Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ նման հայտ չեմ ներկայացրել. Առուշ Առուշանյանը՝ ՔՊ-ին անդամագրվելու լուրերի մասին

Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: «Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա: Ավելի վաղ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ «Ըստ մեր տեղեկությունների՝ Առուշ Առուշանյանի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետեւանք է, քանի որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել»,- գրել էր թերթը:
13:28 - 14 մարտի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գորիսի պետական համալսարանի ուսանողների հետ

Սյունիքի մարզ այցելության ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գորիսի համայնքապետի և Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ եղել է Գորիսի պետական համալսարանում: Նախագահին դիմավորել են համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը և պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին դիմավորելու և առաջնային կարիքները հոգալու աշխատանքներում ակտիվորեն ներգրավված ուսանողների հետ:Իր խոսքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել կամավորականներին անձնվեր աշխատանքի համար և շեշտել, որ ուսանողների բարձր կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ծանր իրադրության մեջ ոգևորիչ դեր է ունեցել հայաստանյան բոլոր բուհերի համար:Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներկաների հետ, պատասխանել ուսանողների հարցերին:  
13:50 - 04 նոյեմբերի, 2023
Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Կեցության վայրից հրաժարված արցախցիները խնդիրների դեպքում կարող են նորից դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրի ապահովման համար

Արցախից բռնի տեղահանված բնակիչների համար ՀՀ-ում գործում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am։ Հավաքակայաններում սոցիալական աշխատողների կողմից նշված հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ պետք է բավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։ Ցանկության դեպքում՝ հարթակում քաղաքացիները հայտը կարող են լրացնել նաև ինքնուրույն։ Infocom-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը ասաց, որ Հայաստան մուտք գործելուց անմիջապես հետո քաղաքացին անցնում է հաշվառում, որը իրականցվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, իսկ առհասարակ կարիքների գնահատման աշխատանքներում ներգրավված է և՛ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և՛ մարզպետարանները։ Գործընթացի ամբողջ համակարգումը իրականացնում են ՏԿԵ նախարարությունը և հիմանականում մարզպետարանները։  Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հնարավոր է կրկին ունենա կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, Մանուչարյանը պատասխանեց, որ առաջնային կարիքի հաշվառման հարթակում բնակիչները ուղղակի նշում են՝ կացարանի կարիք այդ պահին ունե՞ն, թե՞ ոչ, բայց դա չի նշանակում, որ իրենք ապահովված են իրենց պատկանող բնակարանով կամ մշտական կեցության վայրով։  Ժամանակավոր կացարան ունենալու և հետագայում այլ խնդիրների առաջացման վերաբերյալ խոսեցինք նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի հետ։ Հարցին, թե այն դեպքում, երբ քաղաքացին հաշվառում անցնելիս նշում է, որ ունի կեցության վայր (բարեկամի տուն կամ ժամանակավոր այլ կացարան), սակայն հետո ինչ-ինչ պատճառներով կրկին ունենում է կացարանի խնդիր, ի՞նչ պետք է անի, և արդյոք կարո՞ղ է կրկին դիմել պատկան մարմիններին՝ կեցության վայրով ապահովվելու համար, Հարությունյանը դրական պատասխան տվեց։  «Այս պահի դրությամբ նման դեպք չունենք, որ ասեն՝ ունեն կեցության վայր, բայց հաջորդ օրը կրկին դիմեն մեզ, բայց, բնականաբար, բոլոր բռնի տեղահանված արցախցիները, որոնք ունեն բնակարանային ապահովման խնդիր, իրենք կացարանով ապահովվում են»։ Հարությունյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ և՛ հաշվառվում են, և՛ կեցության վայրի համար են դիմում, շատերն էլ հաշվառվում են, բայց կեցության վայրի խնդիր չեն ունենում, սակայն մի մասն էլ առհասարակ չեն հաշվառվում։ «Խնդիրն այն է, որ բավականին մեծ թվով քաղաքացիներ այդ պահին նշում են, որ իրենք ունեն բնակարան կամ տեղափոխվում են բարեկամի տուն և այլն, ապա առաջ են շարժվում Գորիսից, Վայքից անցնում են, գալիս հասնում են մոտակա մարզեր, Երևան և ասում են՝ մեզ տեղավորեք։ Այսինքն՝ այնտեղ հրաժարվում են օգնությունից, և այստեղ են խնդրի առաջ կանգնում։ Նաև կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք առհասարակ չեն հաշվառվում, իրենց մեքենաներով առաջ են գալիս»,- ասաց Հարությունյանը՝ հորդորելով, որ բոլոր քաղաքացիները անպայման հաշվառում անցնեն, որպեսզի հետագայում դուրս չմնան աջակցության որևէ ծրագրից։ ՏԿԵՆ խոնակի խոսքով, թեև հավաքակայաններում բոլոր գերատեսչություններից աշխատանքային խմբեր կան, որոնք հենց տեղում՝ Կոռնիձորում, Գորիսում, արդեն նաև Վայքում իրականացնում են հաշվառում, բայց, հաշվի առնելով, որ մարդիկ առանց հաշվառվելու են հասնում ՀՀ տարբեր համայնքներ, ներկայումս համայնքներում ստեղծված հումանիտար կենտրոններում նույնպես կիրականացվի հաշվառում, որպեսզի որևէ բնակիչ չմնա առանց հաշվառման և, ըստ այդմ, հետագայում դուրս չմնա աջակցության ծրագրերից։  Այսպիսով, եթե հաշվառման կետերում քաղաքացիները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են կեցության վայրից, հետագայում, անկախ նրանից, կլինեն Գորիսում, Վայքում, Երևանում, թե ՀՀ մեկ այլ համայնքում, կարող են կրկին դիմել պատկան մարմիններին, այդ թվում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՏԿԵՆ և մարզպետարաններ, կեցության վայրով ապահովելու համար։  Աննա Պալաքյան Լուսանկարը՝ Ռոման Աբովյանի/Վայք 
18:33 - 27 սեպտեմբերի, 2023
Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում

Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում

Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաների հոսքը Կոռնիձորում չի դադարում։ Թեեւ երեկվանից տեղահանվածների հաշվառման գործընթացն այստեղ այլեւս չի իրականացվում, հավաքակայանն այսօր էլ մարդաշատ է։ Կոռնիձորի մի շարք բնակիչներ եւ կամավորներ, մայթերին կանգնած, դիմավորում են անցնող շարասյանը, կանգնենցում, ըստ անհրաժեշտության սնունդ, ջուր, սենդվիչներ, քաղցրավենիք տրամադրում։ Իսկ տեղադրված վրաններն արդեն գրեթե դատարկ են, գործում են հիմնականում սննդի, հագուստի, բժշկական օգնության հետ կապված հարցերի համար։ Համայնքապետարանի աշխատակից Լուսինե Քարամյանը Infocom–ի հետ զրույցում հայտնեց՝ հաշվառումը այստեղ չի գործում, քանի որ տեղափոխել են Վայք․ Գորիսում արդեն տեղ չկա։ Այժմ իրենք եւ կամավորական խմբերը զբաղված են առաջին օգնություն ցուցաբերելով․ «Համայնքապետարանի, մարզպետարանի, հասարակական կազմակերպությունների կողմից առաջին օգնություն է տրամադրվում եւ սնունդ, ով ինչով կարողանում է, օգնում է, մինչ այս գրանցումներ էինք անում, թե ով որտեղ պիտի տեղափոխվի, հիմա էլ չենք գրանցում, միայն եթե կան մարդիկ, որ ցանկանում են ապրել Կոռնիձորում կամ հարակից գյուղերում, փորձում ենք օգնել նաեւ գիշերակացով կամ հիմնական կեցությունով»։ Հարցին՝ մարդկանց տեղեկացվո՞ւմ է, որ իրենք այստեղ էլ չեն հաշվառվում, եւ թե ուր պիտի գնան, Քյարամյանը դրական պատասխանեց․ «Համապատասխան մարդիկ կան, որոնք տեղեկացնում են՝ ուր պիտի գնան, որտեղ գրանցվեն, ամեն ինչ համակարգված է»։ Թե որքան կմնան այստեղ, Լուսինեն դժվարացավ ասել, նշեց՝ պիտի սպասեն, ինչքան որ մարդիկ գան։ Տեղում է նաեւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը․ «Մենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետի կողմից այստեղ նշանակվել ենք, որպեզի լինենք մեր ազգի զավակների կողքին, նրանց հոգեբանական օգնություն ցույց տանք, մեր հիմնական նպատակը դա է, որպեսզի մեր կողմից ինչ հնարավոր է, անենք»,– մեր զրույցում ասաց նա։ Հավելենք, որ Վայքի հաշվառման կետն արդեն գործում է։ Որպես այդպիսին ծառայում է քաղաքի մշակույթի տունը։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանվել է 50 243 քաղաքացի։   Միլենա Խաչիկյան
16:30 - 27 սեպտեմբերի, 2023
Ժամը 12։00-ի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը

Ժամը 12։00-ի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը

Ժամը 08։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։ Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակը։  Նա նշեց, որ նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Ավելի ուշ խոսնակը նշեց, որ իրեն նոր տվյալ են հայտնել և ժամը 12։00-ի դրությամբ արդեն 47 715 անձ է հատել Հայաստանի սահմանը։  4002 անձ է օգտվել պետության ընձեռած կացարաններից, սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է, ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։ Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․ Սյունիք - 1465Վայոց ձոր - 810Գեղարքունիք - 976Տավուշ - 298Արմավիր - 200Արագածոտն - 30Շիրակ - 203Կոտայք - 20 «Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։  
12:14 - 27 սեպտեմբերի, 2023
Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ներքին Խնձորեսկի նախկին ղեկավարին, նրա դստերն ու որդուն առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ավարտվել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վստահված գույքը հափշտակելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքերի լվացում կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Ներքին Խնձորեսկ բնակավայրի ղեկավարը, 2005թ. ստանձնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, պաշտոնեական կեղծիք կատարելով,  իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող աշխատակիցների, համայնքի ղեկավարի տեղակալի, վիճակահանության հանձնաժողովի նախագահի և անդամների միջոցով, իրականությանը չհամապատասխանող գրառումներ ներառելով համապատասխան արձանագրությունների մեջ, հաստատելով համապատասխան փաստաթղթերը, իրեն վստահված խոշոր չափերով` ընդհանուր 3.063.250 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող, ընդհանուր 4.824 հա հողամասերն օտարել է դստերը։ Վերջինս իր հերթին ձևական առուվաճառքի պայմանագրով այդ գույքը փոխանցել է եղբորը: Բացի այդ, հանդիսանալով հիշյալ գյուղական համայնքի «Զոհված ազատամարտիկների հրապարակի բարեկարգման օժանդակ աշխատանքներ» ծրագրի պատվիրատու և նշված աշխատանքների կազմակերպման ու իրականացման ղեկավար, համայնքի վարչական տարածքում զոհված ազատամարտիկների` գոյություն չունեցող հրապարակի բարեկարգման աշխատանքները նշված ծրագրով նախատեսված ծավալով ու ժամանակահատվածում փաստացի չիրականացնելու, օժանդակ աշխատակիցների կողմից դրանց կատարմանը փաստացի չմասնակցելու պայմաններում, Ներքին Խնձորեսկ բնակավայրի նախկին ղեկավարն անձամբ ստորագրել է իր հանձնարարությամբ կազմված՝ կատարվելիք աշխատանքների` իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ կատարողական ակտը, 25 աշխատակիցների նույն ժամանակահատվածի հաճախումները հավաստող ցուցակը։ Այն շրջանառության մեջ դնելով` համայնքի նախկին ղեկավարը հափշտակել է ծրագրի շրջանակում հրապարակի բարեկարգմանը հատկացված, տեղական գանձապետական բաժին փոխանցված 1.844.600 ՀՀ դրամից օժանդակ աշխատակիցների վարձատրության համար նախատեսված խոշոր չափերով` ընդհանուր 1.132.500 ՀՀ դրամ աշխատավարձի գումարը: Քննությամբ պարզվել է նաև, որ նշված բնակավայրի նախկին ղեկավարը փաստացի չկայացած աճուրդների միջոցով իր ընտանիքին պատկանող ընկերության անունից հանդես եկած մորաքրոջ որդուն 4.272.000 ՀՀ դրամ և 2.740.800 ՀՀ դրամ արժեքներով օտարել է ընդհանուր 13.957.800 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող ընդհանուր 32.46 հա երկու հողամասերը։ Դրանք սեփականությամբ իր և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության հաշվեկշիռ ներառելու, իրենց սեփականությունը դարձնելու միջոցով նա յուրացրել է իրեն վստահված համայնքային սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերով հիշյալ հողամասերը: Բացի այդ, կեղծ որոշման հիման վրա փաստացի չկայացած մրցույթի արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր` 15.8654 հա հողամասերը վարձակալությամբ տրամադրվել են դրա իրավունքը չունեցող անձանց` հիշյալ համայնքի նախկին ղեկավարի որդուն, աշխատակցին և մրցութային հանձնաժողովի անդամին, ինչպես նաև` փաստացի չկայացած մրցույթի մյուս մասնակիցներին` էական վնաս պատճառելով համայնքի և հասարակության օրինական շահերին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ներքին Խնձորեսկ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Վերջինիս դստերը և որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել` հիշյալ ենթադրյալ հանցագործություններում ներգրավված մյուս անձանց նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին: Գորիս համայնքին պատճառված վնասի հատուցումը, ինչպես նաև` հանցավոր ճանապարհով ստացված գույքերի հնարավոր բռնագանձումն ապահովելու համար արգելանք է դրվել Ներքին Խնձորեսկ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 19.88 հա և 12.58 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի, ինչպես նաև 4.824 հա վարելահողի վրա: Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում.  Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:11 - 27 սեպտեմբերի, 2023
Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը․ Սամանտա Փաուերը՝ Արցախից տեղհանվածների մասին

Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը․ Սամանտա Փաուերը՝ Արցախից տեղհանվածների մասին

Երևանից մեկնել եմ Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որը լի է Լեռնային Ղարաբաղից հեռացող մարդկանցով։ Այս մասին իր x-ի էջում գրել է USAID-ի ղեկավար Սամանտա Փաուերը։  Նա նշել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում 28 000 մարդ փախել է Հայաստան։ Ժամանում են ուժասպառ, քաղցած և տրավմատիկ ընտանիքներ՝ իրենց հետ բերելով ունեցվածքի քիչ մասը։ «Կոռնիձորում նստեցի մի տեղահանված կնոջ կողքին և լսեցի անհանգստացնող պատմություններ ԼՂ-ից փախչելու մասին։ Մի կին ասաց․ «Մենք ամեն բան ունեինք։ Դպրոց մեր երեխաների համար, մեր ընտանիքի կառուցած տունը, լավ աշխատանք։ Հիմա մենք ամեն բան պետք է կառուցենք զրոյից, և մենք սկսում ենք ոչնչից»,- գրել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Մեկ այլ թվիթում Փաուերը մեծ շնորհակալություն է հայտնել մարդասիրական գործունեությամբ զբաղվող գործընկերներին, որոնք փորձում են կյանք փրկող աջակություն հասցնել ԼՂ-ից փախչող կամ այնտեղ մնացող մարդկանց․ «Հայտարարվել է 11,5 միլիոն նոր աջակցության մասին, բայց Ադրբեջանը պետք է թույլ տա այս կազմակերպությունների անհապաղ, անարգել հասանելիությունը»։
12:04 - 27 սեպտեմբերի, 2023
Գորիսում բուժօգնություն է ստացել ավելի քան 700 տեղահանված արցախցի. փոխնախարար
 |armeniasputnik.am|

Գորիսում բուժօգնություն է ստացել ավելի քան 700 տեղահանված արցախցի. փոխնախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Գորիսի մշակույթի տանը Արցախից տեղահանված անձանց ընդունելության համար բացված կենտրոնի բուժկետում ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ «Գորիսի թատրոնի շենքում 3 բուժկետ կա։ Մոտ 2 ժամ առաջվա տվյալներով` այնտեղ արդեն իսկ ավելի քան 700 պացիենտ բուժօգնություն է ստացել։ Կեսից ավելին երեխաներ են։ Եղել են նաև ծննդաբերություններ, ամեն ինչ բարեհաջող է անցել»,– նշեց Ջումայանը։   Նա շեշտեց, որ եղել են այնպիսի քաղաքացիներ, որոնց անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել։ Փոխնախարարն ընդգծեց` արցախցիներին ամբողջ բուժօգնությունն անվճար` պետպատվերի շրջանակւոմ է տրամադրվում. սահմանափակում չկա։ Ջումայանը վստահեցրեց` Հայաստանի հիվանդանոցներում Արցախից տեղահանված անձանց մահվան դեպքեր մինչ այս պահը չեն գրանցվել։ ԱՆ փոխնախարարը նաև ընդգծեց, որ և՛ շտապօգնությունը, և՛ առաջնային օղակն ամբողջովին «զինված է» ու ո՛չ դեղորայքի, ո՛չ մասնագիտական կարիք չկա։
18:58 - 26 սեպտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է. Վարդան Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ շատացել է: «Լուրերի» ուղիղ եթերում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում իրականացվող աշխատանքներից՝ ընդգծելով, որ հոսքը դեռ չի դադարում: «Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանը մշտական ռեժիմով դիմավորում է քաղաքացիներին: Անհրաժեշտ գրանցումը և անհրաժեշտ գործընթացները տեղում կատարվում են»,- ասաց Վարդան Սարգսյանը: Ըստ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի՝ Հայաստան մուտք գործելուց հետո կատարվում է ԼՂ մեր հայրենակիցների կարիքների գնահատում: «Քաղաքացիների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված ընդհանուր գործընթացը կառավարելի է: Նշեմ նաև, որ այս ամբողջ գործընթացը բավականին մեծ ուշադրության կենտրոնում է, այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, ականատես ենք լինում, որ լուսաբանում են իրավիճակը»,- ասաց Վարդան Սարգսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Գորիսում բացված կենտրոնի կարողությունները կմեծացվեն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
14:26 - 26 սեպտեմբերի, 2023
Կոռնիձորում և Գորիսում բուժական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի․ ՀՀ ԱՆ

Կոռնիձորում և Գորիսում բուժական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի․ ՀՀ ԱՆ

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։  Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան): Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։ Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի: Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
14:03 - 26 սեպտեմբերի, 2023
Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար
 |armenpress.am|

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել․ ՏԿԵ նախարար |armenpress.am|

armenpress.am: Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։ Խաչատրյանը հարցրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։  «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– նշեց նախարարը։ Սանոսյանը ասաց, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։ «Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախ և առաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին»,- հավելեց Սանոսյանը։ Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։ « Վարչապետի հանձնարարականն ավելի լայն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում ենք։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու»,- եզրափակեց Սանոսյանը։
18:48 - 13 սեպտեմբերի, 2023