Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում
 |armenpress.am|

Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում արևմտյան հարթակում բանակցությունները, սակայն գլոբալ արդյունքներ չի ակնկալում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդունելի է համարում Հայաստան-Ադրբեջան ցանկացած բանակցություն, սակայն կարծում է, որ արևմուտքի միջնորդությամբ վերջերս կայացած բանակցություններից գլոբալ արդյունքներ պետք չէ ակնկալել: Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գերմանիայի միջնորդությունը կարո՞ղ է արդյունավետ լինել: «Ընդհանուր առմամբ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները»,-ասաց Օհանյանը՝ կարևորելով ցանկացած շփում: Վերջերս Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքից ընդդիմադիր խմբակցության ղեկավարը գոհ չէ: «Պայմանավորվել են արարողակարգային խոսքերով արտահայտվել՝ շարունակել բանակցությունները: Պարզ չէ, թե որոնք են սկզբունքներն ու հարցերի հերթականությունը»,-նշեց պատգամավորը: Նա նկատեց, որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից անընդհատ պնդում են, թե միջնորդ պետք չէ՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից էլ շատ խորամանկ կերպով օգտագործում են թե արևմտյան, թե հետխորհրդային հարթակը, որ իրենց շահերն առաջ տանեն: «Կարծում եմ, որ իհարկե, արևմտյան հարթակում մենք ունենք բարեկամական երկրներ: Բայց որևիցե երկիր այստեղ տեղում մեզ աջակցելու այնքան մեծ հնարավորություններ չունի՝ բացի դիտորդական առաքելությունից: Այս բանակցություններից գլոբալ առումով արդյունքներ ակնկալելը, գտնում եմ, որ այնքան էլ հուսադրող չէ»,-եզրափակեց Օհանյանը: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը  կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։ Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։  
12:04 - 01 մարտի, 2024
ՔՊ խմբակցության պատգամավորները կարևորում են բանակցությունների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև
 |armenpress.am|

ՔՊ խմբակցության պատգամավորները կարևորում են բանակցությունների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վերականգնումը։ Այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման և Բեռլինում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև կայացած բանակցությունների համատեքստում արդյոք կարո՞ղ են արձանագրել, որ Ադրբեջանը վերադառնում է բանակցությունների արևմտյան հարթակին և այս դեպքում Գերմանիան հանդիսանում է որպես միջնորդ, եթե ոչ, ապա կարո՞ղ են արձանագրել, որ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան այս դեպքում ոչ թե միջնորդ է, այլ հարթակ այդ բանակցությունների համար։  «Պետք է ողջունենք Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ձևաչափի վերականգնումը։ Սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։ Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է»,- պատասխանեց Վարդանյանը։ Ճշգրտող հարցին՝ ամեն դեպքում, ո՞ր ձևաչափն են ավելի ճիշտ համարում, պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ով ասաց, որ արդյունավետ են համարում բոլոր այն հարթակները, որտեղ կհարգվեն և կպաշտպանվեն արձանագրված սկզբունքները։ «Այս իմաստով Գրանադայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկրները, այդ թվում՝ Գերմանիան, ստորագրել են փաստաթղթի տակ, որտեղ արձանագրվել են այդ սկզբունքները և, բնականաբար, ողջունում ենք ցանկացած հարթակ, որտեղ այդ սկզբունքները հարգվում են։ Մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները և ողջունում ենք ցանկացած ձևաչափի քննարկումները, որոնք տանում են դեպի խաղաղության մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Փետրվարի 19-ին Մյունխենում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ։ Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել բանակցությունները և առաջիկայում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով։  Մարտի 28-ին և 29-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բանակցություններ են վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, բանակցությունները հյուրընկալել էր Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։
11:55 - 01 մարտի, 2024
Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր․ Անալելա Բերբոք

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր․ Անալելա Բերբոք

Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խիզախ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով դեպի խաղաղության պայմանագիր։ Այս  մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը։ «Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, իսկ խաղաղությունը օգուտ բերի մարդկանց։ Այս ճանապարհին յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- նշված է Բերբոքի գրառման մեջ։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-29-ը Գերմանիայում Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Գերմանիայի ԱԳ նախարարի միջնորդությամբ տեղի են ունեցել բանակցություններ։  Ըստ ՀՀ ԱԳՆ հայտարարության՝ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։
17:14 - 29 փետրվարի, 2024
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

2024 թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։   ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։   Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։   Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
17:07 - 29 փետրվարի, 2024
Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանն ու Անալենա Բերբոքը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները, որոնք արտացոլված են նաև 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի, իսկ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա իրականացնելու մասով:
17:30 - 28 փետրվարի, 2024
Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Որտեղի՞ց Բորելին տեղեկություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա․ մենք նման ծրագրեր չունենք․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․  «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։ Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։
16:41 - 28 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Գրիգոր Մինասյանը գերմանացի գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԳԴՀ-ում Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը:   Գրիգոր Մինասյանը ողջունել է ԳԴՀ Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպին։ Նա բարձր է գնահատել իրավական ոլորտում ԳԴՀ հետ սերտ համագործակցությունը, որն իրականացվում է, մասնավորապես, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի միջոցով։   Գրիգոր Մինասյանը գործընկերներին տեղեկացրել է նոր Սահմանադրության նախագծման աշխատանքների մասին՝ կարևորելով գերմանական փորձառությունն այս ոլորտում։   Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական ու պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին։ Կողմերը մասնավորապես քննարկել են բարեփոխումների օրակարգի և ժողովրդավարական ինստիտուտների կայացման հանրային ընկալմանն առնչվող հարցերը։ Այս առումով Գրիգոր Մինասյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի կանխարգելման և հակազդման իրավական ու ինստիտուցիոնալ հենքը՝ անդրադառնալով եռաստիճան դատական համակարգին, հակակոռուպցիոն կոմիտեի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների և գործունեության շրջանակին։ Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ 2023 թվականին ընդունվել է 2023-2026 թթ. Հակակառոպուպցիոն նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը մշակվել է շահագրգիռ բոլոր կողմերի, ներառյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։   Քննարկվել են նաև գերմանական մոդելի վրա հիմնված նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքները։   Բունդեսթագի Գործընկերները հետաքրքրվել են նաև Հայաստանում կալանքի ինստիտուտի և դրա կարգավորումների մանրամասներով, ինչպես նաև խափանման նոր միջոցների՝ մասնավորապես տնային կալանքի ու վարչական հսկողության կիրառման ինստիտուտներով։ Այս համատեքստում նախարարը, ներկայացնելով գործող օրենսդրական դաշտը, կարևորել է այլընտրանքային խափանման միջոցների կիրառման պրակտիկան՝ նշելով, որ արդեն իսկ շուրջ 700 անձի նկատմամբ կիրառվում են տնային կալանք կամ վարչական հսկողություն խափանման միջոցները։   Կողմերը քննարկել են նաև դատական համայնքի գործունեության արդյունավետության բարձրացման և թվայնացման օրակարգերը։ Նախարարն անդրադարձել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ արդարադատության համակարգում մշակված և մշակվող տասից ավելի էլեկտրոնային հարթակներին, այդ թվում 2024 թվականի փետրվարի 1-ից լիովին թվայնացված քաղաքացիական դատավարության, թվայնացված պրտադիր հաշտարարման և վճարման կարգադրությունների մեխանիզմներին։   Տիկին Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման և մանրամասն ներկայացված տեղեկատվության համար։ Նա բարձր է գնահատել Հայաստանում, որպես զարգացող ժողովրդավարություն ունեցող երկրում, Արդարադատության նախարարության նախաձեռնած բարեփոխումները և վերջինիս դերակատարումը՝ որպես քաղաքացիների համար իրենց իրավունքներն իրացնելու առաջնային գերատեսչության։   Վինկելմայեր-Բեքերն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների և արդիականացման նախագծերը՝ մասնավորապես արդարադատության համակարգի թվայնացման ծրագրերը, կարող են նույնիսկ օրինակելի լինել եվրոպական շատ երկրների համար։   Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկելու ԳԴՀ Բունդեսթագի և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և շարունակելու ըստ անհրաժեշտության տեղեկատվության փոխանակությունը։
14:45 - 27 փետրվարի, 2024
Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Կողմերը պատրաստակամ են շարունակելու համագործակցությունը. ՆԳ նախարարն ընդունել է ԳԴՀ պատվիրակությանը

Փետրվարի 26-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը: ՆԳ նախարարն անդրադարձել է Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգին՝ նշելով, որ համակարգի միջոցով հետընդունման հայցեր ներկայումս ստացվում են ԵՄ 15 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 երկրամասերի՝ միգրացիոն հարցերով զբաղվող մարմիններից։ Վահե Ղազարյանը ներկայացրել է 120 ապաստան հայցողների համար Հայաստանում նոր կենտրոնի կառուցման ընթացիկ աշխատանքները, նաև այդ ուղղությամբ աջակցության համար շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական Միությանը՝ ինչպես Ներքին գործերի նախարարության ստեղծմանը նախորդող, այնպես էլ կայացման ու զարգացման հաջորդող ժամանակահատվածներում ցուցաբերած աջակցության համար: Վահե Ղազարյանը կարևորել է Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստի արդյունքները՝ մասնավորապես ընդգծելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հետ կապված պայմանավորվածությունները։ Պատվիրակության ղեկավար Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել այցի նպատակը։ Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումները և նշել, որ տպավորված է ներքին անվտանգության ոլորտի արագ և արդյունավետ բարեփոխումներով։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի, ինտեգրման, հետընդունման և վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարությունում, մասնավորապես՝ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայություններում ընթացող բարեփոխումներին: Ներկայացվել են նաև իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագործակցությունը։
22:00 - 26 փետրվարի, 2024
ՀՀ վարչապետը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման շուրջ

ՀՀ վարչապետը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել Գերմանիայի հետ համագործակցությունը հետևողական կերպով զարգացնելու և ընդլայնելու կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին քաղաքական, տնտեսական փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և ընդգծել երկկողմ բարձր մակարդակի, ինչպես նաև միջխորհրդարանական երկխոսության փաստը: Վարչապետը շեշտել է Գերմանիայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման գործում: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կանցլեր Օլաֆ Շոլցի ներդրումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, ինչպես նաև ընդգծել նախորդ տարվա աշնանը Գրանադայում Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի և իր քառակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացման, Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության և այլ հարցերի շուրջ:
13:57 - 26 փետրվարի, 2024
Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

Նավալնիի մահվան կապակցությամբ ՌԴ դեսպանը Գերմանիայի ԱԳՆ է կանչվել |factor.am|

factor.am: Գերմանիայի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատճառով։ Դեսպանի կանչը պատասխան է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի մահվան հանգամանքների վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունների բացակայությանը, հայտնում է Süddeutsche Zeitung-ը, փոխանցում է Meduza-ն։ Մինչ դեսպանատուն կանչվելու մասին լուրը՝ Նեչաևը Neue Osnabrücker Zeitung-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել «ռազմարդյունաբերության շահերի հետ սիրախաղի հետ կապված, որը մեծ թափ է հավաքում Գերմանիայում», ինչպես նաև կոչ էր արել զերծ մնալ «հակառուսական հռետորաբանությունից»։ Նավալնիի մահվան օրը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը ցավակցություն էր հայտնել նրա ընտանիքին և քաղաքական գործչին անվանել «ազատ և ժողովրդավարական Ռուսաստանի խորհրդանիշ»: Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Գերմանիան ու ԵՄ այլ երկրներ ցանկանում են Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Նավալնիի մահվան պատճառով։ Բացի այդ, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ մարդու իրավունքների խախտումների  պատժամիջոցների ռեժիմը կկոչվի քաղաքական գործչի անունով։
17:10 - 19 փետրվարի, 2024
Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան

 |factor.am|

Բեռլինն ու Եվրոպան պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ բանակցություններին․ Բաքվում Գերմանիայի դեսպան |factor.am|

factor.am: Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանն անդրադարձել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպմանը։ «Գերմանիան և Եվրոպան պատրաստ են իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ Լավ է, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են լուծել առկա խնդիրները՝ առանց կրկին ուժի դիմելու»,- գրել է դեսպանը X-ում։ Նախօրեին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մանրամասներ էր հայտնել եռակողմ հանդիպումից։ «Կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր՝ արդյո՞ք կողմերը վերահաստատում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում, նաև բրյուսելյան բանակցությունների ընթացքում։ Եթե այսպես ամփոփենք, հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում»,- ասել էր Փաշինյանը՝ նշելով, որ եթե ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն, դրանց կատարումը կնպաստի սահմանային լարվածության նվազեցմանը։
15:26 - 19 փետրվարի, 2024