Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
 |aysor.am|

Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան |aysor.am|

aysor.am: Թուրքիան տարածաշրջանային խաղացող է, և բնական է, որ նա պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանում տեղի ունեցող տարբեր զարգացումների վերաբերյալ։ Պակաս ուշադրություն է դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել գործընթացները։ Մյուս կողմից, Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունն ուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության և համագործակցության խթանմանը։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես գիտեք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ուղղված է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների լիարժեք բացմանը։ Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական ցամաքային սահմանների բացման վերաբերյալ։ Այնպես որ, մենք իսկապես հավատում ենք, որ այս համաձայնագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա նաև տարածաշրջանային դինամիկայի վրա»,-ասել է նա։ Փաշինյանն ասել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և ձևավորել հարևանների միջև համագործակցության փոխշահավետ օրակարգ։
11:50 - 26 մարտի, 2024
Թուրքիայում հայտարարել են՝ ինչ նպատակ է ունեցել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը |arm.sputniknews.ru|

Թուրքիայում հայտարարել են՝ ինչ նպատակ է ունեցել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն այն անձանց ձեռքի գործն է, որոնք փորձում են սաբոտաժի ենթարկել ՌԴ–ի և Ուկրաինայի միջև կարգավորման փորձերը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Sabah թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան Շերեֆ Մալկոչը։ «Ամեն անգամ, երբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության մթնոլորտ է ստեղծվում, ինչ–որ միջադեպ է տեղի ունենում, և բոլոր հույսերը հետաձգվում են մինչև հաջորդ գարուն։ Այս ահաբեկչությունը նրանց ձեռքի գործն է, ովքեր ցանկանում են սաբոտաժի ենթարկել Մոսկվայի և Կիևի միջև կարգավորման գործընթացը»,– ասել է Մալկոչը։ Նա շեշտել է, որ չի կարելի ուղղակի ասել, որ դա «Իսլամական պետության» (ՌԴ–ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչությունն է։ Մալկոչն ընդգծել է, որ վերջին մեկ ամսում զգալի առաջընթաց է գրանցվել խաղաղության ճանապարհին, եղել է հավանականություն, որ այսօր–վաղը լավ իրադարձություններ տեղի կունենան։ Թուրքիայի ՄԻՊ–ի կարծիքով` հաշվի առնելով այն, թե երբ է դեպքը տեղի ունեցել,դա դիտավորյալ դիվերսիա է եղել։ Հիշեցնենք` մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 133-ը մահացել են (այդ թվում ՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։ Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները։
13:54 - 25 մարտի, 2024
Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Թուրքիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել տարածաշրջանում կայունության հաստատման վրա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանացման քաղաքականությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի ու Իրանի հետ չափազանց կարևոր են ու մեր որևէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ»,- նշեց նա։ Վարչապետը Յենս Ստոլտենբերգին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելուՀայաստանի կառավարության տեսլականը։ «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցված պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Հայաստանը միջազգային հանրությունից, այդ թվում ՆԱՏՕ-ից ակնկալում է հաստատակամ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Մենք հավատարիմ ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին, գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռևս 2022 թվականին ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործումը կարող է դրականորեն ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,- նշեց ՀՀ վարչապետը։
14:08 - 19 մարտի, 2024
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան

 |aravot.am|

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ արդյունքներ չկան, վերջնանպատակն իրականացված չէ»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը ներկայացնելիս՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին։ «Ինչպես կարող ենք դատել՝ նայելով 2023 թվականի իրադարձությունների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թեեւ շոշափելի, մեծ արդյունքներ չկան, այսինքն՝ վերջնանպատակն իրականացված չէ՝ սահմանների ամբողջական բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, այնուամենայնիվ եղել են շատ ինտենսիվ իրադարձություններ։ Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքները, այնուհետեւ նախորդ տարվա փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որին Հայաստանն արձագանքեց հումանիտար դիրքորոշմամբ՝ մենք ուղարկեցինք փրկարարական ջոկատ ու հումանիտար օգնություն։ Հումանիտար օգնությունը շատ խորհրդանշական էր, Մարգարայի կամրջով այս մարդասիրական բեռով բեռնված 7 բեռնատար սահմանը հատեցին։ Ինքս նույն առիթով այցելեցի Թուրքիա, տեղի ունեցավ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳ նախարարների առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում»,- ասաց նա։ Միրզոյանը հիշեցրեց, որ թուրքական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մասնակիորեն վերաբացել հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Նաեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Անիի պատմական կամրջի վերանորոգման մասին։ «Հիմա արդեն կոնկրետ արձանագրություններ են փոխանակվում Անիի կամրջի մասով, որպեսզի տեսնենք, թե ոնց է հնարավոր այդ աշխատանքները կազմակերպել։ Ցավոք, մյուս պայմանավորվածությունները մինչ այս պահն իրականացված չեն, նկատի ունեմ սահմանի մասնակի բացումը, թեեւ նոր նախարարի հետ հնարավորություն ունեցա վերահաստատել այս մասին պայմանավորվածությունը»,- հավելեց Արարատ Միրզոյանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ թուրքական հասարակությունում Հայաստանի ու Հայաստանի որդեգրած քաղաքականության մասին հաճախ կան պատկերացումներ, որոնք ամենեւին չեն համապատասխանում իրականությանը։ «Եվ կարեւոր են մեր դիրքորոշումները, մեր ընկալումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերաբերյալ, ներկայացնել թուրք գործընկերներին եւ հասարակությանը՝ առնվազն հասկանալի լինելու նպատակով»,- ասաց նա։
12:33 - 15 մարտի, 2024
Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում
 |factor.am|

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում |factor.am|

factor.am: «Ադրբեջանը հետևողականորեն քաղաքական կամք է դրսևորել և ակտիվորեն աջակցել է ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին հանդիպումներին՝ Բայրամովը նշել է․ «Այդ հանդիպումները հիմք են ստեղծում խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և ապահովում են երկու երկրների միջև քաղաքական հարցերի պարզ մոտեցում»։ Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բայրամովն ասել է նաև, թե Հայաստանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական շանս է առաջացել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ քայլերը։ Միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին վրեժխնդիր գաղափարներից շեղելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
12:27 - 15 մարտի, 2024
Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին

Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության պայմանագիրը, և դա շրջադարձային կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչաշվիլին Բաքվում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 9-րդ հանդիպումը։ «Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում հանգիստ և խաղաղ գոյակցությանը ու պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին»,- ասել է Դարչիաշվիլին։ Խոսելով եռակողմ հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն են։  Նրա խոսքով քննարկվել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրի, պաշտպանության, մշակույթի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում․ «Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մեր համատեղ ջանքերին՝ այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»։
12:15 - 15 մարտի, 2024
Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի գծից»

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում դարձյալ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի գծից»

Վերջին 4 տարիներին եղել են միջազգային և տարածաշրջանային ճգնաժամեր։ Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Բաքվում։ «Նաև այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձավ Եվրամիության անդամության թեկնածու»,- հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։ Հաքան Ֆիդանը նշել է, որ անհրաժեշտ քննարկումներ են անցկացվել երկրների միջև համագործակցությունն առաջ մղելու համար. «Մենք պատրաստ ենք ամեն հարցում անել հնարավորը»։ «Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ առումով կարևոր է, այս առումով մենք ակնկալում ենք ընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացմանը»,- հայտարարել է Հաքան Ֆիդանը։
11:54 - 15 մարտի, 2024
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին
 |azatutyun.am|

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն անդրադարձել են հայ-ադրբեջանական գործընթացին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինին Անկարայում ընդունել է նրա թուրք պաշտոնակից Բուրաք Աքչափարը: Փոխնախարարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ուղիները և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Աքչափարը և Գալուզինն ընդգծել են «հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը և դրան առաջին հերթին տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում նպաստելու անհրաժեշտությունը»։ «Անդրադարձ է եղել ռուս-թուրքական համագործակցության խորացման և կառուցողական երկխոսության հետագա համատեղ քայլերին: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ռուս-ուկրաինական վեճի կարգավորմանը նպաստելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Էրդողանը միաժամանակ շփումներ է պահպանում թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի նախագահների հետ։
09:32 - 14 մարտի, 2024
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում
 |azatutyun.am|

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա մարտի 15-ին Վրաստանում |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 15-ին տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը, APA-ին փոխանցել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։ Բաքուն նշում է, որ եռակողմ հանդիպման շրջանակում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նաև առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ, ինչպես նաև երեք երկրների արտգործնախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում: Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի՝ հանդիպումը տեղի է ունենալու Վրաստանում։ Չիկովանին այս մասին հայտնել է երեկ Թբիլիսիում Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ժամանակ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ Վրաստանը շարունակում է իր պատրաստակամությունը հայտնել՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր։
11:48 - 13 մարտի, 2024
Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ՝ Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մի կարեւոր բան է տեղի ունենում․ մենք խոսում ենք իրար հետ։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։  Նա նշեց՝ Թուրքիայի նախագահի հետ կա խոսակցություն եւ երկխոսություն։ Երկխոսությունը, Փաշինյանի խոսքով, շատ բարդ է, բայց շատ կարեւոր է, որ լինի։  «Էս ընդհանուր պրոցեսների մեջ բաներ կա, որ հետահայաց նայում ես, զարմանում ես՝ էդ ինչի՞ ա էդքան դժվար եւ ինչի ա դա հաղթահարելն էդքան դժվար։ Ես հիշում եմ մեր քննարկումները, ընկալումները, զգացողությունները, երբ ես որեւէ շփում ունեցա Պրահայում Թուրքիայի նախագահի հետ, եւ դա լուսանկարվել, համացանցում էր հայտնել, ես հիշում եմ՝ էդ լուսանկարը մեծ շփոթ, քննարկում, արձագանք էր առաջացրել, շատ մեծ աղմուկ, ու հիշում եմ նաեւ Հայաստանում մեր շատ թիմակիցների լարվածությունը դրանից։ Իսկ ի՞նչն ա տարօրինակ էդտեղ, ընդհակառակը՝ տարօրինակ ա՝ երկու երկիր, որ ընդհանուր սահման ունեն, իրար հետ խոսակցություն չունեն։ Բայց մինչեւ էդ հանգամանքը հաշվի առնելը՝ դուք կարող եք պատկերացնել, թե ինչքան մեծ ջանք ա պահանջվում՝ կայացնել որոշում գնալ Թուրքիա եւ մասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը։ Ընդ որում՝ ինչի ա էդ ջանքը պահանջվում, որովհետեւ ի վերջո մենք հո օդից չե՞նք ընկել, մենք հո էս շենքում չենք ծնվել-մեծացել, մենք գիտենք՝ ինչ շերտեր կան գիտակցության, ենթագիտակցության եւ այլն։ Կամ հաղորդագրություն, որ ՀՀ վարչապետն ու Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց  են ունեցել, մինչդեռ դա պետք ա լիներ եւ պետք ա լինի շատ սովորական եւ առօրյա բան»։ Փաշինյանը նշեց՝ ուրախ է, որ էսօր երկրների հատուկ ներկայացուցիչները մշտական կապի մեջ են, ԱԳ նախարարների միջեւ կա երկխոսություն․ «Այդ խոսակցության մեջ մենք երբեմն հասկանում ենք, որ առնվազն որոշ դրվագներում մենք իրանց ասածը չենք էդքան ճշգրիտ հասկանում, իրանք՝ մեր ասածը, եւ էս չհասկացվածությունների արանքում առաջանում ա նեգատիվ մեծ էներգիա, որը հասկացվածության արդյունքում չի նշանակում, որ կզրոյանա, բայց որ կնվազի՝ ակնհայտ ա, էդ նվազումը փաստ չի, որ կբերի կոնկրետ արդյունքների, բայց որ առանց նվազման արդյունք չի լինի, էդ երաշխավորված ա»։ ՀՀ վարչապետը նշեց՝ մենք էլի Թուրքիային ընկալում ենք մի երկիր, որը մեր դիմացի հարեւանն ա, ընկալում ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների միջոցով, մինչդեռ մենք պետք է Թուրքիայի հետ օրակարգ ունենանք․ «Ունենք, ափսոս, որ էդ օրակարգը պատշաճ արագությամբ չի իրացվում»։ Նրա խոսքով՝ մենք պետք է առերեսվենք փաստի հետ, որ Թուրքիան միջազգային մեծ դերակատար է։
15:59 - 12 մարտի, 2024
Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով |armenpress.am|

Թուրքիայում ավելի քան 30 անձ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արևմտյան Սաքարիա նահանգում ձերբակալվել է 33 անձ՝  մարտի 31-ին կայանալիք տեղական ընտրությունների նախաշեմին ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով: Այս մասին X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան՝ մանրամասնելով, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված անձինք կասկածվում են «Իսլամական  պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված լինելու մեջ: Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարի՝ նրանք պատրաստվում էին գործողությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ։ Նրանց մոտ հայտնաբերվել են  չլիցենզավորված զենքեր, մեծաքանակ արտարժույթ, առգրավվել՝ մեծ թվով արգելված գրականություն և կազմակերպչական փաստաթղթեր։ Նշվում է, որ ձերբակալվածների մեջ կան անձինք, ովքեր զինյալներ էին ուղարկում հակամարտության գոտիներ, ֆինանսական օգնություն ցուցաբերում ահաբեկիչներին և անօրինական մզկիթներ ու մեդրեսեներ էին ղեկավարում:
15:03 - 10 մարտի, 2024