Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին:Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.  «Եղբայրական եզդի ժողովրդի համար այս տարին թող նշանավորվի շարունակական ձեռքբերումներով և նորանոր հաջողություններով:Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առել դեռևս հնագույն ժամանակներից և առավել ամրապնդվել ու խորացել դժվարին իրավիճակները համատեղ հաղթահարելու և միմյանց աջակցելու օրինակներով: Մեր եղբայրությունն անշահախնդիր համագործակցության վառ օրինակ է:Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի, վստահության և համերաշխության վրա հիմնված հայ-եզդիական բարեկամության ավանդույթները կշարունակվեն»:
11:56 - 20 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սիրիայի նախագահին երկրի Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության ամուր հիմքերի վրա, որը բազմիցս դրսևորվել է դժվարին իրավիճակներում միմյանց օգնության ձեռք մեկնելու և աջակցելու վառ օրինակներով։ Հայաստանը պատրաստակամ է պահպանել իր ներգրավվածությունը Սիրիայում մարդասիրական խնդիրների հաղթահարման գործում։ Կարևորում եմ երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների»։ 
21:45 - 17 ապրիլի, 2022
Ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն. նախագահի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

Ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն. նախագահի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Այսօր մեր ժողովուրդն ու մեր եկեղեցին մեծ խանդավառությամբ և հանդիսավորությամբ նշում է ամենասիրելի և ամենալուսավոր տոներից մեկը՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։ Քրիստոնեությունը պետական կրոն աշխարհում առաջինը հռչակած հայ ժողովուրդը, կարծես, կրկնել է Քրիստոսի ճակատագիրը։ Ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրելով, մենք արժանապատվորեն անցանք փոթորկահույզ 20-րդ դարի խորդուբորդ ճանապարհներով, վերականգնեցինք մեր անկախությունը և վստահորեն կերտում ենք ապագան։ Սուրբ Զատիկն ավանդաբար ընտանեկան տոն է, և ես բոլոր հայ ընտանիքներին՝ ձեր օջախներին ի սրտե մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ ու բարեկեցիկ կյանք, համերաշխություն և ամենայն բարիք։ Թող գարնան զարթոնքի այս տոնական օրը մեր հայրենակիցներին, համայն աշխարհասփյուռ հայությանը պարգևի բարօրություն, լավատեսություն, արևշատություն, ինչպես նաև անսպառ իմաստություն և անսասան վճռականություն՝ առկա դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարելիս, բոլորիս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ հայրենի երկիրը շենացնելու նվիրական գործում: Եվ այսօր, ինչպեսև դարեր ի վեր, մենք սիրով, հույսով և հավատով կրկնում ենք այս երջանկաբեր ավետիսը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
10:02 - 17 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին:Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկայացրել է միության ընթացիկ ծրագրերը, առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները:Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունն՝ ուղղված կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով հայկական ժառանգության պահպանմանը:Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Սփյուռքի հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը, ազգային նպատակների շուրջ սփյուռքահայության համախմբման, հայապահպանության հարցերի, ինչպես նաև ռազմավարական նպատակների համատեղ իրականացմանը:
18:40 - 15 ապրիլի, 2022
ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

ՀՀ նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել գործակցության նոր ուղղությունների շուրջ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 11-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Հանդիպման սկզբում դեսպան Կիշան Դան Դեվալը նախագահ Խաչատուրյանին նվիրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հեղինակած «Հնդկաստանի ուղին. ռազմավարություններ անկայուն աշխարհի համար» գիրքը: «Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ:Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, փոխադրումների, օդային հաղորդակցության, մշակույթի և զբոսաշրջության»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ըստ այդմ՝ ընդգծվել է, որ 30 տարվա միջպետական հարաբերություններից ելնելով՝ պետք է ավելի հավակնոտ ծրագրերի իրականացման հնարավորություններ ստեղծվեն։
19:33 - 11 ապրիլի, 2022
ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու մասին

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում դեսպաններ նշանակելու մասին

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վարուժան Ներսեսյանը համատեղության կարգով նշանակվել է Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին, համատեղության կարգով, նշանակել Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Լոնդոն)»,- նշված է հրամանագրում։ Մեկ այլ հրամանագրով՝ Սոս Ավետիսյանը նշանակվել է Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանին, համատեղության կարգով, նշանակել Անդորրայի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»,- նշված է հրամանագրում։ Նախագահի մյուս հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին, համատեղության կարգով, նշանակել Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- նշված է հրամանագրում։ Նշանակվել է նաև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Ղևոնդյանին նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նուր-Սուլթան)»։
20:25 - 08 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: Նախագահն առանձնապես կարևորել է պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված, հակամարտության ազդակիր համայնքներում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին ուղղված ծրագրերի իրականացումը: Ողջունելի է համարվել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ջանքերն՝ ուղղված դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ներառական կրթության ներմուծմանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հատկապես կրթությանը վերաբերող համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ապագայում ևս, հաշվի առնելով Հայաստանի առաջնահերթություններն ու նպատակները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը սերտորեն կհամագործակցի կառավարության համապատասխան օղակների հետ՝ ի նպաստ երեխաների, դեռահասների, երիտասարդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման:
12:54 - 08 ապրիլի, 2022
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Թանկագին մայրեր, տիկնայք, դուստրեր ու քույրեր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։ Այս օրը ևս մեկ առիթ է նորովի արտահայտելու մեր անսահման սերը, հիացմունքն ու ակնածանքը ձեր նկատմամբ։ Անուրանալի է կնոջ դերը ընտանիքում, երեխաներին դաստիարակելու ու կրթելու, սերունդների հանդեպ հարգանք և ուշադրություն ձևավորելու, հայրենիքի և ազգի հանդեպ սեր ու նվիրում արմատավորելու և ամրապնդելու գործում, մեր կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հասարակական ասպարեզում։ Հայ կինը մեր ժողովրդի դարավոր ավանդույթների կրողն ու փոխանցողն է, մեր արժեհամակարգի պահապանը, մեր ինքնության առանցքը։ Ի սրտե մաղթում եմ ձեզ առողջություն, արևշատություն, սեր և լավատեսություն, իսկ բոլորիդ օջախներին՝ խաղաղություն, երջանկություն ու համերաշխություն»,-ասված է շնորհավորական ուղերձում։
10:00 - 07 ապրիլի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նախագահ Խաչատուրյանը և դեսպան Ֆան Յունը շնորհավորել են միմյանց Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 30 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական հարաբերությունների հաստատման առթիվ: «Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունին, դեսպանատան աշխատակիցներին՝ դեսպանության նոր շենքի բացման կապակցությամբ, մաղթել արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Գոհունակությամբ ընդգծվել է, որ անցած 30 տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները զարգացում են ապրել և հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ»,- ասվում է հաղորդագրությունում։
22:14 - 06 ապրիլի, 2022