ԵԱՏ բարձրագույն խորհուրդ

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

Քովիդի դեմ ՌԴ-ի պատվաստանյութի արտադրության տեղայնացումը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում է. Պուտին |armenpress.am|

armenpress.am:  Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում քննարկվում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 21-ին ելույթ ունենալով Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) նիստում, որը տեղի Է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով: «Դուք գիտեք, որ մեզ հաջողվեց բավականաչափ արագ ստեղծել երեք սեփական շատ արդյունավետ եւ անվտանգ պատվաստանյութեր կորանավիրուսի դեմ, շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտինկ Լայթը»,- ասել Է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանի տարածքում պատվաստումն ակտիվորեն Է ընթանում: «Սպուտնիկ V»-ի թողարկումը հաջողությամբ տեղայնացված Է, այստեղ գործընկերներն արդեն ասացին, թե՛ Ղազախստանում եւ թե՛ Բելառուսում: Այժմ քննարկվում Է այդ արտադությունների ծավալման հնարավորությունը Հայաստանում եւ Ղրղզստանում»,- հայտնել Է նախագահը: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը «միակ երկիրն Է, որը հանձնում Է պատվաստանյութերի տեխնոլոգիաները»: Նա նաեւ նշել Է, որ հաշվի առնելով ներկայիս հանգամանքները՝ Ռուսաստանը կարեւոր Է համարում ուշադրություն հրավիրել համագործակցությանը դեղորայքային անվտանգության բնագավառում: Պուտինը նաեւ հիշատակել Է, որ Ռուսաստանում հայտնվել են կորոնավիրուսի դեմ հայրենական պատրաստուկներ, որոնց արդյունավետությունը, նրա կարծիքով, շատ բարձր Է: «Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ-ի փորձագետները պետք Է պատրաստեն ոչ միայն կորոնավիրուսի, այլեւ այլ վտանգավոր հիվանդությունների բուժման համար ռազմավարական տեսակետից կարեւոր դեղորայքային պատրաստուկներով մեր երկրների ապահովման միջոցառումների պլան»,- հավելել Է ՌԴ նախագահը՝ ճշտելով, որ խոսքն այն մասին Է, որ արդյունավետ եւ մատչելի դեղորայքի արտադրություն կազմակերպվի ԵԱՏՄ-ում: Նա նաեւ նշել Է, որ այդ արտադրության ծավալները պետք Է բավական լինեն առողջապահության ազգային համակարգերի պահանջների բավարարման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:59 - 21 մայիսի, 2021
Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանն ընդգծում է ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը մեծապես կարևորում է Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել որոշ հարցերի վրա, որոնք, մեր տեսանկյունից, մեծ նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Մենք մեծապես կարևորում ենք Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը: Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակներում համաձայնեցվեն ոչ միայն Միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագների սահմանման մոտեցումները, այլև սահմանվեն երրորդ երկրներից ներքին սպառման համար գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասաց Փաշինյանը:
14:29 - 21 մայիսի, 2021
Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ |armenpress.am|

Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը առողջապահության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հետագա  խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ միջազգային ասպարեզում ընդհանուր շահերի աջակցմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: «Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների բժշկական օգտագործման համար նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով հագեցվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը: Դրանց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում: Համոզված եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համակարգված գործողություններն առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ոլորտում հետագայում դրական արդյունքների կհանգեցնեն»,- նշել է Փաշինյանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրների լուծմանն ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ վերազգային զարգացման ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով: «Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի հիմնական գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու համար, այդ թվում` կրթության մեջ ինտեգրման գործընթացների խորացման և գիտանորարարական գործունեության միջոցով»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը: Հաշվի առնելով, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ունի սահմանափակ կարգավորիչ գործիքներ կրթության ոլորտում, նա առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ: «Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ է դրվում Միության «Միասնական որոնման համակարգի «Աշխատանք առանց սահմանների» առաջին համատեղ թվային նախագիծը: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կհայտնվեն աշխատանքի նոր հնարավորություններ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կավելանա անձնակազմի որոնման հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ»,-նշել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը՝ ԵԱՏՄ տարածքում  իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, որն ապահովում է Միության և նրա անդամների շահերը համաշխարհային առևտրում:
14:23 - 21 մայիսի, 2021