Շվեդիա

Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր
 |tert.am|

Շվեդիայի պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հենակետեր |tert.am|

tert.am: Շվեդիայի պատվիրակության անդամներն այցելել են Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների առաջնագծի օպերատիվ հենակետեր՝ հանդիպելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կազմում Ադրբեջանի հետ սահմանին պարեկություն իրականացնող շվեդ դիտորդների հետ: Այս մասին նշվում է Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ «Շվեդիայի Խաղաղության, անվտանգության և զարգացման գործակալության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների գործակալության շվեդական պատվիրակությունն այցելել է Եղեգնաձոր, Իջևան, Մարտունի, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքների հենակետեր՝ հանդիպելու Շվեդիայի առաքելության անդամների հետ»,- ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմում Շվեդիան ներկայացնող 10 փորձագետ կա։
16:28 - 12 ապրիլի, 2024
Արմեն Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը

Արմեն Գրիգորյանը Շվեդիայում կարևորել է ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեդիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Շվեդիայի վարչապետի գրասենյակի ԵՄ հարցերով նախարարի պետական քարտուղար Քրիստիան Դանիելսոնի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցության շուրջ և կարևորել այդ հարաբերությունների նոր գործընկերության օրակարգը: Քարտուղար Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը ՀՀ-ում և վիզայի ազատականացման երկխոսության հնարավոր շուտ մեկնարկը, ընդգծել է նաև իր ամբողջ կարողությամբ ՍԵՊԱ-ի գործարկման անհրաժեշտությունը: Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված հանդիպումից և այդ համատեքստում կարևորել ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
17:38 - 08 ապրիլի, 2024
ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ
 |armenpress.am|

ՆԱՏՕ-ն չի պլանավորում միջուկային զենքեր տեղակայել նոր անդամ երկրներում․ Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի նախատեսում Շվեդիայի հաշվին ընդլայնել դաշինքի այն անդամների թիվը, որտեղ միջուկային զենք է տեղակայված: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Շվեդիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Մենք միջուկային զենք ունեցող ՆԱՏՕ-ի երկրների թիվն ընդլայնելու պլաններ չունենք: Մենք նաև մշտապես գնահատում ենք մեր ուժերի կարողությունը, և ներկայում պլաններ չունենք Շվեդիայում նոր մարտական ​​խմբերի առնչությամբ», - ասել է նա: Ըստ Ստոլտենբերգի, եթե մի օր նման անհրաժեշտություն առաջանա, ապա Շվեդիան ինքը պետք է որոշում կայացնի։ «Շվեդիան անկախ երկիր է, որն ինքն է որոշումներ կայացնում։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի փոխի Շվեդիայի իրավունքը և ունակությունը՝ ասելու «ոչ» միջուկային զենքի տեղակայմանը», - ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։ Շվեդիան մարտի 7-ին պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը։ Շվեդիայի դրոշի բարձրացման արարողությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել մարտի 11-ին։
16:47 - 11 մարտի, 2024
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
 |armenpress.am|

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում |armenpress.am|

armenpress.am: Ներկայում Շվեդիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել իրադարձությունների նման ընթացքը։ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Ներկայում դա ընդհանրապես տեղին չէ, հիմա մենք զբաղված ենք Ուկրաինային առաջնային նյութերի փոխանցմամբ, ինչպես անում են շատ երկրներ, - նշել է վարչապետը: - Ուկրաինական կողմից դրա խնդրանքը չկա, այնպես որ, այդ հարցը տեղին չէ։ Մյուս կողմից, տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն այլ երկրների (գործերում) ներգրավվածության հարցում։ Ֆրանսիայի ավանդույթը Շվեդիայի ավանդույթը չէ: Դա տեղին չէ, մենք այս թեմայով քննարկումներ չունենք, մենք օգնում ենք՝ Ուկրաինա ուղարկելով միջոցներ, նյութեր, փող»: Քրիստերսոնը հավելել է, որ եթե որևէ երկիր «ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի որևէ վայր, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: «Այս պահին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս գոյություն չունի։ Ոչինչ, սակայն, բացառել պետք չէ։ Մենք կանենք այն ամեն, ինչ պարտավոր ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», – հայտարարել էր Մակրոնը։ Նշենք, որ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը նույնպես հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:
15:23 - 27 փետրվարի, 2024
Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին

 |factor.am|

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային զենքի մատակարարման ռեկորդային փաթեթի մասին |factor.am|

factor.am: Շվեդիայի իշխանությունները ներկայացրել են Ուկրաինային ռազմական օգնության 15-րդ փաթեթը, որի արժեքը դարձել է ամենամեծը՝ 7,1 մլրդ շվեդական կրոն (ավելի քան 680 մլն դոլար)։ Այս մասին հայտնել է SVT հեռուստաընկերությունը։ «Ի վերջո, խոսքը մարդասիրության և պարկեշտության մասին է: Խոսքը նաև արժեքների և շահերի պաշտպանության մասին է, որոնք կարևոր են Շվեդիայի և նրա շահերի համար»,- ասել է պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը մամուլի ասուլիսում: Աջակցության փաթեթը ներառում է 10 գրոհային Stridsbåt 90 նավակ, 20 դեսանտային նավակ, ստորջրյա զենքեր՝ ականներ և տորպեդներ, Robot 70 ՀՕՊ համակարգեր, TOW հակատանկային համակարգեր, նռնականետեր՝ զինամթերքով, հրետանային արկեր, ձեռքի նռնակներ, «Կարլ Գուստավ» նռնականետեր, բժշկական սարքավորումներ, շտապօգնության մեքենաներ։ Բացի այդ, 1 միլիարդ կրոն կուղղվի տարբեր միջոցներով ռազմական տեխնիկա գնելու, ևս 1 միլիարդ՝ Ուկրաինային նոր «Ստրիդսֆորդոն 90» զրահամեքենա պատվիրելու համար։ Եվս 400 միլիոն շվեդական կրոն կհատկացվի ուկրաինացիների կրթական տարբեր նախաձեռնություններին։ Փոլ Ջոնսոնի խոսքով՝ աջակցության նոր փաթեթը հատուկ մշակված է Ուկրաինայի կարիքները բավարարելու համար։
16:11 - 20 փետրվարի, 2024
Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

Հունգարացի պատգամավորները բոյկոտել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցով քվեարկությունը |1lurer.am|

1lurer.am: Հունգարիայի խորհրդարանը չի կարողացել վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ քվորումի բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունները, ունենալով 199-ից 133 մանդատ, ինչպես խոստացել էին, ներկա չեն եղել հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել են 148-ը։ Ուրբաթ հայտնի է դարձել, որ իշխող Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ​​ժողովրդական կուսակցությունը փետրվարի 5-ին չի մասնակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացման քվեարկության համար հրավիրված արտահերթ նիստին և կսպասի Հունգարիայի ու Շվեդիայի վարչապետների հանդիպմանը։ Ֆիդեսի խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել է, որ վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի հենց սկզբում, որը մեկնարկում է փետրվարի վերջին։ Փետրվարի 5-ին արտահերթ նիստ էր նշանակվել, երբ ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ հրավիրել՝ վավերացնելու Շվեդիայի դիմումը։ Կանոնակարգի համաձայն՝ նիստ է նշանակվում, եթե դա պահանջում է պատգամավորների առնվազն 20%-ը։
19:35 - 05 փետրվարի, 2024
Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
 |azatutyun.am|

Ստոլտենբերգն ակնկալում է, որ հաջորդ ամիս Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը փետրվարին կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, հաղորդում է Reuters-ը։ Ստոլտենբերգի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անցած օրերին հեռախոսազրույցի ընթացքում իրեն վստահեցրել է, որ լիովին կաջակցի դաշինքին Շվեդիայի անդամակցությանը։ «Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի մեր ընդհանուր անվտանգությունը։ Ես միանգամայն վստահ եմ, որ Հունգարիան կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հունգարիան հյուսիսատլանտյան դաշինքի վերջին երկիրն է, որը դեռևս հավանություն չի տվել Շվեդիայի անդամակցության հայտնին։ Թուրքիայի խորհրդարանը Ստոկհոլմի դիմումը վավերացրել է մի քանի օր առաջ:
16:18 - 26 հունվարի, 2024