024