ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին
 |azatutyun.am|

Չինաստանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը՝ կրկին զգուշացնելով Փելոսիի Թայվան այցի վտանգների մասին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Ջուն Փելոսիի հնարավոր այցը Թայվան ծայրահեղ վտանգավոր և սադրիչ է համարել, զգուշացնելով լուրջ հետևանքների մասին։ «Նման այցը ակնհայտորեն շատ վտանգավոր է և սադրիչ։ Եթե ԱՄՆ-ը պնդում է այցը, ապա Չինաստանը ուժեղ և վճռական միջոցներ կձեռնարկի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ակնհայտորեն նման այցը խարխլում է «մեկ Չինաստան» սկզբունքը, խարխլում է Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ու նաև խարխլում է խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում։ Եթե այդ այցը տեղի ունենա, ապա այն կխարխլի նաև Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները»,- նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարում էր Չինաստանի մշտական ներկայացուցիչը։ Դեսպան Չժան Ջունը ասուլիս է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը Չինաստանին անցնելու կապակցությամբ։ Ռոտացիոն կարգով՝ մեկ ամիս, օգոստոս ամիսը Անվտանգության խորհուրդը նախագահելու է Չինաստանը։ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ այդ ընթացքում Պեկինը կնպաստի «երկխոսությանն ու համագործակցությանը՝ հանուն ընդհանուր անվտանգության»։
15:08 - 02 օգոստոսի, 2022
ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն
 |armenpress.am|

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է Ֆրենկ Փալոնը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ: Այցի վերաբերյալ Աբդուլլա Շահիդը գրառում էր կատարել «Թվիթեր»-ում, այնուհետև ջնջել էր այն:
14:35 - 02 օգոստոսի, 2022
Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար

 |armenpress.am|

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի աշխարհում սովի դեմ պայքարի համար |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն։ «Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն: Միջոցները կուղղորդվեն «այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է», օրինակ, երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:27 - 01 օգոստոսի, 2022
Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի
 |azatutyun.am|

Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։ «Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», - Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: «Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», - ասել է Զելենսկին: Մեկ շաբաթ առաջ Կիևն ու Մոսկվան համաձայնագիր են ստորագրել սևծովյան նավահանգիստներում արգելափակված ուկրաինական հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ: Գործարքի համաձայն, ուկրաինական հացահատիկն արտահանվելու է Սև ծովով երեք՝ Օդեսայի, Չերնոմորսկի և Յուժնիյ նավահանգիստներից, նավերն անցնելու են նախապես համաձայնեցված անվտանգ միջանցքներով: Նավահանգիստներում հացահատիկի բեռնմանը կհետևեն ՄԱԿ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
16:13 - 29 հուլիսի, 2022
ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր և պատասխանատու. Արարատ Միրզոյանը՝ Դիվանագիտական դպրոցի շրջանավարտներին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը:  «ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հարգարժան նախագահ,  Հարգելի՛ դեսպան Գաբրիելյան, Սիրելի՛ շրջանավարտներ, Մինչ ելույթիս հիմնական հատվածին անցնելը՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, պարոն Շահիդ։ Բավականին հագեցած երեք օրերի ընթացքում Դուք նշանակալի հանդիպումներ եք ունեցել ինչպես գործադիր և օրենսդիր մարմինների իմ գործընկերների, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Եվ շատ ուրախ եմ, որ ընդունեցիք նաև Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի շրջանավարտների վկայականների հանձման արարողությանը  մասնակցելու իմ հրավերը։  Դառնալով օրվա գլխավոր գործող անձանց,  Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։ Իրապես, Ձեր կյանքում ևս մեկ բարձունք այսօր նվաճեցիք։ Եվ անկախ նրանից, թե ձեզնից ովքեր շուտով կհամալրեն Հայաստանի Հանրապետության  դիվանագետների շարքերը, և ովքեր կշարունակեն իրենց ճանապարհն այլ ուղղություններով՝ իրենց նպաստը բերելով հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը, այսօր բոլորը հաջողել են։  Ինչո՞ւ։ Որովհետև այն գիտելիքը, փորձը և համախոհների համայնքը, որոնք ձեռք եք բերել Դպրոցի մեկ տարվա ընթացքում ի նպաստ ձեզ է աշխատելու և ձեզ հետ է լինելու ամբողջ հետագա կյանքում։ Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը։ Եվ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական դպրոցում դուք հնարավորություն եք ստացել համընթաց շարժվել աշխարհի գիտական մտքի և պրոֆեսիոնալ հմտությունների նվաճումների հետ։ Միջազգային հարաբերությունների տեսությունից մինչև իրական կյանքի բանակցություններ, արտաքին քաղաքականության վերլուծությունից մինչև բարդ իրավիճակում կողմնորոշվելու կարողություն․ այս ամենը ամուր հիմք է ցանկացած բնագավառում հաջողելու համար։  Հարգելի՛ ներկաներ, Հայաստանի դիվանագիտական դպրոցը իր գործունեության 13 տարիների ընթացքում շուրջ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, որոնց զգալի մասը դարձել է դիվանագետ և այսօր մեր արտաքին քաղաքական ծառայության հիմքն է հասցրել դառնալ։ Այստեղ ցանկանում եմ գնահատանքի խոսքեր հայտնել Դիվանագիտական դպրոցի տնօրեն պարոն Գաբրիելյանին՝ դիվանագետների սերնդափոխության գործում ունեցած ներդրումի և դիվանագիտական համակարգում մարդկային ու մասնագիտական ներուժի զարգացմանը նպաստելու համար: Ցանկանում եմ ընդգծել, որ թերևս չկա ավելի լավ ժամանակ դիվանագետ դառնալու համար։ Աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը, մեծ մարտահրավերներ են առաջ բերում, բայց, միաժամանակ, նաև մեծ հնարավորություններ են ստեղծում ճկուն միտք, նորարարական  մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար ինքնադրսևորվելու, իր ոլորտում իրական փոփոխություններ բերելու և իր ժողովուրդի համար լրացուցիչ արժեք ստեղծելու համար։ Այս պայմաններում դիվանագիտական ծառայությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությունը դարձել է շատ ավելի կարևոր, շատ ավելի պատասխանատու և շատ ավելի մեծ անձնազոհություն պահանջող։ Եվ չնայած մեծ պահանջներին ու ոչ այդքան մեծ ռեսուրսներին, ես համոզված եմ՝ մենք կընդունենք մարտահրավերը և կիրականացնենք մեր վրա դրված առաքելությունը՝ ի բարօրություն հայ ժողովրդի և համայն մարդկության առաջխաղացման։ Սիրելի՛ շրջանավարտներ, Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և ամենայն հաջողություն մաղթում ձեր հետագա մասնագիտական գործունեության մեջ։ Հուսով եմ, որ շուտով ձեզանից շատերին կհանդիպեմ այստեղ՝ ամենօրյա աշխատանքում»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարն իր ելույթում: 
16:33 - 28 հուլիսի, 2022
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։ Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ջանքերը՝ ուղղված համաճարակի բացասական հետևանքների դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելուն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030 թ. օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։
17:03 - 27 հուլիսի, 2022
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը:Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Աբդուլա Շահիդի արդյունավետ առաջնորդությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում:«Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Ձեր այցը համընկել է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի հետ։ Դա 1992 թվականի մարտ ամիսն էր: Սակայն դեկտեմբերին կրկին նշանավոր իրադարձություն ունենք նշելու, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակի բացումը տեղի ունեցավ 1992 թվականի դեկտեմբերին,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Երբ ձեռք բերեցինք անկախություն ՄԱԿ-ի անդամ դառնալը մեր ցանկություններից մեկն էր, որովհետև մենք հասկանում էինք, որ մեր պետության հետագա զարգացումը առանց ՄԱԿ-ի հետ համագործակցության հնարավոր չէ: Այս 30 տարիների մեր պատմությունը ցույց տվեց, որ մենք իսկապես ՄԱԿ-ի աջակցությամբ հասել ենք հաջողությունների, որոնք մեծ նշանակություն են ունեցել մեր պետության կայացման համար: Ուզում եմ առանձնահատուկ նշել ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, որում ՄԱԿ-ի դերը շատ մեծ է եղել: Այս 30 տարիների ընթացքում մեր պետությունն ակտիվորեն համագործակցել է ՄԱԿ-ի բոլոր կառույցների հետ, իրականացրել տարբեր ծրագրեր, որոնք հիմնականում ուղղված են եղել աղքատության, անհավասարությունների վերացմանը, ինչպես նաև իրավական կայուն պետության կայացմանը: Համոզված եմ, որ Ձեր այցելությունը նպաստելու է նաև մեր հետագա համագործակցությանը, առավել ևս, որ Ձեր նախագահությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում տպավորիչ է, քանի որ Ձեր ջանքերն ուղղված են համավարակից հետո աշխարհում հարաբերությունների կամ տնտեսական կյանքի վերականգնմանը, միջազգային հանրության համախմբմանը»:Աբդուլա Շահիդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան այն ժամանակահատվածում, երբ նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանական 30-ամյակը: Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ ունեցած բոլոր ծրագրերը կշարունակեն իրականացվել՝ ուղղված քաղաքացիների կյանքի բարելավելմանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանը և Աբդուլա Շահիդն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցերի: Նախագահը բարձրացրել է Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ հայրենադարձությանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշել, որ երկարատև և կայուն խաղաղության հաստատումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար:
16:06 - 27 հուլիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Ռուբեն Ռուբինյանը Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների՝ ԼՂ այցելության անհրաժեշտությունը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Աբդուլլա Շահիդի նախագահությունը Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում: ԱԺ փոխնախագահն արժևորել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքը՝ ուղղված մեր երկրի ընթացիկ բարեփոխումների աջակցմանը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ներդրման համար: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի մյուս կառույցների ներկայացուցիչների այցելության անհրաժեշտությունը` հատկապես հայկական հոգևոր և մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի համատեքստում: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ուղղված այլ հարցեր:
17:21 - 26 հուլիսի, 2022
ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին

 |armenpress.am|

ՄԱԿ-ը կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին |armenpress.am|

armenpress.am: Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) կշարունակի մարդասիրական օգնություն ցույց տալ Աֆղանստանին եւ աջակցել խաղաղության ապահովմանն այդ երկրում: Այդ մասին ասված է Տաշքենդում ընթացող «Աֆղանստան. անվտանգություն եւ տնտեսական զարգացում» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղած ուղերձում:  «Միավորված ազգերի կազմակերպությունը կշարունակի աջակցել խաղաղության ապահովմանը, ցույց տալ մարդասիրական օգնություն, օժանդակել կայուն զարգամանը եւ պատշտպանել մարդու իրավունքներն Աֆղանստանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում, որն ընթերցել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վլադիմիր Նորովը: «Հակազդումն ահաբեկչությանը, մարդու իրավունքների ապահովումը եւ հասարակության կյանքին կանանց ու աղջիկների ակտիվ մասնակցության խրախուսումը կենտրոնական նշանակություն ունեն Աֆղանստանում, ինչպես նաեւ տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս  խաղաղության եւ զարգացման ապահովման համար: Այդ առնչությամբ կենսականորեն կարեւոր է հարեւան երկրների դերն, ինչպիսին ձեր երկիրն է, Աֆղանստանի կայունության համար»,- նշել է Գուտերիշը: Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են Աֆղանստանի խնդրով տարբեր երկրների, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության եւ Իրանի հատուկ ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության, միջազգայն ֆինանսական իստիտուտների ներկայացուցիչներ, ընդամենը 100 արտասահմանյան պատվիրակություններ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուզբեկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Յուսուպ Կաբուլժանովը, խորհրդաժողովի հիմնական խնդիրներն են աֆղանական վեկտորով միջազգային հանրակցության համակարգված գործողությունների, երկրի տնտեսական վերականգնման կոնկրետ առաջարկությունների եւ գործողությունների մշակումը, անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերումն աֆղան ժողովրդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:30 - 26 հուլիսի, 2022
Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

Ստամբուլում ավարտվել են հացահատիկի հարցի շուրջ բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները «հացահատիկի հարցի» կարգավորման շուրջ ավարտվել են Ստամբուլի Կալենդեր առանձնատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ավելի վաղ դիվանագիտական ​​աղբյուրը լրատվական գործակալությանը հայտնել էր, որ այսօրվա հանդիպմանը կոնսենսուսի մեծ հույսեր կան։ Նրա խոսքով՝ բանակցություններում հաշվի են առնվում ինչպես Մոսկվայի մտավախությունները, այնպես էլ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար պատժամիջոցների առկայությունը ապահովագրական, լոգիստիկ և բանկային հատվածներում։ ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին, Արևմուտքը Ռուսաստանին մեղադրել է համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու համար, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, ըստ ՌԴ-ի, Կիևի իշխանություններն էլ բազմաթիվ խոչընդոտներ ստեղծեցին հացահատիկի արտահանման համար: Բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերը ականապատեցին Սև ծովը, ինչը թույլ չի տալիս հացահատիկ տեղափոխել աշխարհի շուկաներ նավերով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, և եթե Կիևը ականազերծի նավահանգիստները, հացահատիկով նավերը կկարողանան առանց որևէ խնդրի հեռանալ։
20:33 - 13 հուլիսի, 2022