Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն
 |azatutyun.am|

Եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի այս պատերազմում։ Երկու տարի մենք օգնել ենք Ուկրաինային։ Եթե իրավիճակը վատանա, պատասխանատվությունը կընկնի Ռուսաստանի վրա», - TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ պարզաբանելով իր ավելի վաղ արած հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հեռանկարի մասին։ Ֆրանսիայի նախագահը շեշտել է՝ Ուկրաինայում պատերազմ է, որը էկզիստենցիալ նշանակություն ունի Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մակրոնն ընդգծել է՝ Ֆրանսիան տուժում է գազի, հացահատիկի գների և իրար հաջորդող տնտեսական շղթաների խզումների հետևանքներով և եթե Ռուսաստանը հաղթի պատերազմում, ըստ Ֆրանսիայի նախագահի, «Եվրոպայի նկատմամբ վստահությունը կհասնի զրոյի։ «Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմում, բայց պետք է հստակ հայտարարենք՝ չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի։ 2024-ի սկիզբը պետք է նոր սկիզբ լինի», - ասել է Ֆրանսիայի նախագահը՝ կոչ անելով շարունակել օգնել Ուկրաինային։ «Հարկավոր է կոալիցիա ստեղծել՝ հրթիռներ և զինամթերք մատակարարելու համար», - նշել է Ֆրանսիայի նախագահը․ - «Եթե Ռուսաստանը հաղթի, ֆրանսիացիների կյանքը կփոխվի. Եվրոպայում այլևս անվտանգություն չի լինի»։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը կարծիք է հայտնել, որ արևմտյան երկրները կարող են ապագայում զորքեր ուղարկել Ուկրաինա: Օրեր անց Ֆրանսիայի իշխանությունները պարզաբանել են, որ արևմտյան զորքը չպետք է անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում: Եվրոպական մի շարք պետություններ և Միացյալ Նահանգները մերժել են Ուկրաինա բանակ ուղարկելու գաղափարը:
11:06 - 15 մարտի, 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
 |armenpress.am|

Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում |armenpress.am|

armenpress.am: Ներկայում Շվեդիան մտադիր չէ իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա՝ չնայած այն բանին, որ Ֆրանսիայի նախագահը չի բացառել իրադարձությունների նման ընթացքը։ SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Ներկայում դա ընդհանրապես տեղին չէ, հիմա մենք զբաղված ենք Ուկրաինային առաջնային նյութերի փոխանցմամբ, ինչպես անում են շատ երկրներ, - նշել է վարչապետը: - Ուկրաինական կողմից դրա խնդրանքը չկա, այնպես որ, այդ հարցը տեղին չէ։ Մյուս կողմից, տարբեր երկրներ տարբեր ավանդույթներ ունեն այլ երկրների (գործերում) ներգրավվածության հարցում։ Ֆրանսիայի ավանդույթը Շվեդիայի ավանդույթը չէ: Դա տեղին չէ, մենք այս թեմայով քննարկումներ չունենք, մենք օգնում ենք՝ Ուկրաինա ուղարկելով միջոցներ, նյութեր, փող»: Քրիստերսոնը հավելել է, որ եթե որևէ երկիր «ցանկանում է զորքեր ուղարկել աշխարհի որևէ վայր, դա չի ազդում ՆԱՏՕ-ի վրա»։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել ԵՄ երկրների զորքերի տեղակայումը Ուկրաինայում: «Այս պահին Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցում կոնսենսուս գոյություն չունի։ Ոչինչ, սակայն, բացառել պետք չէ։ Մենք կանենք այն ամեն, ինչ պարտավոր ենք, որպեսզի Ռուսաստանը չհաղթի», – հայտարարել էր Մակրոնը։ Նշենք, որ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Սեզարի Տոմչիկը նույնպես հայտարարել էր, որ Լեհաստանը չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա:
15:23 - 27 փետրվարի, 2024
Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

Այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», հանդիպել ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Ելիսեյան պալատում մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը: Այդ մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի Ֆեյսբուքի էջից:   «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներին առնչվող հարցեր:   Այնուհետև ներկա ենք գտնվել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը:   Իսկ այսօր՝ փետրվարի 22-ին, վարչապետի գլխավորությամբ այցելել ենք «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ»,- նշված է գրառման մեջ:
18:58 - 22 փետրվարի, 2024
«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

«Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ փետրվարի 21-ին Փարիզում ՀՀ վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունները։ Ադրբեջանական կողմը «խստորեն դատապարտել է Ադրբեջանին ուղղված անհիմն պնդումները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելը»։ Հայտարարության մեջ նշվում է, թե Ֆրանսիան, որը այսքան տարի չի մեկնաբանել «ադրբեջանցիների ոտնահարված իրավունքները», չպետք է խոսի հայերի իրավունքների և անվտանգության մասին, որոնք իբր իրենց կամքով ու առանց բռնության լքել են «Ադրբեջանի տարածքները»։ «Բացի այդ՝ ավելի լավ կլիներ՝ ֆրանսիական կողմը, որ անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի և որոշ քարտեզների շրջանակում տարածքային ամբողջականության կարևորությանը, պարզաբաներ նման պայմանավորվածությունների պայմաններում 30 տարի շարունակ հայկական կողմի ագրեսիան և օկուպացիան, ինչպես նաև այն, որ ադրբեջանական 8 գյուղեր դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ են»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։ Մակրոնը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։  Ադրբեջանական կողմը նաև անընդունելի է համարել վերջին միջադեպերի համար Հայաստանին քննադատելու փոխարեն Ադրբեջանին մեղադրելը անհամաչափ պատասխանի համար․ «Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»։ «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելու և խաղաղությունն ու կայունությունը խոչընդոտելու Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը որևէ արդյունքի չի բերի»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Մակրոնն անհամաչափ է անվանել փետրվարի 13-ին Ներքին Հանդում հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի հարվածը
09:54 - 22 փետրվարի, 2024
Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. կողմերի հայտարարությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպումից առաջ ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահն իր խոսքում նշել է.   «Պարոն վարչապետ,Տիկնայք և պարոնայք նախարարներ,Տիկնայք և պարոնայք, Շնորհակալություն թանկագին Նիկոլ այս կարևոր օրվա առիթով Փարիզում լինելու համար: Փետրվարի 21-ն այն օրն է, երբ Միսաք Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Ֆրանսիայի ազատության համար, և հայրենիքը նրանց լիովին ճանաչեց ու նրանք ամփոփվելու են պանթեոնում: Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինեի հետ կամփոփվի պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում: Սա նաև երախտագիտությունն է Ֆրանսիայի այն պայքարի համար, որը տրվել է ազատության համար: Ձեր ներկայությունն այսօր շատ կարևոր է բոլորիս համար: Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր առջև ասել, կրկնել, որ Դուք կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանին, նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական ընթացքին և խաղաղության ձգտումներին: Ցանկանում եմ նաև ողջունել, թանկագին Նիկոլ, Ձեր անձնական խիզախությունը և հաստատակամությունն այդ ճանապարհով առաջ շարժվելու համար: Այս հանձնառության փայլուն օրինակ է նաև Միջազգային քրեական դատարանին Հայաստանի անդամակցությունը: Այս պահին, երբ մենք նշում ենք Միսաք և Մելինե Մանուշյանների հիշատակը, պատերազմական հանցագործությունները շարունակվում են Եվրոպա մայրցամաքում, և հանուն ազատության պայքարն, առավել քան երբևէ, պահանջում է պայքար անպատժելիության դեմ: Մեր հանդիպումը թույլ կտա խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քննարկումների մասին: Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են, որ էսկալացիայի վտանգն իրական է մնում: Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի, ինչն ընդունել է նաև Հայաստանի ղեկավարությունը լիակատար թափանցիկությամբ, բայց Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխան հարվածի համար, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ և մեկ վիրավոր: Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին: Մենք համոզված ենք, որ դրան կարելի է հասնել միայն միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում: 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Դուք Ալիևի հետ վերահաստատեցիք Ձեր հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրին, և անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը: Կարծում եմ՝ առավել քան անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի տարածքային ամբողջականության առումով Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետ քաշման համար: Մենք նաև կոչ ենք անում ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը: Համաձայն այս որոշման՝ Ադրբեջանը պետք է ապահովի, որպեսզի այն անձինք, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից և ովքեր ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել անվտանգ, անարգել և արագորեն: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան ու անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, և ոչ թե պառակտման: Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որպեսզի Կենտրոնական Ասիայի, Հարավայի Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան: Եվ ողջունում եմ այս ընդհանուր հավակնության մեջ Ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Մենք այնուհետև կքննարկենք նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցերը: Ֆրանսիան կշարունակի աջակցել ենթակառուցվածքների զարգացմանը Հայաստանում մեր ձեռնարկությունների մասնակցությամբ: Կշարունակենք նաև զարգացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում: Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար: Եվ Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով՝ չցանկանալով որևիցե էսկալացիա: Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունն՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի փախստականների՝ 2023 թվականին տրամադրելով 29 մլն եվրոյի օգնություն: Ֆրանսիան կշարունակի վճռականորեն աջակցել Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Այստեղ նույնպես արձանագրում ենք առաջընթաց՝ ի նպաստ ինքնիշխանության և մեր ընդհանուր ռազմավարական շահերի: Եվրամիության դիտորդական առաքելությունն այսուհետ ամրապնդված է: Այն նպատակ ունի նպաստել կայունությանը, միջազգային հանրության անաչառ տեղեկատվությանը և ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչության ապահովությանը: Հայաստանը նույնպես պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից: Եվրամիությունը և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց: Ահա, այն մի քանի ուղիները, որոնք ուզում էի հիշեցնել: Եվ գիտեք, որ բառերից այն կողմ, Ֆրանսիան Հայաստանի կողքին է, որովհետև արդարադատությունը, ազատությունը և միջազգային իրավունքը մեզ համար կարևոր են: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ողջունել խիզախությունը, և այս առանձնահատուկ օրվա առիթով վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և բոլոր հայերին»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել։ Նախևառաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա հրավերի և ինձ և Հայաստանի Հանրապետության պատվիրակությանն այս հիրավի դարակազմիկ և էմոցիոնալ իրադարձությանը մասնակից դարձնելու համար։ Այսօր մենք ներկա ենք գտնվելու ֆրանսիական Դիմադրության շարժման հերոսներից` մեր հայրենակից Միսաք Մանուշյանի աճյունը ֆրանսիական մեծագույն քաղաքացիների պանթեոնում ամփոփելու արարողությանը, և իսկապես մեծ պատիվ է մեզ համար այսօրվա միջոցառմանն ու արարողությանը ներկա գտնվել։ Կարծում եմ` նաև այսօրվա իրադարձությունը ցույց է տալիս մեր երկրների և ժողովուրդների առկա հարաբերությունների խորքը, որովհետև դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, մարդկային, մշակութային են, այլ կարծում եմ` մեզ կապում է խորը, էմոցիոնալ կապը։ Եվ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեզ` կայացրած որոշման համար, որովհետև իսկապես սա ևս մեկ անգամ ընդգծում է ոչ միայն մեր բարեկամությունը և հարաբերությունների խորությունը, այլև յուրահատուկ և առանձնահատուկ գնահատանք է Ֆրանսիայի կայացման գործում ներդրում ունեցած հայերին, ինչը մեզ համար պատիվ է, մեծ հպարտություն։ Ուզում եմ երախտագիտությունս հայտնել այդ ներդրումն ընդգծելու համար։ Պիտի Ձեր թույլտվությամբ ընդգծեմ նաև, որ մենք այս տարի նման մի շատ խորը կոնտեքստ ունեցող իրադարձություն ունենք։ Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100-ամյակը, և ես հույս ունեմ, որ սեպտեմբերին Երևանում մենք միասին կմասնակցենք Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգին։ Եվ ուզում եմ, պարոն նախագահ, ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը` պետական այցով Հայաստանի Հանրապետություն այցելելու։ Պիտի նաև արձանագրեմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Եվ այստեղ, իհարկե, առանձնահատուկ է Ձեր անձնական դերը, պարոն նախագահ, և ուզում եմ դա շեշտել, և շնորհակալություն հայտնել մեր հարաբերությունների զարգացման ու խորացման նկատմամբ Ձեր ցուցաբերած մոտեցման համար։ Մեր կապերը խորանում են տնտեսության բնագավառում, մեր կապերը խորանում են քաղաքական առումով։ Եվ պիտի ընդգծեմ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ միջավայր ձևավորելու գործում Ձեր ներդրումը։ Դուք հիշատակեցիք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին։ Համոզված եմ, որ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում իսկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հասանելի է և իրատեսական։ Եվ ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։ Պարոն նախագահ, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի դիմադրողականության գործում Ձեր ցուցաբերած աջակցության համար։ Դուք ընդգծեցիք, որ պաշտպանության ոլորտում, ըստ էության, մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էապես է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ առումով հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ասացի` ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Եվ այս առումով, Հայաստանի Հանրապետության պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև մեր միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և միայն ու միայն Հայաստանի Հանրապետության լեգիտիմ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները, տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելն է և մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը։ Նաև ուզում եմ ընդգծել, որ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում Ձեզ հայտնել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Ձեր աջակցության համար։ Այս համատեքստում, իսկապես մենք նոր դինամիկ փուլ ենք մտնում նաև Եվրամիության հետ մեր հարաբերություններում։ Եվ այստեղ էլ պիտի ընդգծեմ Ֆրանսիայի և Ձեր անձնական աջակցումն այս գործում, որովհետև Եվրամիությունը նաև մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար ունի առանցքային նշանակություն։ Իհարկե, ես այսօր առիթ կունենամ նաև Ձեզ հետ կիսել մտքեր մեր տարածաշրջանի, միջազգային իրավիճակի մասին։ Վերջին անգամ մենք քննարկում ենք ունեցել Գրանադայում, և այս ընթացքում որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Նաև որոշ տեղեկություններ կուզեմ Ձեզ հետ կիսել օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցած հանդիպման և այլ քննարկումների մասին։ Եվ իհարկե, մեր օրակարգի բազմաթիվ հարցեր կան ու, բարեբախտաբար, մեր օրակարգը երկկողմ հարաբերությունների և միջազգային հարթակներում մեր համագործակցության շատ լավ է, շատ ընդարձակ։ Եվ կարևոր է այստեղ այս առիթն ունենալու, չնայած չենք մոռանում, որ այսօրվա մեր հիմնական առաքելությունը պատվելն է Ֆրանսիայի անկախության և պետականության համար իրենց կյանքը նվիրաբերած և ներդրում ունեցած բոլոր հերոսների հիշատակին։Շնորհակալ եմ»։ Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացմանն ու ամրապնդմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
22:19 - 21 փետրվարի, 2024
Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի. Մակրոն

Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի. Մակրոն

Ֆրանսիան երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի։ Այս մասին X-ի իր էջում հայատառ գրառում է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։   «Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»,–գրել է Մակրոնը։   Ավելի վաղ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր գրառում արել X-ի իր էջում։ Նա նշել էր, որ հիանալի զրույց և մտքերի արդյունավետ փոխանակում է ունեցել Էմանուել Մակրոնի հետ ամուր բարեկամության կապերի խորացման, երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման, ԵՄ-ի հետ մերձեցման և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ:
22:02 - 21 փետրվարի, 2024
Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը
 |armenpress.am|

Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հայաստանի «Խաղաղության Խաչմերուկ» նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է, որ Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ԶԼՄ ներկայացուցիչների համար արված հայտարարության ընթացքում։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Հարավային Կովկասը լինի խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածաշրջան և  անհրաժեշտ է, որպեսզի հաղորդակցական ուղիները նույնպես լինեն ինտեգրման գործոններ, ոչ թե՝ պառակտման։ Ես այցելել եմ Կենտրոնական Ասիա և ցանկանում եմ, որ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Եվրամիության միջև հաղորդակցական կապերը զարգանան»,-ասել է Մակրոնը՝ այդ ընդհանուր հավակնություններում ողջունելով Հայաստանի ներդրումը «Խաղաղության Խաչմերուկ» նախաձեռնությամբ։
21:25 - 21 փետրվարի, 2024
Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին
 |armeniasputnik.am|

Մեր խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է. Փաշինյանը` ֆրանսիական զենքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չպետք է անհանգստություն առաջացնի։ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   Նա հավաստիացրեց, որ Հայաստանի խնդիրը տարածաշրջանում բալանս ձևավորելն է։ «Շնորհակալ եմ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։ Պաշտպանության ոլորտում մեր հարաբերությունները, որոնք ըստ էության նոր են, էական են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար»,– ասաց Փաշինյանը։   ՀՀ վարչապետի խոսքով` այս համատեքստում կան քննադատություններ, բայց Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը։ Էմանուել Մակրոնն էլ իր հերթին նշեց, որ Ֆրանսիան կշարունակի Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում։   «Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար, և Ֆրանսիան կշարունակի այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով` չցանկանալով որևէ էսկալացիա»,–ասաց նա։   Անդրադառնալով 2022թ–ի Պրահայի քառակողմ հանդիպմանը` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այնտեղ տարածաշրջանային խաղաղության և կայունության անկյունաքարային սկզբունքներն են դրվել։ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այդ սկզբունքներին հավատարիմ մնալու դեպքում խաղաղությունը հասանելի է։
21:10 - 21 փետրվարի, 2024
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն |tert.am|

Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականության և քարտեզների վերաբերյալ․ Մակրոն |tert.am|

tert.am: Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին։ Այս մասին Ֆրանսիայում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Մենք համոզված ենք, որ դրա համար կարող ենք հասնել միայն միջազգային իրավունքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձռմխելիության հարգման դեպքում։ 2022 թվականին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Ալիևի հետ Դուք վերահաստատեցիք ձեր հանձնարառությունը  Ալմաթայի հռչակագրում։ Եվ անհրաժեշտ է որպեսզի Ադրբեջանը  փարատի երկիմաստությունը։ Առավել քան անհրաժեշտ է, որպեսզի, որ վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և փարատի երկիմաստությունը, որ վերաբերում է քարտեզներին, որպեսզի բարեխիղճ  աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանագծման համար, ինչը հիմք կծառայի սահմանի երկուստեք ուժերի հետքաշման համար,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ 
20:45 - 21 փետրվարի, 2024