Արթուր Բաղդասարյան

Հայաստանում Ռուսատանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ) խորհրդի նախագահ, «Հայկական վերածնունդ» (նախկինում՝ «Օրինաց երկիր») կուսակցության նախագահ։

Ծնվել է 1968թ. նոյեմբերի 8-ին` Երեւանում: 1985թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1985թ. ընդունվել եւ 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1988-1989թթ. ծառայել է բանակում:

1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետեւ` խմբագրի տեղակալ: 1993թ. նոյեմբերին ընտրվել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

1994-1997թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով:

1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր: 1995թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ:

1997թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում: 1998թ. մարտին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

1998թ. հունիսին ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:

1999թ. մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, 1999թ. սեպտեմբերին ` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:

2000թ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002թ.-ին Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 2003թ. հունիսի 12-ից մինչեւ 2006թ. մայիսի 29-ը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

2008թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններում զբաղեցրել է 3-րդ տեղը։

2008 թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2014 թ. ապրիլին ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, որից ազատվել է 2014 թ. ապրիլի 30-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով։

2016 թ. փետրվարի 21-ին «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահ:

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները |hetq.am|

hetq.am: Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: «Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը: Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում: Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում: Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով: «40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը: Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում: Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:39 - 20 հոկտեմբերի, 2023
«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը |armenpress.am|

«Օրինաց երկիր»-ը հերքում է Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարության իսկությունը |armenpress.am|

armenpress.am: «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: Այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը: «Նման դիրքորոշում չկա, դա կեղծ տեղեկատվություն է: Քաղաքականություն վերադառնալու մասին որևէ որոշում դեռևս չի կայացվել»,- ասաց Թորոսյանը: [email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը: «Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեք չի հանդիպել, ոչինչ երբեք չեն քննարկել Լրատվական աղբյուրներում հայտնվել է կեղծ տեղեկություն, թե իբր Արթուր Բաղդասարյանը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և իբր որոշ հարցեր է քննարկվել: Պաշտոնապես հայտնում եմ, որ Արթուր Վանեցյանն ու Արթուր Բաղդասարյանն անձամբ ծանոթ չեն, նրանք երբևէ չեն հանդիպել»,- գրել է կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը:
11:32 - 02 դեկտեմբերի, 2020
Արթուր Բաղդասարյանը հայտնել է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին միանալու մասին

Արթուր Բաղդասարյանը հայտնել է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին միանալու մասին

ԹԱՐՄԱՑՈՒՄ - Արթուր Բաղդասարյանի անունից տարածված հայտարարությունը, թե Բաղդասարյանը միանում է վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, կեղծ է: Այս մասին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Վահե Թորոսյանը: [email protected] էլեկտրոնային փոստից ուղարկված հայտարարությունում նաև նշվում էր, որ Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Արթուր Վանեցյանի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը հերքում է նաև «Հայրենիք»-ը: |armenpress.am| «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ միանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող կուսակցություններին: Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը տարածել է «Օրինաց երկիր» կուսակցությունը: «Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները: Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։ Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։ Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին»,- ասված է հայտարարության մեջ։
10:19 - 02 դեկտեմբերի, 2020