Երևանի ավագանի

Երևանի ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն ներկայացուցչական մարմին, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության և իր կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից:

Ավագանու մարմիններն են՝

  • Երևանի քաղաքապետը
  • Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը
  • Ավագանու անդամները
  • Ավագանու խմբակցությունները
  • Մշտական հանձնաժողովները
Ավագանին անդրադարձավ Երևանյան լճի հանգստի գոտու մասին «Ինֆոքոմի» հրապարակմանը

Ավագանին անդրադարձավ Երևանյան լճի հանգստի գոտու մասին «Ինֆոքոմի» հրապարակմանը

Երևանի ավագանին այսօր անդրադարձավ  Երևանյան լճի կիսաբարեկարգված հանգստյան գոտում  առկա խնդիրների վերաբերյալ «Ինֆոքոմի» երեկվա հրապարակմանը։  Հիշեցնենք, որ քաղաքի բյուջեից 182 մլն դրամ է հատկացվել ՔՊ ավագանու թեկնածուին պատկանող «Լիլանարմ» ՍՊԸ-ին՝ տարածքը բարեկարգելու համար։ Բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, գումարը՝ ծախսվել, սակայն լճի աջակողմյա հատվածում դեռ պահպանվում են աղբակույտերը, ցեխն ու քարքարոտ հատվածները։   Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը, հոդվածից մեջբերում անելով, հարց ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «182 մլն դրամ զարգացման ծրագրով համայնքի բյուջեից, այն որ տրանսպորտի դոտացիային չի հերիքում, այդքան փող տրվել է, ու Երևանյան լիճը շարունակում է մնալ շատ անմխիթար ու գարշահոտ իրավիճակում։ Շրջե՞լ եք այդ տարածքով, տեսե՞լ եք այդ փողն ինչի է ծառայել ու ինչ արդյունք ունեք»։  Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն իր պատասխանում լճի ափամերձ տարածքի բարեկարգմանը չանդրադարձավ, խոսեց միայն Երևանյան լճի մաքրման՝ ապագայում նախատեսված աշխատանքներից։  Մանուկ Սուքիասյանն իր արձագանքում հիշեցրեց, որ գումարը ծախսվել է բարեկարգման վրա՝ հեծանվուղի, ճեմուղի կառուցելու, լուսավորությամբ ապահովելու համար. «Կարելի է շրջել, տեսնել՝ ինչքան LED լուսավորություն կա։ Եթե այդքան փող է ծախսվել, ինչու՞ առ այս պահը Երևանյան լճի հարակից տարածքը չի հանձվում շահագործման. բացում չկա, լուսաբանում չկա, ժամանց չկա…Ծրագիրը թերակատարված է, և Երևանյան լճի՝ որպես զբոսանքի և ժամանցի վայր դարձնելու նպատակով ծախսված գումարներն իրենց նպատակին չեն ծառայել»,- նշեց Սուքիասյանը։ Փոխքաղաքապետը պատասխանեց, որ համաձայն չէ Մանուկ Սուքիասյանի պնդմանը՝ հավաստիացնելով, որ այդ գումարները հենց այնպես չեն ծախսվել. «Եւ այդ տարածքը, ի վերջո, վերածվելու է հանգստյան գոտու և ռեկրեացիոն գոտու։ Այս պահի դրությամբ արդեն քաղաքացիներն այնտեղ հաճախում են, այնպես չի, որ պարտադիր պիտի գնանք այդ տարածքը բացենք, որ մուտքը սկսի գործել այդ տարածքի»,- նշեց փոխքաղաքապետը։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը չանդրադարձավ հանգստյան գոտու կառուցապատման նախագծից շեղումներին. մասնավորապես՝ հեծանվուղու թերի կահավորմանը, արգելափակոցի բացակայությանը, կանաչապատման հետաձգմանը և այլն։ Նշված շեղումների մասին կարդացեք այստեղ։ Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
17:10 - 12 մարտի, 2024
2023-ին Երևանի սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը 2022-ի ցուցանիշից ավելի է 14 մլրդ 694 մլն դրամով |1lurer.am|

2023-ին Երևանի սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը 2022-ի ցուցանիշից ավելի է 14 մլրդ 694 մլն դրամով |1lurer.am|

1lurer.am: 2023 թվականին բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 114 միլիարդ 830 միլիոն դրամ՝ ծրագրված 112 միլիարդ 862 միլիոն դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 102 տոկոս: Ընդ որում՝ Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 112 միլիարդ 84 միլիոն դրամի ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 113 միլիարդ 494 միլիոն դրամ՝ ապահովելով 101,3 տոկոս: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 12-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: «Սեփական եկամուտները ծրագրվել են 44 միլիարդ 355 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50 միլիարդ 91 միլիոն դրամ կամ 113 տոկոս: Սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14 միլիարդ 694 միլիոն դրամով: 2023 թվականին բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 111 միլիարդ 165 միլիոն դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 90 տոկոսը: Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ»,- ասաց նա: Փաստացի ծախսերից 100 միլիարդ 456 միլիոն դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջե: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 7 միլիարդ 839 միլիոն դրամ: «2023 թվականի բյուջեի ծրագրված, ճշտված 11 միլիարդ 232 միլիոն դրամ պակասուրդի դիմաց բյուջեում փաստացի կատարվել է 3 միլիարդ 664 միլիոն դրամի հավելում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Վիլեն Արևշատյանը:
12:33 - 12 մարտի, 2024
Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը

Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը

Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագիծը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: «Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում, նախատեսվում է ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր»,- գրել է Կոստանյանը: Սորև ներկայացնում ենք նախագծի ամբողջական տարբերակը՝   « Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 10-րդմասով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.1. Սահմանել Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբօպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներիսպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը. 1) «30 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 9000 դրամ. 2) «30 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործմանպայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 8800 դրամ. 3) «90 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 24000 դրամ. 4) «90 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 90 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ(յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործմանպայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 23600 դրամ. 5) «365 օր» ֆիզիկական քարտ տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 90000 դրամ. 6) «365 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 365 օրվա ընթացքում անսահմանափակ քանակով ուղևորություններ (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում առավելագույնը կես ժամը մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 88000 դրամ. 7) «1 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 10օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 900 դրամ. 8) «1 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 24 ժամվա ընթացքում 8 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 880 դրամ. 9) «7 օր» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացմանպահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 5000 դրամ. 10) «7 օր» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 7 օրվա ընթացքում 30 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 4800 դրամ. 11) «90 րոպե» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 300 դրամ. 12) «90 րոպե» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերմանպահից 10 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով,ակտիվացման պահից 90 րոպեի ընթացքում 3 ուղևորություն (յուրաքանչյուր տրանսպորտային միջոցում մեկ օգտագործման պայմանով) կատարելու հնարավորությամբ՝ 280 դրամ. 13) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող ֆիզիկական քարտ տոմսձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջինանգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2200 դրամ. 14) «Բազմակի օգտագործման» 10 ուղևորություն ներառող էլեկտրոնային եղանակովտոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում ակտիվացման (առաջին անգամ օգտագործելու) ժամկետով, ակտիվացման պահից 30 օրվա ընթացքում 10 ուղևորության օգտագործման հնարավորությամբ՝ 2100 դրամ. 15) ««Զվարթնոց» օդանավակայան» ֆիզիկական կրիչով տոմս ձեռք բերելու դեպքում՝ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 500 դրամ. 16) ««Զվարթնոց» օդանավակայան» բանկային անհպում քարտ NFC (Visa, Master card)տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման և նույն պահին մարման պայմանով՝ 500 դրամ. 17) ««Զվարթնոց» օդանավակայան» էլեկտրոնային եղանակով տոմս ձեռք բերելուդեպքում՝ ձեռքբերման պահից 30 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելուհնարավորությամբ՝ 480 դրամ: 2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ավտոբուսային կանոնավորփոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձերըվճարած անձինք նույն ժամկետներում, նույն պայմաններով անհատույց օգտվում ենտրոլեյբուսների և Երևան քաղաքի մետրոպոլիտենի ծառայություններից:3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:    
18:54 - 07 մարտի, 2024
2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են
 |armeniasputnik.am|

2 %-ը ծանր բեռ է մեր ուսերին, մեր եղածը տվեք մեզ. կոնդեցիները քաղաքապետարանի մոտ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։ Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Բնակիչներն ասում են, որ 2004 թվականին Երևանի քաղաքապետարանը սխալ ու ոչ լիարժեք չափագրումներ է կատարել։ Մարդիկ փաստաթղթերով զրկվել են իրենց պատկանող նկուղից կամ այլ տարածքներից, քանի որ դրանք ուղղակի սեփականության վկայականում չեն ներառվել։ Տարիներ շարունակ բնակիչները փորձել են կրկին օրինականացնել այդ տարածքները, սակայն դա իրենց չի հաջողվել։ Հիմա քանի որ կայացվել է ամբողջ Կոնդ թաղամասի օտարման վերաբերյալ որոշում, բնակիչները փոխհատուցում ստանալու համար պետք է ունենան իրենց սեփականության օրինական գրանցման վերաբերյալ փաստաթղթեր։ Բնակիչները մատնանշում են 2023-ի դեկտեմբերի 26-ին ավագանու կողմից կայացված թիվ 43 որոշումը, որում կա նաև «հողօգտագործման հիմքերի վերականգնման և սահմանների ճշտման հետ կապված» ձևակերպում։ «Կոնդում չսահմանազատված տներ չկան, մենք 20 տարի շարունակ պայքարում ենք մեր ունեցածն օրինականացնելու։ Մեզ հող չեն հատկացնում, մեր ունեցածը մեզ պետք է տան։ Կամ ինչի՞ պետք է կոնդեցին վճարի իր սեփականության երկու տոկոսը։ Մեր եղածը մեզ պետք է տան։ Նախկին ղեկավարների օրոք թույլ տրված սխալները պետք է ուղղվեն այսօր, քանի որ ներկայիս քաղաքային իշխանությունները, անկախ քաղաքական ուղղվածությունից, նախկին իշխանությունների իրավահաջորդն են»,–ասաց Կոնդի բնակիչ Նառա Երեմյանը։ Նրա խոսքով` իրենք պատրաստ են ֆիքսված որոշակի գումար վճարել Երևանի բյուջե, բայց ոչ քառակուսի մետրի հաշվարկով, քանի որ իրենց այլ բան են խոստացել։ Բնակիչների խոսքով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև քաղաքապետ դառնալը մի քանի անգամ հանդիպել է իրենց և խոստացել, որ նրանք իրենց ունեցածը կկարողանան սեփականացնել անհատույց։ Բնակիչներից մի քանիսին արդեն ծանուցումներ են եկել վճարների համար. բնակիչներից մեկը, օրինակ, պետք է վճարի 1,4 մլն դրամ, մյուսը՝ 600.000 դրամ և այլն։ Բնակիչները եկել էին քաղաքապետի հետ հանդիպման, սակայն նրանց չընդունեցին` ասելով, որ Տիգրան Ավինյանը կարևոր միջոցառման է։ Բնակիչները հաջորդ քայլով պատրաստվում են դիմել կառավարությանը, եթե իրենց լսող չլինի, կդիմեն դատարան` վիճարկելու Երևանի ավագանու որոշումը։ Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:
17:34 - 01 մարտի, 2024
Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք. լարված իրավիճակ Երևանի ավագանու նիստում |panorama.am|

panorama.am: «Ցավոք սրիտի, ինչ ավագանու նիստը սկսվեց, սահմանին մեր զոհերի թիվը կրկնապատկվեց, ասում են արդեն 4 զոհի մասին»,-ավագանու արտահերթ նիստում հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։ Նա դիմեց քաղաքացիներին։ «Ժողովուրդ, սա է Նիկոլ Փաշինյանի իրականությունը, քանի ինքն է մեզ իշխում է, մենք ունենալու ենք զոհեր։ Ցավակցում եմ ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլև մեր բանակին և պետությանը։ Սա նորմա է, և միակ լուծումը, որ մենք չզոհվենք, երկիրը չփոքրանա և քարտեզները չփոխվեն, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց Հակոբյանը։ՔՊ խմբակցությունից անհամաձայնության ձայներ հնչեցիեն։«Որ խոսում եմ, խնդրում եմ չճպացնենք, զուտ դաստիարակված ձեզ պահեք, ես գոհ կլինեմ»-ՔՊ-ական ավագանու անդամին դիմեց Հակոբյանը։ Նա հայտնեց, որ իրեն ոչ մեկը չի կարող բան ասել։«Եթե ցանկություն ունեք շփվելու՝ հետո կշփվենք, հիմա թույլ տվեք ելույթ ունենալ»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը և Ավինյանին հորդորեց կարգի հրավիրի ՔՊ-ականին։ Ավինյանն արձագանքեց.«Կարգի եմ հրավիրում՝ առաջինը Ձեզ»։ Սամվել Հակոբյանն ասաց, որ իր ելույթի ժամանակ իրեն խանգարում են։«Ձեր ելույթի ժամանակ դուք կոռեկտության սահմանները չպետք է անցնեք և պետք է խոսեք հարցի մասին, որը դրված է։ Երբ հարցեր կունենաք կտաք հարց ու պատասխանի ժամանակ, սա ԱԺ ամբիոնը չէ»,-ասաց Ավինյանը։ Հոկոբյանը հարցրեց՝ հետո՞։ «Հետո՝ էդ, բան ունեք ասելու հարցի վերաբերյալ՝ խնդրեմ»,-շարունակեց Տիգրան Ավինյանը։ Սամվել Հակոբյանը հայտնեց, որ իր ասածը ՔՊ-ի ավագանու թիմի լեգիտիմության մասին է, քանի որ ի հայտը են եկել հանգամանքներ, մասնավորապես այն, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բանկում քաղաքացիների կամքին հակառակ անհայտ գումարներ են մուտքագրվել Տիգրան Ավինյանի նախընտրական հիմնադրամին։  
13:47 - 13 փետրվարի, 2024
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու 3 նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Այդ մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ըստ այդ որոշումների՝ վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Սուրենի Աղեկյանի, Նարինե Սլավիկի Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Հրաչյայի Մարությանի լիազորությունները։ «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկեց Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ, Երևանի ավագանու անդամի մանդատներ տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին,  իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին»,- նշվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանին մանդատներից զրկեց ավագանու անդամներ Հայկ Մարությանին, Նարինե Հայրապետյանին և Սոնա Աղեկյանին։  
16:05 - 09 փետրվարի, 2024
Պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով. Սոնա Աղեկյանին զրկեցին մանդատից |armeniasputnik.am|

Պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով. Սոնա Աղեկյանին զրկեցին մանդատից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի ավագանու արտահերթ նիստում 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ավագանին «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկեց մանդատից։ Քվեարկությունից առաջ նա իր ելույթում ասաց, որ բոլոր ժամանակներում եղել է ընդդիմադիր ու պայքարել է քաղաքացու շահերի համար, բայց նախկինում ոչ մի իշխանություն չի ցանկացել զրկել մանդատից, ինչ է թե նրանց ուզածով չի շարժվել։ «Ավագանու անդամին մանդատից զրկելը թույլ իշխանության քայլ է, թույլ ու վախկոտ իշխանության։ Ես իմ պայքարը շարունակելու եմ ցանկացած կարգավիճակով»,– ընդգծեց Աղեկյանը։ Ի դեպ, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը բացատրեց, որ որոշում է կայացվել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից ոչ թե բացակայությունների, այլ քվեարկություններին չմասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում այսօր ներառված է ավագանու ընդդիմադիր անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մանդատներից զրկվեցին «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը և «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը։ Այժմ քննարկվում է նաև «Մայր Հայաստանի» անդամներ Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին մանդատներից զրկելու հարցը
12:50 - 07 փետրվարի, 2024
Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

Հայկ Մարությանին, Զարուհի Փոստանջյանին և ավագանու մյուս անդամներին մանդատից զրկելու նախագիծը դրական եզրակացություն ստացավ |aysor.am|

aysor.am: Երևանի ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախագծերին։  Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ներկայացրել է նախագիծը՝ շեշտելով, որ համատարած բոյկոտի տրամաբանությունն է տիրում. «Օրենքի սանկցիաները հենց նրա համար են դրված, որ մշտական բոյկոտ տեղի չունենա, և քաղաքի կառավարումը չտուժի։ Կարելի է մի հարցի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման պատճառով բոյկոտել, բայց պարբերաբար բոյկոտը քաղաքի կառավարմանն է խանգարում»,- նշել է նա։ Հիշեցնենք՝ առաջարկվում է դադարեցնել Երևանի ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Գևորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի և Սոնա Աղեկյանի լիազորությունները՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու և քվեարկությունների՝ ավելի քան կեսին կամ հանձնաժողովի նիստերի կեսին չմասնակցելու համար։
13:14 - 06 փետրվարի, 2024
«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հարձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը

«Մայր Հայաստան» խմբակցության դեմ իշխանությունը տոտալ հարձակման է անցել․ խմբակցության հայտարարությունը

«Մայր Հայաստան»-ի քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» դաշինքը։ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դեմ նիկոլական իշխանությունը տոտալ հարձակման է անցել: Դիմում են քստմնելի քայլերի՝ կիրառելով տարատեսակ մեթոդներ: Մի կողմից ահակեբումներ և հետապնդումներ առանձին անդամների նկատմամբ, մյուս կողմից՝ խմբակցության 4 անդամի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնություն: Քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը բացառապես սեփական հեռացման հարցը պետք է քննության առարկա դարձնի ավագանիում, այլ ոչ թե ավագանիներին մանդատից զրկելու հարցով արտահերթ նիստ նախաձեռնի: Մենք արձանագրում ենք, որ «Մայր Հայաստանի» քաղաքական գործունեությունը և՛ ավագանիում, և՛ քաղաքական դաշտում հունից հանում է օրվա իշխանությանը, որն առաջնորդվում է Ալիևի թելադրած օրակարգով: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամբողջական իշխանափոխության օրակարգն այլընտրանք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
21:26 - 01 փետրվարի, 2024
Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

Երևանի ավագանին կքննարկի կիրակի «Ա» և «Բ» գոտիների ավտոկայանատեղի համար վճարումից ազատելու նախագիծ

Երևանի ավագանու փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստում կքննարկվի որոշման նախագիծ, որով նախատեսվում է Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում ավտոտրանսպորտային միջոցի կիրակի օրերին կայանման համար կիրառել արտոնություն 2024 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ` ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Ըստ նրա՝ հաշվի առնելով, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին, Երևանի ավագանու որոշման նախագծով առաջարկվում է ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» N 45-Ն որոշման 1-ին կետը լրացնել վերոնշյալ առաջարկով նոր ենթակետով։
19:27 - 01 փետրվարի, 2024
Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ

Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով. ՔԿ

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ ավագանու անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման, ապա ոստիկանական բռնաճնշումների հետևանքով քաղաքական ապաստարան ստանալու և երկրից հեռանալու հայտարարության վերաբերյալ․ «Նկատի ունենալով Նարինե Հայրապետյանի առերևույթ առևանգման դեպքի վերաբերյալ տարատեսակ շահարկումները և քաղաքականացման անհարկի դրսևորումները՝ հարկ եմ համարում որոշ հանգամանքների վրա կանգ առնել՝ խոստանալով առավել մանրամասն տեղեկատվություն հրապարակել վարույթն ավարտվելուց և վերջնական իրավական գնահատականները տրվելուց հետո։ Այսպես՝ ՀՀ քննչական կոմիտեն 2024թ․ հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացել է Նարինե Հայրապետյանի հաղորդումը մի խումբ անձանց կողմից հունվարի 15-ին իրեն առառևանգելու մասին։ Ինչպես նաև ստացվել է Ոստիակնության կողմից կազմված արձանագրություն, ըստ որի՝ Ն․ Հայրապետյանը հայտարարել է, որ ոչ ոք իրեն չի առևանգել, և առևանգման մասին հայտարարությունն արել է քաղաքական նկատառումներով։ Հաղորդման և ստացված փաստաթղթերի հիման վրա մի խումբ անձանց կողմից մարդու առևանգման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվող բազմակողմանի նախաքննությամբ քննության առարկա են բոլոր վարկածները, այդ թվում՝ առևանգում կատարվելու։ Եվ հանգամանքները պարզելու նպատակով շարունակվում են կատարվել բոլոր անհրաժեշտ, անհետաձգելի վարութային և քննչական գործողությունները։ Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։ Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրան առաջարկվել է, որ եթե իր նկատմամբ, այնուամենայնիվ, գործադրվում է ճնշում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է նրա նկատմամբ սահմանված կարգով կիրառվել հատուկ պաշտպանության միջոցներից որևէ մեկը։ Վերջինս, սակայն, կրկին հերքել է ճնշման հանգամանքը և հրաժարվել առաջարկված՝ իր նկատմամբ հատուկ պաշտպանության միջոցից։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։  Նշենք, որ Նարինե Հայրապետյանը հայտարարել է, որ իր առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն երկրորդ անգամ ոստիկանները փորձել են իրեն մեղադրանք կարել, գրել են ցուցմունք, վերջինիս ստիպել, որ ստորագրի, տեսախցիկի տակ ուղղորդել են՝ ինչ ասի․ «Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ՝ ես տիպված էի լքել հայրենիքը»,- ասել էր նա։ Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։ Ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 
17:10 - 25 հունվարի, 2024