Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարությանը
 |tert.am|

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարությանը |tert.am|

tert.am: Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարությանը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան: Ըստ տեղեկությունների, ձերբակալվածների հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն անձանց կալանավորած կողմի հետ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններn ապօրինաբար ձերբակալել են և Բաքու տեղափոխել օկուպացված Արցախի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:
13:27 - 06 մարտի, 2024
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի կարևորությունը

Փետրվարի 26-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախորդ տարի սեպտեմբերին ռազմական հարձակման և իրականացված էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանվածների կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերը և հումանիտար բնույթի հարցերի շուրջ ԿԽՄԿ հետ համագործակցության շրջանակը: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաև անհետ կորածների և բռնի անհետացած անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը՝ վերահաստատելով հայկական կողմի հրապարակայնորեն հայտնած պատրաստակամությունը խնդրո շուրջ համագործակցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:
21:57 - 26 փետրվարի, 2024
Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ

Ինչ է կատարվում Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը զավթվել է նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի և նրա շրջապատի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԿԽԸ-ից։  «Դեկտեմբերի 29-ին նշանակված 28-րդ հերթական Համագումարից մի քանի օր առաջ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում, իսկ վերջինիս որդին՝ Ալեքսանդր Մնացականյանը, հոր առողջությամբ զբաղվելու փոխարեն, դեկտեմբերի 28-ին հանդիպելով ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ, հայտ ներկայացրեց  ընտրվելու ՀԿԽԸ նախագահ, պնդելով, որ դա իր հոր կամքն է և իրեն պետք է հրատապ ելույթ տրամադրեն։ Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնը ընտրովի է, մեկ մարդու կամքից կախված չէ, և համագումարն է ընտրում ՀԿԽԸ  նախագահին։  Համագումարն, այնուամենայնիվ, հետաձգվեց՝ Մխիթար Մնացականյանի առողջական վիճակի և սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության պատճառով։ Ս․թ․ հունվարի 24-ին Աննա Եղիազարյանը, որը  19 տարի զբաղեցնում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրենի/գլխավոր քարտուղարի պաշտոնը, և որի ղեկավարությամբ է հատկապես վերջին 10 տարիների ընթացքում դինամիկ զարգացել ՀԿԽԸ-ն, հայտնեց նախկին նախագահ Մխիթար Մնացականյանին և անձնակազմին, որ հաջորդ համագումարում ինքնաառաջադրվելու է՝  որպես ՀԿԽԸ նախագահի թեկնածու։ Կարևոր է իմանալ, որ ընտրելու իրավունք ունեցող պատվիրակներից կազմված համագումարն արդեն կազմված էր, և Մխիթար Մնացականյանը նրանց հերթով փորձում էր հրավիրել իր տուն՝ զրույցների, սակայն բոլորը միաձայն մերժեցին հրավերը, շեշտելով, որ սատարում են Աննա Եղիազարյանի թեկնածությունը։  Տեսնելով, որ ընտրողների շրջանում սատարում չունի, փետրվարի 2-ին նա գումարեց ՀԿԽԸ նախագահության նիստ, որին՝ հաջորդ համագումարի օրն ու վայրը որոշելու փոխարեն, կայացվեց ՀԿԽԸ Կանոնադրությանը հակասող ապօրինի և ոչ իրավաչափ որոշում՝ նախագահի պաշտոնակատար ընտրելով փաստացի նախագահության անդամ չհանդիսացող անձի Մխիթար Մնացականյանին։ Նրա  պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, և ըստ ՀԿԽԸ կանոնադրության նա այլևս նախագահ ընտրվելու իրավունք չունի։ ՀԿԽԸ Կանոնադրության համաձայն՝ նախագահի պաշտոնակատար պետք է ժամանակավոր նշանակվեր նախագահության անդամներից մեկը, մինչև հաջորդ հերթական կամ արտահերթ համագումարը։ Այնուհետև, 08․02․2024թ․-ին Նախագահության անդամները՝ Մխիթար Մնացականյանի դրդմամբ, առանց զգուշացման և որևէ խնդրի բարձրաձայնման, որոշեցին  աշխատանքից ազատել ՀԿԽԸ գործադիր տնօրեն/գլխավոր քարտուղարին և նրա փոխարեն նշանակել Կարմիր խաչի նման մարդասիրական կառույցի հետ ոչ մի առնչություն չունեցող, տվյալ ոլորտում փորձ և հմտություններ չունեցող Արթուր Արիստակեսյանին (ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Արիստակեսյանն է, որին ազատել են աշխատակից 2018 թվականին)։  Նույն նախագահության նիստում որոշում է կայացվել բացել գլխավոր քարտուղար/գործադիր տնօրենի տեղակալի պաշտոն, որին նշանակվել է Մխիթար Մնացականյանի թոռը՝ Դավիթ Ներսիսյանը։  Աշխատակիցների մեծամասնությունը, այդ թվում՝ 9 բաժինների ղեկավարներից 7-ը,  հրաժարվեց աշխատել նշված անձանց ենթակայությամբ, որովհետև նշականակվելուն պես գործադիր տնօրենն սկսեց սպառնալ աշխատակիցներին քրեական գործերով։  Նույն օրվանից, աշխատակազմի մեծ մասը  հասանելիություն չունի աշխատանքային և ֆինանսական փաստաթղթերին և գույքին։  ՀԿԽԸ թիմը, սակայն, Հայկական Կարմիր խաչի ընկերության հեղինակությունն ու կառույցի փրկությունը համարելով առաջնահերթություն, ուժերի գերլարումով կարողացավ կազմակերպել անդամների 1/3-ի պահանջով ձևավորված համագումարը՝ կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ պայքարելով նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի ընտանիքի ստեղծած խոչընդոտների դեմ՝ դահլիճի ամրագրման խնդիրներից մինչև ընտրելու իրավունք ունեցող պատվիրակների կաշառում կամ ահաբեկում։  Պետք է նշել, որ Համագումարին՝ ՀԿԽԸ ցանկացած անդամ կարող է ինքնաառաջադրվել կամ առաջադրվել՝ որպես նախագահի թեկնածու, և Մխիթար Մնացականյանի որդին կարող էր օգտվել այդ իրավունքից։  Համագումարը խափանելու անկասելի մոլուցքը շարունակվեց նույնիսկ համագումարի օրը, երբ փետրվարի 15-ի առավոտյան Աննա Եղիազարյանը ծանուցում ստացավ, որ դադարեցվել է իր անդամությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությանը։ Սույն որոշումը, սակայն չեղյալ համարեց համագումարը՝ օգտվելով իր բացառիկ իրավունքից։ Ավելին, համագումարի ժամանակ քվերակվեց և պատվիրակների կողմից միաձայն որոշվեց վաղաժամկետ դադարեցնել նախագահության անդամների լիազորությունները։  Ներկա պահին ՀԿԽԸ-ը կենտրոնական գրասենյակի շենքը տնօրինվում է անօրինական նշանակված նախագահի պաշտոնակատարի՝ Մխիթար Մնացակայանի, , լիազորությունները դադարեցված նախագահության անդամների, ապօրինի նշանակված գործադիր տնօրեն՝ Արթուր Արիստակեսյանի և նախկին նախագահի թոռան՝ Դավիթ Ներսիսյանի կողմից։  ՀԿԽԸ թիմը՝ նախագահ Աննա Եղիազարյանը և անձնակազմի մեծ մասը, ս․թ․ փետրվարի 9-ից մինչ օրս գրասենյակում իրականացված գործունեության, փաստաթղթերի և գույքի օգտագործման, ինչպես նաև կատարված ֆինանսական գործարքների համար պատասխանատվություն չի կրում»,- ասված է հաղորդագրության մեջ։
10:56 - 19 փետրվարի, 2024
Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել նախորդ տարի․ ԿԽՄԿ |news.am|

Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև 660 շփում է եղել նախորդ տարի․ ԿԽՄԿ |news.am|

news.am: 2023 թվականին հայ ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում ձերբակալված հայերի և նրանց հարազատների միջև տեղի է ունեցել 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրությունների և հեռախոսազանգերի փոխանակում: Այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդագրությունում։ «Մենք պարբերաբար այցելել ենք ձերբակալված անձանց և օգնել նրանց կապ պահպանել ընտանիքների հետ»,- հավելել է  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Հիշեցնենք, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 23-ն է։ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով շարունակում են բանտարկված և գերեվարված մնալ այդ թվում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանն ու նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
09:58 - 09 փետրվարի, 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին |armeniasputnik.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Արցախի նախկին ղեկավարներին և մյուս հայ գերիներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին և մնացած գերիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ»,- նշեց Ամատունին։ Բաքվում պահվող հայ գերիներին այցելությունները տեղի են ունեցել հունվարի վերջին, փետրվարի սկզբին։ Հիշեցնենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին առաջին անգամ տեսակցել էին 2023 թվականին նոյեմբերի սկզբին։ Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները սեպեմբերի վերջին ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
16:09 - 05 փետրվարի, 2024
ՆԳՆ-ն և ՀԿԽ ընկերությունը աղետներին համատեղ ուժերով դիմակայելու և արձագանքելու հուշագիր են ստորագրել

ՆԳՆ-ն և ՀԿԽ ընկերությունը աղետներին համատեղ ուժերով դիմակայելու և արձագանքելու հուշագիր են ստորագրել

Հունվարի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության միասնական մոտեցման հանձնառությունը։   Հուշագրով արձանագրված գործընկերությունն ընդգծում է ՆԳՆ և ՀԿԽԸ ընդհանուր տեսլականը՝ ստեղծելու արդյունավետ համագործակցության մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանության, աղետներին պատրաստվածության ու արձագանքման, ռիսկերի նվազեցման և կանխարգելման ոլորտներում:   Գործընկերությունը նպատակ ունի ամրապնդելու սերտ համագործակցությունը՝ աղետների ռիսկի նվազեցման, առկա ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման գործողություններում և միավորելու կարողությունները՝ աղետներին արձագանքման, պատրաստվածության մակարդակի բարձրացման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Գործընկերությունը ներառում է նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ գործունեություն՝ կամավոր ներուժի մոբիլիզացման և իրազեկման լայնածավալ նախաձեռնությունների իրականացման միջոցով:
20:06 - 18 հունվարի, 2024
ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

ԿԽՄԿ-ն Սյունիքում 2024-ին աջակցության ծրագրեր կիրականացնի տեղահանված արցախցիների համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Գոտչմանին, կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավար Ժելկո Լեժայային, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանից․«Հանդիպման մասնակիցները քննարկել են անցած տարվա ընթացքում Սյունիքում ԿԽՄԿ-ի կողմից կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մարզում ընդունելու գործընթացում կազմակերպության ցուցաբերած աջակցության մասին։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ սերտ համագործակցության, փոխհամաձայնեցված աշխատանքի ու հումանիտար առաքելության համար, որը հատկապես կարևոր է եղել ճգնաժամային իրավիճակներում։ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պատմել են նաև Սյունիքում 2024-ի համար արդեն հաստատված ծրագրերի մասին, որոնք ուղղված կլինեն թե՛ տեղահանված անձանց աջակցությանը, թե՛ նրանց տնտեսական զարգացման ու ինտեգրման նախաձեռնություններին, թե՛ Սյունիքում նրանց հյուրընկալած բնակավայրերի համաչափ զարգացմանը։ Կշարունակվի նաև կազմակերպության մանդատի ներքո իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ առաջին օգնության դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ընտանեկան կապերի վերականգնում և այլն։ Մարզպետ Ռ․Ղուկասյանը նշեց այն առաջնահերթությունները, որոնք ցանկալի է ներառված տեսնել այդ ծրագրերում, ինչպես նաև ներկայացրեց ԼՂ-ից Սյունիքում հաստատվածներին աջակցելու մեխանիզմների՝ մարզային իշխանության տեսլականը։ Հանդիպման կողմերը այսուհետ ևս սերտ ու արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:46 - 09 հունվարի, 2024
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին |news.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին |news.am|

news.am: Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության աշխատակիցները Բաքվում նորից այցելել են բոլոր հայերին, որոնց անունները կազմակերպությանը հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Այցելությունները տեղի են ունեցել մեկ-մեկ ձեւաչափով, Հայաստանում ընտանիքների հետ կապվելու հնարավորություն է ստեղծվել։ Զառա Ամատունին նաեւ տեղեկացրել է, որ այցելության ընթացքում նրանց հանձնվել են ծանրոցներ ընտանիքների կողմից։ ԿԽՄԿ-ն ժամանակ առ ժամանակ փոխանցում է հարազատների ծանրոցները, եւ այս ընթացակարգը նախատեսված է կազմակերպության գործունեության շրջանակում, այն համաձայնեցվում է համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ։
12:32 - 27 դեկտեմբերի, 2023
Բաքուն ԼՂ-ում ռազմական հանցագործություններ է կատարել․ USCIRF-ի զեկույցը Ադրբեջանի մասին |factor.am|

Բաքուն ԼՂ-ում ռազմական հանցագործություններ է կատարել․ USCIRF-ի զեկույցը Ադրբեջանի մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ներկայացրել է 2023 թվականին Ադրբեջանում կրոնական ազատությունների մասին զեկույցը։ Դրանում խոսվում է Ադրբեջանում կրոնական ազատության նկատմամբ հարգանքի բացակայության և մարդու իրավունքների խախտումների մասին, ներառված են նաև ԼՂ-ի հայերի դեմ Բաքվի հանցագործությունները։ «Ադրբեջանը Հայաստանի հետ իր հակամարտության համատեքստում շարունակել է ռազմական հանցագործություններ և այլ չարաշահումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: 2022 թվականի դեկտեմբերից սկսած՝ տարածաշրջանում ապրող էթնիկ հայերը բախվել են սննդի, վառելիքի և դեղորայքի խիստ պակասի՝ Լաչինի միջանցքի մասնակի շրջափակման պատճառով, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող առանցքային տրանսպորտային երթուղին է, և որը 2023 թվականի հունիսին Ադրբեջանի կառավարությունն ամբողջական շրջափակեց»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ հումանիտար ճգնաժամը ստիպել էր բազմաթիվ կազմակերպությունների և այլ ձայների՝ զգուշացնել, որ այս պայմաններում ստեղծված իրավիճակը կհանգեցնի էթնիկ զտումների։ Սեպտեմբերին էլ Ադրբեջանը ռազմական հարձակում է սկսել տարածաշրջանը բռնի հետ գրավելու համար, ինչը հանգեցրել է ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Զեկույցում անդրադարձ կա նաև ԼՂ-ի կրոնական վայրերին։ Նշվում է,որ բազմաթիվ կազմակերպություններ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և հարևան այլ տարածքներում կրոնական վայրերի պահպանության խնդրով, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: «Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարին վճռել է, որ Ադրբեջանը պետք է կանխի հայերի դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու խթանումը և ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք ազդում են հայկական մշակութային ժառանգության վրա, ներառյալ՝ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմաններն և արտեֆակտները։ USCIRF-ն ուղղակիորեն պետական ​​պաշտոնյաների մոտ բարձրացրել է կրոնական ազատության հետևանքների՝ կրոնական վայրերը չպաշտպանելու հետևանքների հարցը»,- ասվում է փաստաթղթում։ Ընդգծվում է, որ 2023 թվականի մայիսին SCWRA-ի նախագահ Մուբարիզ Գուրբանլին բացահայտորեն կոչ է արել դուրս բերել հայ քահանաներին Դադիվանք վանքից, նա կեղծ պնդում էր, որ նրանք կապ չունեն այդ վայրի հետ: «Մինչ 2023-ի հոկտեմբերը ՄԱԿ-ի առաքելությունը հաղորդում էր, որ Լեռնային Ղարաբաղում «ոչ մի վնաս չի հասցվել մշակութային կամ կրոնական կառույցներին», իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են կոչ անել կառավարությանը՝ ապահովել կրոնական և մշակութային վայրերի պաշտպանությունը»,- նշում է USCIRF-ը։
14:53 - 07 դեկտեմբերի, 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին
 |news.am|

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ գերիներին եւ ձերբակալված ադրբեջանցիներին |news.am|

news.am: ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին նորից այցելել են հայ գերիներին, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, եւ Հայաստանում բռնված ադրբեջանցիներին։ Այս մասին APA-ին տեղեկացրել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Տեղեկատվության համաձայն՝ առերես հանդիպումներ են եղել կալանավորվածների հետ, ստեղծվել են պայմաններ նրանց ընտանիքների անդամների հետ շփումների համար։ «Իր մանդատին համապատասխան՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորվածների հետ վերաբերմունքը եւ նրանց պահման պայմանները, ստեղծում պայմաններ ընտանիքների հետ շփումները շարունակելու կամ դրանք ստեղծելու համար։ ԿԽՄԿ ընթացակարգերի համապատասխան՝ դիտարկումների եւ այցելությունների մասին հանձնարարականները հասցվում են միայն կալանավորած կողմին»,- նշվել է հաղորդագրությունում։
13:18 - 28 նոյեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի
 |tert.am|

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Գազայում պահվող 24 պատանդի, Իսրայելն ի պատասխան ազատել է 39 պաղեստինցի կալանավորի |tert.am|

tert.am: Գազայի հատվածում իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին։«ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված 13 իսրայելցի պատանդների խումբը հատել է Եգիպտոսի սահմանը», -հաստատել է The Times of Israel-ը:Բացի այդ, ինչպես գրում է Haaretz-ը, Գազայի հատվածում ազատ արձակված 11 թաիլանդացի և ֆիլիպինցի պատանդների խումբն արդեն ժամանել է Իսրայել։ Սրան ի պատասխան Իսրայելի բանտային ծառայությունը հաստատել է, որ 39 պաղեստինցի կին և անչափահաս ազատ են արձակվել բանտերից և ժամանել են Բեյթունիա անցակետ: Պատանդների և կալանավորների ազատ արձակումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում:Առաջին 13 իսրայելցի պատանդների ազատ արձակումից հետո իր առաջին հայտարարության մեջ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է. «Մենք այժմ ավարտել ենք մեր պատանդների առաջին խմբի՝ երեխաների, նրանց մայրերի և մյուս կանանց վերադարձը: Նրանցից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ է: Բայց ես շեշտում եմ ձեզ՝ պատանդների ընտանիքներին, և ձեզ՝ Իսրայելի քաղաքացիներին՝ սա պատերազմի նպատակներից մեկն է, և մենք հանձնառու ենք հասնելու պատերազմի բոլոր նպատակներին»:
22:29 - 24 նոյեմբերի, 2023
ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին՝ հետաքրքրվել նրանց նկատմամբ վերաբերմունքից
 |aysor.am|

ԿԽՄԿ-ն տեսակցել է Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին՝ հետաքրքրվել նրանց նկատմամբ վերաբերմունքից |aysor.am|

aysor.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին։ Այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։ Նա նշել է, որ այս այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հետաքրքրվել են կալանավորների պահման պայմաններից և նրանց նկատմամբ վերաբերմունքից։ «ԿԽՄԿ-ն նաև ստուգում է, թե արդյոք պայմաններ ստեղծվե՞լ են, որպեսզի վերջիններս կարողանան կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։ Երբ մենք, որպես Կարմիր խաչի միջազգային կոմիտե, այցելում ենք նրանց, այս գործունեության արդյունքում բոլոր տեղեկությունները, հարցերը փոխանցվում և քննարկվում են միայն երկկողմանի գաղտնի ձևով՝ համապատասխան կառույցների հետ։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,-ասել է նա։
13:41 - 22 նոյեմբերի, 2023
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան․ ԿԽՄԿ |azatutyun.am|

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան․ ԿԽՄԿ |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան՝ հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ շուրջ 2 հազար 500 հեռախոսազանգ և այց են ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից, որոնք որոնում էին իրենց հարազատներին կամ տեղեկության կարիք ունեին, 25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով, 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան։ Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման և սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով միասին պաշտոնական տվյալներով շուրջ 500 արցախցի է զոհվել։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
09:26 - 17 նոյեմբերի, 2023