Աշոտ Մելիքյան

Աշոտ Մելիքյանը (13.09.61 թ., Էջմիածին) Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն է։

1978-1983 թթ. սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։

2003 թվականից առ օրս  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն է։

1999-2009 թթ. եղել է Երեւանի մամուլի ակումբի փորձագետ։

1994-2001 թթ. եղել է «Санкт-Петербургские ведомости» թերթի սեփական թղթակից Հայաստանում։

1997-1999 թթ. եղեկ է Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիայի գործադիր տնօրենը։

1990-1993 թթ. եղել է «Республика Армения» թերթի պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ, գլխավոր խմբագիր։

1985-1990 թթ. եղել է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի «Լենինյան ուղիով» ամսագրի ռուսերեն թողարկման պատասխանատու քարտուղար։

1983-1985 թթ. եղել է «Комсомолец» թերթի թղթակից, բաժնի վարիչ։

Պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար. Աշոտ Մելիքյան |aysor.am|

Պետության առաջին դեմքերի գնումների գործընթացը փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար. Աշոտ Մելիքյան |aysor.am|

aysor.am: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Գնումների մասին օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ՝ պետք է թափանցիկ դարձնել պետության առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի գնումների գործըթնացը: «Դրանք փակ պահելը հարիր չէ հետհեղափոխական Հայաստանի համար», - ԱԺ-ում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց Մելիքյանը: Նա նշեց, որ խոսքի ազատության կոմիտեն հեղափոխությունից հետո նորից բարձրաձայնել է հարցն այն մասին, թե վերը նշված անձանց ծախսերը չպիտի դասվեն պետական գաղտնիքի շարքին: «Հեղափոխությունից հետո որոշեցինք այս հարցերը նորից բարձրացնել: Օրենքի նախագիծ պատրաստվեց և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այն շրջանառության մեջ է դրել: Չգիտեմ, թե ինչպես արդարադատության նախարարն այդ հարցը ներկայացրեց վարչապետին, բայց լավ հիշում եմ, որ կառավարության նիստին պարոն վարչապետն, իրեն հատուկ հումորով, ինչպես աբսուրդի վերածեց այս ամենն ասելով՝ «մի հատ էլ մեր մառշռուտը նկարագրեք՝ քանի թիկնապահ ունենք, ինչով են նրանք զինված և այլն»: Հետո, այս ամբիոնից նա հասկացավ, որ ամենևին էլ վատ նպատակներով չէ, որ մենք այդ առաջարկն արել ենք, այլ համարում ենք, որ հետհեղափոխական Հայաստանում ամոթ է այդ տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով», - ասաց Մելիքյանը: Անդրադառնալով պնդումներին, որ նման տեղեկատվությունը գաղտնի պահելը կարող է պայմանավորված լինել ազգային անվտանգության տեսանկյունից, Մելիքյանն ասաց, որ համոզված է՝ կարելի է մշակել նախագիծ՝ հաշվի առնելով բոլոր մտահոգությունները:
14:17 - 21 փետրվարի, 2020