«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին. «Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։ Շինծու մեղադրանքներով տևական ժամանակ անազատության մեջ էին ընդդիմադիր պատգամավորներ, պատգամավորության ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ, մի շարք համայնքի ղեկավարներ և հանրային տասնյակ գործիչներ:Հարյուրավոր անձինք ապօրինաբար ձերբակալվել, միայն ոստիկանների ցուցմունքներով տևական ժամանակ անազատության մեջ են պահվել իրենց ընդդիմադիր գործունեության համար:Տասնյակ քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրված կամ հետապնդման են ենթարկվում հանրային, քաղաքական գործիչներ ու նրանց հարազատներ, զոհված զինծառայողների ծնողներ միայն այն պարզ պատճառով, որ քննադատում են Հայաստանի գործող իշխանությանը: Կիրառելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սահմանած չափանիշները հստակ է, որ ինչպես վերը նշված բազմաթիվ դեպքերում, այնպես էլ ներկայումս անազատության մեջ գտնվող շատ անձինք քաղաքական բանտարկյալներ են: Մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել մի երկրում, որտեղ այլակարծության դեմ պայքարի միջոց է կիրառվում կալանքը, ինչպես նաև նախաքննությամբ և դատական քննությամբ դրսևորած ռեպրեսիվ վերաբերմունքը, որն առանձին դեպքերում ընդհուպ հասցրել են «մեղադրյալ» հանրային գործիչների մահվան: Հասարակական և քաղաքական գործիչների հանդեպ նման վերաբերմունքը հետապնդում է մեկ նպատակ՝ ստեղծել խոսքի ազատության խոչընդոտման միջավայր և մթնոլորտ։ Ելնելով վերոգրյալից՝ հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին` խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:
20:39 - 16 ապրիլի, 2024
Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Բրյուսելում խայտառակ հանդիպում էր, ձախողում. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հանդիպումը, որը տեղի ունեցավ Բրյուսելում, կարծում եմ, որ այն խայտառակ հանդիպում ու ձախողում էր»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խարատրյանը։Նրա խոսքով կառավարության ղեկավարը և 4 բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայում չեն հանդիպում և քննարկում ԱՄՆ-ից տարեկան 15 մլն դոլարի և Եվրոպայից 70 մլն դոլարի աջակցությունը, այն դեպքում, երբ  երկու տարի առաջ առաջարկվել էր 2.6 մլրդ եվրո աջակցություն։Հիշեցնելով, որ իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը պատրաստ է Եվրոպային լինել այնքան մոտ, ինչքան վերջինս կկամենա՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ Եվրոպան առաջարկել է նախկինում գործող ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը։ Պատգամավորն անդրադարձավ նաև խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին և ասաց. «Արցախի հարցը, Փաշինյանի խոսքերով, եթե ուղղակի պովոդոկ էր, որպեսզի Հայաստանին անկախությունից զրկեն, ապա Փաշինյանն էլ ամեն ինչ արեց, որպեսզի այդ պովոդոկից զրկվի, այսինքն՝ իր քաղաքականությունը, իր խոսքերով, հենց ուղղված էր Արցախը զոհելու, որպեսզի փրկի Հայաստանը, բայց տեսնում ենք, թե Արցախը զոհելուց հետո մենք էլ ավելի վատ վիճակում ենք հայտնվել»։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձավ սահմանազատման խնդրին և այդ նպատակով ստեղծված հանձնաժողովների՝ որպես լիազոր մարմին, աշխատանքին։ «Լիազոր մարմինը որոշում չունի Տավուշի գյուղերից տարածքներ հանձնելու մասին, այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ կայացել է այլ օղակում»,- հայտնեց Գրիգորյանը և, նշելով, որ  նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ հատվածի վերաբերյալ դրույթ է եղել, որը հետագայում հանվել է, իսկ Ոսկեպարում հայտնվել է ռուսական բազա, հավելեց. «Այսինքը՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել են տեքստից այդ դրույթն հանելու համաձայնություններ և պայմանավորվածություն, բայց՝ հետագայում այն իրականացնելու համար»։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև «Ֆրիդմ Հաուս»-ի վերջին զեկուցին՝ նկատելով, որ դրանով Հայաստանը ճանաչվել է մասսամբ ազատ, ինչը հետընթաց է, ակնարկ ավտորիտար տարեր պաունակելու, իրավապահ համակարգի, դատական համակարգի խնդիրների մասին։
16:00 - 15 ապրիլի, 2024
Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:   Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում: Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա: Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:   «Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը: Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետսահմանազատման գործընթացը սկսել ՀայաստանիՏավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանիհատվածից։
13:14 - 15 ապրիլի, 2024
Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան
 |news.am|

Եթե իմանանք, որ իշխանությունը «ռադ կլինի», մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է. Արծվիկ Մինասյան |news.am|

news.am: Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: «Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք: Սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք։ Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները: Ըստ նրա՝ Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին: «Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին: Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի Կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք: Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը: 
14:01 - 12 ապրիլի, 2024
ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը
 |1lurer.am|

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը, այդ թվում՝ ընտանեկան բռնությանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթը |1lurer.am|

1lurer.am: Այսօր խորհրդարանը շարունակեց ապրիլի 9-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները: Քվեարկության դրվեցին և ընդունվեցին նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, նշեց՝ իրենց խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է նախագծի երկրորդ ընթերցման ներկայացված տարբերակը և հայտարարեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: Որոշումն ընդունվեց 57 կողմ, 25 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ավելի վաղ նշել էր, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունն առավել արդյունավետ կլինի: Իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման և դադարեցման կարգի ու ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:
11:03 - 12 ապրիլի, 2024
Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան
 |panorama.am|

Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ. Արթուր Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Տնտեսական աճի տեմպերը 1/3-ով դանդաղել են, արդյո՞ք 2023 թվականի զեկույցի մեջ այդ հարցին չպետք է անդրադարձ լիներ»,-ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Բաբկեն Թունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա հայտնեց, որ ֆիզիկական անձանց անունով դեպի Հայաստան դրամային զուտ ներհոսքը 2022 թվականի համեմատ ընկել է և նախկին 50 %-ի փոխարեն նախորդ տարի կազմել է՝ 30%, ընթացիկ տարում՝ 20%։Ընդդիմադիր պատգամավորը նաև հարցրեց, թե արդյո՞ք զեկույցում չպետք է ներառվեր այն փաստը, որ 2023 թվականին մեկ ամսում ոսկերչական իրերի արտադրությունը Հայաստանում աճեց 14 անգամ։ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսության ակտիվության անկումը պետք է դիտարկել բազիսային տվյալների վրա և կարելի է, ոչ թե 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ համեմատել,այլ՝ 2021 թվականի, իսկ կառավարությունը իր առաջ դրել է 7 % տնտեսական աճի թիրախը, որն էլ իրագործում է։ Թունյանի խոսքով, եթե Խաչատրյանի բոլոր հարցերը 2023 թվականի կառավարության կատարողականի զեկույցում ներառվեր, ապա այն ծավալուն կլիներ և ոչ մեկը չէր կարդա։ Արթուր Խաչատրյանն ասաց, որ տնտեսության մեջ կան լուրջ խնդիրներ և դրանք պետք է ներառվեին հաշվետվության մեջ։ «Դրամի զուտ ներհոսքը նավեզել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայստանում, հիմա գալիս է՝ բարևում ու գնում է»,-ասաց Խաչատրյանը և, նշելով, որ կատավարությունը պետք է այդ խնդիրներին անդրադարձ կատարեր, ինչը չի արել՝ հավելեց, «Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ, այլ ոչ թե թիթեռնիկների և ոսկե զարդերի նկարներ»։
12:35 - 11 ապրիլի, 2024
Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

Փաշինյանի ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումների հետ․ Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս ասաց․ «Մեկ ժամ տևած ելույթը բացարձակ կապ չունի ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրումների հետ, նախընտրական ծրագրով բերված խոստումների հետ, և ելույթ է, որ հերթական անգամ խեղաթյուրում էր իրականությունը արհեստական խոչընդոտ ստեղծելով իրական-պատմական, հայրենիք-Հայաստան ասելու շրջանակներում։ Ինչպե՞ս կգնահատեք ելույթը»։ Փաշինյանը պատասխանեց, որ զեկույցի մեկնարկը ավտանգային միջավայրի և անվտանգային խնդիրների մասին է, Հայաստանի և այլ երկրների հետ հարաբերությունների մասին է․ «Ես հասկանում եմ քննադատությունը, և դա լեգիտիմ քննադատություն է, երբ ասում եք՝ բա մի ժամանակ ուրիշ բան էիք ասում։ Այո, մենք էդ ուրիշ բանի հետևից հետևողականորեն, նվիրված, սկզբունքորեն գնալով է, որ տեսել ենք բաներ, որոնք չնկատելը կլինի դավաճանության սեփական պետության նկատմամբ»։  Ըստ Մինասյանի՝ ծրագրում խոսել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին, անվտանգության ապահովման մասին, հիմա այլ արդյունքների և հետևանքների մասին են խոսում․ «Եվ դրա որպես ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի լուծումը ո՞րն է․ հրաժարական, հեռացում, ընտրություններ, նոր կառավարություն, որովհետև եթե ծրագիրը փոխվել է, ծրագրում ամրագրված մոտեցումները չկան, չի կարող այդպիսի կառավարությունը լինել լեգիտիմ։ Ձեր՝ իշխանություն պահելու ձգտումը թույլ չի տալիս, որ այս քայլին գնաք։ Փաշինյանն էլ նշեց, որ ինքնորոշում տերմինը գործածելով մենք չենք հասկացել, որ միջազգային հանրությունն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը պետք է ապահովվի, և ԼՂ-ն պետք է Ադրբեջանի կազմում ունենա ինքնավար կարգավիճակ․ «Ինչ վերաբերում է հրաժարականին, ես երկու անգամ արդեն հրաժարական եմ տվել»։
11:57 - 10 ապրիլի, 2024
Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան
 |armenpress.am|

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատումը և սահմանագծումը իրար հաջորդող միջազգային գործընթացներ են և պետք է համապատասխանեն միջազգային լավագույն պրակտիկային։ Ազգային ժողովի նիստում իր ելույթում այս մասին ասաց  Ազգային ժողովի ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է համարվում այն, որ առ ոչինչ է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերված որևէ համաձայնությունը։ «Առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Այս գործընթացներն իրականացնելու համար ձևավորվում է երկկողմ միջպետական կառավարական հանձնաժողով, կայացվում է համաձայնություն սահմանազատման հիմքերի և համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ, կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որևէ հատվածական սահմանազատման և սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնություն։ Ուստի հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի հորինածն է և հակասում է մեր շահերին և միջազգային լավագույն պրակտիկային»,- ընդգծեց Ռուստամյանը։ Պատգամավորը նշեց, որ այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։ «Այս եզրահանգումն ամրապնդում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանի հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է»,-եզրափակեց Ռուստամյանը։
18:28 - 09 ապրիլի, 2024
Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին

Ում հետ է բանակցում Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա․Գեղամ Մանուկյանը՝ սահմանագծումը Տավուշից սկսելու հայտարարությունների մասին

Այն, ինչ հնչեց ԱԺ այդ նիստի ընթացքում, որևէ գաղտնիք չկար։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ԱԺ-ում փակ հանդիպումից հետո հայտարարությունների ժամին։ Մանուկյանի խոսքով՝ այն ավելի շատ հասարակությունից էր փակ, քան գաղտնի տեղեկություն էր։  «Մեզ համար շատ ավելի պարզվեց հետևյալ իրավիճակը․ ՀՀ-ն Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման գործընթացը իրականացնում է Մհեր Գրիգորյանի ղեկավարած պետական հանձնաժողովի միջոցով․ 7 հանդիպում են ունեցել արդեն, դեռ տեխնիկական, կազմակերպչական խնդիրներն են շատ։ Այսօր Մհեր Գրիգորյանն ասաց՝ սահմանագծումը Տավուշից իրականացնելու համաձայնություն Ադրբեջանի հետ չկա, Փաշինյանի հայտարարած 4 տարածքների վերադարձի հետ կապված համաձայնություն չկա։ ԱԳՆ-ն առանձին ա բանակցում Ադրբեջանի հետ․ 2 դրույթ կա․ Ադրբեջանը մինչև հիմա չի համաձայնում, թե որ քարտեզի շուրջ ա լինելու սահմանագծում, սահմանազատումը։ Ու մեկ էլ էստեղ Նիկոլ Փաշինյանը հայտնվում ա մի հատ քարտեզ ձեռքը առած ու սպառնում ա տավուշեցիներին, հայ ժողովրդին, արձանագրում ա, լեգիտիմացնում ա Ադրբեջանի պահանջները, տարածքային հավակնությունները։ Որտեղից առաջ եկավ էս հարցը, ում հետ ա բանակցում Նիկոլ Փաշինյանը, եթե իր սահմանագծման, սահամանզատման հանձնաժողովը դրա մեջ չկա, ԱԳՆ-ն չկա, թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը։ Արդարանում են, ասում են՝ որ Տավուշում սահմանազատում լինի, սահմանապահներ կկանգնեն, սիրելի հայրենակիցներ, խաբում են, որովհետև ՀՀ սահմանապահ զորքերը, որմն ի դեպ, մի տարի ա՝ հրամանատար չունի, զինված ա թեթև զենքերով, իսկ Ադրբեջանի սահմանապահ զորքերը, ի դեպ Տավուշում արդեն տարիներ շարունակ սահմանապահ զորքերն են կանգնած, ծանր տեխնիկա, ավիացիա, հրետանի ամեն ինչով զինված ա, դե հիմա դրանից հետո, երբ ԱԲ նախարարն ասում ա՝ դե դպրոցից 50 մետր սահման ա, երեխեքն ապահով կապրեն, կարա՞ք պատկերացնեք, ապահով կապրե՞ն»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 
18:13 - 09 ապրիլի, 2024
ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն

ԱԺ-ում ընթանում է սահմանազատման հարցով փակ նիստը. որոշ պատգամավորներ դրան մասնակցելու համար գաղտնիության թույլտվություն չունեն

ԱԺ-ում տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ փակ նիստ․ դրան մասնակցելու գաղտնիության թույլտվություն չունեն ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Արմեն Գևորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստմյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը։  ՔՊ-ից թուլտվություն չունի Դավիթ Կարապետյանը, որը նոր է ստանձնել պաշտոնը։ Ալեն Սիմոնյանը մինչ նիստի մեկնարկը հայտարարեց պատգամավորների անունները։ Նշենք, որ նիստը փակ անցկացնելու որոշումը կայացրեց ԱԺ մեծամասնությունը․ ընդդիմությունը դեմ էր այս որոշմանը։ Նիստին մասնակցում են Մհեր Գրիգորյանն ու Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ հրատապ նիստի առաջարկով հանդես էին եկել ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։
15:35 - 09 ապրիլի, 2024
Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

Չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսի․ Արմեն Ռուստամյան |tert.am|

tert.am: Վերջերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Տավուշի սահմանամերձ գոտի, որոնք պատրաստվում են հանձնել Ադրբեջանին, ու ժողովրդին ահաբեկել էր պատերազմով, ինչը իրականում շավ մտածված ծրագիր է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Այնտեղից վախեցնում են, այստեղից նույնպես, ստեղծում են տպավորություն, որ մենք ուրիշ ճանապարհ չունենք, պետք է զիջենք, որպեսզի կարողանանք այս տարածաշրջանում գոյատևել»,- ասաց նա։   Հարցին՝ Ադրբեջանի առաջնային նպատակը Տավուշի 4 գյուղե՞րն են, թե հեռուն գնացող ծրագիր է հետապնդում, պատգամավորը նշեց․ «Իհարկե հեռուն գնացող ծրագիր է, Ադրբեջանը երբեք էլ կանգ չի առել որևէ պահանջի վրա։ Ժամանակին անկեղծության պոռթկում ունենալով՝ Փաշինյանը ինքն է դա հաստատել՝ ասելով մենք պատրաստ ենք զիջել պարզապես, չգիտենք ինչքան, որ իրենց բավարարենք։ Չեմ բացառում, որ այս անգամ Ադրբեջանը գնա նաև լայնամասշտաբ հարձակման, որպեսզի միանգամից խնդիրը լուծի։ Լոկալ բախումների միջոցով Բաքուն հասել է լոկալ արդյունքների, այս անգամ իրենց նպատակը ավելի գլոբալ է։ Մենք էլ պարարտ հող ենք ստեղծում դրա համար, երբ ասում ենք՝ այդ տարածքները իրենցն են, հրավիրում ենք, որ մտնեն այդ տարածքներ ցանկացած եղանակով, այդ թվում զորքով»։ Ռուստամյանը ընդգծեց, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը շարունակում է մնալ Բաքվի օրակարգում։ «Ինչքան էլ այս իշխանությունները ասում են, որ դա հանված է օրակարգից, 9-րդ կետը շարունակում է գործել ու «Զանգեզուրի» հետ կապված պահանջները մենք բազմիցս ենք լսում, բայց իրենք միայն «Զանգեզուրով» չեն սահմանափակվելու։ Պետք է այնպես անեն, որ Հայաստանը որպես աշխարհաքաղաքական գործոն կորցնի իր նշանակությունը, այստեղ միայն այդ 4 գյուղերի հարցը չէ: Դրանից հետո մենք ռազմավարական հսկայական հարված ենք ստանալու, կորցնելու ենք անգամ Վրաստան տանող ճանապարհը։ Ստացվում է Ադրբեջանը փորձում է իր վերահսկողության տակ պահել  ռազմավարական նշանակության մեր բոլոր ճանապարհները»,- ընդգծեց Արմեն Ռուստամյանը։
12:02 - 09 ապրիլի, 2024
Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան  |aysor.am|

Բացահայտ սուտ են խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելը ԳՇ-ն է առաջարկել. Օհանյան |aysor.am|

aysor.am: Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Սեյրան Օհանյանը։ Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը. «Դա միակողմանի պահանջ է»։
11:59 - 09 ապրիլի, 2024
Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան
 |aravot.am|

Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարություններին։  «Առանց վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Երկրորդ, հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, ու այդ հատվածում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու սահմանամերձ բնակչության համար։ Եվ, իհարկե, ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Մտահոգության համար առաջին հերթին հիմք է հանդիսանում այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան, ու այդ ընթացակարգերը խախտվում են, որովհետեւ Ադրբեջանի հետ որեւիցե համաձայնագիր չկա։ Եվ այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, դա նշանակում է աշխատել քարտեզների վրա։ Երեկ նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւիցե քարտեզ չկա, դա նշանակում է, որ այդ սահմանազատումը չի իրականացվել։ Եվ այս ամենն իրականացրած այցելում է ՀՀ Տավուշի մարզ, ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծում եւ ասում, ու իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում նշանակում է տեղում արդեն իրականացնել գործընթաց, զորքերին կամ բնակչությանը հետ քաշել ու կահավորել այդ սահմանը»,- ասաց Օհանյանը։ Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում, որ բանակը կարող է չկատարել հրամանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ յուրաքանչյուր ոք՝ թե զինվորական, թե քաղաքացիական, հասկանում են, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է։ Այդ գործընթացում ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ազգային ժողովը։ Եվ այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մնում, սրա մեջ կարող են լինել զինծառայողներ։ Թեեւ բանակը կարգապահ կառույց է եւ իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, ես ասում եմ՝ ոչ թե պաշտպանությունից հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
14:03 - 21 մարտի, 2024
Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարտի 18-ին Տավուշի մարզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։ «Մարտի 18-ին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հաստատում են ընթացող բանակցային գործընթացում ադրբեջանական նախապայմանները միակողմանիորեն բավարարելու մեր բոլոր մտահոգությունները: Մասնավորապես. • Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման՝ հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից: • Հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ առաջնագծի ամենաամուր և կահավորված հատվածի կազմաքանդմանը, էապես ջլատելու է ՀՀ պաշտպանական հնարավորություններն այդ հատվածում, անմիջական վտանգներ է ստեղծելու սահմանամերձ բնակչության համար: Ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության փաստացի կորուստը բազմապատկելու է ՀՀ անվտանգային սպառնալիքները: Սեփական ժողովրդին շարունակաբար պատերազմով սպառնալու միջոցով ադրբեջանական չդադարող պահանջների կատարումը ոչ միայն չի կանխելու Ադրբեջանի կողմից նոր պահանջների առաջ քաշումը, այլև պարարտ հող է ստեղծելու վերջինիս կողմից նոր ագրեսիվ գործողությունների համար: Հօգուտ Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման լավագույն փորձից հրաժարվելը, միջազգային փորձի անտեսումը ազգային կենսական շահերից հրաժարվելու վկայությունն են: Հարկ է ընդգծել, որ հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները, տարածքներ հանձնելը պետության դեմ ծանրագույն հանցագործություններ են»,- ասված է հայտարարության մեջ:
20:07 - 19 մարտի, 2024