Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ |armenpress.am|

Իրանը միջազգային սահմանների ոչ մի փոփոխություն չի ընդունի. Իրանի խորհրդարանի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հունվարի 9-ին կայացած հանդիպման ժամանակ վերահաստատել է այն դիրքորոշումը, որ Թեհրանը Կովկասյան տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությանը: «Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ է տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում: Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին (խմբ.՝ կովկասյան տարածաշրջանում)»,  - ընդգծել է Ղալիբաֆը:
10:07 - 10 հունվարի, 2023
«Բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում». Արթուր Դավթյանի հրաժեշտի խոսքը

«Բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում». Արթուր Դավթյանի հրաժեշտի խոսքը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ հանդես է եկել հրաժեշտի խոսքում: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտի բերումով թողնում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Այս կարգավիճակին յուրաքանչյուր օր վերաբերվել եմ իբրև պատասխանատվության ահռելի բեռով պատվաբեր առաքելության՝ իմ մասնագիտական կարողությունների և ուժերի ներածին չափով, Աստծո օգնությամբ, պետությանս, ժողովրդիս ծառայելու գիտակցությամբ, մեր երկրում անվտանգությանն ու կայունությանը, իրավակարգի պաշտպանությանը, դատախազության իմ հարազատ համակարգի զարգացմանը նպաստելու մեծ նվիրումով: Այս օրերին, երբ մեր սրբազան հայրենիքի համար բարդ ու վճռական ժաանակահատվածում բոլորիս միտքն ու ուշադրությունը սահմանին է, երկար ասելիքի հարկը չեմ տեսնում: Երախտիքի խոսք եմ ուղղում եղբայրներիս ու քույրերիս՝ դատախազության բոլոր աշխատակիցներին, իրավապահ և այլ կառույցների նվիրյալ գործընկերնեիս՝ գաղափարակից ու զինակից լինելու, համատեղ ծառայության համար: Նոր գլխավոր դատախազին մաղթում եմ արդյունավետ գործունեություն իրավական պետության կերտման ճանապարհին՝ հանուն մեր հայրենիքի լուսավոր վաղվա օրվա: Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»:
10:33 - 15 սեպտեմբերի, 2022
 Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի գործունեության վեց տարին  |tert.am|

Դատախազությունն ամփոփել է Արթուր Դավթյանի գործունեության վեց տարին |tert.am|

tert.am: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին։ Ներկայացնում ենք Դատախազության ամփոփ տեսանյութում ներառված տեղեկությունները և վիճակագրությունները։ Ներհամակարգային բարեփոխումներում նշվել է, որ դատախազության կառուցվածքն արդիականացնելու նպատալով Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ 2018–ին և 2019–ին Դատախազության կոլեիգիայի հետ քննարկման արդյունքում Գլխավոր դատախազության կառուցվածքը փոփոխվել է։ Մասնագիտական 9 վարչության փոխարեն ստեղծվել է 12-ը։ Քրեադատավարական բարեփոխումներում նշվում է, որ 2017 թվականից Դատախազության գործունեության հիմնական ուղղություններից է դարձել ՄԻԵԿ–ով սահմանված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին համահունչ։ Ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2017–ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները կազմել են 92,5 տոկոս, 2021–ին այն նվազել է՝ կազմելով՝ 77,0 տոկոս։ Նշվում է, որ բարելավվել է ՄԻԵԿ 6–րդ հոդվածով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը․ դատախազներին տրվել է կոնկրետ հանձնարարական՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։ Վիճակագրություն է ներկայացվել նաև նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների վերաբերյալ․ 2016–ին՝ 1945 ցուցում, 2021–ին՝ 5200 ցուցում, 2022–ի առաջին կիսամյակում՝ 3619 ցուցում։ Օպերատիվ հետախուզական մարմիններին դատախազների կողմից տրված հանձնարարականները գրեթե կրկնապատկվել են։ Պայքար կոռուպցիայի դեմ 2017–ին Արթուր Դավթյանի հրամանով՝ կոռուպցիային վերաբերելի միջազգային իրավական դրույթներին համապատասխան սահմանվել են քրեական օրենքով սահմանված արարաքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները, և դրանց  հիման վրա առանձնացվել  կոռուպցիոն հանցագործությունների նոր ցանկը, որը հետագայում սահմանվել է ՀՀ քրեական օրենքգրքում։ Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2017–2021թթ․ հայտնաբերել է պետությանը պատճառված 137 մլրդ դրամի վնաս՝ 2009–2016 թթ 31.9 մլրդ դրամի համեմատ։ 2017–2021թթ ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 մլրդ դրամի վնաս՝  նախորդող տարիների համեմատ մոտ 4.3 անգամ ավելի։ Նշենք, որ սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  
13:59 - 12 սեպտեմբերի, 2022
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին |azatutyun.am|

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մահապատժի վերականգնման առաջարկին կանդրադառնա մոտակա նիստին |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի և կորոշի՝ նպատակահարմար համարում է քննարկել Հայաստանում մահապատիժը վերականգնելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի առաջարկը, փոխանցեց հանձնաժողովը ղեկավարող արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։ «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի նիստը նեխատեսվում է իրականացնել առաջիկա 10-ից 15 օրվա ընթացքում։ Իսկ ինչ վերաբերվում է մյուս հարցին, ապա խորհուրդը և հանձնաժողովը կորոշեն նպատակահարմար համարում է քննարկել այդ հարցը, թե միանգամից կլինի ընդհանրական պատասխան», - ասաց Մելքումյանը։ Մի քանի օրից պաշտոնը լքող Հայաստանի գլխավոր դատախազը 2003 թվականից Հայաստանում արգելված մահապատիժը վերականգնելու անհրաժեշտության մասին խոսեց մեկ շաբաթ առաջ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին ուղղված գրությամբ՝ առաջարկելով պետական դավաճանության համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել։  
16:00 - 07 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային- իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը |armenpress.am|

ՀՀ-ն չունի ուղղակի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու միջազգային- իրավական պարտավորություն. դատախազության պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու առաջարկի վերաբերյալ արված որոշ մեկնաբանություններին: Հարցին, թե արդյոք Հայաստանը, որպես ԵԽ անդամ, մահապատժի բացարձակ արգելք սահմանելու պարտավորություն չի ստանձնել, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, մասնավորապես, նշեցին, որ հիշյալ ոլորտում Եվրոպայի խորհրդի առջև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները արտացոլված են երկու փաստաթղթերում՝ մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրությունում և ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրությունում: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 6-րդ արձանագրության 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ, սակայն նույն պայմանագրի 2-րդ հոդվածով սահմանված է բացառություն, որի համաձայն՝ պետությունները կարող են մահապատիժ սահմանել այն արարքների համար, որոնք կատարվել են պատերազմի կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի պայմաններում: Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները (բացառությամբ ԵԽ նախկին անդամ ՌԴ-ի, որը ստորագրել էր պայմանագիրը 16.04.1997թ.-ին, սակայն չէր վավերացրել այն): 2001 թվականի հունվարի 25-ին և վավերացրել 2003 թվականի սեպտեմբերի 29-ին: Սակայն հարկ է արձանագրել, որ սույն պայմանագրով ՀՀ ստանձնած պարտավորությունները ըստ էության խոչընդոտ չեն հանդիսանա պատերազմական իրավիճակներում կատարված որոշակի հանցագործությունների դեպքում մահապատիժ սահմանելու համար»,- նշեցին դատախազությունից: Ինչ վերաբերվում է ցանկացած հանգամանքներում մահապատժի վերացման վերաբերյալ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 13-րդ արձանագրության (ընդունվել է Վիլնյուսում 03.05.2002թ.), ապա Դատախազությունից ասացին, որ սույն պայմանագրի 1-ին հոդվածով ԵԽ անդամ պետությունները պարտավորվում են ցանկացած պայմաններում մահապատժի չդատապարտել և մահապատիժ չկիրառել իրենց իրավազորության ներքո գտնվող անձանց նկատմամբ: «Սույն պայմանագիրը ստորագրել և վավերացրել են ԵԽ անդամ բոլոր պետությունները՝ բացառությամբ ՀՀ-ի, որը ստորագրել է 19.05.2006թ., սակայն չի վավերացրել և Ադրբեջանի, որը ընդհանրապես չի ստորագրել այս պայմանագիրը: Հետևաբար, նշված պայմանագրի ստորագրված, սակայն վավերացված չլինելու պայմաններում ՀՀ-ն չունի ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն՝ մահապատժի բացարձակ արգելք սահմանելու»,- նշեցին դատախազության հանրային կապերի բաժնից: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն առաջարկել էր պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել: 
17:54 - 01 սեպտեմբերի, 2022
Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

Արթուր Դավթյանն առաջարկել է պետական դավաճանություն կատարելու համար մահապատժի ենթարկելու սահմանադրաիրավական հիմքեր ստեղծել

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրված առերևույթ պետական դավաճանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ պետության անվտանգության դեմ ոտնձգող ծանրագույն հանցագործություն հանդիսացող պետական դավաճանության դրսևորումները, հակառակորդ պետության հատուկ ծառայությունների կողմից ՀՀ քաղաքացիների հավաքագրման և գործակալական ցանցերում ներգրավելու նպատակով ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, հատկապես տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների ֆոնին, առաջնային են դարձնում այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելու, պատժողական քաղաքականությունը խստացնելու հարցը: Արձանագրվում են պետական դավաճանության այնպիսի քստմնելի դրսևորումներ, որոնց դեպքում սոցիալական արդարության, անվտանգության ապահովման հրատապ խնդիրները հարուցում են նմանատիպ արարքներ կատարած անձանց նկատմամբ ամենախիստ պատժի՝ ընդհուպ մահապատժի կիրառման անհրաժեշտություն: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ կողմից այս ոլորտին առնչվող միջազգային հանձնառությունների դաշտը և պարզվել է որ ՀՀ-ն չունի մահապատժի բացարձակ արգելք սահմանելու ուղղակի միջազգային-իրավական պարտավորություն: ՀՀ-ում մահապատժի դատապարտելու և պատիժը փաստացի կիրառելու առաջնային արգելքը նախատեսված է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածով, որի 3-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Սահմանադրական նշված նորմն ունի իմպերատիվ բնույթ, այսինքն այս արգելքը կարող է հաղթահարվել միայն ՀՀ սահմանադրությունում համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով: Միաժամանակ, ՀՀ սահմանադրության 76-րդ հոդվածով սահմանվում է, որ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու իրավունքների բնագավառում պարտավորություններից հնարավոր է շեղվել  ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում: Հաշվի առնելով այս իրողությունները և պետական դավաճանության դրսևորումներից ածանցվող անվտանգային սպառնալիքների մակարդակը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:   Արթուր Դավթյանն առաջարկել է սահմանադրական փոփոխությունների շրջանակներում քննարկել պետության անվտանգության և պետության կենսագործունեության հիմունքների դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ պետական դավաճանության համար մահապատիժը որպես պատժատեսակ կիրառելու հնարավորութուն տվող սահմանադրաիրավական կարգավորումներ սահմանելու հարցը:
14:30 - 01 սեպտեմբերի, 2022
Ուզում ենք Դավթյանին վերջին շանս տալ, որ նա կայացնի Փաշինյանին ձերբակալելու որոշում. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|

Ուզում ենք Դավթյանին վերջին շանս տալ, որ նա կայացնի Փաշինյանին ձերբակալելու որոշում. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|

news.am: Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել զոհված զինծառայողների հարազատները։ «Մեր պահանջը նույնն է, ինչ 4 ամիս առաջ՝ ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանի տխրչահռչակ հայտարարությունից հետ, առ այն, որ մենք կարող էինք ունենալ նույն վիճակն առանց զոհերի, մենք բողոք ներկայացրինք դատախազություն միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին»,- լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:  Ծնողի խոսքով՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուն ընդառաջ, հավաքվել են դատախազին վերջին շանս տալու․ «Այսօր մենք այստեղ ենք նույն պահանջով: Բոլորս գիտենք, որ Արթուր Դավթյանի ժամկետը լրանում է մոտ օրերս եւ մենք ուզում ենք նրան ընդամենը վերջին շանս տալ՝ փրկելու իր ու իր ընտանիքի պատիվը, որպեսզի դավաճանի խարանը մեկընդմիշտ չգրվի նրա եւ նրա սերունդների ճակատին: Նա վերջապես կայացնի այդ կարեւոր որոշումը եւ դրանով կասեցնի մեր պետության շարունակական կազմաքանդումը: Նա այդ որոշումը կարող էր կայացնել դեռեւս 4 ամիս առաջ, ցավոք դա տեղի չի ունեցել»,-ասաց նա:   Լուսանկարը՝ արխիվային
16:53 - 30 օգոստոսի, 2022
Արթուր Դավթյանը Երևանի բնակիչ Արայիկ Անանյանին պարգևատրել է քաղաքացու կյանքը փրկելու համար

Արթուր Դավթյանը Երևանի բնակիչ Արայիկ Անանյանին պարգևատրել է քաղաքացու կյանքը փրկելու համար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:   Ընդունելով նրան՝ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին անմիջական մասնակցությունը, ինչի շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:   Դեպքը տեղի է ունեցել 2022-ի հունիսի 17-ին: Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:   Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել: Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:
14:34 - 20 հուլիսի, 2022
Գլխավոր դատախազն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով դիմել է Կառավարությանը

Գլխավոր դատախազն առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման և վերահսկողության հարցով դիմել է Կառավարությանը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում կատարած ուսումնասիրությամբ պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ  լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա  տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ: Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռեսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը:        Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով: Մասնավորապես՝ «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» ՌԴ օրենքով  սահմանվել է ՌԴ ողջ տարածքում համացանցով արգելված տեղեկատվության ցանկ, որոնցից են  ինքնասպանություն գործելու եղանակների և ինքնասպանության դրդելու մասին տեղեկատվությունը, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի պատրաստման և օգտագործման, անչափահասներին ոչ իրավաչափ վարքագծի ներգրավելու, վաճառքը սահմանափակված կամ արգելված դեղամիջոցների, ալկոհոլային արտադրանքի մանրածախ վաճառքի առաջարկ պարունակող տեղեկատվությունը և այլն:  Նման տեղեկատվության հայտնաբերման դեպքում, ՌԴ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալների կողմից գործադիր իշխանության դաշնային մարմնին /Роскомнадзор/  ներկայացվում է տվյալ տեղեկատվության անհապաղ հեռացման և ինտերնետ ռեսուրսների հասանելիության սահմանափակման պահանջ: Իրավասու մարմնի կողմից տեղեկատվությունը ստանալու պահից  1-օրյա ժամկետում ինտերնետ ռեսուրսի տիրոջ կողմից տեղեկատվությունը չհեռացվելու դեպքում տվյալ ինտերնետ ռեսուրսի հասանելիությունը սահմանափակվում է: Իսկ Գերմանիայի Դաշնությունում գործում է սոցիալական ցանցերի անվտանգությունն ապահովող «Սոցիալական ցանցերում իրավակիրառման վիճակը բարելավելու մասին» օրենք: Դրանով արգելվում է հակասահմանադրական ճանաչված կազմակերպության քարոզչություն, պետությանը սպառնացող ծանր արարքի նախապատրաստման, նման արարքի կատարումը մոտիվացնող գրականության տարածման, հանցավոր վարքագծի խրախուսման, ազգային, կրոնական, սեռական կամ այլ թշնամանք սերմանող և այլ տեղեկատվությունը: Նշված օրենքով տեղեկատվության սպառողներին վերապահվել է արգելված տեղեկատվությունը սոցիալական ցանցին բողոքարկելու իրավունք: Իսկ  սոցիալական ցանցերի վրա դրվել է օրենքին հակասող տեղեկատվությունը վերացնելու կամ էլ արգելափակելու պարտականություն: Վերջինս չկատարելու դեպքում սոցիալական ցանցի վարքագիծը ենթակա է վերանայման հսկողական կարգով՝ Արդարադատության գործերով դաշնային մարմնի կողմից: Վերջինս իրավասու է ոչ իրավաչափ վարքագիծ թույլ տված ռեսուրսը ենթարկել վարչական պատասխանատվության՝ տուգանքի, որի չափը տատանվում է 5-50 մլն. եվրոյի սահմաններում: Նման մեծ չափի տուգանք սահմանելու նպատակը օրենքը խախտելու գիտակցված վարքագիծը կանխելն է:       Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը: Արթուր Դավթյանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ դատախազության կողմից աջակցել այդ գործընթացին:
12:24 - 04 հուլիսի, 2022
Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում․ Արթուր Դավթյան

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում․ Արթուր Դավթյան

Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան:  ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Մեծարգո վարչապետ Հարգելի գործընկերներ, Սիրելի՜ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ: Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ: Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը: Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ: Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել: Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա: Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ: Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ: Հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը: Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո, մեր աշխատանքն անթերի չի եղել և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունն, իհարկե, միշտ ունի: Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ: Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա: Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում: Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտմանն ու վերականգնմանը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում: Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով:  Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած 1-ին ու 2-րդ 6-ամյա ժամականակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ: Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում: Դատախազությունն իր առաքելությունն է համարել իրավական մտքի զարգացման ժամանակակից միտումներին համահունչ քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների պաշտպանության և իրացման առաջադեմ չափորոշիչների ու արժեքների իմպլեմենտացիան, երկրում իրավական որոշակիության ապահովումը: Եվ մենք հաջողել ենք նախկին շատ տենդենցիոզ ավանդույթներից հրաժարվելու գործում: Արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, խոշտանգումից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի ապահովման, նախնական կալանքի պրակտիկայի և այլ  ոլորտների բարելավմանն ուղղված դատախազության նախաձեռնությամբ ներդրված և կոլեգիայի որոշումներով ամրագրված նոր ստանդարտներն այսօր ուղեցուցային են ոչ միայն քրեական հետապնդման մարմինների  համար: Խոստովանեն մեր գործընկերները, թե ոչ, այսօր չկա, գոյություն չունի խափանման միջոց կալանքի համատարած կիրառման պրակտիկա: Դրանում համոզվելու համար ընդամենը մեկ տվյալ վկայակոչեմ. Եթե 2017 թվականի ընթացքում վարույթում քննված գործերով մեղադրյալների 24.6 %-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել, ապա՝ 2021 թվականին՝ բոլոր մեղադրյալների միայն 12.7 %-ի, այսինքն 5 տարվա կտրվածքով շուրջ կրկնակիով պակաս: Ընդ որում այդ ցուցանիշը, որպես կանոն, պրոգրեսիվ նվազել է յուրաքանչյուր տարի: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում դատախազին քրեական վարույթի շրջանակներում ակտիվ դերակատարի վերածման և դատախազական ակտերի նշանակության էապես մեծացման ուղղությամբ արձանագրած արդյունքները: Այլևս հազարներով հաշվվող Դատախազական որոշումների, ցուցումների, հանցագործություններին նպտաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջնոդրագրերի քանակական ցուցանիշների բազմապատկումը, դրանց հիմնավորվածության և առարկայակականության մակարդակի բարձրացումը անտարակույս բխում են իրականացվող քննությունների օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, շատ դեպքերում տաք հետքերով հանցարգործությունները բացահայտելու, միջնոդրագրերով հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգավորումների վերանայումների, կոնկրետ առաջարկների պարագայում՝ նմանատիպ նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականներից: Մեր պարտքն է օրենքի և իրավունքի ոգուն համահունչ, ապավիներով մեր ներքին համոզմունքին, արդարության ներքին ձայնին ու խղճին, մի կողմից թույլ չտալ անմեղ մարդկանց հանիրավի ենթարկվել քրեական հետապնդումների, մյուս կողմից ապահովել իրական հանցագործների պատժի ենթարկվելը, այդ կերպ ամրապնդել հանրության վստահությունը իրավական պետության գաղափարի կենսագործելիության, ներպետական իրավական պաշտպանվածության հանդեպ: Մասնավոր և հանրային շահերի բախման կիզակետում դատախազն է պրոֆեսիոնալ ու հավասարակշռված սլաքավարը և սխալվելու իրավունք պարզապես չունի:  Որևէ կասկած չի կարող լինել, որ այս առանցքային, կենսական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց աշխատանքին իբրև հիրավի առաքելության մոտենալու, ինչը պահանջում է բազմաթիվ գայթակղությունների, անձնական մղումներ, մարդկային զգացմունքներ զսպելու, բացառապես օրենքի տառին ու  ծառայողական պարտքին հավատարմությունը որպես առաջնորդող ընտրելու կամք: Ինքնազսպման ճիգեր ու զոհողություններ պահանջող այս արդյունքն է պատճառը, որ նաև անցնող բարդագույն ժամանակաշրջանի՝ արմատական փոփոխությունների, համաճարակի, պատերազմի, հետպատերազմյան ցնցումների բովերով արժանապատիվ անցնելով ապացուցում ենք ամենակայուն համակարգերից մեկը լինելու, մեր պետականության ողնաշարի աներերությունն ապահովելու, մեր միջազգային գործընկերներին պատվով ներկայանալու իրողությունները: Եվ ես չեմ դադարելու դրա համար շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քանի որ սա ոչ թե զուտ համակարգի հեղինակության և միասնականության, դատախազության կարգավիճակային անկախության ու չեզոքության հարց է, ինչն ինքնին արդեն արժևորման կարևոր ցուցիչ է, այլ պետականության ամրության, սահմանադրական կարգի պահպանության, ներքին իրավական անվտանգության ապահովման: Մենք մեր զբաղեցրած պաշտոններում կգանք ու կգնանք, բայց դատախազական համակարգը միշտ կանգնած է լինելու մեր պետականության ամրոցի աշտարակներին: Սա է դատախազության յուրաքանչյուր սերնդի առաքելությունը:       Եվ որպես առաջնագծում կանգնած զինվորներ՝ մեր պարտքն է անդադար կատարելագործվել, իքնակրթվել, մեր մասնագիտական կարողությունները զարգացնել՝ լինելով նոր մարտահրավերներին մշտապես պատրաստ: Մենք նաև բարոյական առաքելություն ունենք մեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ, մեր ամենօրյա վարքագծով, կենցաղավարմամբ լինելու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավահպատակ և օրինավոր քաղաքացու օրինակ: Միշտ պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ պետք է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև ապրած կյանքով, ներքին բարոյականությամբ ու արժեհամակարգով վաստակել որևէ մեկին մեղադրելու, դատելու իրավունքը: Մեր աշխատանքում չկա ավելի երանելի պահ, քան այն, երբ մարդու աչքերում կարդում ես քո իրավասությունը հանուն արդարության և օրինականության գործադրված լինելուց բավարարվածության զգացումը: Եվ ես, իբրև գլխավոր դատախազ, ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարքերը ստվարանում են գերազանցապես հենց նման արժեհամակարգ ունեցող անձանցով: Իհարկե, առանձին բացառություններ լինում են, բայց բացառությունները հենց օրինաչափությունը հաստատելու համար են: Ծուլությունը, անտարբերությունը, եսակենտրոնությունը,  թուլակամությունն ու խեղճությունը աններելի շռայլություն են մեր համակարգում՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում և այդ բացառությունների նկատմամբ մինչ այսօր դրսևորված ներքին մերժողականությունը հուշում է, որ համարկարգն ունակ է այդ փրփուրը ջրի երես հանել ու ափ շպրտել՝  էլ ավելի ինքնամաքրվելով: Սիրելի՛ գործընկերներ, Նշածս արդյունքներն ու ձեռքբերումները համակարգի ապագային վստահությամբ ու պարզ աչքերով նայելու և վստահաբար ավելին կարողանալու ինքնավստահության կարևոր նախադրյալներ են: Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, ընթացիկ բազմաթիվ նախաձեռնություններ տրամաբանական ավարտին հասցնելու, նոր, հավակնոտ խնդիրներ առաջադրելու համար: Այսօր ուժի մեջ են մտնում Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Անցման այս շրջափուլի հաղթահարումը՝ նոր օրենսգրքերով առաջադրվող նորարարությունների բերումով անտարակույս լրջագույն մարտահրավեր է դատախազության համար՝ իբրև քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ապահովող պետական ինստիտուտի: Մեր պարտքն է ապահովել օրենսդրական նոր կարգավորումների հնարավորինս սահուն կենսագործումը՝ անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելով նաև քրեական հետապնդման մյուս մարմիններին: Մենք չենք մոռանում նաև, որ պարտք ունենք ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին: 2020թ. պատերազմին առնչվող հսկայածավալ քրեական գործերը պետք է ողջամիտ ժամկետներում հասցնել իրենց տրամաբանական լուծումներին: Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեղավորների արդարացի պատիժն ապահովելու, լրջագույն հետևանքներ թողած կոնկրետ իրավիճակներին իրավական գնահատականներ տալու, այլ նաև առաջին հերթին պատերազմում թույլ տրված հանցավոր սխալների, բացթողումների կրկնությունն այլևս բացառելու հրամայականից ելնելով: Ուստի կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, ներանձնային և ընտանեկան խաղաղ  ու երջանիկ ներդաշնակություն: Մաղթում եմ համբերատար, համառ ու հետևողական աշխատանք: Ցանկանում եմ համակարգային միասնականության, միմյանց թև ու թիկունք լինելու, միմյանց հոգսը կիսելու ձևավորած աշխատելաոճի պահպանմամբ համատեղ լուրջ արդյունքներ՝ ի նպաստ մեր սուրբ հայրենիքի, մեր պետականության ամրության և մեր ժողովրդի պայծառ ու բարեկեցիկ ապագայի»:
17:38 - 01 հուլիսի, 2022
Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է. վարչապետը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ, Դատախազության հարգելի աշխատակիցներ, Հարգելի վետերաններ, Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով: Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն: Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»: Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել: Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը: Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով: Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից: Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների: Մասնավորապես՝ Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության:
14:04 - 01 հուլիսի, 2022
Զոհված զինծառողների ծնողները Դատախազությունից պահանջեցին 10 հոգով բարձրանալ վերև՝ Արթուր Դավթյանի հետ հանդիպման |news.am|

Զոհված զինծառողների ծնողները Դատախազությունից պահանջեցին 10 հոգով բարձրանալ վերև՝ Արթուր Դավթյանի հետ հանդիպման |news.am|

news.am: Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Դատախազության ներկայացուցիչ՝ նշելով, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման: «Նվազագույնը ութից տասը հոգի պետք է բարձրանա վերեւ, որ բոլորի կարծիքը լինի: Այս շենքում տասը հոգով ոչ մեկի ոչինչ չենք կարող անել: Կամ էլ Արթուր Դավթյանը պետք է իջնի ներքեւ»,- նշեց ծնողներից մեկը: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում են հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին: Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, եւ որ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության: Զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ նրանց մոտեցավ Դատախազության ներկայացուցիչ՝ նշելով, որ ծնողներից երկու հոգի կարող են բարձրանալ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման:  
12:25 - 30 հունիսի, 2022
Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Լիպարիտ Մելիքջանյանը, Արթուր Դավթյանը և Գևորգ Գյոզալյանը ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Այսօր շարունակվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցն էր։ Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ ընտրեց Լիպարիտ Մելիքջանյանին, Գևորգ Գյոզալյանին և Արթուր Դավթյանին։ Լիպարիտ Մելիքջանյանը ընտրվեց 68, Գևորգ Գյոզալյանն ու Արթուր Դավթյանը՝ 67 կողմ ձայներով։ Բարձրագույն դատական խորհուրդը այս պաշտոնում 9 թեկնածուների էր առաջադրել, որոնք ներկայացված էին եռյակներով։ Լիպարիտ Մելիքջանյանի հետ առաջադրվել էին Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, Գևորգ Գյոզալյանի հետ այս պաշտոնին հավակնում էին Լուսինե Ավագյանը և Վահե Ռաֆայելյանը, իսկ պատգամավորական մանդատը վայր դրած Արթուր Դավթյանից բացի այս պաշտոնում առաջադրվել էին Նաիրա Հովսեփյանը և Աղասի Մկոյանը։ Այսպիսով Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները։
13:36 - 28 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

Արթուր Դավթյանը Մինսկում ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ Հայաստանի բարեփոխումները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին: Քննարկվել են ԱՊՀ տարածաշրջանում անդրազգային մի շարք հանցատեսակների դեմ պայքարում ԱՊՀ անդամ երկրների կատարած աշխատանքները, այդ ուղղություններով միջազգային պայմանագրերի կատարման ընդհանուր վիճակը: Գնահատվել են ԱՊՀ անդամ պետությունների հաստատած մի շարք ոլորտներում համագործակցության ծրագրերի՝ 2021 թ. համար նախատեսված միջոցառումների կատարման արդյունավետությունը, դատախազությունների միջև համագործակցության կատարելագործման պրակտիկան: Ընդունվել են ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործունեությանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Նիստին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է «փողերի լվացման» դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ Հայաստանում իրականացված օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները, արդյունքները, ինչպես նաև այն խնդիրները, որոնք ածանցվում են միջազգային համագործակցության անկատար կառուցակարգերի պատճառով: Մասնավորապես, Արթուր Դավթյանն ընդգծել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների օրինականացման դեմ պայքարը, դրանց օրինական տնտեսական շրջանառություն վերադարձնելու խնդիրը ՀՀ դատախազության հիմնական առաջնահերթություններից է: Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով գույքի և եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման  և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ փողերի լվացման դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է միջազգային առաջադեմ չափանիշների և փորձագիտական խորհրդատվությունների վրա խարսխված ազգային ռազմավարության մակարդակով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում այս հանցագործության հանցակազմի հատկանիշները սահմանվել են այդ երևույթի միջազգային-իրավական սահմանումների հիման վրա, որոնք զգալիորեն բարելավել են պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017 թ. համեմատ 2021 թ. ավելացել է 5 անգամ: Չնայած նման դրական միտումներին, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, արդյունքները դեռևս գոհացուցիչ չեն համարվում, ինչի հիմնական պատճառն այդ բնույթի քրեական գործերով միջազգային իրավական համագործակցության չգոհացնող վիճակն է՝ հաշվի առնելով, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը մեծամասսամբ դուրս է բերվում երկրի տարածքից: Հիմնական խնդիրները կապված են այս հանցատեսակի դրսևորման վերաբերյալ տարբեր երկրներում գործող իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների, բանկային տվյալների պաշտպանության կառուցակարգերի տարբերություններով, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարելու քննչական հարցումները: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել գլոբալ լրջագույն հիմնահարց հանդիսացող «փողերի լվացման» երևույթի դեմ պայքարի միասնական իրավական սկզբունքների մշակումն ու գործարկումը, միջազգային համագործակցության անկախ իրավական պլատֆորմների ստեղծումը՝ այդ թվում նաև ԱՊՀ շրջանակներում:          Նա փոխանցել է ՀՀ դատախազության լիարժեք պատրաստակամությունը, հիմնվելով ՀՀ փորձի վրա, ներգրավվելու «փողերի լվացման» դեմ միջազգային իրավական կառուցակարգերի կատարելագործման գործընթացում:
14:56 - 24 հունիսի, 2022
Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ:   Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել իր գործընկերոջը Բելառուսի դատախազության համակարգի 100-ամյա տարեդարձի կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ դատախազությունն էլ շուտով բոլորում է 104-ամյակը, և նման պատկառելի կենսագրությունը երկու երկրների պարագայում էլ խոսում է դատախազությունների՝ որպես պետականության պահպանության, օրենքին և հասարակությանը ծառայելու ակունքներում կանգնած կայացած համակարգեր լինելու մասին:   ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները, որոնց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը:   Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ջերմ բարեմաղթանքների համար: Նա վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի ԱՊՀ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների գործակցությունը, կնպաստի փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հատ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակալելու գործին:   Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ գործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են երկու երկրների դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  
10:45 - 24 հունիսի, 2022