Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Հայկ Մարությանի գրառումը հավանելու համար Արմեն Բեգոյանը աշխատակցին ծանուցել է կարգապահական տույժ կիրառելու մասին

Այսօր՝ ապրիլի 5-ին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ծանուցագիր է ուղարկել նույն հիմնարկի աշխատակից Էմիլ Մկրտչյանին, որով սոցիալական ցանցերում Հայկ Մարությանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամների գրառումների տակ հավանում (Like) դնելու հիմքով Մկրտչյանին սպառնում է կիրառել կարգապահական տույժ և պահանջում է բացատրագիր: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցանը՝ հրավորելով ՄԻՊ-ի, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը։ «Սա 2018-ից ի վեր նախադեպը չունեցող քաղաքական հետապնդում է համայնքային ծառայողի նկատմամբ և հարձակում ՀՀ քաղաքացու մտքի և կարծիքի արտահայտման ազատության վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում Երևանի քաղաքապետարանի և համայնքային հիմնարկների աշխատակիցներն ազատ են սոցիալական ցանցերում հավանել այն, ինչ ցանկանում են, և դրա համար չպետք է պատժվեն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարտավոր է դատապարտել համայնքային հիմնարկում վախի և ավտորիտար մթնոլորտի տարածումը՝ րոպե առաջ հեռացնելով Բեգոյանին զբաղեցրած պաշտոնից: Հակառակ դեպքում պարզ է դառնում, որ հենց քաղաքապետն է խրախուսում այս ստալինյան ոչ ժողովրդավարական գործելաոճը»,- նշել է Երիցյանը։ 
17:02 - 05 ապրիլի, 2024
Ո՞րն է Հայկ Մարությանի կուսակցության գաղափարախոսությունը, ովքե՞ր են թիմակիցները. պարզաբանում են գրասենյակից
 |news.am|

Ո՞րն է Հայկ Մարությանի կուսակցության գաղափարախոսությունը, ովքե՞ր են թիմակիցները. պարզաբանում են գրասենյակից |news.am|

news.am: Այսօր հայտնի դարձավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի,որը կկոչվի «Նոր ուժ»։ NEWS.am–ը Հայկ Մարությանի գրասենյակից մի քանի հարցերի շուրջ պարզաբանում է խնդրել։ Ի՞նչ գաղափարական հենք է ունենալու նոր կուսակցությունը։  Կուսակցությունն իր գաղափարախոսությամբ սոցիալ-ռեֆորմիստական ուժ է։ Սոցիալ-ռեֆորմիցմը դասական սոցիալ-դեմոկրատիայի տարատեսակներից է, որը իր առաջ նպատակ է դնում ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում շարունակական ռեֆորմների միջոցով հասնել սոցիալական արդարության։ Մեր պատկերացրած Հայաստանը ազատ, անկախ եւ տնտեսապես ապահով երկիր է, որը ձգտում է Եվրոպական կառույցների հետ հնարավորինս սերտ ինտեգրման։ Կուսակցության գաղափարախոսության եւ ծրագրային դրույթների մասին մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել հետեւյալ հասցեով։ Ովքե՞րն են ձեր թիմակիցները։  Մեր թիմակիցները քաղաքական դաշտում հայտնի եւ ոչ այդքան հայտնի մարդիկ են՝ իրենց ոլորտի կայացած մարդիկ՝ բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ, կառավարիչներ եւ այլն։ Համագումարի օրը հնարավորություն կլինի նրանց հետ ծանոթանալու։  
18:08 - 28 մարտի, 2024
Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Թումանյան փողոցում «Ազգային առաջընթաց»-ի անդամների և այլ քաղաքացիների միջև միջադեպի գործով 11 ձերբակալված կա

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը «Ֆեյսբուք»-ի իր էջով ահազանգել է, որ հարձակվել են իրենց խմբակցության անդամների վրա, նրանցից երկուսը Ոստիկանությունում են: «Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու մեր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։ Ներկայումս ոստիկանությունը ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։ Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»,- գրել է Հայկ Մարությանը: ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից Factor TV-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով կա 11 ձերբակալված։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարտի 23-ին արագ արձագանքման խումբ է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների և մի խումբ քաղաքացիների հետ տեղի ունեցած դեպքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ «Այցն իրականացվում է Մարդու իրավունքնեի պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա: Տեղի կունենան առանձնազրույցներ նշված դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալ պահին քննչական մարմնում գտնվող ազատությունից զրկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ կազմված փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:40 - 24 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

tert.am: 2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի։ Այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Իմ և իմ թիմի մոտ միտք (Մարությանի՝ քաղաքապետ դառնալու-Խմբ.) առաջացավ և դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձենք, մեր ներուժն օգտագործելով, զարգացնել: Եվ այդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- մանրամասնել է Մարությանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»: «Այդպես է արվել, քանի որ իրենք էլ հասկանում էին՝ իրենց ռեսուրս քիչ է և չեն ձգելու այս ամբողջը: Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք»,- նշել է նախկին քաղաքապետը: Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:
16:24 - 17 մարտի, 2024
Սեպտեմբերի 1–ից քաղաքացիներին անվճար տեղափոխելու ենք. Մարությանի թիմակից |news.am|

Սեպտեմբերի 1–ից քաղաքացիներին անվճար տեղափոխելու ենք. Մարությանի թիմակից |news.am|

news.am: Մեր խմբակցությունն, իհարկե, դեմ է առհասարակ այս նախագծի քննարկմանը, քվեարկմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Հայկ Մարությանի թիմակից Գրիգորի Երիցյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի թանկացման նախաձեռնությանը: «Թե նախորդ տարբերակը, թե այս տարբերակը թերի են, որեւէ փաստի վրա հիմնված չեն: Երեւանի բնակչության 19 տոկոսն աղքատ է, 69 տոկոսն ստանում է միջինից ցածր աշխատավարձ: 8800 դրամը նվազագույն աշխատավարձի 11 տոկոսն է կազմում: Այսինքն այս մարդիկ, որ նախկինում պայքարում էին սոցիալական արդարության համար, իրավունքների համար, այսօր մեր հարկերով, մեր առաջ մեքենաներով ու մեր վառելիքով պտտվում են, բայց թանկացնում են տրանսպորտը: Տրանսպորտը մեկ դրամ անգամ չպետք է թանկանա»,-ասաց նա: Երիցյանը հավանական համարեց, որ այս նախագիծը կընդունվի. «Վստահաբար, այս իշխանությունն ուինի նաեւ գրպանային ընդդիմության՝ «Հանրային ձայնի» ձայները եւ անցկացնելու է այս որոշումը»: Հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, ավագանու ընդդիմադիր անդամն ասաց. «Սեպտեմբերի 1-ից այս որոշումը մտնելու է կիրառության մեջ, ուստի մենք ինչպես նախկինում, քաղաքացիներին նաեւ տեղափոխելու ենք անվճար, հորդորելու ենք, որ չվճարեն թանկացված վճարը: Մարդկանց կոչ ենք անելու դուրս գալ փողոց՝ թույլ չտալու, որ այս որոշումն իրականություն դառնա»: Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը: Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝ «90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 7 օրվա համար 4800-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, «Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն, Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
13:08 - 12 մարտի, 2024
«Սա մաքուր ապօրինություն է». Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել քաղաքապետարանի նիստին
 |news.am|

«Սա մաքուր ապօրինություն է». Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել քաղաքապետարանի նիստին |news.am|

news.am: Համաձայն Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասի ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցության հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ եւ պատասխանել հարցերին նաեւ այլ անձինք: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի ավագանու կազմից հեռացված Հայկ Մարությանը: «Հաշվի առնելով, որ այսօր ավագանու նիտում տրանսպորտըի խնդիրն է քննարկվելու, մեր խմբակցությունը (Ազգային առաջընթաց-խմբ) դիմել է, որպեսզի ես մասնակցեմ եւ ելույթ ունենամ: Մեր դիմումին եկել է մերժում: Հիմնավորումը շատ տարօրինակ է, հիմնավորում են, որ կա ինչ-որ մի ապօրինի փաստաթուղթ, որը կնքվել է քաղաքապետարանի աշխտակազմի եւ ՆԳՆ ՊՊԳՎ-ի միջեւ, որ ավագանու նիստերի ժամանակ բացի ավագանու անդամներից եւ այն մարդկանցից, որոնք էնտեղ շխատում են, այլ անձ չի կարող ներս մտնել, մուտք գործել քաղաքապետարանի շենք: Սա մաքուր ապօրինություն է, որովհետեւ օրենքով հստակ ասվում է, որ խմբակցության հրավերով կարող են գալ անձինք եւ մասնակցել նիստին, ելույթ ունենալ, պատասխանել  հարցերի: Հիմա ես փորձելու եմ մուտք գործել Երեւանի քաղաքապետարան: Տեսնենք՝ ինչպես է ոստիկանությունն այդ ապօրինի որոշումը կատարում: Եթե ես ներս մտնեմ, մենք վերեւում ճեպազրույց կունենանք, ես բոլոր մեր տեսակետները կհայտնեմ, նաեւ ելույթ կունենամ: Եթե ոչ, այստեղ փոքրիկ պրես կոնֆերանս կանցկացնենք»,-ասաց Մարությանը: Նախկին քաղաքապետը փորձեց մուտք գործել շենք, սակայն նրան թույլ չտվեցին: Նշենք, որ Երեւանի ավագանու այսօրվա՝ մարտի 12-ի նիստում քննարկվելու է տրանսպորտի թանկացման հարցը: Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով  նախատեսվում է ՝ «90 րոպե»-անոց տոմս – 280-300 դրամ՝ 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 1 օրվա համար 880-900 դրամ՝ 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 7 օրվա համար 8400-5000 դրամ՝ 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով), 30 օրվա համար 8800-9000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23 600-24 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88 000-90 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, «Բազմակի օգտագործման» տոմս – 2100-2200 դրամ՝ մեկ ամսվա ընթացքում 10 ուղեւորություն, Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
10:38 - 12 մարտի, 2024
Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Արտահերթ նիստի [1, 2] ընթացքում ավագանին քննարկեց ավագանու 5 անդամների՝ Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի եւ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մյուս երկու անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերը անհրաժեշտ թվով քվեներ չստացան։ Ավագանու նշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն նշված 5-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։   Օրենք, որը հայեցողական կիրառման հնարավորություն է տալիս  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Վերը նշված հոդվածը անհարգելի բացակայության հիմքով ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալն ու նման որոշում կայացնելը ի վերջո թողնում է ավագանու անդամների հայեցողությանը։ Օրենքը նաեւ չի մեկնաբանում, թե ինչ ասել է «անհարգելի»։  Սակայն ավագանին 2021 թվականին փորձել է լրացնել օրենքի այս բացը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել  «Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» որոշման մեջ՝ սահմանելով, որ «ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։ Նույն որոշմամբ սահմանվել է, որ բացական հարգելի է համարվում, երբ պատճառը հիվանդությունն է կամ արտերկրյա գործուղումը։ Որոշման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով բացակայելու դեպքում ավագանու անդամը, իսկ անհնարինության դեպքում՝ խմբակցության ղեկավարը  Երեւանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից։ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լեւոն Լեւոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը, Լուսինե Գեւորգյանը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերի հիմնավորումներում նշել էին, որ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, սակայն «Մայր Հայաստան» խմբակցությունից  Նարինե Հայրապետյանը մասնակցել է դրանցից 10-ին,  Սոննա Աղեկյանը՝ 8-ին, Գեւորգ Ստեփանյանը՝ 7-ին, իսկ  Զարուհի Փոստանջյանը եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը չեն մասնակցել որեւէ քվեարկության։ Ավագանու նշյալ անդամները չեն ներկայացրել նաեւ բացակայությունների հարգելի լինելը փաստող տեղեկանքներ։Երեւանի 5-րդ գումարման ավագանու նիստ Նույն հիմնավորմամբ ավագանու եւս 22 անդամի լիազորություններ դադարեցնելու նախագծեր կարող էին ներկայացվել, սակայն ավագանին հայեցողական մոտեցում է ցուցաբերել Ավագանու անդամները միայն ընդդիմադիր 5 գործընկերների վերաբերյալ էին նախագծեր ներկայացրել, այնինչ ավագանու եւս 22 անդամ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել էր քվեարկությունների ավելի քան կեսից։  Անհարգելի բացակայած ավագանու անդամների ճշգրիտ ցանկը ստանալու համար նախ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտեցինք, թե 2018 թվականից մինչ օրս ավագանու անդամներից քանիսն են ներկայացրել հարգելի բացակայությունը հավաստող փաստաթղթեր։ Կոստանյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ 2018-2024 թվականներին Երեւանի քաղաքապետարան ներկայացվել է ընդամենը երկու նման տեղեկանք՝ ավագանու անդամներ Անի Խաչատրյանից ու Արման Հարությունյանից՝ 2022 թվականին։ Այժմ վերլուծենք 2023 թվականին կայացած եւ ավագանու 3 անդամների հեռացման հիմք հանդիսացած 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի տվյալները։ Նախ նշենք, որ ավագանու անդամները, որոնք ներկայացրել էին համապատասխան նախագծերը, քվեարկությունից բացակայություն են հաշվել ոչ միայն այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի գրանցվել քվեարկությանը, այլ նաեւ երբ գրանցվել է, սակայն չի քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Օրինակ, ավագանու անդամ Սոննա Աղեկյանը 42 քվեարկություններից 12-ին գրանցվել է, սակայն դրանցից 4-ի ժամանակ չի քվեարկել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Նրա լիազորութունները դադարեցնելու նախագծում նշված է, որ Աղեկյանը միայն 8 քվեարկության է մասնակցել։ Ստորեւ մենք դիտարկել ենք ավագանու անդամների բացակայությունները՝ հիմք ընդունելով ոչ թե քվեարկել-չքվեարկելու, այլեւ քվեարկություններին գրանցված լինել-չլինելու հանգամանքը։ Հաշվարկի այս մեթոդի պարագայում անգամ կան ավագանու մի շարք անդամներ, որոնց բացակայությունները օրենքով սահմանված շեմը գերազանցում են։ Այսպիսով, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը չի մասնակցել 30 քվեարկության, Իզաբելլա Աբգարյանը՝ 25, Գրիգորի Երիցյանը՝ 27, Քրիստինա Վարդանյանը՝ 30, Պեդրո Զարոկյանը՝ 27, Իոսիֆ Կուբատյանը՝ 26, Սամվել Մելիքյանը՝ 25, Արաքսի Դիլանյանը՝ 25, Արամ Թորոսյանը՝ 25, Ռոբերտ Ծովյանը՝ 25, Նարինե Արամյանը՝ 27, Տիգրան Պետրոսյանը՝ 28, Սեդա Տեր-Մինասյանը՝ 25, «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը՝ 32, Սամվել Հարոյանը՝ 32, Մեսրոպ Մանուկյանը՝ 32, Սամվել Հակոբյանը՝ 30, Արմեն Քոչարյանը՝ 23, Գրիգոր Իսկանդարյանը՝ 24, «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանը (կալանավորված է)՝ 42, Տիգրան Ուրիխանյանը (նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված)՝ 42, ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը՝ 25։  Այսինքն, օրենքի պահանջը խախտել է ավագանու 22 անդամ (չհաշված ավագանու այն երկու անդամներին, որոնց հեռացնելու վերաբերյալ նախագծերը չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ), բայց միայն երեքն են զրկվել մանդատից։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նախագծերի քննարկման ժամանակ բացակայության հիմքով ավագանու մանդատից միայն երեք անդամի զրկելը համարել էր խտրական մոտեցում։ Նա նշել էր, որ ինքն օրենքը խախտողներից մեկն է, քանի որ բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից։ Երիցյանն առաջարկել էր ինչպես իր, այնպես էլ օրենքի նորմը խախտած ավագանու մյուս անդամների լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնել։ «Կարծում եմ՝ եթե դուք էլ նույն ոճով շարունակեք, այդ օրը սարերի հետեւում չի լինի»,- Երիցյանի դիտարկմանն արձագանքել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը, որը ներկայացնում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։Մեջտեղի շարքում ձախից՝ աջ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Քրիստինա Վարդանյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը զեկուցելիս նշել էր, որ ավագանու մոտ 20 այլ անդամներ էլ, այդ թվում խմբակցությունների ղեկավարներ, հատել են բացակայությունների շեմը, բայց խմբակցության ղեկավարների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես չեն եկել՝ ելնելով «քաղաքական որոշակի սոլիդարությունից», եւ անդրադարձել են ամենաշատը բացակայած ավագանու անդամներին։ Նշենք, սակայն, որ ավագանու այլ անդամներ եւս բացակայել էին այնքան, որքան, օրինակ, մանդատից զրկված Նարինե Հայրապետյանը։ Մշտական հանձաժողովների նիստերից բացակայությունները եւս հիմք էին ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու համար Ավագանու մի շարք անդամներ բացակայել են մշտական հանձնաժողովների նիստերի կեսից ավելիից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին կարող է մանդատից զրկել նաեւ այդ անդամներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» խմբակցությունից Հարություն Մանվելյանը, օրինակ, չեն մասնակցել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ 2023թ․-ին կայացած 3 նիստերից 2-ին։  «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանը, Արամ Թորոսյանն ու Գրիգորի Երիցյանը բացակայել են Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2023թ․ կայացած բոլոր 2 նիստերից։ Հեռացման քաղաքական որոշում՝ ընդդեմ քաղաքական բոյկոտի Քվեարկություններին ու հանձնաժողովների նիստերին չմասնակցելը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել են որպես քաղաքական բոյկոտ՝ նշելով, որ դա քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նիստերին չմասնակցելն իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ միայն քվորում չապահովելով է հնարավոր այնպես անել, որ «ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»։  Միաժամանակ, Մարությանը պնդել էր, որ նիստերին մասնակցելը ավագանու անդամի աշխատանքի միայն 10 տոկոսն է։ Մարությանը ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումները համարել էր քաղաքական՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ժամանակ իշխող քաղաքական ուժը նույն կերպ էր վարվել՝ ավագանու մադատից զրկելով Լուսինե Մխոյանին այն պատճառով, որ վերջինս դեմ էր իրեն քաղաքապետի պաշտոնում անվստահություն հայտնելուն․ «Մեզ հանում եք, որովհետեւ դեմ ենք ձեզ։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ մանդատը տվել, դուք իմ գործատո՞ւն եք»,- նիստի ժամանակ հայտարարել էր Մարությանը։ Հայկ Մարությանը Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր, որ խնդիրը ընդդիմադիրներին «սիրել-չսիրելու» կամ քաղաքային իշխանություններին քննադատելու մեջ չէ․ «Մենք [մանդատից] զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ հիսուն տոկոս քվեարկություններին մասնակցեք, բայց բոյկոտի անձրեւանոցի տակ անգործություն մի արեք, որովհետեւ ավագանու անդամ լինելը պարտականություն է։ [...] Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պիտի չհանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպիտի օգտվենք»,- ասել էր Ավինյանը։ Իշխող խմբակցությունը նույն մոտեցմամբ էր առաջնորդվում նաեւ նախորդ գումարման ավագանիում 2022 թվականի փետրվարին Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի երեք հերթական նիստերին, եւ դա, համաձայն վերը նշված օրենքի, նրան մանդատից զրկելու հնարավորություն է տալիս։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել, քանի որ բացակայությունների մի մասն իրականում օբյեկտիվ հիմքեր է ունեցել (Մխոյանը երեխայի էր սպասում)։  Լուսինե Մխոյանը, սակայն, պնդում էր, որ իրեն մանդատից զրկելու պատճառն իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը 2021-ի դեկտեմբերին նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաեւ տարբեր են եղել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումները։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանը նշել էր, որ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իրեն ասել էր, որ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը, եւ ինքը կամ պիտի մանդատը վայր դնի, կամ կհեռացնեն բացակայությունների հիմքով։ Գալջյանն էլ մեկնաբանել էր, թե Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասել էր Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում են ներկայացնել խմբակցությունը։ Ավագանին, ի վերջո, դադարեցրել էր Լուսինե Մխոյանի լիազորությունները։ Արմեն Գալջյանը Բացի Լուսինե Մխոյանից՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ եւս բացակայել էին 7-րդ նստաշրջանի նիստերի ավելի քան կեսից Նախորդ գումարման ավագանու 7-րդ նստաշրջանում կայացել է 6 նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ, մյուսը՝ երդման արարողության նիստ։ Այս նստաշրջանում, որի ժամանակ կայացած 3 նիստերից բացակայել էր Լուսինե Մխոյանը, սահմանված թվից ավելի բացակայություններ են ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլ անդամներ եւս։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Ղալեչյանը, Ռուբեն Սիմոնյանը, Աշոտ Մնացականյանը, Օվսաննա Հովսեփյանը, Վիլեն Գայֆեջյանը բացակայել են այդ նստաշրջանի 3 հերթական նիստերից, Լիլիթ Պիպոյանը՝ 4 նիստից։ Ընդհանուր առմամբ՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ չեն մասնակցել 7-րդ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին։ Մխոյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Infocom-ը մեկնաբանություն էր խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից՝ հասկանալու՝ ինչո՞ւ մանդատից զրկելու նախագծեր չեն բերվել ավագանու այն անդամների վերաբերյալ, որոնք եւս ունեն սահմանվածից ավելի բացակայություններ, արդյոք նրանց բոլոր բացակայությունները հարգելի՞ են եղել։ Գալջյանը նշել էր, որ նախկինում հարգելի բացակայության սահմանում չի եղել, միայն 2021-ին են սահմանվել որոշակի հիմքեր, հետեւաբար, նրա խոսքով, «տվյալ պարագայում հարգելի բացակայություն տերմինը այդքան էլ տեղին չէ, քանի որ նշված բացակայությունները որեւէ կարգավորման հիմքով հարգելի համարվել չէին կարող եւ չեն կարող»։ Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ ավագանու նիստերից բազմիցս բացակայած անդամներին մանդատից զրկելու հարց չի քննարկվել, քանի որ այն ծայրահեղ դեպքերում կիրառվող գործիքակազմ է․ «Եթե մնացած դեպքերում ավագանու անդամների մեծամանությունը գտնի, որ ավագանու որեւէ անդամի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում բացակայության հիմքով, ապա այդ պարագայում հարցը ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ներխմբակցային քննարկումները բավարար կլինեն խնդրին լուծում տալու համար»,- կարծիք էր հայտնել Գալջյանը։ Նախորդ գումարման ավագանու մի շարք անդամներ խախտել են բացակայությունների սահմանված շեմը, բայց չեն հեռացվել «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նաեւ նախորդ գումարման ավագանու յոթ նստաշրջանների նիստերից բացակաների թիվը։ Ստորեւ կներկայացնենք, թե ավագանու որ անդամներն են տարբեր նստաշրջաններում գերազանցել բացակայությունների սահմանված թիվը, բայց նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծեր անգամ չեն ներկայացվել։ Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ գործող ավագանու շատ անդամներ գերազանցել են բացակայությունների՝ օրենքով նախատեսված շեմը, սակայն երկու դեպքում էլ «Քաղաքացիական պայմանագրի» (նախկինում՝ «Իմ քայլը») անդամները անհավասար մոտեցում են ցուցաբերել՝ նույն պատճառաբանությամբ դադարեցնելով ավագանու մի կամ մի քանի անդամների լիազորություններ եւ չանդրադառնալով մյուս անդամներին։ Թեեւ օրենքը թույլ է տալիս հայեցողական մոտեցում ցուցաբերել, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործողություններից կարելի է եզրահանգել, որ օրենքը մեկնաբանվում եւ կիրառվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Օրենքը հայեցողական մոտեցման հնարավորություն է տալիս, քանզի քվեարկության ելքը չի կարող կանխորոշվել Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այլ ձեւակերպում չէր կարող օգտագործել՝ նկատի ունենալով քվեարկության հանգամանքը։  Սիրանուշ Սահակյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Սահակյանը նշում է, որ քվեարկության գործընթացում ավագանու անդամները կաշկանդված չեն մանդատով․ «Գործում է ազատ մանդատի գաղափարը, եւ յուրաքանչյուրը քվեարկելիս պետք է առաջնորդվի իր խղճով, ներքին համոզմամբ։ Եւ հնարավոր է՝ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի քվեարկության ընթացքում։ Հենց քվեարկության տարրը հաշվի առնելով է օրենքում օգտագործվում «կարող է» եզրույթը (կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները,- հեղ․), ոչ թե պարտադրում, որ ավագանու անդամը կամ պատգամավորը այս կամ այն հարցում քվեարկեն կանխորոշված ելքով։ Սա ընտրովի մարմինների գործունեության առանձնահատկություն է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ, իհարկե, պետք է ելնել այն կանխավարկածից, որ իրավակիրառը գործում է, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ողջամտորեն, իրավունքի սկզբունքներով եւ հանրային շահով․  «Մենք կանխատեսում ենք, որ այս սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Առողջ քաղաքական մշակույթ ունեցող միջավայրում դրանք պիտի լինեն օրինական ելքը, բայց, ցավոք, Հայաստանում կայացած քաղաքական մշակույթ չունենք»,- եզրափակում է Սահակյանը։ Ավագանու անդամների լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինֆոգրաֆիկաները՝ Անի Հովհաննիսյանի
22:18 - 27 փետրվարի, 2024
Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

news.am: Երբ խոսում ենք կարմիր գծերի մասին, միշտ պետք է հիշենք, որ մենք ունենք ընտրություն՝ տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ, եւ թողնելու, որ սեփական մեքենաները քաղաքում ավելանան եւ ճանապարհներին առկա խնդիրները ավելի բարդանան: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ուղղված է նրան, որ հանրային տրանսպորտը պետք է արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, ունենա միասնական տոմսային համակարգ: Երբ ասում են՝ թանկացնում ենք, ամեն մարդ պետք է իր համար հասկանա՝ ինքը երբ շաբաթական, ամսական, կամ տարեկան տոմսը գնում է, եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրումների հետ,  արդյոք դ աիր համար թանկանում է, թե էժանանում: Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, որ որոշ մարդկանց համար կեժանանա: Բացի այս որոշումից մենք նաեւ էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու՝ հասկանալու ենք, այն խմբերը, որոնք ունեն արտոնության կարիք»,-ասաց նա: Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է այդ բոլոր փոփոխություններն իրականացնել առանց ուղեվարձը բարձրացնելու, պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը, Ավինյանն ասաց. «Այդ ամենը ինձ մոտ վստահություն է ներշնչում, որ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժ խնդրություն չկա: Մարդը չի հասկանում, որ այս տրանսպորտի վրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կամ երեւանցիներն են, կամ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երեւանի տրանսպորտը: Երեւանի բյուջեն ձեւավորվում է երեւանցիների վճարած հարկերից ու տուրքերից: Հիմա, կոպիտ ասած, էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք եւ քաղաքապետարանը կսուբսիդավորի, թե՞ հենց դու քո տրանսպորտը կսպասարկես, մեթոդի հարց է»,- ասաց Ավինյանը:
16:42 - 07 փետրվարի, 2024
Կլինեմ վարչապետի թեկնածու, կմասնակցենք ԱԺ ընտրություններին. Հայկ Մարության
 |tert.am|

Կլինեմ վարչապետի թեկնածու, կմասնակցենք ԱԺ ընտրություններին. Հայկ Մարության |tert.am|

tert.am: Բնականաբար առաջադրվելու եմ, որպես վարչապետ: Այս մասին այսօր ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք նա կառաջադրվի, որպես վարչապետ: «Բազմիցս ասել եմ, առաջին անգամ չէ, մեր աջակիցները բազմաթիվ խնդրանքներ և պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցություն, մենք արդեն այս պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք, ունենք կուսակցություն և բնականաբար մեր կուսակցությունը՝ կապ չունի նորաստեղծ թե արդեն գործող, անպայման պետք է մասնակցի Հայաստանի հանրապետության բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին: Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետև դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի, որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ , այո, ես առաջադրվելում եմ, որպես թեկնածու»,- ասել է նա: Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիսին Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից:
12:33 - 07 փետրվարի, 2024
Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից․ որոշումը քիչ առաջ կայացրեց Երևանի ավագանին։ «Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին հեռացնում են, որովհետև գործող իշխանության դեմ են դուրս եկել և նրանց հրաժարականն են պահանջում։ Նա ասաց, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով։ «Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվե՞լ, թե՞ կարող է մտածում եք իմ գործատուն ենք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են։ Հարգելիներս, դուք ո՞վ եք։ ՔՊ-ից ասում են՝ ավագանու անդամը կարող է հեռացվել, կամ՝ ոչ, այսինքն՝ հայեցողության հարց է՝ կարող է նաև չհեռացվել»,- ընդգծեց Մարությանը՝ հավելելով, որ իրեն հեռացնելու գործընթացն արվում է մի նպատակով. զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։ Նրա խոսքով նիստերից բացակայելը դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվում, որովհետև աշխատանքի առյուծի բաժինն արվում է դահլիճից դուրս՝ ընդգծելով, որ թեև նիստին չի մասնակցում, բայց գործընկերների հետ մասնակցում է բոլոր նախագծերի քննարկմանը։ «Միայն նիստերին չգալով, քվորում չապահովելու միջոցով է հնարավոր, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»,- նշեց Մարությանը։ Նախկին քաղաքապետն ասաց՝ չի եկել, որ չմասնակցի ՔՊ-ի նախաձեռնած նախագծերի քվեարկություններին, որոնց դեմ է եղել։ Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։ Խմբակցության անունից իր ելույթում Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի թանկացմանը․ «Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու։ Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013թ․ միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, անպես էլ հիմա գան և միանան։ Եվ եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են S դասի մերսեդեսներով ու բենվեներով գան, մեկ էլ են ձեր ախրանիկների մեքենաներն էլ կբերեք, գործ շատ ա լինելու»,- ասաց Մարությանը։ Մեկ այլ որոշմամբ մանդատից զրկվեց նաև Նարինե Հայրապետյանը։
11:22 - 07 փետրվարի, 2024
Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ավագանու անդամների նկատմամբ բռնաճնշումների ահազանգի վերաբերյալ․  «Այսօր մամուլում եւ սոցցանցերում ահազանգ է տարածվել այն մասին, որ ՔՊ-ն իրավապահների միջոցով բռնաճնշումներ է գործադրում Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության որոշ անդամների նկատմամբ՝ ստիպելով նրանց վաղվա արտահերթ նիստում քվեարկել ըստ ՔՊ-ի ցանկության, այսինքն, ավագանու մանդատից զրկել Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի քանի այլ անդամների։ Այս ահազանգի կապակցությամբ հայտարարում ենք հետեւյալը․ - Երեւանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո «Ազգային առաջընթաց» խմբակցությունը եւ նրա լիդեր Հայկ Մարությանը հստակ հայտարարել են իրենց գերնպատակը՝ թույլ չտալ քաղաքապետարանում ՔՊ իշխանության վերարտադրությունը։ Ցավոք, այդ նպատակին հնարավոր չի եղել հասնել՝ «Հանրային ձայն» խմբակցության գործողությունների պատճառով, - ԱԱԿ խմբակցությունը առաջին իսկ օրվանից մինչեւ օրս որդեգրել է հստակ դիրքորոշում՝ թույլ չտալ, որպեսզի ՔՊ-ի եւ նրա արբանյակների իշխանությունը անցկացնի մայրաքաղաքի համար վնասակար իր որոշումները։ Ցավոք, կրկին ընդդիմադիր որոշ գործընկերների գործողությունների պատճառով ոչ միշտ է հաջողվել դա անել, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ, ծայրահեղ անընդունելի ենք համարում որեւէ ուժի եւ անձի հանդեպ քաղաքական հալածանքները, այս կամ այն կերպով ավագանու անդամի քվեարկության վրա ազդելու հարկադրանքը։ Այս առումով հիշեցնում ենք, որ նմանատիպ ճնշումների մասին ահազանգներ եղել են նաեւ 2021-ի դեկտեմբերին, երբ ՔՊ-ն ձգտում էր ամեն գնով քաղաքապետի պաշտոնից հեռացնել Հայկ Մարությանին։ Ինչես նաեւ, արդեն այս գումարման ավագանու կարճատեւ աշխատանքի ընթացքում ՔՊ-ն տարբեր տեսակի ճնշումների է դիմել ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների դեմ եւս՝ տարատեսակ կամայականություններից սկսած՝ մինչեւ քաղաքապետարանի միջանցքում ՔՊ-ական թաղապետերի կազմակերպած խայտառակ ծեծկռտուքը։ Ուստի, իրավապահներից ակնկալում ենք «Հանրային ձայն» խմբակցության անդամների դեմ բռնաճնշումների մասին այսօրվա ահազանգի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալ, Դիմում ենք Մարդու իրավունքների պաշտպանին՝ ահազանգի հետքերով ուսումնասիրություն կատարելու եւ արդյունքների մասին հանրությանը իրազեկելու պահանջով։ Հանրությանը տեղեկացնում ենք նաեւ, որ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ի արտահերթ նիստին, եւ քաղաքապետարանում է լինելու միայն հանրության հետ (այդ թվում՝ մամուլի միջոցով) շփվելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
20:02 - 06 փետրվարի, 2024
Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

aysor.am: Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրել է նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանությունն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։
13:14 - 06 փետրվարի, 2024