Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում
 |armenpress.am|

Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը հայտնել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում ։ Այս մասին նշված է Իրանի արտգործնախարարության Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Աբդոլահիանն ընդգծել է, որ  Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ողջունում լարվածության աճը տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելը ցանկանա սադրանքներ իրականացնել, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի անհապաղ, ավելի կոշտ և լայնածավալ։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը պատասխան հարված է հասցրել Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության օրինական իրավունքի շրջանակներում։
20:45 - 15 ապրիլի, 2024
Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

Times. Լոնդոնն ու Երևանը բանակցում են Բրիտանիայից Հայաստան անօրինական ներգաղթյալներ ուղարկելու շուրջ |news.am|

news.am: Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։ Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են  Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։   Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։ Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ: ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում հայտնված հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ   «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել\, - @ArmeniaSputnik -ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
12:26 - 15 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հաստատում է, որ Թագավորական ռազմաօդային ուժերը Իսրայելի ուղղությամբ Իրանի գիշերային հարձակման ժամանակ խոցել են «մի շարք դրոններ»։ Այս մասին հայտնում է timeofisrael.com-ը։ Բրիտանացի պաշտոնյան ասում է, որ Իրանի հարձակումը «վտանգավոր եւ անհարկի էսկալացիա» էր, եւ որ ռազմաօդային ուժերի գործողությունը Իսրայելում եւ հարեւան երկրներում կյանքեր է փրկել։  «Հարգանքի են արժանի մեր օդաչուների քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը, նրանք թռչում էին վտանգին ընդառաջ, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։  Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ
16:13 - 14 ապրիլի, 2024
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ
 |1lurer.am|

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին կանչել են Իրանի արտգործնախարարություն՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ արևմտյան երեք երկրների դիրքորոշուման կապակցությամբ։    Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, Իրանի արտաքին գերատեսչության Արևմտյան Եվրոպայի դեպարտամենտի ղեկավարը «դատապարտել է երեք եվրոպական երկրների երկակի չափորոշիչները՝ նկատի ունենալով Իսրայելի հարձակումը  Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա։   Հիշեցնենք, ապրիլի 14-ի գիշերը Իրանը բազմաթիվ հարվածներ է հասցրել Իսրայելին հրթիռներով և անօդաչու սարքերով՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ապրիլի 1-ին հասցված ավիահարվածի։   Արևմտյան երկրները դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա։
15:41 - 14 ապրիլի, 2024
Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում
 |1lurer.am|

Կիևն ու Լոնդոնը կհամագործակցեն զենքի արտադրության հարցում |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան և Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանական արդյունաբերության և զենքի արտադրության ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրվել է Կիևում կայացած համաժողովում, որին մասնակցել են բրիտանական շուրջ 30 պաշտպանական ընկերության, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրողների ներկայացուցիչները՝ հաղորդել է Reuters-ը։ Ինչպես նշվում է, բրիտանացիները քննարկում են Ուկրաինայում պաշտպանական ոլորտի տեղական արտադրողների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։ Ըստ Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշի՝ Ուկրաինայի հետ ստորագրվում է առաջին նման միջկառավարական համաձայնագիրը: «Այսօր բրիտանական ընկերությունները համագործակցում են ուկրաինական ընկերությունների հետ և հնարավորություններ են փնտրում համատեղ ավելի շատ զենք արտադրելու համար»,- մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը։ Իր հերթին, Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Գրեգ Հանդսը հույս է հայտնել, որ ստորագրված համաձայնագիրը պաշտպանվող Ուկրաինային առավելություն կտա մարտի դաշտում, ինչպես նաև օգուտ կբերի նրա տնտեսությանը երկարաժամկետ հեռանկարում։
13:41 - 11 ապրիլի, 2024
Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին |armenpress.am|

armenpress.am: Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հետաձգել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին՝ մինչև բողոքարկման քննարկումն ավարտելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Եթե ​​դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։ Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թ. դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված բողոքը և չեղարկել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու արգելքը։ 2022 թ. մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել Ասանժի բողոքարկումը Լոնդոնի Գերագույն դատարանի այս որոշման դեմ, իսկ 2022 թ. ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը վճիռ էր կայացրել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ։ 2022 թ. հունիսին Պրիտի Պատելը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը, հաստատեց Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու որոշումը։ Ավելի ուշ WikiLeaks-ի հիմնադիրը նոր բողոքարկում ներկայացրեց բրիտանական իշխանությունների այդ որոշման դեմ։ ԱՄՆ-ն ձգտում է հասնել 52-ամյա Ասանժի արտահանձնմանը, քանի որ երկրի դատախազությունը ցանկանում է նրան դատել գողության և պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: 2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական ​​համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների դատական ​​իշխանությունները հայտարարեցին Wikileaks-ի հիմնադրի դեմ ևս 17 կետով լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու որոշման մասին։ Բոլոր մեղադրանքները, ինչպես նշել են ամերիկյան ԶԼՄ-ները, կապված են ԱՄՆ-ի պաշտպանության հետ առնչություն ունեցող տվյալների անօրինական ստացման և հրապարակման հետ։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում։  
18:12 - 26 մարտի, 2024
Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար
 |armenpress.am|

Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: «Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում  դարեր շարունակ: Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։ «Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
12:20 - 21 մարտի, 2024
Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Դեսպան Ներսեսյանը Լոնդոնում ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում

Մարտի 20-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Լոնդոնի առևտրի և արդյունաբերության պալատի (LCCI) միջազգային բաժնի ղեկավար Մարտա Կոզլովսկային և քաղաքականության ղեկավար Ջեյմս Ուոթկինսին: Այս մասին տեղեկացնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանը հույս է հայտնել, որ LCCI-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ համագործակցության ցանցերի և հարթակ ստեղծելու գործում՝ երկու երկրների գործարար շրջանականերին միմյանց հետ կապելու և նրանց գործունեությունն ընդլայնելու համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի ռազմավարական դիրքը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ինչը հնարավորություն է ընձեռում բրիտանական բիզնեսին նոր շուկաներ և ներդրումների ուղիներ ուսումնասիրելու համար: Դեսպան Ներսեսյանն ընդգծել է LCCI-ի և բրիտանական ընկերությունների հետ համագործակցությունը՝ Հայաստանում բիզնեսով զբաղվելու հետագա խրախուսման նպատակով: Այս առումով Ներսեսյանը կարևորել է անցյալ տարի կազմակերպված Հայաստան-Մեծ Բրիտանիա գործարար համաժողովի հաջողությունը՝ հույս հայտնելով, որ այն հիմք կծառայի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև գործարար հարաբերությունների խորացմանը։
22:30 - 20 մարտի, 2024
Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։   «Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ։   ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար:   Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել էր, որ Լոնդոնն ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»:
20:08 - 11 մարտի, 2024
Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

Մեծ Բրիտանիան «կաշխատի դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը՝ որպես այդ երկրի ինքնիշխան իրավունք և աշխատելու է եվրատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու Երևանին ռուսական պատասխան սպառնալիքների դեպքում, հայտարարել է ՄԹ զինված ուժերի նախարար Ջեյմս Հիպպին։ Նա նշել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային իր պարտավորությունները, միաժամանակ բրիտանացի պաշտոնյան նկատել է, որ սա դեռ չի նշանակում կազմակերպությունից պաշտոնական դուրս գալ: «Միացյալ Թագավորությունը ստորագրել է ԵԱՀԿ սպառազինությունների էմբարգոն, և, որպես այդպիսին, Միացյալ Թագավորության պաշտպանական արդյունաբերության համար ցանկացած օգուտ պետք է իրականացվի մանդատային սահմանափակումների շրջանակներում: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել Հայաստանի հետ՝ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով», - ի պատասխան պատգամավորներից մեկի հարցման՝ նշել է Ջեյմս Հիպպին։
19:11 - 10 մարտի, 2024